2017
Սուրբ գրությունների նոր թարգմանություններ
November 2017


Սուրբ գրությունների նոր թարգմանություններ

Վերջին մի քանի տարիների ընթացքում սուրբ գրությունների նոր թարգմանությունների հաստատված ծրագրերը ներառում են Մորմոնի Գիրքը բիրմայերեն, էֆիկ, վրացերեն, նավախո, պոնպեյան, սեսոտո և թշիլուբա, ինչպես նաև սուրբ գրությունների եռահատորը ամերիկյան նշանների լեզվով, աֆրիկերեն, ամհարերեն, արաբերեն, բիսլամա, հունարեն, հիլիգայնոն, հինդի, հմոնգ, լաո, լինգալա, մալայերեն, պարսկերեն, լեհերեն, սերբերեն, սեթսվանա, սինհալա, սլովակերեն, սլովեներեն, թաիթերեն, թամիլերեն, տելուգու, թոքփիս, թուրքերեն, թվի, ուրդու և յորուբա լեզուներով:

2017 թվականի հոկտեմբերի 9-ի նամակում Առաջին Նախագահությունը թվարկել է այս ծրագրերը և ներկայացրել նոր գործընթաց, որը թույլ կտա անհատներին ուսումնասիրել թարգմանությունների նախագծային տարբերակները, նախքան դրանց վերջնական հրատարակումը:

«Թարգմանության գործընթացին զուգահեռ ավարտուն հատվածները կարող են հերթականությամբ հրատարակվել», – նշվում է նամակում: «Այս հաջորդական հատվածները, թեև վերջնական չեն համարվում, մինչև ամբողջ թարգմանությունն ավարտվի, մատչելի կլինեն LDS.org-ում և Gospel Library բջջային հավելվածում»: Ընտրված մի քանի լեզուների նախնական թողարկումը կսկսվի 2017թ. նոյեմբերի 30-ին: Երբ անհրաժեշտ ստուգումներով և հաստատումներով թարգմանությունն ավարտվի, ավելի վաղ թողարկված հերթական հատվածները կփոխարինվեն վերջնական տարբերակներով, որից հետո կհետևեն տպագիր հրատարակությունները:

Թարգմանությունների նախնական տարբերակների գործընթացը մի քանի տարի է տևում, մինչև սուրբ գրությունների ուղերձները մանրակրկիտ թարգմանվեն: Հետևաբար, նախագծերը ներկայումս տարբեր փուլերում են: Հաստատված նախագծային թարգմանությունների սկզբնական թողարկումը կներառի այն բովանդակությունը, որը թարգմանվել է և հետո վերանայվել տեղական ղեկավարների կողմից: Թարգմանությունների լրացուցիչ հատվածներ կշարունակվեն պարբերաբար թողարկվել: Թարգմանությունները, որոնք ընթացքում մոտենում են ավարտին, չեն ունենա հրատարակված նախագծեր:

Առաջին Նախագահությունը խնդրում է, որ քանի դեռ թարգմանչական ծրագրերը ընթացքի մեջ են կամ սպասվում են, անդամներն ու ղեկավարները «շարունակեն օգտագործել Հավատո Հանգանակների, հաղորդության աղոթքների և մկրտության աղոթքի ներկայիս թարգմանությունը, մինչև նոր թարգմանություններն ավարտվեն»:

Սուրբ գրությունների ՎՕՍ հրատարակությունները թարգմանված և մատչելի են լեզուների հետևյալ քանակով. Աստվածաշունչը` 3, Աստվածաշնչի նախընտրելի ոչ ՎՕՍ հրատարակությունները՝ 95, Մորմոնի Գիրքը՝ 90, Մորմոնի Գրքից ընտրված հատվածներ՝ 21, Վարդապետություն և Ուխտեր և Թանկագին Մարգարիտ՝ 58: