2015
Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադել
Նոյեմբեր 2015


Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադել

Նախագահող Եպիսկոպոսության Երկրորդ Խորհրդական

Քոլեջում մարզիկ լինելով Քրիսթոֆեր Վադելը կրթաթոշակ ստացավ վոլեյբոլի համար Սան Դիեգո պետական համալսարանում, Կալիֆորնիա, ԱՄՆ։ Սակայն նա սովորեց երախտապարտ լինել եպիսկոպոսին, ով հարցնում էր իրեն այլ բաների մասին, երբ նա տուն էր գալիս արձակուրդներին։

«Նա չէր հարցնում․ «Ինչպե՞ս են վոլեյբոլիդ գործերը», այլ՝ «Ինչպե՞ս ես դու։ Արդո՞ք դու աղոթում ես, ամուր ես մնում, ակտիվ ես Եկեղեցում»: Ես իրոք գնահատում էի այդ հարցերը այն բաների [մասին], … որոնք առավել կարևոր էին», - հիշում է Եպիսկոպոս Վադելը։

Առավել կարևորի վրա կենտրոնանալը օգնել է Եպիսկոպոս Վադելին ապրել արժանի ընտանեկան երկու կարգախոսների․ «Վերադարձիր պատվով» և «Ապավինիր Տիրոջը»։ Այդ վստահությունն օգնեց նրան վոլեյբոլը մի կողմ թողնել՝ միսիայում ծառայելու համար։ Միսիայից վերադառնալուց հետո դա թույլ տվեց նրանց շարունակել իր երկարատև սիրահետումը մեկ այլ համալսարանից մի երիտասարդ կնոջ հետ։ Ավելի ուշ, երբ նրանք ամուսնացած էին, Տիրոջն ապավիլնելն օգնեց նրանց լսել Հոգուն՝ տեղափոխման որոշումներ կայացնելիս։

«Եթե անես ամեն ինչ Տիրոջ ձևով, - ասում է նա, - ամեն ինչ հրաշալի կլինի»։

Տիրոջն ապավիլնելը կշարունակի օրհնել Եպիսկոպոս Վդելի կյանքը, ով ծառայել է որպես Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական 2011թ․ ապրիլից սկսած, իսկ այժմ դառնում է Նախագահող Եպիսկոպոսության երկրորդ խորհրդականը։

Վեյն Քրիսթոֆեր Վադելը ծնվել է Լոս Անջելոսում, Կալիֆորնիա, 1959 թվականին: Նա ամուսնացել է Քերոլ Սթանսելի հետ 1984թ. հուլիսին Լոս Անջելես Կալիֆորնիա Տաճարում: Նրանք չորս երեխաների ծնողներ են և ունեն երեք թոռ: Նա ծառայում էր որպես խորհրդական Հարավային Ամերիկայի հյուսիսարևմտյան տարածաշրջանի նախագահությունում և որոշ կարճ ժամանակով կմնա Պերույում։

Եպիսկոպոս Վադելը ստացել է բակալավրի կոչում 1984թ․ Սան Դիեգոյի պետականա համալսարանում։ Նա ավարտել է բիզնես կառավարման գործադիր մագիստրոսի ծրագիր ԲՅՀ-ում։ 1984թ․ սկսած նա աշխատել է Մերիլ Լինչում, որտեղ դարձել է ներդրումների գծով առաջին փոխնախագահը։

Եպիսկոպոս Վադելը ծառայել է որպես Տարածքային Յոթանասունական, Իսպանիա Բարսելոնա միսիայի նախագահ (որտեղ նախկինում ծառայել էր որպես երիտասարդ լիաժամկետ միսիոներ), ցցի նախագահ, միսիայի նախագահության խորհրդական, եպիսկոպոս և խորհրդական եպիսկոպոսությունում։

Տպել