2015
Տրամադրելով օգնություն փախստականներին
Նոյեմբեր 2015


Տրամադրելով օգնություն փախստականներին

ՎՕՍ Բարեգործությունները՝ Եկեղեցու մարդասիրական թևը, շարունակում է օգնություն տրամադրել այն շրջաններին, որտեղ տարբեր ճգնաժամերը թողել են շատերին հուսահատության մեջ: Ահա երեք օրինակ․

  • Ուկրաինայի հակամարտությունը տեղահան է արել մեկ միլիոն ժողովուրդ՝ սկսած 2014 թվականից: Տեղահանվածների վաթսուն տոկոսը մեծահասակներ են: ՎՕՍ Բարեգործությունները օգնության հասավ Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրին՝ միանալով տեղի ոչ պետական կազմակերպությունների համակարգված ջանքերին՝ տեղահանված աղքատներին և մեծահասակներին օգնության հասնելու համար: ՎՕՍ Բարեգործությունները տրամադրեց հիգիենայի պարագաներ, սանիտարական փաթեթներ և 3 ամսվա համարժեք սնունդ 37 կառույցների, ընդհանուր առմամբ օգնելով 13000 մարդու:

  • Հունվարից սկսած ավելի քան 350000 փախստականներ փախչելով Սիրիայում քաղաքացիական պատերազմից, ապաստան որոնեցին Եվրոպայում, թիվն ակնկալվում է, որ կկրկնապատկվի մինչև տարվա վերջ: ՎՕՍ Բարեգործությունները համագործակցում է միջազգային ոչ-պետական կազմակերպությունների, տեղի քաղաքապետարնների և ազգային կառավարական գործակալությունների հետ՝ հոգալով փախստականների կարիքները և տրամադրելով ռեսուրսներ տեղի Եկեղեցական համայնքներին, որպեսզի վերջիններս կարողանան արձագանքել ծայրահեղ իրավիճակներին:

  • Օգնելու համար ավելի լավ ապաստաններ տրամադրել փախստականների ճամբարներում ողջ աշխարհում, ՎՕՍ Բարեգործությունները մասնակցում է Փախստականների համար Միացյալ Ազգերի Բարձրագույն Հանձնաժողովի ծրագրին: Միջազգային կահույքագործական մի ձեռնարկություն նախագծել է մի կառույց, որն առավելություններ ունի վրանների համեմատությամբ: Կառույցն ունի դռներ և պատուհաններ՝ ավելի մեծ անվտանգության համար, և ավելի ամուր տանիք՝ պաշտպանելու բնակիչներին բնական տարերքներից: 333 բնակարանային միավորների տեղակայումը ընթացքի մեջ է, որը ՎՕՍ Բարեգործությունները տրամադրել է փախստականների ճամբարներից մեկին Իրաքի Քուրդիստանում: