2017
Առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովներ
November 2017


Առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովներ

Յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օրը քվորումների, խմբերի և Սփոփող Միության կողմից անցկացվող ժողովներում չեն ընդգրկվում դասեր, որոնք ուսուցանվում են ուսուցչի կողմից: Փոխարենը, նախագահություններն ու խմբերի ղեկավարները կղեկավարեն խորհրդի ժողովները: Յուրաքանչյուր քվորում, խումբ և Սփոփող Միության խորհուրդ միասին կխորհրդակցեն տեղական պարտականությունների, հնարավորությունների և դժվարությունների շուրջ, կսովորեն միմյանց գաղափարներից, փորձառություններից և կծրագրեն եղանակներ, գործելով համաձայն Սուրբ Հոգուց ստացած տպավորությունների:

«Հայտնությունը ցրված է մեր մեջ»1

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Նախքան խորհրդի ժողովը

  • Ղեկավարները կպարզեն տեղական պարտականությունները, հնարավորություններն ու դժվարությունները և աղոթքով կընտրեն քննարկման թեման:

  • Յուրաքանչյուրը պիտի փնտրի Հոգու առաջնորդությունը:

  • Բոլորը կպատրաստվեն կիսվել իրենց փորձառություններով:

Նկար
Սփոփող Միության քույրերը հանդիպում են միասին

Խորհրդի ժողովի ժամանակ

  • Ղեկավարները հրավիրում են անդամներին կիսվել փորձառություններով, գործելով ըստ այն տպավորությունների, որոնք նրանք ստացել էին նախորդ ժողովների ժամանակ:

  • Բոլորը միասին խորհրդակցում են թեմաների շուրջ, լսում մեկը մյուսին և ջանում ուղղորդում ստանալ Սուրբ Հոգուց:

  • Ղեկավարներն ամփոփում են հիմնական հարցերը և հրավիրում գործելու:

Նկար
Մելքիսեդեկյան քահանայության խորհրդի ժողով

Խորհրդի ժողովից հետո

  • Բոլորը գործում են համաձայն տպավորությունների և հրավերների՝ ինչպես միասին, այնպես էլ անհատապես:

  • Բոլորը պատրաստվում են հետագա ժողովների ժամանակ կիսվել իրենց փորձառություններով:

Նկար
Սփոփող Միության քույրերը գրկախառնվում են

«Մենք Նրա ձեռքերն ենք»:2

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Համատեղ խորհրդի սկզբունքները

Ոչ բոլոր խորհրդի ժողովներն են իրար նման: Թող Տերն ուսուցանի ձեզ: Ահա մի քանի սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ սկսել.

  1. Խորհրդի ժողովի նպատակն է՝ միասին խորհրդակցել տեղական պարտականությունների, հնարավորությունների և դժվարությունների մասին, սովորել միմյանց գաղափարներից, փորձառություններից և ծրագրել եղանակներ, գործելով համաձայն Սուրբ Հոգուց ստացած տպավորությունների:

  2. Խորհրդի ժողովը պետք է հանգեցնի գործողության՝ Հոգով ոգեշնչված անհատական և խմբային ծրագրերի, ժողովից դուրս գործողության, իրականացնելով Տիրոջ աշխատանքը (տես ՎևՈւ 43.8–9):

  3. Խորհուրդները պետք է օգտագործեն սուրբ գրությունները, վերջին օրերի մարգարեների, առաքյալների, այլ Բարձրագույն Իշխանավորների և Բարձրագույն Պաշտոնյաների խոսքերը, առաջնորդելով և աջակցելով քննարկմանը: Այս ձևով Եկեղեցու ոգեշնչված ղեկավարների խոսքերը կարող են օգնել քվորումներին, խմբերին և Սփոփող Միություններին խոսելու կարևոր կարիքների մասին:

  4. Քննարկումների ժամանակ չպիտի շոշափվեն առանձին անդամներին կամ ընտանիքներին վերաբերող գաղտնի կամ նուրբ հարցեր:

  5. Չնայած խորհրդի ժողովները ղեկավարվում են նախագահության որևէ անդամի կամ ղեկավարների խմբի կողմից, նրանք չպիտի հսկեն կիսվելու նախաձեռնությունը: Ղեկավարը ներկայացնում է հարցը քննարկման և հրավիրում է բոլորին կիսվել մտքերով և փորձառություններով, ինչպես կուղղորդի Հոգին:

  6. Ոչ ոք չպիտի պարտավորված զգա մասնակցել խորհրդին, բոլորը պետք է ազատ զգան մեկնաբանություններով և գաղափարներով կիսվելիս, առանց քննադատվելու վախի:

  7. Եթե հնարավոր է, նստեք շրջանով, ինչը կարող է սերմանել մտքերով կիսվելու և ազատ քննարկման ոգի:

Առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովի հնարավոր թեմաներ

Խորհրդի ժողովների թեմաները կարող են վերցվել ծխի խորհրդից, նախագահության ժողովներից, տարածաշրջանի ծրագրից, անդամներին ծառայելիս ղեկավարների ստացած տպավորություններից և Սուրբ Հոգու տպավորություններից: Ստորև տրված թեմաները միայն առաջարկներ են: Ղեկավարները կարող են տեղյակ լինել ուրիշների կարիքներից և ոգեշնչված լինեն խոսելու դրանց մասին:

  • Մենք ինչպե՞ս կարող ենք առաջնահերթություն սահմանել մեր տարբեր պարտականությունների համար։

  • Մենք ինչպե՞ս կարող ենք ավելի մոտենալ Աստծուն և ավելի շատ առաջնորդություն ստանալ Հոգուց կյանքում և մեր տներում:

  • Մենք ինչպե՞ս կարող ենք ավետարանով կիսվել մեր ընկերների ու հարևանների հետ: (տես Ալմա 17)

  • Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել ինքներս մեզ և մեր ընտանիքները ոչ պատշաճ լրատվամիջոցներից և պոռնոգրաֆիայից: (Sես ՎևՈւ 42.22-23)

  • Մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի օգնենք դաստիարակել և զորացնել մեր ծխի երեխաներին ու երիտասարդներին:

  • Ինչպե՞ս կարող ենք ամրացնել միասնությունը մեր քվորումում, խմբում և Սփոփող Միությունում: (Տես Մոսիա 18.19-22)

  • Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ ընդգրկվել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքում։

  • Ինչպե՞ս կարող ենք հրավիրել Տիրոջ օգնությունը, երբ փնտրում ենք պատասխաններ մեր հարցերին և փնտրում ենք ավետարանի ավելի խորը հասկացողություն:

  • Ծնողներն ինչպե՞ս կարող են դառնալ ավելի լավ ղեկավարներ իրենց տներում:

  • Մենք ինչպե՞ս կարող ենք ուժեղացնել մեր վկայությունները Տիրոջ և Նրա ավետարանի վերաբերյալ և օգնել մեր ընտանիքներին՝ դառնալ հոգևորապես ինքնապահով:

  • Ի՞նչ է նշանակում ծառայել: Մենք ինչպե՞ս ենք ծառայում մեզ շրջապատող մարդկանց: (տես 1 Պետրոս 4.11)

Եթե հնարավոր է, ղեկավարները կարող են նախօրոք տեղեկացնել անդամներին թեմայի մասին, որպեսզի նրանք կարողանան պատրաստված գալ քննարկմանը:

Նշումներ

  1. Նիլ Լ. Անդերսեն, Ադամ Ս. Օլսոն, «Ձեռնարկի ուսուցումը շեշտադրում է Փրկության աշխատանքը», Ensign կամ Լիահոնա, ապրիլ 2011, 76:

  2. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դուք Իմ Ձեռքերն եք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 68: