2015
Կիրակի կեսօրյա նիստ
Նոյեմբեր 2015


Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ

Իր Քավության շնորհիվ Փրկիչն ունի զորություն սատարելու՝ օգնելու ամեն տեսակի ցավերի ու չարչարանքների ժամանակ:

Մահկանացու կյանքում մեզ ուղեկցում է մահվան և մեղքի բեռան իրականությունը: Հիսուս Քրիստոսի Քավությունը հաղթահարում է մահկանացու կյանքի այս երկու խոչընդոտները: Բայց մահից ու մեղքից բացի մենք ունենում ենք շատ այլ խնդիրներ՝ մահկանացու կյանքի մեր պայքարի ընթացքում: Այդ նույն Քավության շնորհիվ մեր Փրկիչը կարող է տալ մեզ այն զորությունը, որի կարիքը մենք ունենք, որպեսզի հաղթահարենք այս մահկանացու կյանքի մարտահրավերները: Սա է լինելու իմ ելույթի թեման այսօր:

I.

Քավությանը վերաբերող սուրբ գրությունների պատմությունների մեծ մասը վերաբերում են Փրկիչի կողմից մահվան կապանքները քանդելուն և մեր մեղքերի համար տառապելուն: Մորմոնի գրքում գրանցված իր քարոզում Ալման ուսուցանել է այս հիմնադրույթները: Բայց նա մեզ ապահովել է նաև սուրբ գրությունների ամենապարզ հավաստիացումներով, որ Փրկիչը նույնպես զգացել է այն ցավերը, հիվանդություններն ու թուլությունները, որ Իր ժողովուրդն ունի:

Ալման նկարագրել է Փրկիչի Քավության այս մասը. «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և դա՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները» (Ալմա 7.11, տես նաև 2 Նեփի 9.21):

Կարելի է միայն պատկերացնել: Փրկիչն Իր Քավության մեջ տառապեց «ցավերից և չարչարանքներից, և փորձություններից ամեն տեսակի»: Ինչպես Նախագահ Բոյդ Կ. Փաքերն է մեկնաբանել. «Նա պարտքեր չուներ վճարելու: Նա որևէ սխալ բան չէր արել: Այնուամենայնիվ, Նա զգացել է ամբողջ մեղքի, դժբախտության ու վշտի, ցավի ու ստորացման, մտավոր, զգացմունքային և ֆիզիկական տառապանքների զանգվածը, որը հայտնի է մարդուն»:1

Ինչո՞ւ Նա տառապեց այս «ամեն տեսակի» մահկանացու մարտահրավերներից: Ալման մեկնաբանել է. «Եվ նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12):

Օրինակ, Պողոս Առաքյալը հայտարարել է, որ քանի որ Փրկիչը «չարչարվեցավ և փորձվեցավ, կարող է օգնութիւն տալ փորձվողներին» (Եբրայեցիս 2.18): Նմանապես, Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստն ուսուցանել է. «Քանի որ Փրկիչը տառապել է այն բոլոր բաներից, որոնք մենք կարող ենք զգալ կամ տանել, Նա կարող է օգնել թույլերին ուժեղանալ»:2

Մեր Փրկիչը տոկաց և տառապեց բոլոր մահկանացու ցավերից «մարմնավորապէս», և այսպիսով Նա «ըստ մարմնի» գիտեր, թե ինչպես սատարել [որը նշանակում է սփոփել և օգնել] իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների։ Ուստի Նա գիտի մեր դժվարությունները, մեր վշտերը, մեր գայթակղությունները և մեր տառապանքները, քանի որ Նա հոժարակամ տարավ այդ բոլորը՝ որպես Իր Քավության կարևոր մաս: Եվ սրա շնորհիվ Փրկիչի Քավությունը արտոնում է Նրան սատարել մեզ՝ ուժ տալով տանելու այդ ամենը:

II.

Յոթերորդ գլխում (Ալմայի ուսմունքը ոչ միայն միակ ամենապարզ ուսմունքն է բոլոր սուրբ գրություններում՝ Քավության այս կարևոր ուժի մասին, այլ նաև ուսուցանվում է ողջ սուրբ գրությունով մեկ:

Իր ծառայության սկզբում Հիսուսը բացատրեց, որ Ինքն ուղարկված էր «սրտով կոտրվածներին բժշկելու» (Ղուկասի 4.18): Աստվածաշունչը հաճախ է մեզ պատմում Նրա կողմից «իրանց հիվանդությունները» բժշկելու մասին (Ղուկասի 5.15, 7.21): Մորմոնի գրքում գրանցված է, որ Նա բժշկեց «բոլոր նրանց, որոնք չարչարված էին ինչ-որ ձևով» (3 Նեփի 17.9): Մատթեոսի ավետարանը բացատրում է, որ Հիսուսը բժշկեց մարդկանց, «որ կատարվի Եսայի մարգարեի ձեռքով ասվածը, որ ասում է. Նա մեր հիվանդութիւնները վեր առավ և մեր ցավերը կրեց» (Մատթեոս 8.17):

Եսայիան ուսուցանել է, որ Մեսիան կրեց մեր «ցավերը» և մեր «վշտերը» (Եսայիա 53.4): Եսայիան ուսուցանել է նաև, որ Նա զորացրել է մեզ. «Մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ. ես զօրացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ» (Եսայիա 41.10):

Ուստի մենք երգում ենք.

Մի վախեցիր, ես քեզ հետ եմ, մի վհատվիր,

Քանզի ես Աստվածն եմ և դեռ կօգնեմ քեզ,

Ես կզորացնեմ քեզ, ես կօգնեմ քեզ, և ոտքի կհանեմ քեզ, …

Պաշտպանելով իմ արդար, ամենազոր ձեռքով:3

Խոսելով Նրա մահկանացու կյանքի մի քանի մարտահրավերներից, Պողոս Առաքյալը գրել է. «Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13):

Եվ այսպիսով մենք տեսնում ենք, որ Իր Քավության շնորհիվ Փրկիչն իշխանություն ունի սատարել՝ օգնել յուրաքանչյուր երկրային ցավի ու չարչարանքի դեպքում: Երբեմն Նրա զորությունը բուժում է թուլությունները, բայց սուրբ գրություններն ու մեր փորձը ուսուցանում են, որ երբեմն Նա սատարում կամ օգնում է՝ ուժ ու համբերություն տալով մեզ, որ կարողանանք տանել այդ թուլությունները:4

III.

Որո՞նք են այն մահկանացու ցավերը, չարչարանքներն ու թուլությունները, որոնք տարավ մեր Փրկիչն ու տառապեց:

Նկար
Woman suffering affliction

Ժամանակ առ ժամանակ մենք բոլորս ունենում ենք ցավեր, հիվանդություններ և թուլություններ: Բացի այն փորձություններից, որ մենք ունենում ենք մեր մեղքերի պատճառով, մահկանացու կյանքը ևս հաճախ լի է դժվարություններով, վշտերով ու տառապանքներով:

Նկար
Visiting the hospital

Մենք և նրանք, ում սիրում ենք, տառապում են հիվանդություններից: Մեզանից յուրաքանչյուրը նույնպես երբեմն ցավեր է ունենում վնասվածքների, կոտրվածքների կամ ֆիզիկական և մտավոր հիվանդությունների պատճառով: Մենք բոլորս տառապում և վշտանում ենք մեր սիրելիների մահվան պատճառով: Մենք բոլորս թերանում ենք մեր անձնական պարտականությունները կատարելիս, մեր ընտանեկան հարաբերություններում կամ մասնագիտական ասպարեզում:

Նկար
Worried parents

Երբ մեր ամուսինը, կինը կամ էլ զավակը մերժում է այն, ինչը մենք գիտենք, որ ճիշտ է և մոլորվում է արդարության ճանապարհին, մենք հատկապես ծանր ցավ ենք ապրում, ինչպես հենց անառակ որդու հայրն էր զգում Հիսուսի հիշարժան առակում (տես Ղուկասի 15.11–32):

Ինչպես Սաղմոսերգուն էր հայտարարում. «Շատ են արդարի նեղությունները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան» (Սաղմոս 34.19):

Այսպիսով մեր հիմները ներառում են այս ճշմարիտ հավաստիացումը. «Երկիրը չունի որևէ վիշտ, որը երկինքը չկարողանա բուժել»:5 Այն ինչ բուժում է մեզ, Մեր Փրկիչն է ու Նրա Քավությունը:

Նկար
Teenagers being unkind

Դեռահասների համար հատկապես տանջալից է մերժված լինելու զգացումը, երբ հասակակիցները, կազմակերպելով ուրախ հավաքույթներ կամ միջոցառումներ, կարծես դիտմամբ նրանց անտեսում են: Ռասայական և էթնիկ նախապաշարումները երիտասարդների և չափահասների մոտ առաջացնում են այլ ցավոտ մերժումներ: Կյանքը ունի ուրիշ շատ մարտահրավերներ, ինչպես օրինակ գործազրկությունը կամ մեր պլանների անհաջող շրջադարձները:

Նկար
Disabled son with father

Ես դեռ շարունակում եմ խոսել մահկանացու թուլությունների մասին, որոնք չեն առաջացել մեր մեղքով: Ոմանք ծնվում են ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամությամբ, որն անձնական տառապանքներ է պատճառում իրենց և դժվարություններ նրանց, ովքեր սիրում և հոգ են տանում նրանց մասին: Շատերի համար դեպրեսիայի թուլությունը տանջալից է կամ նրանց դարձնում է մշտապես անաշխատունակ: Մեկ այլ ցավոտ դժբախտություն է միայնակությունը: Նրանք, ովքեր տառապում են այս իրավիճակից, պիտի հիշեն, որ մեր Փրկիչը նույպես կրել է այդպիսի տանջանք, և որ Իր Քավության միջոցով Նա առաջարկում է ուժ՝ դիմանալու դրան:

Քիչ թուլություններ կան, որոնք ավելի վնասակար են մեր աշխարհիկ և հոգևոր կյանքի համար, քան կախվածությունները: Դրանցից մի քանիսը, ինչպես կախվածությունը պոռնոգրաֆիայից կամ թմրանյութերից, մեր մեղսալից վարքագծի հետևանքն են: Նույնիսկ այդ սովորության ապաշխարությունից հետո կախվածությունը կարող է մնալ: Այդ տկարացնող բռունցքը հնարավոր է նաև թուլացնել վճռական ուժով, որը գալիս է Փրկիչից: Այսպիսով, արդյո՞ք այս լուրջ խնդրի հետ բախվող մարդիկ կարող են բանտարկվել հանցագործության համար: Վերջերս ստացված մի նամակ վկայում է, որ այդ ուժը կարող է գալ այսպիսի դեպքերից նույնիսկ մեկի դեպքում: «Ես գիտեմ, որ մեր Փրկիչը քայլում է այս միջանցքներով, և ես հաճախ եմ զգացել Քրիստոսի սերը բանտի այս պատերի ներսում»:6

Նկար
Man in prison

Ինձ դուր է գալիս մեր բանաստեղծուհի և ընկեր Էմմա Լօու Թեյնի վկայությունը: Նրա կողմից գրված հիմնի բառերում ասվում է.

Որտե՞ղ կարող եմ խաղաղություն գտնել:

Որտե՞ղ կարող եմ սփոփանք գտնել,

Երբ այլ ակունքները դադարում են ինձ փրկել:

Երբ վիրավոր սրտով, զայրույթով կամ չարությամբ,

Ես առանձնանում եմ՝

Փնտրելով իմ հոգին:

Որտե՞ղ, երբ իմ ցավն ուժեղանում է,

Որտե՞ղ, երբ ես թախծում եմ:

Որտե՞ղ, ես պիտի իմանամ, ու՞ր կարող եմ փախչել:

Որտե՞ղ է այն խաղաղ ձեռքը, որ հանգստացնի իմ տառապանքը:

Ո՞վ, ո՞վ կարող է հասկանալ:

Նա: Միայն Նա:7

Նկար
Christus statue

IV.

Ո՞ւմ կարող է սատարել և ուժեղացնել Հիսուս Քրիստոսի Քավությունը: Ալման ուսուցանել է, որ Փրկիչը Իր վրա կվերցնի «ցավերն ու չարչարանքները իր ժողովրդի» և «կսատարի իր ժողովրդին» (Ալմա 7.11–12, շեշտադրումն ավելացված է): Ովքե՞ր են «նրա ժողովուրդը» այս խոստման մեջ: Արդյո՞ք բոլոր մահկանացուները, բոլո՞րը, ովքեր վայելում են հարության իրականությունը Քավության միջոցով: Թե՞ միայն ընտրյալ ծառաները, որ արժանի դարձել ծեսերի և ուխտերի միջոցով:

Ժողովուրդ բառը սուրբ գրություններում ունի շատ իմաստներ: Ամենահամապատասխան իմաստը այն ուսմունքի համար, որ Փրկիչը կսատարի «իր ժողովրդին» այն է, որը Ալման կիրառել է, երբ նա ավելի ուշ ուսուցանել է, որ «Աստված հիշում է ամեն ժողովրդի, ինչ երկրում էլ որ նրանք լինեն» (Ալմա 26.37): Դա նաև այն է, ինչ հրեշտակները նկատի ունեին, երբ նրանք հայտարարեցին մանուկ Հիսուսի ծնունդը. «Մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի» (Ղուկասի 2.10):

Մահկանացու կյանքում իր քավիչ փորձառության շնորհիվ մեր Փրկիչը կարողանում է սփոփել, բուժել և զորացնել բոլոր տղամարդկանց և կանանց ամենուր, բայց ես հավատում եմ, որ նա անում է դա միայն նրանց համար, ովքեր փնտրում են նրան և Նրանից օգնություն խնդրում: Հակոբոս Առաքյալը ուսուցանել է. «Խոնարհեցեք Տիրոջ առաջին, և նա կբարձրացնէ ձեզ» (Հակոբոսի 4.10): Մենք պատրաստվում ենք այդ օրհնությանը, երբ հավատում ենք Նրան և աղոթքով օգնություն խնդրում Նրանից:

Գոյություն ունեն միլիոնավոր աստվածավախ մարդիկ, ովքեր աղոթում են Աստծուն, որ իրենց դուրս բերի չարչարանքներից: Մեր Փրկիչը հայտնել է, որ Ինքը «վայր իջավ բոլոր բաներից ցած» (ՎևՈւ 88.6): Ինչպես Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Իջնելով բոլոր բաներից ցած», Նա կատարելապես և անձնապես հասկանում է մարդկային տառապանքի բոլոր տեսակները»:8 Մենք նույնիսկ կարող ենք ասել, որ իջնելով բոլոր բաներից ցած, Նա կատարելապես տեղավորվեց, որպեսզի բարձրացնի և մեզ տա այն ուժը, որի կարիքը մենք ունենք, որպեսզի տանենք մեր չարչարանքները: Մենք միայն պիտի խնդրենք:

Նկար
Family at table

Ժամանակակից հայտնության մեջ Տերը շատ անգամներ հայտարարել է. «Ուստի, եթե խնդրեք ինձանից, դուք կստանաք. եթե թակեք, կբացվի ձեզ» (օրինակ, ՎևՈւ 6.5, 11.5, տես նաև Մատթեոս 7.7): Իսկապես, Իրենց համապարփակ սիրո շնորհիվ մեր Երկնային Հայրը և Նրա սիրելի որդին՝ Հիսուս Քրիստոսը, լսում և համապատասխան կերպով պատասխանում են բոլոր նրանց աղոթքներին, ովքեր փնտրում են նրանց հավատով: Ինչպես գրել է Պողոս Առաքյալը. «Հույս ենք դրել կենդանի Աստծո վրա, որ Փրկիչն է ամեն մարդկանց, և մանավանդ հավատացյալների» (Ա Տիմոթեոս 4.10):

Ես գիտեմ, որ այս բաները ճիշտ են: Մեր Փրկիչի Քավությունը ավելի քան երաշխավորել է մեր անմահությունը՝ համընդհանուր հարության միջոցով և մեզ հնարավորություն տվել մաքրվելու մեղքից՝ ապաշխարության ու մկրտության միջոցով: Նրա Քավությունը մեզ նաև հնարավորություն է տվել դիմել Նրան, ով զգացել է մեր բոլոր մահկանացու թուլությունները, որ ուժ տա մեզ՝ կրելու մահկանացու կյանքի բեռները: Նա գիտի մեր տառապանքների մասին, և Նա մեզ հետ է: Բարի Սամարացու նման, երբ Նա մեզ գտնի վիրավոր՝ ճանապահի եզրին ընկած, Նա կկապի մեր վերքերը և հոգ կտանի մեր մասին Ղուկասի 10.34): Հիսուս Քրիստոսի ամոքիչ ու զորացնող ուժը և Նրա Քավությունը մեզ՝ բոլորիս համար է, ովքեր կխնդրեն: Ես վկայում եմ դրա մասին և նաև վկայում եմ մեր Փրկիչի մասին, ով այն հնարավոր է դարձնում:

Մի օր այս մահկանացու բեռները կանցնեն և այլևս ցավ չի լինի (տես Հայտնություն 21.4): Ես աղոթում եմ, որ մենք բոլորս հասկանանք մեր Փրկիչի Քավության հույսն ու զորությունը, անմահության հաստատումը, հավերժական կյանքի հնարավորությունը և հաստատող ուժը, որը մենք կարող ենք ստանալ, եթե միայն մենք խնդրենք Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Բոյդ Ք. Փաքեր, «Փրկիչի անշահախնդիր և սուրբ զոհաբերությունը» Լիահոնա, ապրիլ 2015:

  2. Ջեյմս Ե. Ֆաուստ, «Քավություն. Մեր մեծագույն հույսը» Լիահոնա, հունվար, 2002:

  3. «Աստծո սրբեր» Հիմների գիրք, հր. 6:

  4. Տես հիմնականում, Jeffrey R. Holland, Christ and the New Covenant (1997), 223–34; Դեյվիդ Ա. Բեդնար, «Քավությունը և մահկանացու ճամփորդությունը» Լիահոնա, Apr. 2012; Bruce C. Hafen and Marie K. Hafen, “‘Fear Not, I Am with Thee’: The Redeeming, Strengthening, and Perfecting Blessings of Christ’s Atonement,” Religious Educator, vol. 16, no. 1, 2015, 11, especially 18–25; Tad R. Callister, The Infinite Atonement (2000), chapter 19.

  5. “Come, Ye Disconsolate,” Hymns, no. 115, verse 2.

  6. From a 2014 letter received by Bishop Bobby O. Hales, who oversees the Henry Branch of the Central Utah Correctional Facility.

  7. “Where Can I Turn for Peace?” Hymns, no. 129, verses 1 and 2.

  8. Neal A. Maxwell, “Applying the Atoning Blood of Christ,” Ensign, Nov. 1997, 23.