2017
Միջոցներ լսողական խնդիրներ ունեցողների համար
November 2017


Միջոցներ լսողական խնդիրներ ունեցողների համար

«Լսողական խնդիրներ ունեցող անդամներին աջակցելու նպատակով տաճարներում և հավաքատներում առկա են Եկեղեցու կողմից տրամադրվող տեխնոլոգիաներ», – ասվում է 2017 թվականի սեպտեմբերի 14-ին ամբողջ աշխարհի եկեղեցու ղեկավարներին ուղղված նամակում: «Ղեկավարները պետք է ծանոթ լինեն այդ տեխնոլոգիաներին և հավաստիանան, որ բոլոր այն մարդիկ, որոնց այդ սարքավորումները հարկավոր են, տեղեկացված լինեն այդ մասին և կարողանան օգտվել դրանցից»:

Տաճարներում լսողական խնդիրներ ունեցող անդամները կարող են խնդրել այդ պարագաները, որոնք աշխատում են տաճարում հեռարձակվող ինֆրակարմիր համակարգի միջոցով: Հավաքատներում անդամները կարող են մուտք գործել ռադիոհաճախականության համակարգ (1) ռադիոհաճախականության (ՌՀ) օժանդակ ընդունիչների, գրպանի սարքերի միջոցով, որոնք օգտագործում է հավաքատունը կամ ականջակալին ձայնը հասցնող ուժեղացուցիչիի միջոցով, որը կլինի հավաքատանը կամ մշակութային սրահի աուդիո համակարգում, կամ (2) աջակցվող (ALS) լսողական համակարգի միջոցով, որն իրենից ներկայացնում է պարանոցի օղակներ, որոնք հաղորդում են ձայնը անմիջապես անհատի T-coil լսողության սարքին:

Ծանուցումը հավելյալ հրահանգում է, որ «ծխերն ու ճյուղերը պետք է ունենան շատ [ՌՀ] ընդունիչներ և [ALS] պարանոցի օղակներ։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ սարքեր կարող են պատվիրվել ցցի շինությունների և հարմարությունների ներկայացուցչի միջոցով։