2017
Գաղթը շարունակվում է
November 2017


Գաղթը շարունակվում է

Դեպի մեր Երկնային Հայրը ետդարձի ուղին ամենակարևոր ուղին է մեր կյանքում:

Հարյուր յոթանասուն տարի առաջ Բրիգամ Յանգը նայեց Սոլթ Լեյքի հովտին առաջին անգամ և հայտարարեց. «Սա է ճիշտ տեղը»:1 Նա գիտեր այդ վայրը, որովհետև Տերը նրան հայտնի էր դարձրել այն:

Մինչև 1869 թվականը ավելի քան 70000 Սրբեր անցան գաղթի նույն ճանապարհով: Չնայածլեզվում, մշակույթում և ազգությունների միջև տարբերություններին, նրանք կիսում էին մի վկայություն Հոր, Որդու և Սուրբ Հոգու, Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին և ցանկություն՝ կառուցել Սիոնը, որը խաղաղության, երջանկության և գեղեցկության մի վայր է՝ Փրկիչի Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու համար:

Նկար
Ջեյն Մանինգ Ջեյմս

Ջեյն Մանինգ Ջեյմսը առաջին Սրբերի թվում էր, ովքեր ժամանեցին Յուտա. նաազատ արձակված մի ստրուկի դուստր էր, վերականգնված Եկեղեցու մի նորադարձ և մի շատ նշանավոր աշակերտ, ով դիմակայել էր դժվարին մարտահրավերների: Քույր Ջեյմսը մնաց հավատարիմ Վերջին Օրերի Սուրբ մինչև իր մահը՝ 1908 թվականը:

Նա գրել է. «Ես ուզում եմ ասել հենց այստեղ, որ իմ հավատքը Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ, ինչպես այն ուսուցանվել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից, այնքան ուժեղ է այսօր, ոչ, ավելի ուժեղ է, քան այն օրը, երբ ես մկրտվեցի: Ես վճարում եմ իմ տասանորդներն ու զոհաբերությունները, պահում եմ իմաստության խոսքը, ես շուտ եմ քնումև վաղ եմ վեր կենում, ես փորձում եմլավ օրինակ հանդիսանալ բոլորի համար:2

Քույր Ջեյմսը ուրիշ շատ Վերջին Օրերի Սրբերի նման, ոչ միայն կառուցեց Սիոնը արյամբ, քրտինքով և արցունքներով, այլև ձգտեց Տիրոջ օրհնություններին, որքան կարողացավ, ապրեցավետարանի սկզբունքներով, դիմանալով հավատքով առ Հիսուս Քրիստոսը, ովմեծ բժշկողն է բոլորի, ովքեր անկեղծորեն որոնում են Նրան:

Առաջին Սրբերը կատարյալ չէին, բայց նրանք հաստատեցին մի հիմք, որի վրա մենք կառուցում ենք ընտանիքներ և մի հասարակություն, ովքեր սիրում են և պահում ուխտեր, որոնք մեկնաբանվում են տարբեր նորությունների պատմություններով ողջ աշխարհում, շնորհիվՀիսուս Քրիստոսի հանդեպ մեր նվիրվածության և կամավոր ջանքերի, օգնելով նրանց ովքեր մոտիկ են և հեռու:3

Նախագահ Այրինգ, կարելի՞ է երախտագիտություն հայտնել տասնյակ հազարավոր դեղին վերնաշապիկներով հրեշտակներին, ովքեր ծառայում են Տեխասում, Մեքսիկայում և այլ վայրերում, ձեր թույլտվությամբ:

Եսխորը համոզմունք ունեմ, որ եթե մենք կորցնենք մեր կապերը նրանց հետ, ովքեր գնացել են մեզանից առաջ, ներառյալ՝ մեր ռահվիրա նախահայրերն ու մայրեըը, մենք կկորցնենք մի շատ արժեքավոր գանձ: Ես խոսել եմ «Հավատք ամեն քայլում» թեմայի վերաբերյալ անցյալում և կշարունակեմ ապագայում, որովհետև ես գիտեմ, որ սերունդներ մեծացնելու համար պետք է ունենալ նույն տեսակի հավատք, ինչպիսին ունեին առաջին Սրբերն առ Տեր Հիսուս Քրիստոս և Նրա վերականգնված ավետարանը:4

Իմ սեփական ռահվիրա նախահայրերն ու մայրերը նրանց շարքում էին, ովքեր հավատարիմ ռահվիրաներ էին, ովքեր քաշեցին ձեռնասայլակներ, վարեցին կառքեր և քայլեցին դեպի Յուտա: Նրանք Քույր Ջեյն Մանինգ Ջեյմսի նման ունեին խորը հավատք իրենց յուրաքանչյուր քայլի հանդեպ, երբ քայլում էինգաղթի ճանապարհով:

Նրանց օրագրերը լի են նեղությունների, սովի և հիվանդության մասին նկարագրություններով և նաև Աստծո հանդեպ վկայություններով՝ իրենց հավատքի և Հիսուս Քրիստոսի վերականագնված ավետարանի մասին:

Նրանքքիչ աշխարհիկ իրերունեին, բայց վայելում էին օրհնությունների առատություն եղբայրներից և քույրերից, ում նրանք գտել էին Հիսուս Քրիստոսի Եկեղեցում: Երբ նրանք կարողանում էին, բարձրացնում էին վայր ընկածներին և օրհնում հիվանդներին միմյանց ծառայելու և Աստծո քահանայության միջոցով:

Յուտայի Քաշ հովտում քույրերը ծառայեցին Սրբերին Սփոփող Միության ոգով. «Աշխատել միասնաբար օգնելու նրանց, ովքեր կարիքի մեջ են»:5 Իմ նախատատՄարգարեթ ՄաքՆիլ Բալլարդը ծառայեց իր ամուսնու՝ Հենրիի կողքին, երբ նա 40 տարի նախագահում էր Լոգանի Երկրորդ Ծխում ՝որպես եպիսկոպոս: Մարգարեթըայդ տարիներին ծխի Սփոփող Միության նախագահն էր 30 տարի: Նա իրենց տուն էր բերում աղքատներին, հիվանդներին, այրիացածներին ու որբացածներին, և նա նույնիսկ հագցնում էր մահացածներին իրենց մաքուր տաճարային հագուստները:

Չնայած տեղին է և կարևոր հիշել պատմական 19-րդ դարիՄորմոն ռահվիրաների գաղթը, մենք պետք է հիշենք, որ «գաղթը կյանքի միջով շարունակվում է» մեզանից յուրաքանչյուրի համար, երբ մենքապացուցում ենք մեր «հավատքը ամեն քայլում»:

Նկար
Անդամները հավաքվում են իրենց տեղական համայնքներում

Նորադարձներն այլևս չեն հավաքվում ռահվիրաների բնակատեղերում Միացյալ Նահանգների արևմուտքում: Փոխարենը, նորադարձները հավաքվում են իրենց տեղական համայնքներում, որտեղ Սրբերը երկրպագում են մեր Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով: Ավելի քան 30000 համայնքներ են հիմնադրված ողջ աշխարհում, բոլորը հավաքվում են իրենց իսկ Սիոնում: Ինչպես նշում են սուրբ գրությունները. «Քանզի Սիոնը սա է՝ սրտով մաքուրները»:6

Երբքայլում ենք կյանքի ճանապարհով, մենք ստուգվում ենք՝ տեսնելով, արդյոք«կհետևենք, որ կատարենք բոլոր բաները, որոնք [Տերը] պատվիրել է»:7

Մեզանից շատերը բացահայտման զարմանահրաշ ճամփորդությունների վրա ենք, որոնք տանում են մեզ դեպի անձնական կայացման և հոգևոր լուսավորման: Սակայն մեզանից ոմանք գաղթի ճանապարհին են, որը տանում է դեպի վիշտ, մեղք, տառապանք և հուսահատություն:

Այս համատեքստում, խնդրում եմ հարցրեք ինքներդ ձեզ. Ո՞րն է ձեր վերջնական նպատակակետը: Ո՞ւր են ձեր քայլերը տանում ձեզ: Եվ արդյո՞ք ձեր ճամփորդությունը տանում է ձեզ այն «օրհնությունների բազմազանությունը», որը Փրկիչն է խոստացել:8

Դեպի մեր Երկնային Հայրը հետադարձ ուղին ամենակարևորն է մեր կյանքում, և այն շարունակվում է ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս և ամեն տարի, երբ մենք մեծացնում ենք մեր հավատքը Նրա հանդեպ և Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Մենք պետք է զգոն լինենք, թեմեր քայլերն ուր են տանում մեզ կյանքում: Մենք պետք է ուշադիր լինենք և ականջ դնենք Հիսուսի խորհրդին, որը տվեց Իր աշակերտներին, երբ պատասխանեց այս հարցերին. «Ասիր մեզ, այդ ե՞րբ կլինի եւ ի՞նչ կլինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը:

Հիսուսն էլ պատասխանեց և ասաց նրանց. Զգույշ կացեք, որ ոչ մի [մարդ և ես ավելացնում եմ՝ կին] ձեզ չխաբի»:9

Այսօր ես կրկնում եմԵկեղեցու ղեկավարների կողմից ավելի վաղ տրված խորհուրդը.

  • Եղբայրնե՛ր և քույրե՛ր, պահեք Քրիստոսի վարդապետությունը մաքուր և երբեք մի խաբվեք նրանց կողմից, ովքեր կեղծում են վարդապետությունը: Հոր և Որդու ավետարանը վերահաստատվեց Ջոզեֆ Սմիթի՝ այս վերջին տնտեսության մարգարեի միջոցով:

  • Մի լսեք նրանց, ովքեր չեն ձեռնադրվել կամ ի սպաս դրվել Եկեղեցու իրենց կոչումներում և ընդունվում են Եկեղեցու անդամների ընդհանուր համաձայնությամբ:10

  • Զգուշացեք կազմակերպություններից, խմբերից կամ անհատներից, ովքեր հայտարարում են գաղտնի պատասխաններ վարդապետական հարցերին, որոնքայսօրվա առաքյալները և մարգարեները չունեն կամ չեն հասկանում:

  • Մի լսեք նրանց, ովքեր գայթակղում են ձեզ հարստանալու նախագծերով: Մեր անդամները մեծ քանակությամբ փող են կորցրել, այնպես որ զգույշ եղեք:

Որոշ տեղերում մեր մարդկանցիցշատերը նշանից այն կողմ են նայում ևգաղտնի գիտելիք են փնտրում թանկարժեք և կասկածելի մեթոդներովբժշկություն և աջակցություն ապահովելու համար:

Եկեղեցու մի պաշտոնական հայտարարություն, որը լույս է տեսել մեկ տարի առաջ, նշում է. «Մենք հորդորում ենք Եկեղեցու անդամներին զգույշ լինել որևէ խմբի մասնակցելիս, որը փողի դիմաց խոստանում էհրաշագործ բժշկություն կամ հայտարարում է, որ ունի հատուկ մեթոդներ պատշաճ ձեռնադրված քահանայություն կրողներից դուրս՝ ձեռք բերելու բժշկող զորություն:11

Եկեղեցու Ձեռնարկը խորհուրդ է տալիս. «Անդամները չպետք է օգտագործեն բժշկական կամ առողջապահական մեթոդներ, որոնք բարոյապես կամ օրինականորեն կասկածելի են: Տեղական ղեկավարները պետք է խորհուրդ տան անդամներին, ովքեր առողջական խնդիրներ ունեն, բուժվել գործիմաց մասնագետ բժիշկների մոտ, ովքեր հավաստագրվածեն այն երկրներում, որտեղ նրանք աշխատում են»:12

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եղեք իմաստուն և զգույշ, քանի որ այդպիսի բուժումը կարող է լինել զգացմունքայնորեն գրավիչ, բայց ի վերջո պարզվի, որ հոգևորապես և ֆիզիկապես վնասակար է:

Մեր ռահվիրա նախահայրերի համար անկախությունը և ինքնապահովումը կենսական էր, բայց համայնքի նրանց զգացումընույնքան կարևոր էր: Նրանք աշխատում էին միասին և օգնում միմյանց հաղթահարել իրենց ժամանակի ֆիզիկական և էմոցինալ մարտահրավերները: Տղամարդկանց համար կար քահանայության քվորումը իսկ կանայք ծառայում էին Սփոփող Միությունում: Այս արդյունքները չեն փոխվել մեր օրերում:

Սփոփող Միությունը և քահանայության քվորումը ապահովում են մեր անդամների հոգևոր ևնյութական բարօրությունը:

Մնացեք ավետարանի ուղու վրա՝ ունենալով «հավատք ամեն քայլում», որպեսզի դուք անվտանգ ետ վերադառնաք Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի ներկայություն: Տերը մեր թանկագին Փրկիչն է: Նա է աշխարհի Քավիչը: Մենք պետք է պատվենք Նրա սրբազան անունը և ոչ մի ձևով սխալ չօգտագործենք այն, միշտ ձգտելով պահել Նրա պատվիրանները: Եթե մենք այդպես անենք, Նա կօրհնի մեզ ևկտանի մեզ տուն:

Ես կոչ եմ անում ամենքին, ում լսելի է իմ ձայնը, ով այսօր գաղթում է, անկախ նրանից, թե որտեղ են նրանք իրենց ճամփորդության մեջ:

Խնդրում եմ հիշեք, չկա ավելի մեծ օրհնություն, քան Վերականգնման ուղերձը, որը, երբ ստանում ենք և ապրում դրանով, խոստանում է հավիտենական ուրախություն և խաղաղություն, այսինքն՝ հավերժական կյանք: Եկեք օգտագործենք մեր եռանդը, ուժը և վկայությունները՝ օգնելով մեր միսիոներներին գտնել, ուսուցանել և մկրտել Աստծո զավակներին, որպեսզի նրանք կարողանան ունենալ ավետարանի վարդապետության ուժը՝ առաջնորդելու նրանց իրենց ամենօրյա կյանքում:

Մենք պետք է ընդունենք Աստծո զավակներին կարեկցանքով և վերացնենք ամեն նախապաշարմունք, ներառյալ՝ ռասայական խտրականությունը, սեռական խտրականությունը և ազգայնականությունը: Թող ասվի, որ մենք իսկապես հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի օրհնությունները Աստծո յուրաքանչյուր զավակի համար է:

Ես վկայում եմ, որ «գաղթը շարունակվում է», և ես կոչ եմ անում ձեզ մնալ ավետարանի ուղու վրա, երբ շարունակեք առաջ մղվել՝ հասնելով Աստծո բոլոր զավակներին սիրով և կարեկցանքով, և մենք կարող ենք միասնաբար մեր սրտերն անբիծ դարձնել և մեր ձեռքերը մաքուր, ստանալով «օրհնությունների բազմազանությունը», որոնքսպասում են բոլորին, ովքեր իսկապես սիրում են մեր Երկնային Հորը և Նրա Սիրելի Որդուն, որի համար ես խոնարհաբար աղոթում եմ, Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: