2015
Քահանայության վերականգնման վայրը նվիրագործվել է
Նոյեմբեր 2015


Քահանայության վերականգնման վայրը նվիրագործվել է

2015թ․ սեպտեմբերի 19-ին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, նախագահում էր այն վայրի նվիրագործմանը Պենսիլվանիայում, ԱՄՆ, որտեղ Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին ստացան Ահարոնայան Քահանայություն Հովհաննես Մկրտիչից: 1820-ականներին այդ տարածքը հայտնի էր որպես Հարմոնի, Պենսիլվանիա, և վերականգված Եկեղեցու վաղ պատմության շատ իրադարձություններ տեղի են ունեցել այնտեղ.

  • Ջոզեֆ Սմիթի և Էմմա Հեյլի հանդիպումը, նրանց սիրատածումը և նրանց ամուսնական կյանքի վաղ տարիները:

  • Օլիվեր Քաուդերիի ժամանումը՝ օգնելու որպես գրագիր Մորմոնի Գրքի թարգմանության ընթացքում:

  • Մորմոնի Գրքի հիմնական թարգմանությունը

  • Ահարոնյան Քահանայության և Մելքիսեդեկյան Քահանայության (չնայած ճշգրիտ տեղանքը հայտնի չէ) վերականգնումը:

  • Քահանայության իշխանությամբ առաջին մկրտությունները ժամանակակից օրերում:

  • Ստացված հայտնությունները, որոնք դարձան Վարդապետություն և Ուխերի 15 բաժինները և Թանկագին Մարգարիտի մի մասը:

Նոր վերականգված վայրը ներառում է այցելուների կենտրոնը, որը միաժամանակ օգտագործվում է որպես ժողովատուն տեղական ճյուղի համար, Ջոզեֆի և Էմմայի և Էմմայի ծնողների՝ Իսահակ և Էլիզաբեթ Հեյլերի վերանորոգված տները, և մուտք դեպի Սասքուեհաննա գետը, որտեղ, համարվում է, տեղի է ունեցել Ջոզեֆի և Օլիվերի մկրտությունները:

«Հարմոնին ապահովում էր Ջոզեֆին հոգևոր առանձնություն և պաշտպանություն, որը թույլ էր տալիս նրան կենտրոնանալ Մորմոնի Գրքի թարգմանության վրա», - ասել է Նախագահ Նելսոնը: «Այս ժամանակաընթացքում Տերը պատրաստեց Ջոզեֆին որպես մարգարե՝ իր աստվածային դերի համար»:

Նախագահ Ռասսել Մ Նելսոնը և նրա կինը՝ Վենդին, այցելում են Ջոզեֆ և Էմմա Սմիթների տան վերականգնված շինությունը, որտեղ կատարվել է Մորմոնի Գրքի թարգմանության մեծ մասը։