2015
Համաժողովի պատմությունների ցուցիչ
Նոյեմբեր 2015


Համաժողովի պատմությունների ցուցիչ

Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցանման այլ առիթների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:

Խոսնակ

Պատմություն

Նիլ Լ. Անդերսեն

(65) Իրենց մոր վախճանվելուց հետո երիտասարդը և իր եղբայրներն ու քույրերն օրհնվեցին ֆինանսական միջոցներով, երբ այդ երիտասարդը ընդունեց լիաժամկետ միսիա ծառայելու կանչը: Առ Հիսուս Քրիստոս հավատքի շնորհիվ երկու եղբայրներն առաջ գնալու ուժ են գտնում, երբ իրենց ծնողներն ու ընտանիքի մյուս անդամները զոհվում են օդանավի վթարից:

Կոիչի Աոյագի

(126) Եկեղեցու ղեկավարի հետ զրուցելով Կոիչի Աոյագին Սուրբ Հոգու միջոցով ավելի հստակ հասկացողություն է ձեռք բերում փրկության ծրագրում ունեցած փորձության դերի մասին:

Դեյվիդ Ա. Բեդնար

(128) Երեց Ռոբերտ Դ. Հեյլսից Դեյվիդ Ա. Բեդնարը սովորում է, որ երբ չեք կարողանում անել այն, ինչ միշտ արել եք, դուք անում եք միայն այն, ինչ առավել կարևոր է:

Ռանդալ Կ. Բենեթ

(69) Ռանդալ Կ. Բենեթի ամենափոքր թոռնիկը քայլել սովորելիս սայթաքում է, սակայն ծնողների խրախուսանքով փորձում է կրկին քայլել: Ազգությամբ ռուս Վերջին Օրերի երկու Սրբեր, ովքեր միմյանց հետ ավետարանով կիսվելու հուշում են ստանում, ի վերջո ամուսնանում են տաճարում:

Քիմ Բ. Քլարկ

(124) Քիմ Բ. Քլարկի ծնողներն Հոգու ձայնով քաջալերված՝ ընդունում են Ֆիլիպիններում ծառայելու միսիայի կանչը:

Քվենթին Լ. Քուք

(39) Քվենթին Լ. Քուքը լինելով երիտասարդ միսիոներ սովորում է, թե ինչ է նշանակում լինել «կարգին և Բրիստոլի ձևով»: Քվենթին Լ. Քուքը մասնակցում է Հրեական հանգստության օրվան:

Հենրի Բ. Այրինգ

(80) Տարեց քույրը շնորհակալություն է հայտնում սարկավագին հաղորդությունն իրեն մատուցելու համար: Երեցների քվորումի նախագահի ջանքերի շնորհիվ Տերը դիպչում է մի քանի ոչ ակտիվ ապագա երեցների սրտերին: Հենրի Բ. Այրինգի նախա-նախա-պապիկն ուրախություն է ապրում, որ Տերը պահպանել և ոգեշնչել է իրեն դժվար միսիայի ընթացքում:

(104) Ավստրալիայում Հենրի Բ. Այրինգի հայրը Սուրբ Հոգով առաջնորդվելով գտնում է վայրը, որտեղ անցկացվում էր հաղորդության ժողովը: Իր կնոջ մահից հետո, Հենրի Բ. Այրինգի հայրը սփոփվում է Սուրբ Հոգու կողմից:

Բրեդլի Դ. Ֆոսթեր

(50) Էնն Սուլիվանն օգնում է կույր ու համր Հելեն Քելլերին կարդալ սովորել: Բրեդլի Դ. Ֆոսթերը արժանավոր ապագա միսիոների հետ հարցազրույց անցկացնելուց հետո զգում է, որ անհապաղ պետք է իր երեխաներին և թոռներին օգնի հասկանալ ավետարանի ճշմարտությունները:

Ալլեն Դ. Հեյնի

(121) Մանուկ հասակում ցեխաջրում խաղալուց հետո Ալլեն Դ. Հեյնիին թույլ չէին տալիս տուն մտնել, մինչև որ տատիկը նրան չէր լողացնում խողովակից հոսող ջրով:

Ջեֆրի Ռ. Հոլլանդ

(47) Եկեղեցու ոչ ակտիվ մահամերձ անդամը վախենում է, որ հաջորդ կյանքում իր մոր առաջ պիտի կանգնի: Մի անձնվեր մայր օգնում է իր որդուն Եկեղեցի վերադառնալ: Լիզա Թաթլ Փիփերն օգնում է իր դստերը մասնակցել Ովսաննա բացականչությանը:

Վոն Գ. Քիչ

(115) Սերֆինգիստները, որ տխրել էին տեսնելով Ավստրալիայի ծովածոցի երկայնքով կառուցված արգելքը, իմանում են, որ այդ արգելքը պաշտպանում է իրենց շնաձկներից:

Լարի Ռ. Լորենս

(33) Լարի Ռ. Լորենսը մի քանի օրինակ է բերում, թե ինչպես է Սուրբ Հոգին «անհատականացված խորհուրդ» տալիս, որպեսզի օգնի մարդկանց բարելավել:

Նիլ Ֆ. Մերիոթ

(30) 10 տարի աղոթելուց և Աստծուն փնտրելուց հետո, Նիլ Ֆ. Մերիոթը գտնում և միանում է Եկեղեցուն: Քույր Մերիոթի ընտանիքը հավատքով ընդունում է, որ իրենք հավիտյան կապրեն իրենց դստեր հետ, ով մահացել էր հեծանվով վթարի ենթարկվելուց հետո:

Ջեյմս Բ. Մարտինո

(58) Ջեյմս Բ. Մարտինոն որոշում է մկրտվել Մորմոնի Գիրքը սրտանց ուսումնասիրելուց և դրա համար աղոթելուց հետո:

Ռիչարդ Ջ. Մեյնզ

(27) Երեց Տաիչի Աոբան ուսուցանում է երիտասարդներին՝ իրենց կավը կենտրոնացնել բրուտի անվի վրա: Նենսի Մեյնզը բացահայտում է Հիսուս Քրիստոսի ավետարանը գտնելու և դրանով ապրելու իրական ուրախությունը:

Քերոլ Ֆ. Մակքոնկի

(12) 102 տարեկան քույրը ասում է, որ իր Երիտասարդ Կանանց ճանաչումը ստացել էր՝ ամեն օր ապաշխարելով:

Թոմաս Ս. Մոնսոն

(83) Ապաշխարելուց և Եկեղեցի վերադառնալուց հետո կինը և իր ամուսինը խաղաղություն և հույս գտան Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով:

(86) Իսրայելցի մի պաշտոնյա հարցնում է՝ իսկ ի՞նչ ենք անելու ԲՅՀ Երուսաղեմի Կենտրոն հաճախող Վերջին Օրերի Սրբերի աչքերում արտացոլված լույսի հետ:

Հյուգո Մոնտոյա

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ժպիտը խաղաղություն է պարգևում Հյուգո Մոնտոյային Յոթանասունական կանչվելուց հետո:

Ռասսել Մ. Նելսոն

(95) Երիտասարդ հուսահատված բաց սրտի ոլորտում մասնագիտացող վիրաբույժ Ռասսել Մ. Նելսոնը վերադառնում է աշխատանքի՝ ի շնորհիվ իր կնոջ կանխատեսության, սիրո և քաջալերանքի: Ցցի Երեխաների Միության նախագահի ոգեշնչված կարծիքը փոխում է ցցի խորհրդի ժողովի ողջ ընթացքը:

Լինդա Շ. Ռիվս

(9) Լինդա Շ. Ռիվսը իր ընկերուհու խնդիրների պատմությունը լսելով, ցավ է ապրում նրանց համար, ովքեր տուժել են մյուսների պատճառով:

Դեյլ Գ. Ռենլանդ

(93) Երբ Դեյլ Գ. Ռենլանդը կանչվում է որպես եպիսկոպոս, նրա եղբայրն ասում է, որ Տերը նրան կանչել է, որպեսզի իրագործեր այն, ինչն Ինքը ուզում էր անել նրա միջոցով: Սրտի կաթվածից մահացած երիտասարդի ծնողները հանգստացնում են Դեյլ Գ. Ռենլանդին:

Գրեգորի Ա. Շվիցեր

(98) Գրեգորի Ա. Շվիցերն օգնում է իր թոռնիկին զգալ մեղեդին և ուղերձն այն օրհներգի, որը նա պարապում էր դաշնամուրի վրա:

Վերն Փ. Սթենֆիլ

(55) Վերն Փ. Սթենֆիլը մութ թունելով անցնելիս հաղթահարում է իր անհանգստությունը՝ հույսը դնելով միասին ճամփորդող հեծանվորդների խմբի հավաքական լույսի վրա:

Քերոլ Մ. Սթեֆենս

(118) Քերոլ Մ. Սթեֆանսը իր թոռնիկին սիրով համոզում է նստել մեքենայի մանկական նստատեղի վրա:

Գարի Ի. Սթիվենսոն

(91) Առաքյալ կանչվելուց հետո Գարի Է. Սթիվենսոնն ու իր կինը, Լեսան, ուժ ստացան իրենց հույսը դնելով առ Հիսուս Քրիստոս հավատքի և փրկության ծրագրի մասին գիտելիքի վրա:

Դիտեր Ֆ. Ուխդորֆ

(15) 11-ամյա աղջնակը սովորում է իր մեծ մորաքրոջից, որ Աստծուն և Նրա զավակներին սիրելը երջանկություն ձեռք բերելու կարևոր նախապայմանն է:

(20) Սփոփող Միության ուսուցիչն ամբողջ գիշեր արթուն է մնում, որպեսզի վերմակ կարեր աշխատանքի ուսուցման դասի համար:

(76) Դիտեր Ֆ. Ուխդորֆը զարմանում և տխրում է լսելով, որ Ահարոնյան Քահանայության կրողը հեռացել էր Աստծուց:

Ռոզմարի Մ. Վիքսոմ

(6) Երկնային Հայրը պատասխանում է երիտասարդ կնոջ աղոթքին հաստատելով Իր սերը նրա հանդեպ: Եթովպիայում սովահար մարդը կարեկցանք է ցուցաբերում որբ մանկան բարօրության համար: