2017
Հայացք դեպի խորհրդի ժողով
November 2017


Հայացք դեպի խորհրդի ժողով

Կիրակնօրյա առավոտ է և 45 քույրեր Գվադալախարա քաղաքի (Մեքսիկա) Բուգամբիլիաս ծխից մասնակցում են խորհրդի ժողովին: Բացման օրհներգից հետո Սփոփող Միության նախագահ Յարա Ռամիրեսը հրավիրում է նրանցից մի քանիսին կիսվել նախորդ դասի իրենց փորձով:

Երբ քույրերը մի քանի րոպե կիսվում են իրենց փորձառություններով, քույր Ռամիրեսը, նախքան շրջանում իր տեղը կզբաղեցներ, գրատախտակին մի բառ է գրում:

Այդ բառն է՝ «միասնություն»:

Քույր Ռամիրեսի ղեկավարությամբ նրանք բացում են Մոսիա 18.21 հատվածը և կարդում. «… միավորելով իրենց սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ»:

«Ի՞նչ կարող ենք անել որպես Սփոփող Միություն, որ այս սուրբ գրության հատվածը կյանքի կոչենք», – հարցնում է նախագահը:

Քույրերը մի քանի րոպե մտածում են: «Երիտասարդները չեն կարող գնալ տաճար, – արտահայտվում է քույրերից մեկը: Չափահաս քույրերը քիչ են, որոնք կուղեկցեն նրանց»:

«Գաղափար չունեմ», – ասում է մյուս քույրը: «Եթե չգիտեք, թե ինչի կարիք կա, – հարցնում է նա, – ուրեմն, ինչպե՞ս կարող եք օգնել»:

«Ահա, թե ինչու ենք մենք այստեղ», – ասում է քույր Ռամիրեսը: «Այսպիսի կարիքներ կան, որոնց մասին ես տեղեկանում եմ ծխի խորհրդի ժամանակ, և դրանց հարցում մենք բոլորս կարող ենք օգնել»:

«Չպատրաստե՞նք արդյոք օրացույց», – առաջարկում է մեկը: Խումբն այժմ ավելի է հետաքրքրվում: «Կարծում եմ, որ երիտասարդների համար պլանավորված ժամանակ կա տաճարում՝ ամեն ամիս մեկ հինգշաբթի օր»:

«Ես ինքս էլ եմ դժվարանում տաճար գնալ, – ասում է խմբից մի երիտասարդ մայր: Ես այնտեղ երկար ժամանակ չեմ եղել և մի քիչ ինքնամփոփ եմ դարձել: Կցանկանայի գնալ և ծառայել», – ասում է նա:

Քույրերից մի քանիսը գլխով են անում, համաձայնվելով ասվածի հետ: Նրանք նույնպես գտնում են, որ դժվար է այցելել տաճար այնքան հաճախ, որքան ցանկանում ես:

Մի երիտասարդ մայր առաջարկեց, որ նրանք պահեն միմյանց երեխաներին և հերթով տաճար գնան:

Այնուհետև քույրերը սկսում են հարցնել միմյանց, թե ով որտեղ է ապրում և որ երիտասարդի հարևանությամբ է: Նրանք քննարկում են, թե ինչպես կարող են հերթով օգնել երիտասարդներին՝ վերականգնել իրենց միջոցառումները:

«Մենք պետք է միմյանց էլ ճանաչենք, – ասում է մեկը: Պետք է միջոցառումներ կազմակերպենք»:

Քույրերը շարունակում են զրուցել, առաջարկություններ անելով և հարցեր տալով:

Խորհուրդի ավարտին քույր Ռամիրեսը խնդրում է քարտուղարին ամփոփել րոպեները: «Ի՞նչ տպավորություն ունեք խորհրդից», – հարցնում է նա:

Նրանք արձագանքում են, որ քաջատեղյակ դարձան բոլորի կարիքներից, որ իրենց ծառայությունը անհրաժեշտ է, և որ իրենք ընկերների շրջապատում են:

«Այսօրվա մեր փորձից ելնելով, ինչ կոնկրետ գործողություններ ենք ուզում կատարել այս ամսվա ընթացքում՝ որպես Սփոփող Միություն», – հարցնում է նախագահը:

Նրանք որոշեցին այդ կիրակի եկեղեցուց հետո ճաշի հավաքվել միասին (յուրաքանչյուրն ինչ-որ ուտելիք բերեր իր հետ), ամեն հինգշաբթի երեկոյան գնալ վոլեյբոլ խաղալու, կազմել տաճար գնալու օրացույց և պլանավորել, թե ինչպես օգնել երիտասարդներին վերականգնել իրենց միջոցառումները:

«Մենք այսօր միասնություն զգացինք», – եզրափակում է քույր Ռամիրեսը, հրավիրելով յուրաքանչյուր քրոջ մտածել, թե շաբաթվա ընթացքում նա ինչպես կարող է ծառայել: «Սուրբ Հոգին կշարունակի մեզ հուշումներ տալ, երբ գործենք անհատապես և որպես Սփոփող Միություն: Ես հրավիրում եմ ձեզ պատրաստ լինել կիսվելու ձեր փորձով հաջորդ կիրակի»: