2017
Երեց Պատրիկ Քիրոն
November 2017


Երեց Պատրիկ Քիրոն

Յոթանասունի Նախագահություն

Նկար
Elder Patrick Kearon

Եվրոպայի Տարածաշրջանի Նախագահի պաշտոնում ծառայելիս Երեց Պատրիկ Քիրոնը ականատես է եղել պատերազմից տուժած Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա ճամփորդող երկու միլիոն փախստականների ճամփորդությանը: «Նրանց աչքերին նայելուց ու ահաբեկումներից, փախուստի և ապաստան գտնելու համար նրանց վտանգավոր ճամփորդության մասին պատմությունները լսելուց հետո ես երբեք էլ նույնը չեմ լինի,– ասել է նա: Ոգեշնչված էի, ականատես լինելով, թե աշխարհի բոլոր ծայրերում գտնվող Եկեղեցու անդամներն ինչպես են շռայլ նվիրատվություններ կատարում օգնելու համար այս անհատներին ու ընտանիքներին, ովքեր մեծ կորուստներ են ունեցել»:

Երեց Քիրոնը, որ հաստատվել է որպես Յոթանասունի Բարձրագույն Իշխանավոր 2010թ․ ապրիլի 3-ին, կանչվել է Յոթանասունի Նախագահություն 2017թ. օգոստոսի 1-ին:

Երեց Քիրոնը ծնվել է 1961թ. հուլիսին Փադի և Պատրիշա Քիրոնների ընտանիքում, Քարլայլում, Քամբերլենդ, Անգլիա: Քանի որ նրա հայրը ծառայում էր Բրիտանիայի Թագավորական Օդային Ուժերում, Երեց Քիրոնը սովորել է Միջին Արևելքում և Միացյալ Թագավորությունում:

Եկեղեցին ուսումնասիրելու ժամանակ նա մի անգամ կարդաց Մորմոնի Գրքում. «Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25): «Սուրբ գրության այդ հատվածը հնչում էր իմ ականջներում», – ասում է երեց Քիրոնը: «Նրանց մեջ, ում ես հանդիպել էի, տեսել էի, թե որքան կարող է մեր կյանքը մեծապես հարստանալ, եթե հետևենք ուրախ լինելու Փրկիչի խորհրդին»: Նա միացել է Եկեղեցուն 1987 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին:

Անգլիայում Բրիգամ Յանգ Համալսարանում ուսանելու տարիներին նա հանդիպել է Ջենիֆեր Քերոլ Հալմին: Նրանք ամուսնացել են Օքլենդ Կալիֆորնիա Տաճարում 1991 թվականին և ապրում էին Անգլիայում մինչև 2010 թվականին նրա կանչվելը: Նրանք ունեն չորս զավակ:

Երեց Քիրոնը ապրել է Միացյալ Թագավորությունում, Սաուդյան Արաբիայում և Միացյալ Նահանգներում, աշխատել է տարբեր բնագավառներում, ներառյալ՝ առողջապահության, սննդի, տրանսպորտի, ավտոմոբիլային, ինչպես նաև ունեցել է իր սեփական գործը կապի ոլորտում:

Երեց Քիրոնը ծառայել է Եկեղեցու բազմաթիվ կոչումներում, այդ թվում՝ որպես ծխի գործավարի օգնական, ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, եպիսկոպոսության խորհրդական, ճյուղի նախագահ, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական։