Գերագույն համաժողով
Գտնել ուրախություն Քրիստոսում
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Գտնել ուրախություն Քրիստոսում

Այս կյանքում ուրախություն գտնելու ամենահուսալի միջոցն է՝ միանալ Քրիստոսին՝ օգնելով ուրիշներին։

Տերը չի խնդրում Ահարոնյան քահանայության մեր երիտասարդներին անել ամեն ինչ, բայց այն, ինչ Նա խնդրում է, հիացմունք է ներշնչում:

Մի քանի տարի առաջ մեր փոքրիկ ընտանիքն անցավ նրա միջով, ինչին բախվում են շատ ընտանիքներ այս ընկած աշխարհում: Մեր կրտսեր որդին՝ Թաներ Քրիստիան Լանդը հիվանդացավ քաղցկեղով: Նա ինը տարեկան հրաշալի տղա էր։ Նա ուրախ, չարաճճի և միևնույն ժամանակ հոգևորապես զգայուն երեխա էր։ Չարաճճի, բայց հրեշտակ․ անհնազանդ, բայց գեղեցիկ երեխա։ Երբ փոքր էր, ամեն օր մեզ հունից հանում էր իր չարաճճիությամբ․ մենք մտածում էինք, որ նա կդառնա կամ մարգարե կամ բանկ թալանող։ Երկու դեպքում էլ թվում էր, թե նա պատրաստվում է հետք թողնել աշխարհի վրա:

Իսկ հետո նա լուրջ հիվանդացավ: Հաջորդ երեք տարիների ընթացքում ժամանակակից բժշկությունը հերոսական քայլերով փորձեց փրկել նրա կյանքը՝ կատարելով ոսկրածուծի երկու փոխպատվաստում, որի ընթացքում նա հիվանդացավ թոքաբորբով և 10 շաբաթ անգիտակից վիճակում միացված էր արհեստական շնչառության սարքին։ Հրաշքով, նա մի կարճ ժամանակով առողջացավ, բայց հետո նրա քաղցկեղը կրկնվեց։

Թաների մահից առաջ նրա քաղցկեղը թափանցել էր ոսկորները, և նույնիսկ ուժեղ ցավազրկող դեղամիջոցներով դեռ ցավում էր զգում: Նա հազիվ էր կարողանում վեր կենալ անկողնուց: Մի կիրակի առավոտ, նախքան ընտանիքը կգնար եկեղեցի, նրա մայրը՝ Քալլին մտավ նրա սենյակը, որպեսզի ստուգի նրա վիճակը։ Նա զարմացավ՝ տեսնելով, որ նա մի կերպ հագնվել և նստած էր իր մահճակալի եզրին ու ցավագին դեմքով փորձում էր կոճկել վերնաշապիկը։ Քալլին նստեց նրա կողքին։ «Թաներ,- ասաց նա,- վստահե՞ս ես, որ ուժ ունես եկեղեցի գնալու համար։ Միգուցե այսօր պետք է տանը մնաս ու հանգստանաս»:

Նա հայացքը հառել էր հատակին։ Նա սարկավագ էր։ Նրա քվորումն իրեն էր սպասում։ Եվ նա ուներ հանձնարարություն։

«Ես այսօր պետք է հաղորդությունը բաժանեմ»:

«Դե համոզված եմ, որ ինչ-որ մեկը կարող է դա քո փոխարեն անել»:

Նա ասաց. «Այո, բայց … ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ նայում ինձ, երբ ես հաղորդությունն եմ բաժանում: Կարծում եմ, որ դա օգնում է նրանց»:

Այսպիսով, Քալլին նրան օգնեց կոճկել վերնաշապիկը և կապել փողկապը, և նրանք մեքենայով գնացին եկեղեցի: Ակնհայտ է, որ ինչ-որ կարևոր բան էր տեղի ունենում:

Ես եկա եկեղեցի ավելի վաղ ժողովից հետո և շատ զարմացա, երբ տեսա Թաներին սարկավագների շարքում նստած: Քալլինը լուռ պատմեց ինձ, թե ինչու է որդին այնտեղ, և ինչ է նա ասել. «Դա օգնում է մարդկանց»:

Եվ ահա ես նայում էի, թե ինչպես են սարկավագները մոտենում հաղորդության սեղանին: Նա զգույշ հենվել էր մեկ այլ սարկավագի, մինչև քահանաները հացի սկուտեղները կփոխանցեին նրանց: Իսկ հետո Թաները ոտքերը քստքստացնելով գնաց իր նշանակված տեղը և հավասարակշռությունը պահելու համար բռնվեց նստարանի եզրից ու բաժանեց հաղորդությունը։

Թվում էր, թե հավաքատան բոլոր մարդիկ նայում էին նրան՝ հուզված նրա ցավով, երբ նա կատարում էր իր պարզ դերը: Բայց ինչ-որ կերպ Թաները լուռ քարոզ կատարեց, երբ նա օրորվելով տեղափոխվեց շարքից շարք և ճաղատ քրտնած գլխով ներկայացրեց Փրկիչին այնպես, ինչպես դա անում են սարկավագները: Այդ երբեմնի աննկուն սարկավագի թուլացած մարմինը, որն ինքնին մի փոքր կապտած, կոտրված և բզկտված էր, որպեսզի պատրաստակամորեն տառապելով ծառայի՝ Փրկիչի Քավության խորհրդանիշները բերելով մեր կյանք:

Տեսնելով, թե ինչպես նա մտածեց սարկավագ լինելու մասին, մեզ ստիպեց նաև այլ կերպ մտածել հաղորդության, Փրկիչի և սարկավագների, ուսուցիչների ու քահանաների մասին:

Ես զարմանում եմ այն անխոս հրաշքի վրա, որն այդ առավոտ նրան դրդել էր այդպիսի համարձակությամբ արձագանքել ծառայելու այդ մեղմ, հանգիստ կոչին, և մեր բոլոր աճող երիտասարդների ուժի և կարողությունների վրա, երբ նրանք կենտրոնացած ուժերով առաջ են շարժվում մարգարեի կոչին ընդառաջ՝ ընդգրկվելով Աստծո գումարտակներում և միանալով փրկության և վեհացման աշխատանքին:

Ամեն անգամ, երբ սարկավագը բռնում է հաղորդության սկուտեղը, մենք հիշում ենք Վերջին ընթրիքի, Գեթսեմանիի, Գողգոթայի և պարտեզի գերեզմանի սուրբ պատմությունը: Երբ Փրկիչն Իր առաքյալներին ասում էր «այս արեք իմ հիշատակի համար», 1 Նա նաև դարերի միջով խոսում էր մեզանից յուրաքանչյուրի հետ։ Նա խոսում էր այն անվերջ հրաշքի մասին, որը Նա ցույց կտար, երբ ապագա սարկավագները, ուսուցիչները և քահանաներն Իր խորհրդանիշները ներկայացնեն և հրավիրեն Իր զավակներին՝ ընդունելու քավության Իր պարգևը:

Հաղորդության արարողության բոլոր խորհրդանիշները մեզ մատնանշում են այդ պարգևը: Մենք մտածում ենք այն հացի մասին, որը Նա մի ժամանակ կտրեց, և այն հացի մասին, որն իրենց հերթին քահանաներն այժմ մեր առջև կտրում են։ Այն ժամանակ և հիմա մենք մտածում ենք սրբագործված հեղուկի նշանակության մասին, երբ այդ հաղորդության աղոթքների խոսքերը հանդիսավոր կերպով երիտասարդ քահանաների բերաններից փոխանցվում են մեր սրտերին և խոյանում երկինք՝ նորոգելով ուխտերը, որոնք կապում են մեզ Քրիստոսի փրկության նույն ուժերի հետ: Հաղորդության ժողովի ժամանակ մենք կարող ենք մտածել, թե ինչ է նշանակում, երբ սարկավագը սուրբ խորհրդանիշները փոխանցում է մեզ՝ կանգնելով այնպես, ինչպես Հիսուսը կկանգներ, եթե Նա այնտեղ լիներ և առաջարկելով թեթևացնել մեր բեռն ու ցավը:

Բարեբախտաբար, երիտասարդ տղամարդիկ և կանայք ստիպված չեն հիվանդանալ, որպեսզի հայտնաբերեն Փրկիչին ծառայելու ուրախությունն ու նպատակը։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ միսիոներների նման աճելու և դառնալու համար, մենք պիտի անենք այն, ինչ միսիոներներն են անում, իսկ հետո, «տող առ տող, ցուցում առ ցուցում, … [մենք] աստիճանաբար կարող եք դառնալ այն միսիոները, որ Փրկիչն է ակնկալում, որ լինեք»։ 2

Նմանապես, եթե մենք ուզում ենք «նմանվել Հիսուսին» 3 , մենք պետք է անենք այն, ինչ Հիսուսն է անում, և մեկ զարմանալի նախադասությամբ Տերը բացատրում է, թե ինչ է Ինքն անում. Նա ասել է. «Քանզի ահա սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»։ 4

Փրկիչի առաքելությունը միշտ և հավիտյան եղել է ծառայել Իր Հորը՝ փրկելով Նրա զավակներին:

Քրիստոսում ուրախություն գտնելու ամենահուսալի միջոցն է՝ միանալ Քրիստոսին՝ օգնելով ուրիշներին։

Սա այն պարզ ճշմարտությունն է, որը ոգեշնչել է Երեխաների և երիտասարդների ծրագրը:

Երեխաների և երիտասարդների բոլոր միջոցառումներն ու Երեխաների ու երիտասարդների ծրագրի բոլոր ուսմունքները վերաբերում են նրան, որ օգնենք երիտասարդներին ավելի նմանվել Հիսուսին՝ միանալով Նրան փրկության և վեհացման Իր աշխատանքում:

Երեխաների և երիտասարդների ծրագիրը մի գործիք է, որն օգնում է Երեխաների միության բոլոր երեխաներին և երիտասարդներին աճել աշակերտության մեջ և ձեռք բերել հավատքով լի տեսլական առ այն, թե ինչպիսին է երջանկության ճանապարհը: Նրանք կսպասեն և կկարոտեն ուխտի ուղու ճանապարհային կայաններին ու ցուցանակներին, որտեղ նրանք կմկրտվեն և կհաստատվեն Սուրբ Հոգու պարգևով և կլինեն քվորումների և Երիտասարդ կանանց դասարաններում, և որտեղ նրանք կզգան ուրիշներին օգնելու ուրախությունը՝ Քրիստոսանման ծառայության գործողությունների հաջորդականությամբ: Նրանք մեծ ու փոքր նպատակներ կդնեն, որոնք հավասարակշռություն կմտցնեն նրանց կյանքում, երբ ավելի նմանվեն Փրկիչին: «Երիտասարդներին զորացնելու համար» համաժողովները, ամսագրերը, Ընկեր, և Gospel Living հավելվածը կօգնեն, որ նրանք կենտրոնանան Քրիստոսում ուրախություն գտնելու վրա: Նրանք կցանկանան կրել սահմանափակ օգտագործման տաճարային երաշխավորագիր և Սուրբ Հոգու ազդեցության միջոցով կզգան Եղիայի ոգին, երբ հետամուտ լինեն տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի օրհնություններին: Նրանք կառաջնորդվեն հայրապետական օրհնություններով: Ժամանակի ընթացքում նրանք կտեսնեն, թե ինչպես են տաճար գնում, որ զորությամբ օժտվեն, ուրախություն գտնեն և ինչ էլ որ պատահի, հավերժ միանան իրենց ընտանիքի անդամների հետ:

Ընդդեմ համաճարակի և աղետի հողմերի՝ Երեխաների և երիտասարդների նոր ծրագրի լիակատար խոստումը կյանքի կոչելու աշխատանքը դեռևս ընթացքի մեջ է և այն հրատապ է: Մեր երիտասարդները չեն կարող սպասել, երբ աշխարհն ինքն իրեն կարգավորվի և մարդիկ ճանաչեն Փրկիչին: Ոմանք որոշումներ են կայացնում նույնիսկ հիմա, որոնք չէին կայացնի, եթե հասկանային իրենց և Փրկիչի իսկական ինքնությունը:

Եվ այսպես, Աստծո գումարտակների վճռական ուսուցման շտապ կոչն է՝ «բոլորը դեպի տախտակամած»:

Մայրիկնե՛ր և հայրիկնե՛ր, ձեր որդիներին անհրաժեշտ է, որ դուք աջակցեք նրանց այժմ այնքան ջերմեռանդ, որքան նախկինում, երբ նրանք հետաքրքրված էին քիչ կարևոր բաներով, օրինակ ՝ կրծքանշաններով և գնդասեղներով: Մայրիկնե՛ր և հայրիկնե՛ր, քահանայության և Երիտասարդ կանանց ղեկավարնե՛ր, եթե ձեր երիտասարդները մաքառում են, Երեխաների ու երիտասարդների ծրագիրը կմոտեցնի նրանց Փրկիչին, և Փրկիչը նրանց խաղաղություն կպարգևի: 5

Քվորումների և դասարանների նախագահություննե՛ր, առաջ եկեք և ձեր արժանի տեղը գրավեք Տիրոջ աշխատանքում:

Եպիսկոպոսնե՛ր, ձեր բանալիները միավորեք քվորումի նախագահների բանալիների հետ, և ձեր քվորումներն ու ձեր ծխերը հավերժ կփոխվեն:

Աճող սերնդին վկայում եմ որպես մեկը, ով գիտի, որ դուք Աստծո սիրելի որդիներն ու դուստրերն եք, և որ Նա աշխատանք ունի ձեզ համար։

Երբ հասնեք ձեր կոչման վեհությանը, ձեր ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով դուք կսիրեք Աստծուն և կպահեք ձեր ուխտերը և կվստահեք Նրա քահանայությանը, երբ աշխատեք օրհնել ուրիշներին՝ սկսած ձեր սեփական ընտանիքից:

Ես աղոթում եմ, որ դուք կրկնապատկված եռանդով փորձեք այս ժամանակաշրջանում արժանի ծառայել, հավատ գործադրել, ապաշխարել և կատարելագործվել ամեն օր, որպեսզի արժանանաք ստանալ տաճարային օրհնությունները և հարատև ուրախությունը, որը հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ։ Ես աղոթում եմ, որ պատրաստվեք դառնալու այն ջանասեր միսիոները, հավատարիմ ամուսինը կամ կինը, սիրող հայրը կամ մայրը, որը ձեզ խոստացել են, և որը դուք, ի վերջո, կարող եք դառնալ՝ լինելով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը:

Օգնեք աշխարհին պատրաստվել Փրկիչի վերադարձին՝ հրավիրելով բոլորին գալ դեպի Քրիստոսը և ստանալ Նրա Քավության օրհնությունները: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Ղուկաս 22․19:

  2. David A. Bednar, “Becoming a Missionary,” Liahona, Nov. 2005, 46.

  3. «Փորձում եմ լինել Հիսուսի նման, Հետևում եմ ես Նրան: Փորձում եմ գործերով և խոսքերով սիրել, ինչպես Նա» (“I’m Trying to Be like Jesus,” Children’s Songbook, 78-79):

  4. Մովսես 1.39:

  5. Ես անձամբ շնորհակալություն եմ հայտնում այն նվիրված ծնողներին և ղեկավարներին, ովքեր այդքան արիաբար օգնել են երիտասարդներին զարգանալ մեր ամբողջ պատմության ընթացքում: Ես ընդունում եմ, որ Երեխաների և երիտասարդների նոր ծրագիրը պարտական է դրան նախորդող միջոցառումների և առաջադիմության բոլոր ծրագրերին: