Գերագույն համաժողովներ
Որդու արտասովոր պարգևը
նախորդ հաջորդ

Որդու արտասովոր պարգևը

Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք խուսափել մեր բարոյական չարչարանքներից, որոնց արժանացել ենք ձախողումների պատճառով և հաղթահարել մեր մահկանացու դժբախտությունների չվաստակած չարչարանքները:

Երբ անցած ամառ կարդում էի Մորմոնի գիրքը Եկ, հետևիր ինձ դասի համար, ես հանկարծակիի եկա Ալմայի խոսքերից, որ երբ նա լիովին գիտակցեց իր բոլոր մեղքերը, «չկար ոչինչ, որ այնպես ուժգին և այնպես դառը լիներ ինչպես [նրա] ցավերն էին»:1 Ես խոստովանում եմ, որ խոսակցությունը ուժգին ցավերի մասին գրավեց իմ ուշադրությունը մասնավորապես այն ճակատամարտի պատճառով, որ այդ շաբաթ ունեցել էի յոթ միլիմետրանոց երիկամի քարի հետ: Երբեք ոչ մի տղամարդ չի զգացել այդպիսի «մեծ բաներ», երբ այդպիսի «փոքր և հասարակ բան» է «տեղի ունենում»:2

Ալմայի բառապաշարը նույնպես գրավեց իմ ուշադրությունը, որովհետև արտասովոր բառը Մորմոնի Գրքի անգլերեն թարգմանությունում սովորաբար նկարագրում է բացառիկ գեղեցկության կամ անզուգական շքեղության բաներ: Օրինակ՝ Ջոզեֆ Սմիթը նշել է, որ Մորոնի հրեշտակը կրում էր «շլացուցիչ ճերմակության» մի պարեգոտ, մի ճերմակություն, որն. ըստ նրա, «երկրային ամեն բանից վեր էր», որ [նա] երբևէ տեսել էր:3 Սակայն արտասովոր բառը կարող է նաև հաղորդել ծայրահեղ ուժգնություն, նույնիսկ, սոսկալի բաների համար: Այսպիսով, Ալման և գլխավոր բառարանները կապում են ուժգին ցավը «պրկված», «տանջված», «տակնուվրա եղած», «ծայրաստիճան» լինելու հետ:4

Ալմայի նկարագրություններն արտացոլում են այն սթափեցնող իրականությունը, որ ինչ որ մի պահի մենք պետք է զգանք մեր կատարած տանջալից ամեն մեղքի լիակատար հանցանքը: Արդարադատությունն է պահանջում դա, և Աստված Ինքը չի կարող դա փոխել:5 Երբ Ալման հիշեց իր «բոլոր» մեղքերը` հատկապես նրանք, որոնք կործանել էին ուրիշների հավատքը, նրա ցավը փաստորեն անտանելի էր, և Աստծո առջև կանգնելու գաղափարը լցնում էր նրան «աննկարագրելի սոսկումով»: Նա տենչում էր «բնաջինջ լինել թե հոգով և թե մարմնով»:6

Այնուամենայնիվ, Ալման ասել է, որ ամեն ինչ սկսվեց փոխվել այն պահին, երբ իր «դատողությունը որսաց» «մի Հիսուս Քրիստոսի գալստյան վերաբերյալ» միտքը … քավելու աշխարհի մեղքերը», և նա գոչեց [իր] սրտում. Ո՜վ Հիսուս, դու, Աստծո Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ»: Այդ մեկ մտքով և այդ մեկ աղերսանքով, Ալմայի Հոգին լցվեց «ուժգին» ուրախությամբ` «նույնքան սաստիկ, ինչպիսին [նրա] ցավն էր»:7

Մենք երբեք չպետք է մոռանանք, որ ապաշխարության բուն նպատակն է՝ վերցնել որոշակի թշվառությունը ու այն վերափոխել մաքուր երանության: Շնորհիվ Նրա «անմիջական բարության»,8 հենց այն պահին, երբ մենք գալիս ենք դեպի Քրիստոսը` հավատք դրսևորելով Նրա հանդեպ և սրտի իսկական փոփոխություն, մեր մեղքերի ջախջախիչ ծանրությունը սկսում է մեր մեջքից տեղափոխվել Նրա մեջքին: Սա հնարավոր է, որովհետև Նա, ով առանց մեղքի էր, տառապեց «անսահման և աննկարագրելի հոգեվարք»`9 տիեզերքում Իր արարչագործությունների ամեն մի մեղքի համար, բոլոր Իր արարչագործությունների համար, այնպիսի սաստիկ տառապանքով, որ Նրա ամեն մի ծակոտիից արյուն էր հոսում: Ուղղակիորեն անձնական փորձառությունից ելնելով՝ Փրկիչը այսպես է նախազգուշացնում մեզ ժամանակակից սուրբ գրություններում, որ մենք գաղափար չունենք, թե որքան «ուժգին» կլինեն մեր տառապանքները, եթե մենք չապաշխարենք: Իսկ հետո անսահման մեծահոգությամբ Նա նաև պարզաբանում է, որ. «Ես` Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն»,10ապաշխարություն, որը թույլ է տալիս մեզ «ճաշակել» այն «ուժգին ուրախությունից», որ Ալման ճաշակեց:11 Հենց միայն այս վարդապետության համար, «Ես մնում եմ զարմացած»:12 Սակայն զարմանալիորեն, Քրիստոսը առաջարկում է նույնիսկ ավելին:

Երբեմն ուժգին ցավը գալիս է ոչ թե մեղքից, այլ ազնիվ սխալներից, ուրիշների գործողություններից, կամ մեր վերահսկողությունից դուրս գտնվող ուժերից: Այդպիսի պահերին մենք, հնարավոր է, աղաղակենք արդար Սաղմոսողի պես.

«Իմ սիրտը դողաց ինձանում, և մահի սարսափը ընկաւ ինձ վերայ:

… Եվ սոսկում ծածկեց ինձ:

… Ոհ, թե թեւ ունենայի աղավնիի պէս, որ թռչէի եւ հանգչէի»:13

Բժշկական գիտությունը, մասնագիտական խորհրդատվությունը կամ իրավական շտկումը կարող է օգնել թեթևացնել այդպիսի տառապանքը: Բայց հիշեք, բոլոր լավ պարգևները` ներառյալ սրանք, գալիս են Փրկիչից:14 Անկախ մեր ամենավատ ցավերի և կսկիծների պատճառներից, մեծագույն սփոփանքի աղբյուրը նույնն է` Հիսուս Քրիստոսը: Նա է միակը, որ պահում է լիակատար ուժը և բուժիչ բալասանը` ուղղելու ամեն սխալ, ճիշտ դարձնելու ամեն անիրավություն, ուղղելու ամեն թերություն, կապելու ամեն վերք և հասցնելու ամեն ուշացած օրհնություն: Հնադարյան վկաների պես ես վկայում եմ, որ մենք «ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չկարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ»,15 այլ սիրառատ Քավիչ, ով իջավ Իր վերին գահից, առաջ գնաց՝ տանելով ցավեր և չարչարանքներ և փորձություններ ամեն տեսակի, … որպեսզի կարողանա իմանալ … ինչպես սատարել իր ժողովրդին»:16

Որևէ մեկի համար այսօր, ով այնպիսի ուժեղ և այնքան յուրահատուկ ցավեր ունի, և որը ոչ ոք չի կարող լիովին գնահատել, հնարավոր է, դուք ճիշտ եք: Չի կարող լինել ընտանիքի անդամ, ընկեր կամ քահանայության ղեկավար, որքան էլ զգայուն և բարեմիտ լինի, ով հստակ գիտի՝ ինչ եք զգում կամ ունի ճշգրիտ խոսքեր, որոնք կօգնեն ձեզ ապաքինվել: Բայց իմացեք՝ կա մեկը, ով կատարելապես հասկանում է, թե ինչ եք տանում, ով «ավելի զորեղ է, քան ողջ աշխարհը»17 և ով «առատութեամբ կարող է անել ամեն բաներից աւելի, քան որ [դուք] խնդրում եք կամ մտածում»:18 Գործընթացը կընթանա Նրա ուղիով և Նրա ժամանակացույցով, բայց Քրիստոսը միշտ պատրաստ կանգնած է` բժշկելու ձեր հոգեվարքի ամեն մասնիկ ու ձև:

Երբ դուք թույլ տաք Նրան այդ անել, դուք կտեսնեք, որ ձեր տանջանքը զուր չէր: Խոսելով Աստվածաշնչի մեծագույն հերոսների և նրանց վշտերի մասին, Պողոս Առաքյալն ասել է, որ «Աստված … նրանց համար մի քանի ավելի լավ բաներ պատրաստեց իրենց տառապանքների միջոցով, քանի որ առանց տառապանքների նրանք չէին կարող կատարյալ դառնալ»:19 Դուք տեսնում եք՝ Աստծո բուն էությունը և մեր երկրային գոյության նպատակը երջանկությունն է,20 մենք չենք կարող աստվածային ուրախությամբ կատարյալ էակներ դառնալ առանց փորձառությունների, որոնք ստուգում են մեզ, երբեմն՝ մինչև մեր հոգու խորքը: Ինչպես Պողոսն է հիշատակում, Փրկիչն Ինքը հավերժորեն դարձավ «կատարյալ [կամ ամբողջական] չարչարանքների միջոցով»:21 Այսպիսով, զգոն եղեք սատանայական շշունջներից, և եթե ավելի լավ անձնավորություն լինեիք, դուք կխուսափեիք այդպիսի փորձություններից:

Դուք պետք է նաև դիմակայեք դրա հետ կապված այն ստին, որ ձեր տառապանքները ինչ-որ ձևով հուշում են, թե դուք կանգնած եք Աստծո ընտրյալների շրջանակից դուրս, ովքեր, կարծես, սահում են մի օրհնված վիճակից մյուսը: Փոխարենը, տեսեք ձեզ այնպես, ինչպես Հովհաննես Հայտնողը անշուշտ տեսավ ձեզ վերջին օրերի վերաբերյալ իր փառահեղ հայտնությունում: Քանզի Հովհաննեսը տեսավ «մի շատ ժողովուրդ, որ ոչ ով չէր կարող համարել. ամեն ազգից եւ ցեղից եւ ժողովուրդներից եւ լեզուներից [ովքեր] կանգնած էին աթոռի առաջին և Գառի առաջին, և սպիտակ հանդերձներ հագած, … [ովքեր] աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. Փրկութիւնը մեր Աստուծուն»:22

Եվ երբ հարցրին. «Սրանք որ սպիտակ հանդերձներ են հագել՝ ո՞վ են և կամ որտեղի՞ց են եկել»: Հովհաննեսը ստացավ պատասխան. «Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը, և իրանց հանդերձները լուացին և սպիտակացրին Գառի արիւնովը»:23

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, միշտ հիշեք, տառապանքը արդարակեցության մեջ օգնում է ձեզ որակավորվել, այլ ոչ թե տարբերվել Աստծո ընտրյալներից: Եվ դա նրանց խոստումները դարձնում է ձերը: Համաձայն Հովհաննեսի՝ դուք «Այլ եւս ոչ կ’սովեք եւ ոչ կ’ծարաւեք, եւ չի ընկնիլ [ձեր], վերայ ոչ արեւը եւ ոչ մի տաքութիւն։ Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ [ձեզ] եւ կ’առաջնորդէ [ձեզ] դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը [ձեր] աչքերիցը»։24

«Եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ, եւ ոչ մի ցաւ այլեւս չի լինիլ»25:

Ես վկայում եմ ձեզ, որ Հիսուս Քրիստոսի ապշեցուցիչ բարության, Նրա կյանքի, ուսմունքների և քավիչ զոհաբերության շնորհիվ մեր բարոյական ձախողումների հետևանքով առաջացած տանջանքներից կարելի է խուսափել և մեր մահկանացու դժբախտությունների չվաստակած տանջանքները հաղթահարել: Նրա ղեկավարության ներքո ձեր աստվածային ճակատագիրը կլինի անզուգական շքեղության և աննկարագրելի ուրախության ճակատագիր, այնքան ուժեղ և այնքան եզակի ձեզ համար, որ կթվա «երկրային ամեն բանից վեր»:26 Որպեսզի դուք կարողանաք ճաշակել այդ երջանկությունից այժմ և լցվեք դրանով հավիտյան, ես հրավիրում եմ ձեզ անել այն, ինչ Ալման արեց, թող ձեր միտքն ամուր որսա արտասովոր պարգևը Աստծո Որդու, ինչպես հայտնի է դարձվել Իր ավետարանի միջոցով, Նրա ճշմարիտ և կենդանի այս Եկեղեցու միջոցով: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։