2017
Հավերժական ճշմարտություններ․ մեր գործելու անհրաժեշտությունը
November 2017


Հավերժական ճշմարտություններ․ մեր գործելու անհրաժեշտությունը

Առաջին Տեսիլքը և Մարգարե Ջոզեֆ Սմիթը ի հայտ բերեցին լրացուցիչ գիտելիք և ճշմարտություն, որոնք էական են մեր երջանկության համար այս կյանքում և մեր վեհացման համար։

Երբ մոտ յոթ տարեկան էի, հարցրեցի մայրիկիս․ «Երբ ես և դումահանանք և գնանք երկինք, դու դեռ իմ մայրիկը կլինե՞ս»։ Նա չէր սպասում նման հարցի։ Բայց աշխատելով իր իմացածին համապատասխան տալ լավագույն պատասխանը, նա ասաց․ «Ոչ, երկնքում մենք կլինենք եղբայրներ և քույրեր։ Ես չեմ լինի քո մայրիկը»։ Դա այն պատասխանը չէր, որը ես հույս ունեի լսել։

Այդ զրույցից ոչ շատ ժամանակ անց երկու երիտասարդ տղամարդ մոտեցան մեր տան մուտքին։ Ինչ-որ հրաշքով հայրս թույլ տվեց նրանց ներս մտնել։ Նրանք ասացին, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներ են:

Այդ երեցները, ինչպես մենք սովորեցինք կոչել նրանց, սկսեցին ուսուցանել մեր ընտանիքին։ Ես վառ հիշում եմ երջանկության և ոգևորության զգացումը, որ ապրում էինք ամեն անգամ, երբ նրանք գալիս էին մեր տուն։ Նրանք պատմեցին մեզ մի երիտասարդ տղամարդու մասին, որը գնացել էր պուրակ և հարցրել Աստծուն, թե որ եկեղեցին էր ճշմարիտ ևտեսել էր Աստծուն և Հիսուս Քրիստոսին։1 Երեցները ցույց տվեցին մեզ այդ տեսիլքի նկարը, և երբ ես տեսա այն, այդ պահին իմացա, որ Ջոզեֆ Սմիթն իսկապես տեսել էր Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին։ Միսիոներներն ասացին, որ այդ տեսիլքի շնորհիվ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին կրկին Երկրի վրա է։2

Նկար
Առաջին Տեսիլքը

Միսիոներներն ուսուցանեցին մեզ նաև Աստծո երջանկության ծրագիրը և պատասխանեցին կրոնի մասին մեր ընտանիքի հարցերին։ Նրանք ուսուցանեցին մեզ, որ ընտանիքները կարող են միասին լինել այս կյանքից հետո՝ որպես հայր, մայր, որդիներ և դուստրեր։

Մեր ընտանիքը մկրտվեց։ Հին սովորույթները փոխելու, ավանդույթներից հրաժարվելու և Եկեղեցու ակտիվ անդամներ դառնալու ճանապարհը երբեմն դժվար անցանելի է։ Բայց Աստծո գթասրտության և սիրո շնորհիվ, շատ ղեկավարների ու անդամների օգնությամբ մենք կարողացանք անցնել այդ դժվար առաջին տարիների ճանապարհով։

Միլիոնավոր մարդիկ, ովքեր արդեն միացել են Եկեղեցուն, ինչպես նաև այն շատերը, ովքեր դարձի են գալիս և մկրտվում ամեն շաբաթ, ձեռք են բերել վկայություն Առաջին Տեսիլքի մասին։ Սուրբ Հոգին հաճախ կարող է կրկնել այդ վկայությունը յուրաքանչյուրիս, եթե մենք ձգտենք ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանի պարզ ճշմարտություններով։

Առաջին Տեսիլքը և Մարգարե Ջոզեֆ Սմիթը ի հայտ բերեցին լրացուցիչ գիտելիք և ճշմարտություն, որոնք էական են մեր երջանկության համար այս կյանքում և մեր վեհացման համար Աստծո ներկայության մեջ։ Ես կթվարկեմ երեք ճշմարտություն, որոնք մենք ստացել ենք, և ըստ որոնց պետք է գործենք, որովհետև մի երիտասարդ տղա ծնկի իջավ անկեղծ աղոթքով։

Աստված կանչում է մարգարեների՝ առաջնորդելու և ուղղություն տալու մեզ

Մի հիմնարար ճշմարտություն, որը մենք սովորում ենք Առաջին Տեսիլքից և Մարգարե Ջոզեֆ Սմիթից, այն է, որ Աստված կանչում է մարգարեների,3 տեսանողների և հայտնողների՝ուսուցանելու, ուղղություն տալու, նախազգուշացնելու և առաջնորդելու մեզ։4 Այդ տղամարդիկ Աստծո շուրթերն են Երկրի վրա՝5 Տիրոջ անունով խոսելու և գործելու իշխանությամբ։6 Եթե խստորեն հետևենք նրանց խորհուրդներին, պաշտպանված կլինենք և կստանանք ընտրյալ օրհնություններ այս Երկրի վրա մեր ճամփորդության ընթացքում։

Երբես երիտասարդ ամուրի էի և նոր էի վերադարձել միսիայից, սովորում էի Բրիգամ ՅանգիՀամալսարանում, ներկա գտնվեցի Տաճարային Հրապարակի Թաբերնաքլում տեղի ունեցող գերագույն համաժողովի քահանայության նիստին։ Այդ ժամանակ Եկեղեցու Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը հորդորեց բոլոր վերադարձած միսիոներներին լուրջ մտածել ամուսնության մասին և դարձնել այն կյանքի առաջնահերթ հարցերից մեկը։7 Նիստից հետո ես արդեն գիտեի, որ ինձ կոչ էին արել ապաշխարել և գործել ըստ մարգարեի խորհրդի։

Այսպիսով, ես գիտեի, որ պետք է գնայի իմ հայրենիք Բրազիլիա՝ կին գտնելու։ Բրազիլիայում երկու ամսվա պրակտիկայի մեկնելուց առաջ ես զանգահարեցի մայրիկիս և ընկերներիցս մի քանիսին և կազմեցի 10 երիտասարդ կանանց անունների ցանկ, որոնցից յուրաքանչյուրը կարող էր դառնալ իմ կինը։

Բրազիլիայում գտնվելիս, շատ խորհելուց և աղոթելուց հետո ես սկսեցի հանդիպել այդ ցանկից մի երիտասարդ կնոջհետ, սկսեցի ժամադրվել, նշանվեցի և նշանակեցի ամուսնության ամսաթիվը։ Յուտա նահանգի Պրովո քաղաքի ուսանողների համար դա ժամադրվելու և նշանվելու ռեկորդային ժամանակ չէր, սակայն Բրազիլիայի չափանիշներով բավական արագ էր։

Մի քանի ամիս անց ես ամուսնացա Էլեյնի հետ: Նա իմ կյանքի սերն է և առանձնահատուկ օրհնություն:

Ես չեմ առաջարկում բոլորին նման ցանկով առաջնորդվել, բայց խորհուրդ եմ տալիս, միգուցե ավելին, քան խորհուրդ, որ մենք միշտ գործենք, երբ խոսում է մեր կենդանի մարգարեն։

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի դիմանկարը

Այսօր Աստծո մարգարեն Նախագահ Թոմաս Ս Մոնսոնն է, և մենք կօրհնվենք, եթե ճշգրիտ հետևենք Նրա խորհուրդներին։

Աստծո ճշմարիտ էության մասին գիտելիքը

Մեկ այլ ճշմարտություն, որըսովորում ենք Առաջին Տեսիլքից և Մարգարե Ջոզեֆ Սմիթից, դա Աստծո ճշմարիտ էությունն է: Միայն պատկերացրեք, որքան օրհնված ենք մենք, որ գիտենք, որ Աստված մսից ու ոսկորից մարմին ունեցող էակ է՝ մեր մարմնի նման շոշափելի,8 որ մենք կարող ենք երկրպագել Աստծուն, ով իրական է, ումմենք կարող ենք հասկանալ, և ով ցույց է տվել ու հայտնել Իրեն և Իր Որդուն Իր մարգարեներին՝ և՛ հին, և՛ նոր օրերի մարգարեներին։9 Նա այն Աստվածն է, որը լսում և պատասխանում է մեր աղոթքներին,10 Աստված, որը նայում է մեզ երկնքից11 և անընդմեջ մտահոգվում մեր հոգևոր և նյութական բարեկեցությամբ, Աստված, որը մեզ տվել է ընտրության ազատություն՝ ինքնուրույն որոշելու, որհետևենք և հնազանդվենք Իր պատվիրաններին առանց պարտադրման,12 Աստված, որը մեզ օրհնություններ է տալիս և թույլ տալիս փորձությունների առաջ կանգնել, որպեսզի աճենք և դառնանք Իր նման։

Նա մեզ սիրող Աստվածն է, որը տվել է մի ծրագիր, որի միջոցով մենք կարող ենք վայելել երջանկություն այս կյանքում և հավերժության մեջ։

Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է

Առաջին Տեսիլքից և Մարգարե Ջոզեֆ Սմիթից մենք ստացել ենք գիտելիք մեր կրոնի հիմնաքարի՝ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ առաքելության և իրողության մասին։

Քանի որ մահը մտավ աշխարհ, ինչպես ապրում ենք այժմ, անշուշտ մի օր էլկմահանանք։ Մահվան հետևանքներից մեկը կլինի մեր ֆիզիկական մարմնի մշտական կորուստը․ մենք չենք կարողանա որևէ կերպ այն վերադարձնել։ Բացի դա, քանի որ մենք բոլորս մեղքեր ենք գործել մեր երկրային ճամփորդության ընթացքում, մենք ի վիճակի չենք լինի վերադառնալ մեր Երկնային Հոր ներկայությունը։

Կարո՞ղ եք պատկերացնել Աստծո ներկայությունից զրկված լինելու և այլևս երբեք մարմին չունենալու հետևանքները։

Մեզ մահից և մեղքից ազատելու համար հարկավոր էր Փրկիչ ու Քավիչ։ Երկնային Հոր ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսը եկավ Երկիր, տանջանքների ենթարկվեց, մահացավ խաչի վրա և հարություն առավ, որպեսզի մենք նույնպես հարություն առնենք և անկեղծ ապաշխարության ու սուրբ ուխտերը կապելու ու պահելու միջոցով կրկին հայտնվենք Աստծո ներկայության մեջ։

Հակոբը բացատրել է․ «Օ՜հ, որքան մեծ է բարությունը մեր Աստծո, որն այս սարսափելի հրեշի ճանկից, մեր փախուստի համար, ուղի է պատրաստում. այո, այն հրեշի՝ մահի ու դժոխքի, որը ես կոչում եմ մահը մարմնի, և նաև մահը հոգու»:13

Նկար
Հիսուսը և Մարիամը գերեզմանի մոտ

Հիսուսը խոստացված Մեսիան է, Օրենք տվողը, Իսրայելի Սուրբը, մեր Տերը, մեր Փրկիչը, մեր Քավիչը, մեր Թագավորը, մեր Ամեն-ինչը։

Եկեք շարունակենք գործել ըստ այս կարևոր ճշմարտությունների և գիտելիքի, առաջարկելով մեր հնազանդությունը Աստծուն և Նրա Սիրելի Որդուն։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: