2015
Աստվածաշնչի ՎՕՍ հրատարակությունը պորտուգալերեն
Նոյեմբեր 2015


Աստվածաշնչի ՎՕՍ հրատարակությունը պորտուգալերեն

Սուրբ Ասըվածաշնչի ՎՕՍ հրատարակությունը պորտուգալերեն հասանելի դարձավ առցանց սեպտեմբերին AsEscrituras.lds.org-ում ինչպես նաև Gospel Library բջջային ծրագրում: Հասանելի են նաև այլ ֆորմատներ, ինչպիսիք են՝ ePub և PDF տարբերակները: Տպագրական տարբերակը հասանելի կլինի 2016 թվականի մարտին, ինչպես նաև լսողական և Բրեյլի հրատարակությունները, որոնք ևս գալիս են 2016 թվականին:

Նոր հրատարակությունը, որի վերնագիրն է Bíblia Sagrada, Almeida 2015, հիմնված է 1914 թվականի João Ferreira Annes de Almeida Աստվածաշնչի թարգմանության հրատարակության վրա, որն ընտրվեց ի շնորհիվ իր բարձր որակի թարգմանության: Բացի դրանից, Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի ղեկավարության ներքո ստեղծվեց Գերագույն Իշխանավորներից, Տարածքային Յոթանասունականներից, մասնագետ լեզվաբաններից և Եկեղեցու անդամներից կազմված մի թիմ, ովքեր աշխատեցին հինգ տարի խմբագրելու և պատրաստելու ՎՕՍ հրատարակությունը: Մոտավորապես 1.4 միլիոն Եկեղեցու անդամներ խոսում են պորտուգալերեն:

Տպել