2015
Եպիսկոպոս Ջեռալդ Կոսե
Նոյեմբեր 2015


Եպիսկոպոս Ջեռալդ Կոսե

Նախագահող Եպիսկոպոս

Ջեռալդ Կոսեն 33 տարեկանում Ֆրանսիայում դեռ հիմնում էր իր կարիերան սննդի բաշխման բնագավառում, երբ ընկերության նախագահը իրեն մի կողմ կանչեց։ Նա նկատել էր Ջեռալդի հոգևոր համոզմունքները և կշռադատված դատողություններ կատարելու և աշխատակիցներին միավորելու նրա ունակությունը, իսկ այդ հատկանիշները զարգանում են Եկեղեցում ակտիվության, ծառայության և ղեկավարման արդյունքում։ Նախագահը եզրակացրել էր, որ Ջերալդը այն մարդն էր, ում կարելի էր վստահել։

Ի զարմանս իրեն, Ջեռալդը շուտով իր պատասխանատվության տակ ստացավ 1800 մարդ։ Երբ տաս տարի անց՝ 2008թ․ ապրիլին նա կանչվեց ծառայելու որպես Յոթանասունի Բարձրագույն Իշխանավոր, նա կառավարում էր մի քանի ընկերություններ այդ բնագավառում։

Եպիսկոպոս Կոսեի գործարարական և կառավարման հմտությունները, գումարած նրա հոգևոր ծառայության և ղեկավարման փորձին, մեծ օգնություն են եղել Եկեղեցու նոր Նախագահող Եպիսկոպոսի ծառայությունը կրելու համար։ Եպիսկոպոս Կոսեն, ով ծառայել է որպես Առաջին Խորհրդական Նախագահող Եպիսկոպոսությունում 2012թ․ մարտից, ստացել է իր նոր կոչումը հոկտեմբերի գերագույն համաժողովից մի քանի օր անց։ Նա զբաղեցրեց Երեց Գարի Ի. Սթիվենսոնի թափուր տեղը, որը հաստատվեց 2015թ․ հոկտեմբերի 3-ին որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ:

Եպիսկոպոս Ջեռալդ Ջին Կոսեն, Եկեղեցու 15-րդ Նախագահող Եպիսկոպոսը, ծնվել է Բորդոյում, Ֆրանսիա, 1963թ.-ին։ Նա և Վալերի Բաբինն ամուսնացել են 1986թ. Բերն Շվեյցարիա Տաճարում: Նրանք ունեն 5 երեխա և հինգ թոռ:

Ի լրումն իր փորձին Նախագահող Եպիսկոպոսությունում և որպես Յոթանասունի անդամ, նա ծառայել է որպես խորհրդական Եվրոպայի տարածքային նախագահությունում և որպես տարածքային Յոթանասունական, ցցի նախագահ, ցցի նախագահի խորհրդական, եպիսկոպոսի խորհրդական, քահանայապետերի խմբի ղեկավար և երեցների քվորումի նախագահ։

Երիտասարդ տարիքում Եպիսկոպոս Կոսեն երջանկություն է գտել իր հավատքի և Եկեղեցու ծառայության մեջ։ Նա ծառայել է որպես Երեխաների խմբի դաշնակահար 12 տարեկանում և Կիրակնօրյա Դպրոցի նախագահ 16 տարեկանում։ Նա նաև զբաղված է եղել Ահարոնյան Քահանայության պարտականություններով։

«Եկեղեցում ծառայելը», այդ թվում իր հորն օգնելը եպիսկոպոսի և ճյուղի նախագահի պարտականությունները կատարելիս, «օգնել է ինձ ստանալ իմ վկայությունը», - ասել է նա։