2015
Եղեք օրինակ և լույս
Նոյեմբեր 2015


Եղեք օրինակ և լույս

Երբ մենք հետևենք Փրկչի օրինակին, մերը կլինի հնարավորությունը՝ լինելու լույս ուրիշների կյանքում:

Եղբայրներ և քույրեր, որքան լավ է ձեզ հետ լինել ևս մեկ անգամ: Ինչպես գիտեք, այն ժամանակից ի վեր, երբ մենք միասին էինք ապրիլին, մենք տրտմեցինք երեք մեր սիրելի Առաքյալների՝ Նախագահ Բոյդ Ք. Փաքերի, Երեց Լ. Թոմ Փերիի և Երեց Ռիչարդ Գ. Սքոթի կորստի առթիվ: Նրանք վերադարձան իրենց երկնային տունը: Մենք կարոտում ենք նրանց: Որքա՜ն երախտապարտ ենք նրանց Քրիստոսանման սիրո օրինակների և ոգեշնչված ուսմունքների համար, որոնք նրանք թողել են մեզ բոլորիս:

Մենք մեր սրտառուչ ողջույնն ենք հղում մեր նոր Առաքյալներին՝ Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդին, Երեց Գարի Ի. Սթիվենսոնին և Երեց Դեյլ Գ. Ռենլանդին: Նրանք Տիրոջ գործին նվիրված մարդիկ են: Նրանք լավ որակավորված են՝ զբաղեցնելու այն կարևոր պաշտոնները, որոնց նրանք կանչվել են:

Վերջերս, երբ ես կարդում էի և խորհում սուրբ գրությունները, հատկապես երկու հատված մնաց մտքումս: Երկուսն էլ ծանոթ են մեզ: Առաջինը Լեռան Քարոզից է, թող «Այսպէս լուսավորէ, ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հօրը որ երկնքումն է»:1 Երկրորդ սուրբ գրությունը, մի հատված էր, որ եկավ միտքս, երբ ես խորհում էի առաջինի իմաստի մասին: Այն Պողոս Առաքյալի Տիմոթէոսին ուղղված թղթից էր. «Օրինակ եղիր հաւատացեալներին խոսքով, վարքով, սիրով, հաւատքով, սրբութիւնով»:2

Հավատում եմ, որ երկրորդ սուրբ գրությունը մեծամասամբ բացատրում է, թե ինչպես իրականացնենք առաջինը: Մենք դառնում ենք օրինակներ հավատացյալների համար Հիսուս Քրիստոսի ավետարանի խոսքով, վարքով, գթությամբ, հոգով, հավատքով և սրբությունով: Երբ մենք այդպես անենք, մեր լույսը կփայլի, որ ուրիշները տեսնեն:

Մեզանից յուրաքանչյուրը երկիր է եկել Քրիստոսի լույսը ստացած: Երբ մենք հետևենք Փրկչի օրինակին և ապրենք այնպես, ինչպես նա ապրեց և ինչպես Նա սովորեցրեց, այդ լույսը կբռնկվի մեր մեջ և կլուսավորի ճանապարհը ուրիշների համար:

Պողոս Առաքյալը թվում է վեց հատկանիշներ հավատացյալի, որոնք թույլ կտան, որ մեր լույսը շողա: Եկեք քննարկենք յուրաքանչյուրը:

Ես նշում եմ առաջին երկու հատկանիշները միասին, լինելով օրինակ խոսքով և վարքով: Խոսքերը, որոնք մենք օգտագործում ենք, կարող է բարձրացնել և ոգեշնչել, կամ դրանք կարող են վնասել և նվաստացնել: Այսօրվա աշխարհում առկա է աստվածանարգության առատություն, որով մենք շրջապատված ենք գրեթե ամեն մի շրջադարձում: Դժվար է խուսափել լսելուց Աստվածության անունները անփութորեն և անմտորեն օգտագործվելիս: Գռեհիկ դիտողությունները թվում է դարձել են սովորական բան հեռուստատեսության, կինոնկարների, գրքերի և երաժշտության մեջ: Լայնորեն օգտագործվում է վիրավորական դիտողություններն ու բարկացկոտ հռետորաբանությունը: Եկեք խոսենք ուրիշների հետ սիրով և հարգանքով, միշտ մեր խոսքը պահելով մաքուր և խուսափելով բառերից կամ դիտողություններից, որոնք կարող են վիրավորել կամ նեղացնել: Թող որ մենք հետևենք Փրկչի օրինակին, ով խոսում էր հանդուրժողականությամբ և բարությամբ Իր ծառայության ընթացքում:

Հաջորդ հատկանիշը, որը նշում է Պողոսը, գթությունն է, որը սահմանվել է որպես «Քրիստոսի մաքուր սերը»:3 Ես վստահ եմ մեր ազդեցության ոլորտում կան այնպիսիք, ովքեր հիվանդ են և այնպիսիք, ովքեր հուսալքված են զգում: Մերն է հնարավորությունը օգնելու նրանց և բարձրացնելու նրանց ոգին: Փրկիչը հույս բերեց անհույսներին և ուժ՝ թույլերին: Նա բժշկեց հիվանդներին, Նա քայլել տվեց կաղերին, կույրերին տեսողություն շնորհեց, խուլերին լսել տվեց: Նա նույնիսկ բարձրացրեց մեռելներին ի կյանք: Իր ծառայության ընթացքում Նա օգնության հասավ գթությամբ ամեն մեկին, ով կարիքի մեջ էր: Երբ մենք ընդօրինակում ենք Նրա օրինակին, մենք կօրհնենք կյանքեր, ներառյալ մեր սեփականը:

Հաջորդը մենք պետք է օրինակ լինենք ոգով: Ըստ ինձ դա նշանակում է, մենք պետք է ձգտենք մեր կյանքում ունենալ բարություն, երախտագիտություն, ներողամտություն և բարի կամք: Այս հատկանիշները մեզ համար կապահովեն մի ոգի, որը կդիպչի մեր շրջապատում գտնվողների կյանքին: Ինձ տարիներ շարունակ հնարավորություն է ընձեռվել շփվել անհամար անձնավորությունների հետ, ովքեր ունեցել են այդպիսի ոգի: Մենք հատուկ զգացում ենք ունենում, երբ նրանց հետ ենք, մի զգացում, որը ստիպում է մեզ ցանկանալ շփվել նրանց հետ և հետևել նրանց օրինակին: Նրանք ճառագում են Քրիստոսի Լույսը և օգնում մեզ զգալ Նրա սերը մեր հանդեպ:

Որպեսզի լուսաբանեմ, որ լույսը, որը գալիս է մաքուր և սիրող հոգուց, ճանաչվում է ուրիշների կողմից, ես կկիսվեմ ձեզ հետ շատ տարիներ առաջ տեղի ունեցած մի փորձառությամբ:

Այդ ժամանակ, Եկեղեցու ղեկավարները հանդիպեցին պաշտոնյաների հետ Երուսաղեմում՝ հողի վարձակալության համար մի պայմանագիր մշակելու, որի վրա Եկեղեցու Երուսաղեմի Կենտրոնը պիտի կառուցվեր: Որպեսզի ձեռք բերվեր անհրաժեշտ թույլտվությունները, Եկեղեցին պետք է համաձանվեր, որ ոչ մի քարոզում չէր կատարվելու մեր անդամների կողմից, ովքեր զբաղեցնելու էին կենտրոնը: Այդ համաձայնագիրը պատրաստելուց հետո, Իսրայելցի պաշտոնյաներից մեկը, ով լավ ծանոթ էր Եկեղեցու և նրա անդամների հետ, նշեց, որ գիտեր Եկեղեցին կհարգի չքարոզելու համաձայնագիրը: «Բայց, - ասաց նա, ի նկատի ունենալով ուսանողներին, ովքեր հաճախելու էին այնտեղ, - ի՞նչ ենք անելու լույսի հետ, որը նրանց աչքերում է»:4 Թող որ այդ հատուկ լույսը միշտ շողա մեր ներսում, որպեսզի այն ճանաչվի և գնահատվի ուրիշների կողմից:

Լինել հավատքի օրինակ նշանակում է, որ մենք վստահում ենք Տիրոջը և Նրա խոսքին: Դա նշանակում է, որ մենք ունենք և մենք սնուցում ենք հավատալիքներ, որոնք կառաջնորդեն մեր մտքերը և մեր գործողությունները: Մեր հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ և մեր Երկնային Հոր հանդեպ, կազդի այն բոլորի վրա, ինչ մենք անում ենք: Մեր դարի խառնաշփոթության մեջ՝ խղճի հակասությունների և առօրյա կյանքի ցնցումների մեջ, մնայուն հավատքը դառնում է խարիսխ՝ մեր կյանքի համար: Հիշեք, որ հավատքն ու կասկածը չի կարող գոյություն ունենալ նույն մտքում միևնույն ժամանակ, քանի որ մեկը դուրս կմղի մյուսին: Ես կրկնում եմ, ինչ մեզ ասվել է հաճախակիորեն, որպեսզի ձեռք բերենք և պահենք հավատքը, որի կարիքը մենք ունենք, կարևոր է, որ մենք կարդանք և ուսումնասիրենք և խորհենք սուրբ գրությունները: Հաղորդակցությունը մեր Երկնային Հոր հետ աղոթքի միջոցով կենսական է: Մենք չենք կարող թույլ տալ անտեսել այս բաները, քանի որ հակառակորդը և նրա զորքերն անողոքաբար փնտրում են մի ճաք մեր զրահի մեջ, մի սայթակում մեր հավատարմության մեջ: Տերն ասել է. «Փնտրեք ջանասիրաբար, աղոթեք անդադար և եղեք հավատացող և բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար»:5

Ի վերջո մենք պետք է անբիծ լինենք, որը նշանակում է, որ մենք մաքուր լինենք մարմնով, մտքով և հոգով: Մենք գիտենք, որ մեր մարմինը տաճար է, որին պետք է վերաբերվենք ակնածանքով և հարգանքով: Մեր մտքերը պետք է լցված լինեն վեհացնող և ազնվացնող մտքերով և զերծ պահվեն այն բաներից, որ կաղտոտեն այն: Որպեսզի Սուրբ Հոգին ունենանք որպես մշտական ուղեկից, մենք պետք է արժանի լինենք: Եղբայրներ և քույրեր, մաքրությունը մեզ կբերի մտքի խաղաղություն և կորակավորի մեզ՝ ստանալու Փրկչի խոստումները: Նա ասել է. «Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կտեսնեն»:6

Երբ մենք ապացուցում ենք, որ օրինակ ենք խոսքով, վարքով, գթությամբ, հոգով, հավատքով և սրբությունով, մենք կորակավորվենք լույսեր լինելու աշխարհի համար:

Կարելի՞ է ասել ձեզ բոլորիդ և հատկապես ձեզ երիտասարդներ, որ մինչ աշխարհը շարժվում է ավելի ու ավելի հեռու սիրառատ Երկնային Հոր կողմից մեզ տրված սկզբունքներից և ուղեգծերից, մենք ամբոխից կզատվենք, որովհետև մենք տարբեր ենք: Մենք կզատվենք, որովհետև մենք հագնվում ենք համեստորեն: Մենք տարբեր կլինենք, որովհետև մենք չենք օգտագործում աստվածանարգություն և մենք չենք օգտագործում նյութեր, որոնք վնասակար են մեր մարմինների համար: Մենք տարբեր կլինենք, որովհետև մենք խուսափում ենք անպարկեշտ հումորից և նվաստացուցիչ դիտողություններից: Մենք տարբեր կլինենք, քանի որ մենք որոշում ենք չլցնել մեր մտքերը զանգվածային լրատվամիջոցների թողարկումներով, որոնք անբարոյական են և ստորացուցիչ և դա կհեռացնի Հոգին մեր տներից և մեր կյանքից: Մենք իհարկե կզատվենք, երբ կատարենք ընտրություններ բարոյականության վերաբերյալ՝ ընտրություններ, որոնք հավատարիմ են մնում ավետարանի սկզբունքներին և չափանիշներին: Այն բաները, որոնք մեզ դարձնում են տարբեր աշխարհի մեծ մասից, ապահովում են մեզ նաև այն լույսով և այն ոգով, որը կշողա գնալով ավելի շատ մթնող աշխարհում:

Հաճախ դժվար է տարբեր լինել և միայնակ կանգնել ամբոխի մեջ: Բնական է վախենալ, թե ինչ կարող են մտածել կամ ասել ուրիշները: Մխիթարող են Սաղմոսի խոսքերը. «Տէրն է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափեմ»:7 Երբ մենք Քրիստոսին դարձնում ենք մեր կյանքի կենտրոնը, մեր երկյուղները կփոխարինվեն մեր համոզմունքերի քաջությամբ:

Կյանքը կատարյալ չէ մեզանից ոչ մեկի համար, և երբեմն մարտահրավերներն ու դժվարությունները, որոնց մենք դիմակայում ենք, կարող են անտանելի դառնալ, ստիպելով որ մեր լույսը աղոտանա: Սակայն, մեր Երկնային Հոր օգնությամբ, կրկնապատկված ուրիշների աջակցությամբ, մենք կարող ենք վերգտնել այդ լույսը, որը կլուսավորի մեր սեփական արահետը մեկ անգամ ևս և լույս կտա ուրիշներին կարիքի դեպքում:

Լուսաբանելու համար՝ ես կկիսվեմ ձեզ հետ մի սիրելի բանաստեղծության հուզիչ խոսքերով, որն առաջին անգամ կարդացել եմ շատ տարիներ առաջ.

Ես հանդիպեցի գիշերով մի օտարականի,

Ում լամպը դադարել էր շողալ:

Ես կանգ առա և թույլ տվեցի նրան,

Վառել իր լամպը իմից:

Քիչ հետո մի փոթորիկ բարձրացավ,

Եվ ցնցեց աշխարհը նորից,

Եվ երբ քամին դադարեց,

Իմ լամպն էլ հանգչեց:

Բայց ետ օտարականը եկավ,

Իր լավ վառվող լամպով:

Նա բռնեց թանկարժեք բոցը,

Եվ իմը վառեց:8

Եղբայրներ և քույրեր, շողալու մեր հնարավորությունները շրջապատում են մեզ ամեն օր, ինչ հանգամանքներում էլ, որ մենք գտնվենք: Երբ հետևում ենք Փրկչի օրինակին, մերը կլինի հնարավորությունը լույս լինելու ուրիշների կյանքում, լինի դա մեր ընտանիքի անդամների և ընկերների, մեր աշխատակիցների, պարզապես ծանոթների, թե միանգամայն անծանոթների:

Ձեզանից յուրաքանչյուրին, ես ասում եմ, որ դուք Երկնային Հոր որդին կամ դուստրն եք: Դուք եկել եք Նրա ներկայությունից՝ ապրելու այս երկրի վրա որոշ ժամանակ, արտացոլելու Փրկչի սերը և ուսմունքները, և քաջաբար թույլ տալու ձեր լույսը շողա, որ բոլորը տեսնեն: Երբ այդ ժամանակը երկրի վրա ավարտվի, եթե դուք անեք ձեր մասը, ձերը կլինի վերադառնալու Նրա հետ ընդմիշտ ապրելու փառահեղ օրհնությունը:

Որքան հուսադրող են Փրկչի խոսքերը. «Ես եմ աշխարհքի լույսը. ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կընդունի»:9 Նրա մասին եմ ես վկայում: Նա է մեր Փրկիչն ու Քավիչը, մեր Պաշտպանը Հոր մոտ: Նա է՝ մեր Օրինակը և մեր ուժը: Նա է «լույսը, որ փայլում է խավարում»:10 Թող որ մեզանից յուրաքանչյուրը, ով իմ ձայնի հասանելիության սահմաններում է, խոստանա հետևել Նրան, այսպիսով, դառնալով փայլող լույս աշխարհի համար՝ իմ աղոթքն է Նրա, այսինքն՝ Հիսուս Քրիստոս Տիրոջ սուրբ անունով, ամեն: