2017
Նվիրագործվել են երեք տաճարներ
November 2017


Նվիրագործվել են երեք տաճարներ

2017 թվականի ապրիլյան գերագույն համաժողովից հետո նվիրագործվել և վերանվիրագործվել են երեք տաճարներ: Փարիզ Ֆրանսիա Տաճարը նվիրագործվել է մայիսին, Այդահո Ֆոլզ Այդահո Տաճարը (ԱՄՆ)՝ հունիսին և Տուքսոն Արիզոնա Տաճարն (ԱՄՆ)՝ օգոստոսին:

Մերիդիան Այդահո Տաճարը (ԱՄՆ) կնվիրագործվի 2017 թվականի նոյեմբերի 19-ին, Սեդար Սիթի Յուտա Տաճարը (ԱՄՆ)՝ դեկտեմբերի 10-ին և Ջորդան Ռիվեր Յուտա Տաճարը (ԱՄՆ)՝ կվերանվիրագործվի 2018 թվականի մայիսի 20-ին:

Հայտարարվել է նախագծերի կամ նախապատրաստման և շինարարական աշխատանքները շարունակելու մասին աշխարհում 23 տաճարների համար: Վեց տաճար այս պահին փակ են վերանորոգման նպատակով և հինգ տաճար ծրագրված է փակել նույն նպատակով 2018 թվականին: