2015
Երեց Լ. Ուիթնի Քլեյթոն
Նոյեմբեր 2015


Երեց Լ. Ուիթնի Քլեյթոն

Յոթանասունի Ավագ Նախագահ

Երիտասարդ տարիքում Երեց Լ Ուիթնի Քլեյթոնը սովորել է սիրել աշխատանքը և ընտանիքը։ Ամեն շաբաթ օր վաղ առավոտյան նրա հայրը, որը բժիշկ էր, գնում էր աշխատանքի։ Դուրս գալուց առաջ նա գրատախտակին գրում է այդ օրվա գործերի ցանկը։ Երբ վերադառնում էր, միանում էր իր որդիներին և կողք կողքի աշխատում էր նրանց հետ։ Իր հորից Երեց Քլեյթոնը սովորե է աշխատանքային էթիկա, որն օրհնել է նրա կյանքը։

Երեց Քլեյթոնի ընտանիքը նաև գիտեր, որ ընթրիքը ընտանեկան ժամանակ էր։ «Մենք խոսում էինք քաղաքականության մասին, թե ինչ էր կատարվում դպրոցում, համայնքում, ավետարանի և Եկեղեցու մասին։ … Դա մեծանալու կարևոր մասն էր»։ Ճաշի շուրջ զրույցները սովորույթ դարձան նրա և նրա կնոջ համար, և օրինակ դարձան նրանց երեխաների համար:

Երեց Քլեյթոնը կոչվեց Յոթանասունի Ավագ Նախագահ 6 հոկտեմբերին, 2015թ․: Նա զբաղեցրեց Երեց Ռոնալդ Ա Ռասբենդի թափուր տեղը, որը կանչվեց Տասներկու Առաքյալների Քվորում:

Երեց Քլեյթոնը հաստատվել է որպես Յոթանասունի Բարձրագույն Իշխանավոր 2001թ․ մարտի 1-ին: Նա ծառայել է որպես Յոթանասունի Նախագահության անդամ 2008թ․-ից և վերահսկող պարտականություն ուներ Յուտայի տարածքներում։ Նա աջակցել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարին, ով վերահսկում էր Աֆրիկայի հարավերևելյան և արևմտյան տարածքները։ Նա ծառայել է նաև որպես Հասարակական գործերի հանձնաժողովի անդամ։ Նա ծառայել է որպես խորհրդական Հարավային Ամերիկայի հյուսիսարևմտյան տարածաշրջանի նախագահությունում 2002–2003 թվերին և որպես նախագահ 2003–2006 թվերին։

Նա ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ, 1950թ․-ին, ամուսնացել է Քեթի Էնն Քիփի հետ 1973թ․-ին Սոլթ Լեյքի Տաճարում։ Նրանք 7 երեխաների ծնողներ են և ունեն 20 թոռ:

Երեց Քլեյթոնը բակալավրի կոչում է ստացել ֆինանսների գծով Յուտայի Համալսարանում և իրավաբանի աստիճան Պասիֆիկ Համալսարանում: Նա աշխատել է որպես իրավաբան Կալիֆորնիայում, ԱՄՆ, 1981-ից մինչև 2001թ.։

Նա ծառայել է որպես Տարածքային Յոթանասունական, տարածաշրջանային ներկայացուցիչ, միսիայի նախագահի խորհրդական, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս, ցցի միսիայի նախագահ և Ավետարանի Վարդապետության ուսուցիչ: Նա ծառայել է որպես լիաժամկետ միսիոներ Պերույում 1970–1971 թվերին: