2017
187-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփում
November 2017


187-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփում

Տե՛ր, մեր մարգարեին

Առողջությամբ օրհնիր,

Մխիթարիր։

Խոսքերը Դու նրա

Կրակով փորագրիր

Հոգիների վրա

Հավատարիմ։

(«Տեր, օրհնիր մեր մարգարեին», Օրհներգեր, հ. 24, կատարվել է շաբաթ առավոտյան նիստին)

Ավելի քան 50 տարի Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հուզիչ անձնական պատմությունները և Հիսուս Քրիստոսի մասին զորեղ վկայությունը եղել են գերագույն համաժողովի մասը։ Սակայն վատթարացող առողջական վիճակի պատճառով և՛ Նախագահ Մոնսոնը, և՛ Երեց Ռոբերտ Դ Հեյլսը Տասներկու Առաքյալների Քվորումից, բացակայում էին այս համաժողովին, որը նկատելի էր։

Բացակա, բայց ոչ մոռացված։

Թեև Նախագահ Մոնսոնը համաժողովը դիտում էր տանը, իսկ Երեց Հեյլսը, որ գտնվում էր հիվանդանոցում, վերջին նիստից առաջ խաղաղ ավանդեց հոգին. նրանք երկուսն էլ մեր մտքերում էին, երբ մենք աղոթում էինք նրանց համար, և նրանց ազդեցությունը զգացվում էր ելույթների ժամանակ։

Նախագահ Մոնսոնի խոսքերից մեջբերեցին ավելի քան տասնյակ խոսնակներ, այդ թվում՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը (տես էջ 60), ով հատուկ հղում կատարեց վերջին համաժողովին Նախագահ Մոնսոնի հրավերին՝ «ամեն օր աղոթքով ուսումնասիրել Մորմոնի Գիրքը և խորհել դրա շուրջ»։1

Երեց Նիլ Լ Անդերսենը՝ եզրափակիչ խոսնակը (տես էջ 122), կիսվեց Երեց Հեյլսի խոսքերով, որոնք նա պատրաստել էր համաժողովի համար, սակայն չէր կարողացել հնչեցնել․ «Երբ մենք ընտրում ենք հավատք ունենալ, մենք պատրաստ ենք կանգնել Աստծո ներկայության մեջ»: Անշուշտ, Երեց Հեյլսն ընտրել է հավատքը։

Ներկա չլինելով, բայց իրականում չբացակայող Նախագահ Մոնսոնը և երեց Հեյլսը բեմահարթակի վրա չէին, սակայն կարևոր դեր էին խաղում՝ շատերի համար իմաստալից դարձնելով համաժողովը։

Մարգարե սիրելի՛, աղոթքն է մեր,

Որ Տերը քեզ սփոփի, առույգ պահի։

Որ տարիները, երբ ուսդ թուլացնեն,

Լույսը սուրբ քո ներսում միշտ վառ մնա,

Լույսը սուրբ քո ներսում միշտ վառ մնա։

(«Աղոթում ենք միշտ քեզ համար», Օրհներգեր, հ. 23, կատարվել է քահանայության գերագույն նիստին)