2017
Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի
November 2017


Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի

Հիսուս Քրիստոսը ամեն բժշկության, խաղաղության և հավերժական առաջընթացի աղբյուրն է։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ուրախ եմ ձեզ հետ լինելու համար։ Եվ այս առավոտ ուզում եմ խոսել ձեզ հետ հենց այդ մասին՝ կատարյալ ուրախություն ունենալու մասին։

Վերջերս թերթում կարդացի մի վերնագիր․ «Աղետները կործանում են ազգերը [և] աշխարհը»։1 Փոթորիկներից և ջրհեղեղներից մինչև սաստիկ շոգեր ու երաշտներ, արագ տարածվող հրդեհներից և երկրաշարժերից մինչև պատերազմներ ու կործանարար հիվանդություններ. թվում է «ողջ երկրագունդը խառնաշփոթի մեջ» է։2

Միլիոնավոր մարդիկ տեղահանվել են և անթիվ կյանքեր են կործանվել այդ արհավիրքների արդյունքում։ Ընտանիքներում և համայնքներում առկա հակառակությունները, ինչպես նաև վախի, կասկածի և չիրականացած սպասելիքների հետ կապված ներքին պայքարը նույնպես մեզ ստիպում են ապրել տագնապի մեջ։ Դժվար է զգալայն ուրախությունը, որն ըստ Լեքիի ուսուցանածի, կյանքի իմաստն է։3 Բոլորս էլ երբեմն հարցրել ենք․ «Որտե՞ղ կարող եմ խաղաղություն գտնել: Որտե՞ղէ իմ մխիթարությունը … »։4 Մենք մտածում ենք` ինչպե՞ս ուրախություն գտնեմ՝ անկախ մահկանացու կյանքի դժվարություններից։

Պատասխանը կարող է չափազանց հասարակ թվալ, սակայն դրա ճշմարիտ լինելն ապացուցված է Ադամի օրերից։ Հարատև ուրախություն կարելի է գտնել, կենտրոնանալով մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի վրա, և ավետարանով ապրելով՝ ինչը ցուցադրվել և ուսուցանվել է Նրա կողմից։ Որքան շատ ենքՀիսուս Քրիստոսի մասին սովորում, հավատում և նմանվում Նրան, ավելի շատ ենք սկսում հասկանալ, որ Նա է ամեն բժշկության, խաղաղության և հավերժական առաջընթացի աղբյուրը։ Նա հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին գալ Իր մոտ,5 հրավեր, որը Նախագահ Հենրի Բ․ Այրինգը բնութագրել է որպես «ամենակարևոր հրավերը, որ որևէ մեկը կարող է ընդունել»։6

Սովորել Հիսուս Քրիստոսի մասին

Ինչպե՞ս ենք մենք գալիս Նրա մոտ։ Անցած ապրիլին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը և Երեց Մ. Ռասսել Բալլարդը խրախուսեցին անդամներին ուսումնասիրել «Կենդանի Քրիստոսը»7 փաստաթուղթը՝ որպես Փրկիչի մասին սովորելու մի մաս։ Շատերն ընդունեցին այդ հրավերը և օրհնվեցին։ Վերջերս մի թանկագին ընկեր իր չափահաս զավակներից յուրաքանչյուրին տվեց փաստաթղթի մեկական օրինակ ավետարանի նկարների հետ միասին, որոնք նկարագրում էին յուրաքանչյուր արտահայտությունը։ Նա խրախուսեց իր զավակներին օգնել իր թոռներին հասկանալ և անգիր սովորել այն։ Որոշ ժամանակ անց իմ ընկերը կիսվեց մի տեսահոլովակով, որտեղ նրա վեցամյա թոռնուհի Լեյնին ոգևորությամբ և ոգեշնչմամբ փորձում էր արտասանել իր հիշած տարբերակը։ Ես հասկացա, որ եթե վեցամյա աղջնակը կարող էր անել դա, ես նույնպես կարող եմ։

Նկար
Լեյնին՝ ով անգիր էր սովորել «Կենդանի Քրիստոսը»

Երբ ես ուսումնասիրեցի Հիսուս Քրիստոսի կյանքը և ուսմունքներն ավելի մեծ ուշադրությամբ և փորձեցի անգիր սովորել «Կենդանի Քրիստոսը», Փրկիչի հանդեպ իմ երախտագիտությունն ու սերը մեծացան։ Այդ ոգեշնչված փաստաթղթի յուրաքանչյուր նախադասությունը պարունակում է քարոզ և մեծացրել է իմ հասկացողությունը Նրա աստվածային դերերի և երկրային առաքելության վերաբերյալ։ Այս ուսումնասիրության և մտորումների միջոցով իմ սովորածը և զգացածը հաստատում են, որ Հիսուսն իսկապես հանդիսանում է «լույսը, կյանքը և հույսն աշխարհի»։8 Հնօրյա սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների խոսքերը, գրված կամ ասված ի գովք Նրան, վկայում են, որ «Նրա ուղին այն արահետն է, որը տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում»։9

Հավատ ունենալ առ Հիսուս Քրիստոսը

Մինչ դուք ուսումնասիրեք Քրիստոսի կյանքն անհամար ուղիներով, Նրա հանդեպ ունեցած ձեր հավատը կմեծանա։ Դուք կգիտակցեք, որ Նա սիրում է ձեզ անհատապես և կատարելապես հասկանում է ձեզ։ Մահկանացու կյանքի 33-րդ տարում Նա մերժվեց, տարավ հալածանքներ, քաղց, ծարավ և հոգնածություն,10 միայնություն, խոսքի և ֆիզիկական բռնություն, և, ի վերջո, տանջալից մահ մեղավոր մարդկանց ձեռքով։11 Գեթսեմանի պարտեզում և Գողոթայի խաչի վրա Նա զգաց մեր բոլոր ցավերը, տառապանքները, գայթակղությունները, հիվանդությունները և թուլությունները։12

Անկախ այն բանից, թե ինչ տառապանքներ ենք մենք տարել, Նա է բժշկության աղբյուրը։ Նրանք, ովքեր տարել են որևէ բռնություն, կործանարար կորուստ, խրոնիկական հիվանդություն կամ հնարավորությունները սահմանափակող տառապանք, անհիմն մեղադրանքներ, դաժան հալածանք կամ հոգևոր վնաս մեղքի ու թյուրըմբռնման արդյունքում, կարող են ամոքվել աշխարհի Քավիչի միջոցով։ Այնուամենայնիվ, Նա սպասում է մեր հրավերին։ Մենք պետք է գանք դեպի Նա և թույլ տանք Նրան գործելու Իր հրաշքները։

Գարնանային մի գեղեցիկ օր ես բաց թողեցի դուռը թարմ օդ վայելելու համար։ Մի փոքրիկ թռչուն թռավ դռնից ներս և ապա գիտակցեց, որ սա այն վայրը չէր, որտեղ կուզեր լինել։ Թռչնակը հուսահատ թռավ սենյակով մեկ՝ շարունակ բախվելով պատուհանին և փորձելով փախչել։ Ես փորձեցի զգուշությամբ առաջնորդել նրան դեպի բաց դուռը, սակայն նա վախեցած էր և շարունակ խուսափում էր ինձանից։ Նա, ի վերջո, ուժասպառ նստեց վարագույրին։ Ես վերցրի ավելը և դանդաղ մոտեցրի այն նյարդայնացած թռչնակին։ Երբ ես մոտեցրի ավելը նրա ոտքերին, թռչնակը զգուշանալով բարձրացավ ավելի վրա։ Դանդաղ, շատ դանդաղ ես մոտեցա բաց դռանը՝ փորձելով հնարավորինս անշարժ պահել ավելը։ Հենց որ մենք հասանք բաց դռանը, թռչնակն արագ թռավ դեպի ազատություն։

Այդ թռչնակի նման երբեմն մենք վախենում ենք վստահել, քանի որ չենք հասկանում Աստծո կատարյալ սերը և մեզ օգնելու ցանկությունը։ Սակայն երբ մենք ուսումնասիրում ենք Երկնային Հոր ծրագիրը և Հիսուս Քրիստոսի առաքելությունը, հասկանում ենք, որ Նրանց միակ նպատակը մեր հավիտենական երջանկությունը և զարգացումն է։13 Նրանք հաճույքով օգնում են մեզ, երբ խնդրում, փնտրում և թակում ենք։14 Երբ մենք հավատ ենք գործադրում և խոնարհաբար բացում մեր սիրտը Նրանց պատասխանների համար, մենք ազատվում ենք թյուրիմացությունների և ենթադրությունների առաջ բերած խոչընդոտներից, և մեզ կարող է ցույց տրվել առաջընթացիուղին։

Հիսուս Քրիստոսը նաև խաղաղության աղբյուրն է։ Նա հրավիրում է մեզ «հենվել [Ն] ապահով ձեռքին»15 և խոստանում է «խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է …»,16 զգացում, որը գալիս է, երբ Նրա Հոգին «խաղաղություն է խոսում մեր հոգիներին»՝17 անկախ մեզ շրջապատող խնդիրներից։ Լինի դա անձնական պայքար, ընտանիքում առկա խնդիր կամ համայնքի ճգնաժամ, խաղաղությունը կգա, եթե մենք վստահենք, որ Աստծո Միածին Որդին զորություն ունի հանգստացնել մեր հիվանդ հոգին։

Նկար
Սնիժանա Պոդվինսկին՝ մի անդամ Խորվաթիայում

Սնիժանա Պոդվինսկին՝ Կարլովաց (Խորվաթիա) քաղաքի փոքրաթիվ Սրբերից մեկը, ապավինեց Փրկիչին, երբ նրա ամուսինը և ծնողները անցած տարի վեց ամիսների ընթացքում մահացան։ Վշտահար, սակայն վկայություն ունենալով, որ ընտանիքները հավերժ են, նա օգտագործեց իր բոլոր խնայողությունները՝ ճամփորդելու դեպի տաճար, որտեղ նա կնքվել էր իր ամուսնու և ծնողների հետ։ Նա կիսվել է, որ տաճարում անցկացրած օրերը կարևոր դեր խաղացին իր կյանքում։ Առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունն ունեցած իր ամուր վկայության շնորհիվ նա խաղաղություն և ապաքինում զգաց, որը ուժ հաղորդեց նաև նրա շուրջըգտնվողներին։

Առ Հիսուս Քրիստոսն ունեցած հավատը բերում է նույնիսկ ավելի շատ պարգևներ, քան ամոքում և խաղաղություն։ Ինչպես Նախագահ Հենրի Բ․ Այրինգն է կիսվել․ «Ես երախտապարտ եմ տարբեր եղանակների համար, որոնցով Տերն այցելել է ինձ Մխիթարիչի միջոցով, երբ ես խաղաղության կարիք եմ ունեցել։ Սակայն մեր Երկնային Հորը մտահոգում է ոչ միայն մեր մխիթարությունը.նրան ավելի շատ մտահոգում է մեր առաջիկա զարգացումը»։18

Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, որը ներառում է փրկագնման և հարության պարգևները, մենք կարող ենք ապաշխարել, փոխվել և հավերժ զարգանալ։ Նրա տված զորության շնորհիվ, երբ հնազանդվում ենք, մենք կարողանում ենք դառնալ ավելին, քան երբևէ ինքնուրույն կկարողանայինք։ Գուցե մենք լիովին չհասկանանք թե ինչպես, սակայն մեզանից յուրաքանչյուրը, ով զգացել է առ Քրիստոս ունեցած հավատի աճ, նաև ստացել է ավելի մեծ հասկացողություն մեր աստվածային էության և նպատակի մասին, որն առաջնորդել է մեզ կատարելու ընտրություններ՝ համաձայն այդ գիտելիքի։

Չնայած աշխարհը կփորձի իջեցնել մեզ մինչև «պարզապես կենդանական» մակարդակի,19 սակայն իմանալով, որ Աստված մեր Հայրն է, կհավաստիանանք, որ մենք ունենք աստվածային ներուժ և արքայական խոստում։ Չնայած աշխարհն ասում է մեզ, որ այս կյանքի վերջը մահն է, սակայն իմանալով, որ Աստծո Միածին Որդին հնարավոր դարձրեց մեզ համար փրկագնումը և հարությունը, մենք հավերժական առաջընթացի հույս ենք ստանում։

Նմանվել Հիսուս Քրիստոսին

Մինչ ավելին ենք սովորում Հիսուս Քրիստոսի մասին, մենք ավելի մեծ հավատ ենք ձեռք բերում Նրա հանդեպ և բնականաբար ցանկանում ենք հետևել Նրա օրինակին։ Մեր ամենամեծ ցանկությունն է դառնում պահել Նրա պատվիրանները։ Մեր սրտերը փափագում են ազատել ուրիշներին տառապանքից, ինչպես Նա արեց, և ցանկանում ենք, որ նրանք զգան մեր գտած խաղաղությունը և երջանկությունը։

Ինչո՞ւ է Նրա օրինակին հետևելն այդքան զորեղ։ Քանի որ երբ մենք գործողության մեջ ենք դնում մեր հավատը, Սուրբ Հոգին վկայում է հավերժական ճշմարտության մասին։20 Հիսուսը հրահանգում է Իր աշակերտներին պահել Իր պատվիրանները, քանի որ Նա գիտի, որ երբ մենք հետևենք Նրա օրինակին, մենք կսկսենք զգալ ուրախություն, և երբ մենք շարունակենք քայլել Նրա ուղիով, մենք ձեռք կբերենք կատարյալ ուրախություն։ Նա բացատրել է․ «Բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի»։21):

Արդյո՞ք մեր վկայությունները կառուցված են Հիսուս Քրիստոսիև Նրա ավետարանի հիմքի վրա։ Երբ հանդիպում ենք կյանքի փոթորիկներին, արդյո՞ք մենք խելահեղորեն չենք փնտրում օգնություն գրքերում կամ համացանցում։ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ գիտելիք և վկայություն ձեռք բերելու և դրանք ամրացնելու համար ժամանակ հատկացնելը մեծ արդյունք կունենա դժվարությունների և փորձությունների ժամանակ։ Այս հասարակ գործողություններից յուրաքանչյուրը հիմնաքար է դառնում մեր ուրախ կյանքի համար. ամեն օր կարդալ սուրբ գրությունները և խորհել ապրող մարգարեների խոսքերի շուրջ, անձնական իմաստալից աղոթքները, ամեն շաբաթ զգոնությամբ ճաշակել հաղորդությունը, ծառայել Փրկիչի նման:

Ի՞նչն է ձեզ ուրախություն պարգևում։ Ձեր սիրելիների ներկայությո՞ւնը երկար օրվա ավարտին։ Լավ կատարված աշխատանքից բխող գոհացո՞ւմը։ Մեկի աչքերում առկա լո՞ւյսը, երբ կիսում եք նրանց բեռը։ Մարդու խոսքե՞րը, որոնք խորը մխրճվում են ձեր սրտում։ Մոտ ընկերոջ ձեռքսեղմո՞ւմը։ Մի պահ անդրադարձեք ձեր օրհնություններին, ապա գտեքեղանակներ դրանցով կիսվելու համար։ Եթե դուք ձեռք մեկնեք ձեր շրջապատում կամ մեծ խառնաշփոթի մեջ գտնվող աշխարհում ձեր եղբայրներին ու քույրերին ծառայելու և բարձրացնելու համար, դուք կզգաք ավելի մեծ խաղաղություն և ամոքում, նույնիսկ՝ առաջընթաց։

Եկեք Նրա մոտ Ես վկայում եմ, որ մինչ դուք կենտրոնացնեք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա, ուրախություն կգտնեք ցանկացած իրավիճակում։ Իրականում «Նա, միայն Նա»22 է պատասխանը։ Ժամանակհատկացրեք, որճանաչեք Հիսուս Քրիստոսին ամենօրյա ուսումնասիրությունների, Նրա հանդեպ ավելի մեծ հավատ զարգացնելու և Նրան ավելի շատ նմանվելու ջանքերի շնորհիվ։ Մինչ մենք կանենք դա, փոքրիկ Լեյնիի հետ մենք նույնպես կասենք․ «Փառք Աստծուն Իր սուրբ Որդու անզուգական պարգևի համար»։23 Հիսուս Քրիստոսի օրհնյալ և սուրբ անունով, ամեն: