2017
Համաժողովի պատմությունների ցուցիչ
November 2017


Համաժողովի պատմությունների ցուցիչ

Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցումների ժամանակ: Նշված համարները ցույց են տալիս ելույթի առաջին էջը:

Խոսնակ

Պատմություն

Խոսե Լ. Ալոնսո

(119) Խոսե Լ. Ալոնսոյի թոռը հարցականի տակ է դնում իր պապիկի սերն իր հանդեպ։ Ծնողները, ում որդին մահանում է ավտովթարի հետևանքով, թեթևացնում են իրենց բեռը ներման շնորհիվ։

Նիլ Լ. Անդերսեն

(122) Սուրբ Հոգին օգնում է երիտասարդ կնոջը ընդունել ամուսնության առաջարկը։ Ռասսել Մ Նելսոնն օրհնում է Չինաստանի ժողովրդին՝ հետևելով մարգարեական խորհրդին։

Յան Ս. Արդերն

(117) Ձկնորսը ստանում է վկայություն Մորմոնի Գրքի մասին, երբ ծովում է գտնվում։

Մ. Ռասսել Բալլարդ

(104) Վերջին Օրերի Սուրբ ռահվիրան՝ Ջեյն Մանինգ Ջեյմսը, հավատարիմ է մնում՝ չնայած դժվարություններին։ Մ. Ռասսել Բալլարդի ծոռները տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայում են։

Ջին Բ․ Բինգհեմ

(85) Ջին Բ․ Բինգհեմը անգիր է սովորում «Կենդանի Քրիստոսը»։ Խորվաթիայից մի քույր մեկնում է տաճար իր մահացած ամուսնու և ծնողների հետ կնքվելու։

Թեդ Ռ. Քալիսթեր

(107) Թեդ Ռ Քալիստերի ընկերը վերադառնում է Եկեղեցի Եկեղեցու և Մորմոնի Գրքի մասին վկայություն ստանալուց հետո։

Դ. Թոդ Քրիստոֆերսոն

(36) Միսիայի նախագահն ապաշխարում է և փոխում իր սիրտը՝ հետևելով երազին։

Քվենթին Լ. Քուք

(51) Հեբեր Ս. Քիմբալը գնում է Անգլիա՝ ծառայելու միսիայում։ Երբ հանդիպում է Թոմաս Բ. Մարշին, Ջոզեֆ Սմիթը ստանում է Վարդապետություն և Ուխտերի բաժին 112-ը։

Սթենլի Գ. Էլիս

(112) Հայրը և մայրը իրենց երեխաներին ֆինանսական օգնություն չեն տրամադրում ավագ դպրոցն ավարտելուց հետո, դրանով իսկ ուժեղացնելով նրանց։

Շարոն Յուբանկ

(6) Ապաշխարելով, կինը փոխում է իր ընտանիքի կյանքը։ Մարդկային շղթան փրկում է ուժեղ հոսանքի մեջ հայտնված լողորդներին։ Երիտասարդ աղջիկը հաղորդագրություն է ուղարկում իրենց ծուխ տեղափոխվող աղջկան։

Դեյվիդ Ֆ. Էվանս

(68) Երիտասարդ Դեյվիդ Ֆ. Էվանսը գտնում է պատասխաններ ավետարանի հարցերին և ստանում վկայություն Մորմոնի Գրքի մասին։ Երիտասարդ կինը վկայություն է ստանում տաճարային արարողությունների մասին։

Հենրի Բ. Այրինգ

(81) Սարկավագների քվորումի քարտուղարը եկեղեցի է հրավիրում քիչ ակտիվ տղային։ Երիտասարդ չափահասն աղոթում է, որ Եպիսկոպոս Հենրի Բ Այրինգը ոգեշնչում ստանա և իրենց խորհուրդ տա։ Բրիգամ Յանգը վկայում է Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման մասին։

(100) Հենրի Բ. Այրինգը օրհնվում է, հնազանդվելով Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու Նախագահ Մոնսոնի խորհրդին։ Վերջին Օրերի Սրբերն օգնում են աղետից տուժածներին։

Օ. Վինսենթ Հալեք

(58) Մեծահասակ զույգը զոհաբերություններ է կատարում Եկեղեցուն միանալու համար։ Սամոացի ղեկավարը թույլ է տալիս, որ իր գյուղը ստանա ավետարանը։ Սամոացի Սրբերը հայտնում են տաճար կառուցելու իրենց ցանկությունը։

Դոնալդ Լ. Հոլսթրոմ

(88) Կալիֆորնիայում Եկեղեցու մի անդամ հրաշքով փրկվում է ժայռից ընկնելուց հետո։ Դեյվիդ Ա. Բեդնարը հարցնում է երիտասարդ տղամարդուն, թե արդյոք նա ունի հավատք, որ չբուժվի։

Ջեֆրի Ռ. Հոլլանդ

(40) Լև Տոլստոյի պատմվածքում անկատար քահանան պաշտպանում է ուղին, որով անկատար է առաջ գնում։

Ջոյ Դ․ Ջոնս

(13) Սուրբ Հոգին երեք կանանց հաստատում է նրանց աստվածային արժեքը՝ որպես Աստծո դուստրեր։

Ջոնի Լ. Քոչ

(110) Ջոնի Լ. Քոչը իրեն «մեկ է զգում» բրազիլացի ֆուտբոլային երկրպագուհու հետ։ Ջոնի Լ. Քոչը որոշում է «մեկ մնալ» իր եղբայր Սրբերի հետ՝ անկախ ծաղրից։

Նիլ Ֆ. Մերիոթ

(10) Երեխաների Միության տղաները իրեն միայնակ զգացող դասարանի անդամին բացատրում են, թե ինչու է նա առանձնահատուկ։ Նիլ Ֆ. Մերիոթն աղոթում է, որ կարողանա սիրել «դժվար» ազգականին։

Ռիչարդ Ջ. Մեյնզ

(75) Ռիչարդ Ջ Մեյնզը իր հորից սովորում է երբեք չզիջել, եթե խոսքը գնում է ազնվության, անաչառության մասին։

Ռասսել Մ. Նելսոն

(60) Ռասսել Մ. Նելսոնը Մորմոնի Գիրք է նվիրում աֆրիկյան մի ցեղի թագավորի: Ռասսել Մ. Նելսոնը հետևում է Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու Նախագահ Մոնսոնի խորհրդին։ Վիրաբույժ Ռասսել Մ. Նելսոնը ձգտում է վշտացող ընտանիքի անդամներին սովորեցնել, որ մահը մեր անմահ գոյության մասն է։

Բոննի Լ. Օսկարսոն

(25) 10 և 17 տարեկանները իրենց ընտանիքի անդամներին ծառայելու ուղիներ են փնտրում։ Սփոփող Միության նախագահը իր հարևանին ծառայելու ոգեշնչում է ստանում։

Ստեֆեն Վ. Օուեն

(48) Ստեֆեն Վ. Օուենը հասկանում է, որ նոր միսիոներները «հավատք են գործադրել ապաշխարության հանդեպ»: Վերադարձած միսիոները աշխատում է իրեն «ճիշտ ուղու» վրա պահել։

Ադիլսոն դե Փոլա Պարելա

(115) Միսիոներներն ուսուցանում են Փարելայի ընտանիքին, որ նրանք կարող են հավերժ միասին լինել։ Ուսանելու տարիներին Ադիլսոն դե Փոլա Փարելան հետևում է կյանքի ընկեր գտնելու մարգարեական խորհրդին։

Ջոն Ք. Փինգրի Կրտսեր

(32) Եկեղեցու անդամը Նեպալից ծառայում է Նեպալի փախստականներին Յուտայում և օգնում թարգմանել Մորմոնի Գիրքը նեպալերեն: Սուրբ Հոգին օգնում է Ջոն Ք. Փինգրի Կրտսերին հասկանալ «աստվածային հանձնարարությունների» նպատակը։ Տերն աշխատում է հոգևոր պարգևների և փորձությունների միջոցով Իր զավակներին օրհնելու համար։

Ռոնալդ Ա. Ռասբենդ

(55) Ռոնալդ Ա. Ռասբենդի թոռնուհին հուզիչ հանդիպում է ունենում միսիայում գտնվող իր եղբոր հետ։ Ռոնալդ Ա. Ռասբենդը Տաճարային Հրապարակում հանդիպում է մի քույր միսիոների, ում օգնել էր միանալ Եկեղեցուն։

Դեյլ Գ. Ռենլանդ

(64) Դեյլ Գ. Ռենլանդն ուրախ է, որ երիտասարդ տղամարդու քահանայության օրհնությունները վերականգնվեցին։

Գարի Ի. Սթիվենսոն

(44) Սրբերը տոնում են Նախագահ Մոնսոնի ծննդյան օրը։ Արևի լիակատար խավարումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում գերում է միլիոնավոր մարդկանց։

Դիտեր Ֆ. Ուխդորֆ

(21) Կորած շունը 3220 կիլոմետր է անցնում տուն հասնելու համար։ Եկեղեցու վաղ ժամանակների ղեկավարները իրական են դառնում Դիտեր Ֆ. Ուխդորֆի համար, երբ նրա ընտանիքը այցելում է Եկեղեցու պատմական վայրերը։

Վ. Քրիստոֆեր Վադել

(94) Վադելների ընտանիքի արձակուրդը ամբողջովին շեղվում է ծրագրից։ Վերջին Օրերի Սուրբը, ով կուրացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իրենից հետո իր սերնդին թողեց Տիրոջ հանդեպ հավատքի, ծառայության և վստահության ժառանգություն։

Վ. Քրեյգ Ցվիք

(97) Սուրբ Հոգին օգնում է Քրեյգ Ցվիքին հասկանալ անգրագետ միսիոների կարիքները։ Մահից առաջ որդու կենտրոնացումը Փրկիչի վրա օգնում է ընտանիքին ուրախությամբ նայել հաջորդ կյանքին։ Կինը լցվում է ուրախությամբ և սիրով, երբ թույլ է տալիս, որ ամուսնու հանդեպ բացասական զգացմունքները հեռանան։