2017
Չորրորդ կիրակի օրվա ժողովներ
November 2017


Չորրորդ կիրակի օրվա ժողովներ

Յուրաքանչյուր ամսվա չորրորդ կիրակի օրը քվորումները, խմբերը և Սփոփող Միությունը քննարկում են որևէ թեմա, որն ընտրված է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից: Այս թեմաները կթարմացվեն յուրաքանչյուր գերագույն համաժողովի հետ: Մինչև հաջորդ գերագույն համաժողովը թեման կլինի Հանգստության օրը: Ղեկավարներն ու ուսուցիչները կարող են ընտրել ստորև տրված վարդապետություններից և ուսումնական վարժություններից, միացնել դրանցից մի քանիսը կամ ստեղծել իրենց սեփականը՝ ըստ անդամների կարիքների:

Հանգստության օրը այն օրն է, երբ պիտի հիշենք, թե Աստված ինչ է արել է մեզ համար։

Պատմության ընթացքում Աստված Հանգստության օրվա հետ զուգորդել է որոշակի հզոր գործեր: Այդ հզոր գործերն ընդգրկում են Արարումը (տես Ծննդոց 2.1–3), Իսրայելի զավակների դուրս գալը Եգիպտոսից (տես Երկրորդ Օրինաց 5.15) և Փրկիչի Հարությունը (տես Հովհաննես 20.1–19, Գործք 20.7): Հրավիրեք անդամներին վերանայել այս հատվածները և քննարկել, թե հիշելով այս իրադարձություններից յուրաքանչյուրը, ինչպե՞ս կարող ենք պատվել Հանգստության օրը: Որո՞նք են այն մի քանի հզոր գործերը, որոնք Աստված կատարել է մեզ համար: Մենք ինչպե՞ս կարող ենք հիշել այս բոլորը Հանգստության օրը: Եթե կիրառելի է, հրավիրեք անդամներին քննարկել այսպիսի հարցերը իրենց ընտանիքներում:

Հիսուս Քրիստոսը Հանգստության օրվա Տերն է:

Հանգստության օրը նաև կոչվում է Տիրոջ օր (տես Հայտնություն 1.10): Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ է կոչվում Հանգստության օրվա Տեր: (տես Մատթեոս 12.8): Միասին կրկնեք մի քանի հատվածներ, որոնք կարող են ոգեշնչել անդամներին եղանակներ մտածել իրենց Հանգստության օրվա փորձառությունները կենտրոնացնել Հիսուս Քրիստոսի վրա: (օրինակ՝ Հելաման 5.12, Եթեր12.41, Մորոնի 10.32, և ՎևՈւ 6.36–37): Ուրիշ ի՞նչ հատվածներով կարող են անդամները կիսվել, որը կօգնի նրանց Հանգստության օրը դարձնել ավելի Քրիստոսակենտրոն: Մենք ի՞նչ նպատակներ կարող ենք սահմանել, որոնք կօգնեն մեզ կենտրոնանալ Փրկիչի վրա Հանգստության օրվա ընթացքում:

Հիսուս Քրիստոսը Հանգստության օրը մեծարելու մեր օրինակն է։

Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկիչն օգտվում էր Հանգստության օրվա մասին ուսուցանելու հնարավորություններից: Խնդրեք անդամներին կարդալ հետևյալ պատմությունները և կազմել այն գործերի ցուցակը, որոնք Հիսուսը կատարեց Հանգստության օրը և սկզբունքները, որոնք Նա ուսուցանեց. Ղուկաս 6.1–11, 13.11–17, Հովհաննես 5.1–20, 9.1–16: Հանգստության օրվա մասին ուրիշ ի՞նչ սկզբունքներ ենք սովորում հետևյալ հատվածներից:Ելից 20.8–11, 31.12–18, Եսայիա 58.13–14, և ՎևՈւ 59.9–19: Հրավիրեք անդամներին կիսվել, թե նրանք ի՞նչ կարող են անել Փրկիչի օրինակին հետևելու համար:

Տես նաև՝ Ռասսել Մ․ Նելսոն «Կիրակին բերկրանք է», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 129–32:

Հանգստության օրը երկրպագության օր է:

Գրատախտակին գրեք երկրպագություն բառը և խնդրեք ուսանողներին կողքին գրել ուրիշ բառեր, որոնք առնչվում են դրա հետ։ Ապա կազմեք երեք սյունակ, յուրաքանչյուրի վերևում գրելով հետևյալ բառերը նախքան, ընթացքում և հետո: Մենք ի՞նչ կարող ենք անել Եկեղեցու դասերից առաջ, ընթացքում և հետո, որպեսզի երկրպագենք Տիրոջը Իր սուրբ օրը: Ուսանողները կարող են միասին կարդալ Մոսիա 18.17–29 և Մորոնի 6 հատվածները գաղափարների համար: Հրավիրեք անդամներին խորհել այն մասին, թե Հանգստության օրվա իրենց վերաբերմունքն ու գործողություններն ինչպե՞ս են օգնում նրանց երկրպագել Տիրոջը այդ օրը (տես Ելից 31.16–17): Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք մեր ընտանիքներին և ծխի անդամներին լավացնել երկրպագության փորձառությունը Եկեղեցու ժողովներին:

Հաղորդությունից ճաշակելը մեզ թույլ է տալիս Հոգին միշտ մեզ հետ ունենալ:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Հաղորդությունն ինչպիսի՞ ներգործություն ունի ձեր կյանքի վրա: Այս հարցին պատասխանելու համար հրավիրեք անդամներին աշխատել զույգերով, որպեսզի ընտրեն և քննարկեն որևէ արտահայտություն հաղորդության աղոթքից Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79 և խորհուրդը Վարդապետություն և Ուխտեր 59.9 հատվածներում: Յուրաքանչյուր զույգի ժամանակ տվեք գտնել սուրբ գրություններ, որոնք կօգնեն նրանց ավելի լավ հասկանալ իրենց արտահայտությունը և քննարկել, թե իրենք ինչպես կպատասխանեին գրատախտակի հարցերին: Կարող եք նաև հրավիրել ուսանողներին ընտրել հաղորդության ժողովի իրենց նախընտրած օրհներգերը և երգել միասին:

Տես նաև Շերիլ Ա. Էսպլին, «Հաղորդություն՝ հոգու նորոգում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 12–14:

Նկար
Ծառայելով անկողնուն գամված տարեց կնոջը

Հանգստության օրը ուրիշներին ծառայելու օր է:

Մենք ի՞նչ կարող ենք սովորել Հանգստության օրը ուրիշներին ծառայելու մասին այն եղանակներից, որոնցով Տերը ծառայեց և օրհնեց Իրեն շրջապատողներին: Խրախուսեք անդամներին վերանայել և քննարկել Մատթեոս 9.10–13, Ղուկաս 19.1–9, Հովհաննես 11.32–46, 13.1–5, 12–17, և 3 Նեփի 17.5–10 հատվածները: Խնդրեք անդամներին մտածել այս սուրբ գրությունների մասին, երբ նրանք խորհեն, թե ինչպես կարող են ծառայել Հանգստության օրը: Օրինակ՝ նրանք կարող են ծառայել ընտանիքի անդամներին, հասնել անհատներին ու ընտանիքներին, ում նրանք ծառայում են որպես տնային և այցելող ուսուցիչներ, աշխատել ընտանեկան պատմության վրա, այցելել հիվանդներին կամ կիսվել ավետարանով: Անդամները կարող են անցկացնել ընտանեկան խորհուրդ, ծրագրավորելու եղանակներ, որոնցով նրանք կարող են ծառայել ուրիշներին Հանգստության օրը: