2015
Ղեկավար կանայք միանում են Եկեղեցու խորհուրդներին
Նոյեմբեր 2015


Ղեկավար կանայք միանում են Եկեղեցու խորհուրդներին

Եկեղեցին հրավիրել է կանանց ծառայելու երեք մեծ ղեկավար խորհուրդներում:

Քույր Լինդա Կ. Բըրթընը՝ Սփոփող Միության գերագույն նախագահը կծառայի Քահանայության և Ընտանիքի Գործադիր խորհրդում (նախկինում Քահանայության Գործադիր Խորհուրդ): Բոննի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահը, կծառայի Միսիոներական Գործադիր Խորհրդում: Քույր Ռոզմարի Մ. Վիքսոմը՝ Երեխաների Միության գերագույն նախագահը, կծառայի Տաճարային և Ընտանեկան Պատմության Գործադիր Խորհրդում:

Թեր տասնամյակներ շարունակ ՍփոփողՄիության, Երիտասարդ Կանանց և Երեխաների Միության գերագույն նախագահությունների կանայք կանոնավորապես ներդրում են կատարել և խորհուրդներ տվել այդ խորհուրդներում, այս հրավերն ապահովում է շարունակական դեր այդ խորհուրդներում:

Ձախից․ Ռոզմարի Մ. Վիքսոմ՝ Երեխաների Միության գերագույն նախագահ, Բոննի Լ. Օսկարսոն՝ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ, Քույր Լինդա Կ. Բըրթըն՝ Սփոփող Միության գերագույն նախագահ: