2015
Սեմինարիայի ուսանողները խորացնում են իրենց գիտելիքները
Նոյեմբեր 2015


Սեմինարիայի ուսանողները խորացնում են իրենց գիտելիքները

Սեմինարիայի ուսանողները լավ են արձագանքում ավարտական պահանջների բարձրացմանը, որն իրականացվեց անցած տարի: Վերջերս հրապարակված թվերը ցույց են տալիս, որ ցուցակագրված ուսանողների 81 տոկոսն անցավ կիսամյակի վերջի գնահատումը, հաճախումներն ավելացան 71-ից մինչև 77 տոկոս, և ուսանողների մոտ 80 տոկոսը բավարարեցին ընթերցանության պահանջները:

Նոր պահանջները թույլ են տալիս ուսուցիչներին շեշտել հիմնական վարդապետություններն իրենց ուսուցման ժամանակ, միևնույն ժամանակ թույլ տալով ուսանողներին կենտրոնանալ նույն վարդապետությունների վրա:

Ողջ աշխարհում մոտավորապես 400000 երիտասարդ տղաներ ու աղջիկներ են ընդգրկված սեմինարիայում: