2015
Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ
Նոյեմբեր 2015


Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ

Տասներկու Առաքյալների Քվորում

Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը Տասներկու Առաքյալների Քվորում իր կանչն ընդունելուց հետո, կարդաց Հովհաննես 15.16-ը. «Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք. այլ ես ընտրեցի ձեզ, և կարգեցի ձեզ»:

Երեց Ռասբենդն ասաց. «Ես հոգևոր տպավորություն ունեցա, որ չկա ոչինչ այս [կոչման] հետ կապված, որ լիներ … իմ ցանկությունը: Դա Տիրոջ որոշումն էր»:

Երեց Ռասբենդը 19 տարեկանում արդեն սովորել էր նմանատիպ մի դաս Տիրոջ որոշումներին ենթարկվելու վերաբերյալ: Նա հույս ուներ միսիա ծառայել Գերմանիայում, ինչպես արել էր նրա հայրը և ավագ եղբայրը, բայց փոխարենը կանչվեց Արևելյան Նահանգների Միսիա (ԱՄՆ): Նա դիմեց սուրբ գրքերին և կարդաց Վարդապետություն և Ուխտերի 100-րդ բաժնում.

«Հետևաբար, հետևեք ինձ և լսեք խորհուրդը, որը ես կտամ ձեզ:

… Արդյունավետ դուռ պիտի բացվի մերձակա շրջաններում, արևելյան այս հողում: …

Հետևաբար, ճշմարիտ ասում եմ ձեզ. Բարձրացրեք ձեր ձայնը դեպի այս ժողովուրդը» (հատվածներ 2, 3, 5):

Նա ուներ վկայություն, որ Տերն ուզում էր, որ ինքը ծառայեր Արևելյան Նահանգների Միսիայում:

Երեց Ռասբենդը, ծնված 1951թ․ փետրվարի 6-ին, ծագումով համեստ ընտանիքից է: «Ես ծնվել եմ [հացի] բեռնատարի վարորդից և սիրելի [տնակյաց] մորից», -ասել է նա: Նա ծագումով բազմասերունդ Վերջին Օրերի Սրբերի ընտանիքից է, մի ժառանգություն, որը նա գնահատում է:

1973թ․ Երեց Ռասբենդն ամուսնացավ Մելանի Թուիթչելի հետ: Նրանք ունեն 5 երեխա և 24 թոռ: Երեց Ռասբենդը վերագրում է ամեն ինչ իր կնոջը, ով 42 տարի օգնել է նրան դառնալ այն մարդը, ով ինքը կա այսօր: «Կինս վերցրել է ինձ բրուտի կավի նման և ձևավորել ինձ, դարձնելով մի բան, որն իսկապես արժեք ունի: … Սա նրա հոգևոր ազդեցությունն է, որն առաջնորդել է դեպի ոչ միայն այս գեղեցիկ և հատուկ կոչումը, այլ դեպի ամեն բան, որ ես կատարել եմ հոգևոր առումով»։

1987թ․ Երեց Ռասբենդը դարձավ նախագահ և համաշխարհային քիմիական կորպորացիայի գլխավոր գործող տնօրենը: Նա սովորեց իր ղեկավարներից, թե ինչպես լինել ավելի արդյունավետ Եկեղեցու ծառայության մեջ: «Ես սովորեցի իմ մասնագիտութան մեջ, … որ մարդիկ ավելի կարևոր են, քան որևէ այլ բան, որ մենք կարող ենք անել»: Նա նաև «սովորեց ղեկավարելու շատ ու շատ հմտություններ, … որոնք պետք եկան որպես Բարձրագույն Իշխանություն:»

Երեց Ռասբենդն ունեցել է բազմաթիվ հնարավորություններ օգտագործելու այդ հմտությունները: Նա ծառայել է որպես եպիսկոպոս, միսիայի նախագահ, 2000թ․-ից ի վեր՝ Բարձրագույն Իշխանություն, Հյուսիսային Ամերիկայի արևմտյան, հյուսիս-արևնտյան և Յուտայի երեք շրջանների ղեկավար, Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանի նախագահության խորհրդական, Տաճարային բաժանմունքի գործադիր տնօրեն, 2005թ․-ից ի վեր՝ Յոթանասունի Նախագահության անդամ, և 2009թ․-ից ի վեր՝ Յոթանասունի Ավագ Նախագահ:

Եկեղեցական նրա հանձնարարությունները նրան սեր են տվել ամենուրեք Վերջին Օրերի Սրբերի հանդեպ: Նա ասում է անդամներին. «Ձեր հավատքը մեծացրել է մեր հավատքը, ձեր վկայությունները ավելացրել են մեր վկայությունը» (էջ 90):

Երեց Ռասբենդը խոնարհված է զգում ծառայելու որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ: «Ես միշտ ունեցել եմ ցանկություն ծառայելու Նրան», - ասել է նա: «Ես կնվիրաբերեմ իմ ժամանակը, իմ տաղանդները և այն ամենն, ինչ ես այժմ ունեմ, իմ մնացած կյանքի ընթացքում: Ես պարտավոր եմ անել դա: Ես պատիվ ունեմ անելու դա»: