2017
Միսիոներների պատրաստման կենտրոն
November 2017


Միսիոներների պատրաստման կենտրոն

Միսիոներների պատրաստման նոր կենտրոնը Ակկրայում (Գանա) և ընդլայնված կենտրոնը՝ Պրովոյում (ԱՄՆ, Յուտա) ցույց են տալիս միսիոներական ծառայության անսպառ կարևորությունը:

Վերջերս ավարտված Գանայի ՄՊԿ-ն, որը գտնվում է Ակրա Գանա Տաճարի հարևանությամբ, տեղավորում է 320 միսիոներ և դեռ ընդլայնվելու տեղ ունի: Մեծ շենքը տեղավորում է միսիոներներին, որոնք Աֆրիկայի արևմուտքից և հարավ-արևելքից են, ինչպես նաև ամբողջ աշխարհից եկող միսիոներներին, որոնք կանչվել են ծառայելու Աֆրիկայում: Նոր կառույցները նպաստում են, որ միսիոներները սովորեն իրենց մայրենի լեզվով` անգլերենով կամ ֆրանսերենով և սովորեն այն տարածքի լեզուն և մշակույթը, որտեղ նրանք պատրաստվում են աշխատել:

Ֆիլիպինների ՄՊԿ-ի ընդլայնումը կրկնապատկել է դրա հնարավորությունները՝ ընդունելով մինչև 280 միսիոներներ: Ավելացել է երկու նոր շենք` հինգ շենքերից բաղկացած համալիրում, որը գտնվում է Ֆիլիպինների տարածքային գրասենյակների կողքին՝ դեպի Մանիլա Ֆիլիպիններ Տաճար տանող փողոցում: 1983 թվականին Ֆիլիպինների ՄՊԿ-ի բացումից ի վեր այն ծառայել է 60 ազգություններից եկող ու գնացող միսիոներներին:

Պրովո քաղաքի ՄՊԿ-ի ընդլայնումը ներառում է երկու նոր վեց հարկանի շենքեր, որոնցից յուրաքանչյուրում կան 200 նոր դասարաններ, 100-ից ավելի դասարաններ, որոնք գործնական դասերի համար են և 13 համակարգչային լաբորատորիաներ, որտեղ միսիոներները ուսուցում են անցնում, նախքան կուղարկվեն աշխարհի այն վայրը, ուր նշանակվել են: Պրովոյի ՄՊԿ-ն հնարավորություն ունի ուսուցանելու ավելի քան 3,700 երիտասարդ տղամարդկանց, կանանց և ավագ միսիոներների:

Եկեղեցին ունի 15 միսիոներների պատրաստման կենտրոններ աշխարհի տարբեր վայրերում: