2015
Ուշագրավ մանրամասներ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 185-րդ կիսամյա գերագույն համաժողովից
Նոյեմբեր 2015


Ուշագրավ մանրամասներ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 185-րդ կիսամյա գերագույն համաժողովից

«Դուք մեր Երկնային Հոր որդին կամ դուստրն եք», - ասաց Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Եկեղեցու գերագույն համաժողովի կիրակի առավոտյան նիստին: «Դուք եկել եք Նրա ներկայությունից՝ ապրելու այս երկրի վրա որոշ ժամանակ, արտացոլելու Փրկչի սերը և ուսմունքները, և քաջաբար թույլ տալու ձեր լույսը շողա, որ բոլորը տեսնեն: Երբ այդ ժամանակը երկրի վրա ավարտվի, եթե դուք անեք ձեր մասը, ձերը կլինի վերադառնալու Նրա հետ ընդմիշտ ապրելու փառահեղ օրհնությունը» (էջ 88):

Այս գերագույն համաժողովին հիշատակվեցին վերջերս կյանքից հեռացած Նախագահ Բոյդ Կ Փաքերը և Երեցներ Լ Թոմ Փերին և Ռիչարդ Գ Սքոթը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից։ Եկեղեցու անդամները հաստատեցին քվորումի երեք նոր անդամների․ Երեցներ Ռոնալդ Ա Ռասբենդին, Գարի Է Սթիվենսոնին և Դեյլ Գ Ռենլանդին։

Այլ ուշագրավ մանրամասներ․

  • Տասներկու Առաքյալների Քվորումից Երեցներ Մ Ռասսել Բալլարդի, Դեյվիդ Ա Բեդնարի և Դ Թոդ Քրիստոֆերսոնի ելույթները բացատրում են, թե ինչու Տերը հիմնեց Իր Եկեղեցին՝ մարգարեներով և առաքյալներով որպես հիմք, կատարելու համար Իր աշխատանքը և հնարավորություն մեզ տալու վերադառնալ Իր մոտ (տես էջեր 24, 128, և 108)։

  • Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նախագահ Ռասսել Մ Նելսոնի և Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ելույթները բացատրում են կանանց կենսական դերը։ Նախագահ Նելսոնը նշել է. «Աստծո արքայությունը չի կարող լիարժեք լինել առանց կանանց, ովքեր սուրբ ուխտեր են կապում և ապա պահում, կանայք, ովքեր կարողանում են խոսել Աստծո զորությամբ և իշխանությամբ» (էջ 96):

  • Երեց Դալլին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից վերահաստատում է, որ մեր Փրկիչը տարել է մահկանացու բոլոր դժվարությունները և տառապել դրանց համար։ «… Եվ սրա շնորհիվ Փրկիչի Քավությունը արտոնում է Նրան սատարել մեզ՝ ուժ տալով տանելու այդ ամենը» (էջեր 61–62):