2015
Երեխաներն ասում են․ «Մենք Նրա ձեռքերն ենք»
Նոյեմբեր 2015


Երեխաներն ասում են․ «Մենք Նրա ձեռքերն ենք»

Երեխաները ողջ աշխարհում խանդավառությամբ արձագանքեցին ծառայողական քարոզարշավին, որը թողարկվեց Եկեղեցու ամսագրերի միջոցով: Ամսագրերը կոչ արեցին երեխաներին ուղիներ գտնել ծառայելու, ապա իրենց ձեռնահետքը նկարել մի կտոր թղթի վրա, գրել իրենց ծառայության գործը ձեռնահետքի վրա և ուղարկել այն Լիահոնա ամսագրին:

Ամսագրերը երեխաներից ստացան ավելի քան 30000 ձեռնահետքեր, ովքեր օգնության էին հասել՝ կիսվելով Փրկչի սիրով, օրհնելով ընտանիքներին և հարևաններին՝ ողջ աշխարհով մեկ:

Քարոզարշավի ոգեշնչումը եկել էր 2010 թվականի գերագույն համաժողովի Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Դիտեր Ֆ. Ուխդորֆի ելույթից, որի վերնագիրն էր «Դուք իմ ձեռքերն եք»: Նախագահ Ուխդորֆը պատմել էր մի պատմություն II Համաշխարհային Պատերազմի ժամանակ Հիսուս Քրիստոսի վնասված արձանի մասին: Չկարողանալով վերականգնել արձանի ձեռքերը, երբ այն վերանորոգվում էր, քաղաքի մարդիկ ավելացրեցին այս խոսքերը հիմնամասի վրա. «Դուք իմ ձեռքերն եք»։

Երեխաների ծառայության գործերն այնքան անզուգական էին, որքան իրենց ուղարկած ձեռնահետքերը: Օրինակ.

Նաթալի Ս., 5 տարեկան, Հոնգ Կոնգից ուղարկել էր երկու ձեռնահետք: Մեկն ասում էր. «Ես օգնեցի մայրիկիս տնային գործերում», իսկ մյուսը. «Ես օգնեցի հրել մի մարդու անվասայլակը»:

Էրիկ Ս., 11 տարեկան, Ռուսաստանից բացատրել է. «Այն քաղաքում որտեղ ես եմ ապրում, ձմռանը ցուրտ է լինում»: Մի ընտանիք տեղափոխվեց իրենց քաղաք և նրանք տաք հագուստներ չունեին: «Ես տվեցի իմ վերարկուն Արթուրին, գրել էր Էրիկը,- և նա դարձավ իմ ընկերը»:

Տաս տարեկան Գաբրիելա Փ.-ն Վերեսուելայից գրել էր իր ձեռնահետքի վրա. «Իմ դպրոցում ընկերներս և ես գտնվում էինք շախմատի դասարանում: Ես ման էի գալիս մի խաղընկերոջ, երբ տեսա մի նոր տղայի, ով տխուր էր երևում: Ես ուզում էի օգնել բայց չգիտեի թե ինչպես: Ապա մի ձայն ասաց ինձ, որ ես ուղղակի պետք է լինեմ նրա ընկերը: Ես մոտցա նրան խոսեցի նրա հետ: Այժմ մենք լավ ընկերներ ենք»:

Ձեռնահետքերը ցուցադրվեցին Եկեղեցու վարչության շենքում Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա ԱՄՆ, երկու շաբաթ՝ սեպտեմբերին և հոկտեմբերին: