2017
Մնալ Աստծո հետ և վերանորոգել ճեղքվածքը
November 2017


Մնալ Աստծո հետ և վերանորոգել ճեղքվածքը

Քրիստոսը զորություն ունի բերլու մեզ սրտակից ընկերակցության Հոր և մեկս մյուսի հետ:

Մենք անընդհատ պիտիխորացնենք մեր գիտելիքը Երկնային Հոր մասին և հնազանդությունը դեպի Նա: Մեր փոխհարաբերությունը Նրա հետ հավերժական է: Մենք նրա սիրելի զավակներն ենք, և դա չի փոխվելու: Ինչպե՞ս կարող ենք ողջ սրտով ընդունել Իրեն մոտենալու Նրա հրավերը, և այսպիսով վայելել այն օրհնությունները, որոնք Նափափագում է տալ մեզ այս կյանքումև գալիք աշխարհում:

Տերն ասել է հնադարյան Իսրայելին և Նա ասում է մեզ. «Յաւիտենական սիրով սիրել եմ քեզ. Դորա համար քաշեցի քեզ ողորմութիւնով»:1 Խոսելով ինչպես Հայրը կկամենար, Նա նույնպես ասում է մեզ. «Դու կմնաս ինձ հետ, և ես քեզ հետ, հետևաբար, քայլիր ինձ հետ»:2 Արդյո՞ք մենք բավականաչափ վստահում ենք Նրան՝ Նրա հետ ապրելու և քայլելու համար:

Մենք այստեղ ենք՝ այս երկրի վրա սովորելու և աճելուհամար, իսկամենակարևոր գիտելիքն ուաճը կգա Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր կապից: Նրանց հետ մեր հավատարիմ փոխհարաբերությունից է գալիս աստվածային գիտելիք, սեր, զորություն և ծառայելու կարողություն:

«Մենք պարտավոր ենք սովորել բոլորը, ինչ Աստված հայտնի է դարձրել Իր մասին»:3 Մենք պետք է հասկանանք, որ Հայր Աստված հրահանգեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին ստեղծել երկիրը մեր աճի համար, որ Երկնային Հայրը տվեց Իր Որդունվճարելու արդարադատության պահանջները՝ մեր փրկության համար, և որ Հոր քահանայության զորությունը և Որդու ճշմարիտ Եկեղեցին անհրաժեշտ արարողություններով վերականգնվեց մեր օրհնությունների համար: Կարողանո՞ւմ եք զգալ մեր ուրախության և աճի համար հորդացող սիրո խորությունը Նրանց պատրաստություններում: Մենք պետք է իմանանք, որ Երկնային Հոր փրկության ծրագիրն այն է, որ մենք պետք է հնազանդվենք ավետարանի օրենքներին և արարողություններին, ձեռք բերենք հավերժական կյանք և այդպիսով դառնանք այնպիսին, ինչպես Աստված է:4 Սա է ճշմարիտ հարատև երջանկությունը, որը Երկնային Հայրն առաջարկում է մեզ: Չկա ուրիշ ճշմարիտ և հարատև երջանկություն:

Մեր մարտահրավերները կարող ենդուրս քաշել մեզ երջանկության այս ընթացքից: Մենք կարող ենք կորցնել Աստծո հետ մեր վստահելի կապը, եթե փորձությունները քշեն մեզ դեպի կործանում, մեզ մեր ծնկների վրա իջեցնելու փոխարեն:

Ոտանավորի այս պարզերկտողը կոչ է անում մեզ ընտրություն կատարել առաջնահերթությունների միջև:

Որոշ բաներ կարևոր են, որոշ բաներ ոչ,

Մի քանիսը հարատև են, իսկ մի քանիսը ոչ:5

Քույրե՛ր, ի՞նչն է կարևոր ձեզ համար։ Ի՞նչն է հարատև ձեզ համար: Հոր համար հարատև արժեքի հարց է, որ մենք սովորենք Նրա մասին, խոնարհեցնենք մեզ և աճենք Նրա հանդեպ հնազանդության մեջ երկրային փորձառությունների միջոցով: Նա ցանկանում է, որ մենք փոխենք մեր եսասիրությունը ծառայությամբ, մեր վախերը՝ հավատքով: Այս հարատև հարցերը կարող են ստուգել մեզ մինչև մեր սրտի խորքը:

Այժմ, մեր մահկանացու սահմանափակումներով հանդերձ, Հայրը խնդրում է մեզ սիրել, երբ սիրելը ամենադժվարն է, ծառայել, երբ ծառայելը անհարամարավետ է, ներել, երբ ներելը հոգին է լարում: Ինչպե՞ս։ Ինչպե՞ս անենք դա: Մենք ջերմեռանդորեն ձգտում ենքԵրկնային Հոր օգնությունն ունենալ Նրա Որդու անունով և կատարում գործեր Նրա ձևով, մեր կամքը ինքնուրույնև հպարտությամբպաշտպանելու փոխարեն:

Նկար
Ջրի կուժը

Ես ընդունեցի իմ հպարտությունը, երբ Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնը խոսեց մեր ներքին անոթը մաքրելու մասին:6 Ես ինձ պատկերացրեցի որպես կուժ: Ինչպե՞ս պետք է իմ կուժից հանեի հպարտության նստվածքը: Եթե մենք մեզ ստիպենքխոնարհ լինելև մեզ հարկադրենքսիրել ուրիշներին, անկեղծ չի լինիև դա պարզապես չիաշխատում: Մեր մեղքերը և սխալները ստեղծում են ճեղքվածք կամ անդունդ մեր և ողջ սիրո աղբյուրի՝ մեր Երկնային Հոր միջև:

Միայն Փրկիչի Քավությունը կարող է մաքրել մեզ մեր մեղքերից և փակել այդ խզումը կամ ճեղքվածքը:

Մենք ցանկանում ենք օղակվել մեր Երկնային Հոր սիրո և առաջնորդության բազուկների մեջ, և այսպիսովառաջին տեղում դնում ենքՆրա կամքը և կոտրված սրտովաղերսում, որ Քրիստոսը մաքրող ջրի հոսքեր լցնի մեր կուժի մեջ: Սկզբում այն կարող է գալ կաթիլ առ կաթիլ, բայց երբ մենքխնդրենք և հնազանդվենք, այն կգա առատորեն: Այս կենդանի ջուրը կսկսի լցնել մեզ, և լցվելով պռնկե-պռունկ Նրա սիրով, մենք կարող ենք վերցնել մեր հոգու կուժը և կիսվել դրա պարունակությամբ ուրիշների հետ, ովքեր ծարավ են բժշկության, հույսի և նյութական իրերի: Երբ մեր ներքին անոթը մաքրվում է, մեր երկրային հարաբերությունները սկսում են բժշկվել:

Պահանջվում է մեր անձնական օրակարգի զոհաբերումը, որ տեղ բացվիԱստծո հավերժական ծրագրերի համար: Փրկիչը, ով խոսում է Հոր փոխարեն, աղերսում է մեզ. «Մոտեցեք ինձ և ես կմոտենամ ձեզ»:7 Մոտենալ Հորը կարող է նշանակել՝ սովորել Նրա ճշմարտության մասին սուրբ գրությունների միջոցով, հետևելով մարգարեական խորհրդին և ձգտելովլիովին կատարել Նրա կամքը:

Արդյոք մենք հասկանո՞ւմ ենք, որ Քրիստոսըզորություն ունիբերելմեզ սրտակից ընկերակցության Հոր և մեկս մյուսի հետ: Սուրբ Հոգու զորությամբ Նա կարող է մեզ տալ անհրաժեշտ ներըմբռնում փոխհարաբերությունների վերաբերյալ:

Երեխաների Միության ուսուցիչն ինձ պատմեց իր դասարանի 11 տարեկան տղաների հետ մի զորավոր փորձառության մասին: Նրանցից մեկը, ումես կկոչեմ Ջիմմի, չշփվող միայնակ երեխա էր: Մի կիրակի ուսուցիչը ոգեշնչվեց մի կողմ դնել իր դասը և պատմել, թե ինչո՞ւ էր սիրում Ջիմմիին: Նա խոսեց այդ պատանու երախտագիտության և նրա հավատքի մասին: Ապա ուսուցիչը խնդրեց դասարանի անդամներին պատմել Ջիմմիին որևէ բանի մասին, ինչը նրանք գնահատում էին նրա մեջ: Երբ դասարանի անդամները մեկ առ մեկ ասացին Ջիմմիին, թե ինչու էր նա առանձնահատուկ իրենց համար, տղան կախեց գլուխը և արցունքները սկսեցին վար գլորվել նրա դեմքով: Այդ ուսուցիչն ու դասարանը կամուրջ կառուցեցին դեպի Ջիմմիի միայնակ սիրտը: Ազնվորեն արտահատված պարզ սերը հույս է տալիս և արժեվորում մյուսներին: Ես կոչում եմ դա «վերանորոգել ճեղքվածքը կամ խզումը»:

Հավանաբար մեր կյանքը սիրառատ նախաերկրային կյանքում, ստեղծել է մեզ մոտ ճշմարիտ, հարատև սիրո ձգտում՝ այստեղ երկրի վրա: Մենք աստվածայնորեն նախատեսված ենք սեր տալու և սիրվելու համար, իսկ ամենախորը սերը գալիս է, երբ մենք մեկ ենք Աստծո հետ: Մորմոնի Գիրքը հրավիրում է մեզ «հաշտվել [Աստծո] հետ Քրիստոսի քավությանմիջոցով»:8

Եսայիան խոսել է նրանց մասին, ովքեր հավատարմորեն ապրում են ծոմի օրենքով և այսպիսով դառնում իրենց իսկ սերնդի համար ճեղքվածքը վերանորոգողներ: Նրանք են այն մարդիկ, ում Եսայիան խոստանում է. «կկանգնեցնեն դարերից ի վեր աւերակ հիմերը»:9 Նույն ձևով Փրկիչը վերանորոգեցճեղքվածքը կամ հեռավորությունը մեր և Երկնային Հոր միջև: Նա, Իր մեծ քավիչ զոհաբերության միջոցով, բացում է ուղին մեզ համար՝ ճաշակելու Աստծո սիրառատ զորությունից և այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք վերանորոգել «աւերակ հիմերը» մեր անձնական կյանքում: Միմյանց միջև հուզական հեռավորությանբժշկումը կպահանջի ընդունել Աստծո սերը՝մեր բնական եսասիրության և վախի միտումների զոհաբերության հետ զուգակցված:

Մի հիշարժան երեկո ես ևիմ բարեկամը անհամաձայնություն ունեցանք քաղաքական մի հարցի կապակցությամբ: Նա կտրուկ և մանրակրկիտ իմ մեկնաբանություններն առանձնացրեց, ապացուցելով իմ սխալ լինելը իմ ընտանիքի անդամների ներկայությամբ: Ես ինձ հիմար և անտեղյակ զգացի.հավանաբար այդպես էլկայի: Այդ գիշեր, երբ ես ծնկի իջա աղոթելու, շտապեցի բացատրել Երկնային Հորը, թե որքան դժվար էր այդ բարեկամի հետ: Ես խոսում էի ու խոսում: Հավանաբար իմ բողոքին մի պահ դադար տվեցի և Սուրբ Հոգին հնարավորություն ունեցավգրավել իմ ուշադրությունը, որովհետև, ի զարմանս ինձ, հետո ես ձայն լսեցի. «Դու երևի կամենում ես, որ ես սիրեմ նրան»: Սիրե՞լ նրան: Ես շարունակեցի աղոթել, ասելով այսպիսի մի բան. «Ինչպե՞ս կարող եմ սիրել նրան»: Չեմ կարծում, որ նույնիսկ հավանում եմ նրան: Սիրտս կարծրացած է, զգացմունքներս վիրավորված: Ես չեմ կարող անել դա»:

Ապա անկասկած Հոգու օգնությամբ ես ունեցա մի նոր միտք, երբ ես ասացի. «Բայց Դու սիրում ես նրան, Երկնային Հայր: Տուր ինձ մի քիչ նրա հանդեպ Քո սիրուց, որպեսզի ես նույնպես կարողանամնրան սիրել: Իմ կոշտ զգացումները մեղմացան, սիրտս սկսեց փոխվել, և ես սկսեցի այդ մարդունայլ կերպ տեսնել: Ես սկսեցի զգալ նրա իսկական արժեքը, որը Երկնային Հայրն էր տեսնում: Եսայիան գրել է. «Եհովան կկապէ իր ժողովրդի կոտրածը եւ նորա հարուածի խոցը կբժշկէ»:10

Ժամանակի ընթացքում մեր միջև խզումը հաջողությամբ փակվեց: Բայց, եթե նույնիսկ նա չընդուներ իմ փոխված սիրտը, ես հասկացա, որ Երկնային Հայրը կօգնի մեզ սիրել նույնիսկ նրանց, ում կարծում ենք, հնարավոր չէ սիրել, եթե մենք Նրանից օգնություն աղերսենք: Փրկիչի Քավությունը մի խողովակ է Երկնային Հորից մշտական գթության հոսքի համար: Մենք պետք է ընտրենք մնալ այդ սիրո մեջ, որպեսզիգթություն ունենանք բոլորի հանդեպ:

Երբ մենքմեր սիրտը տալիս ենք Հորը և Որդուն, մենք փոխում ենք մեր աշխարհը, նույնիսկ, եթե մեզ շրջապատող հանգամանքները չեն փոխվում: Մենք ավելի ենք մոտենում Երկնային Հորը և զգում Քրիստոսի ճշմարիտ աշակերտ լինելու մեր ջանքերի Նրա ջերմ ընդունելությունը: Մեր խորաթափանցությունը, վստահությունը և հավատքն աճում է:

Մորմոնը խնդրում է մեզ աղոթել մերսրտի ողջ ավյունով այս սիրո համար և այն կտրվի մեզ դրա աղբյուրից, որը Երկնային Հայրն է:11 Միայն այդ ժամանակ մենք կարող ենք դառնալ ճեղքվածք վերանորոգողներ երկրային հարաբերություններում:

Մեր Հոր անսահման սերը հասնում է մեզ, ետ բերելու մեզ Նրա փառքի և ուրախության մեջ: Նա տվեց Իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, վերանորոգելու մեր և Նրա միջև այդ ճեղքվածքը, որը լայն խզում է առաջացնում մեր ու Նրա միջև: Երկնային Հոր հետ վերամիավորվելը հարատև սիրո և հավերժական նպատակի էությունն է: Մենք պետք է կապ հաստատենք Նրա հետ այժմ՝ սովորելու, թե իրականում որքան կարևոր է սիրել այնպես, ինչպես Նա է սիրում և աճել՝ Նրա նման լինելու համար: Ես վկայում եմ, որ մեր հավատարիմ կապը Երկնային Հոր և Փրկիչի հետ հավերժորեն կարևոր է Նրանց և մեզ համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: