2010–2019 թթ․
«Որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»
նախորդ հաջորդ

«Որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»

Փրկիչի ավետարանի մեզ փոխակերպելու և օրհնելու զորությունը բխում է Նրա վարդապետությունը, սկզբունքները և գործառույթները ճանաչելուց և կիրառելուց:

Պարանը մի կարևոր գործիք է, որի հետ մենք բոլորս ծանոթ ենք: Պարանները պատրաստվում են hյուսվածքի, բույսերի, մետաղալարի կամ այլ նյութերի փնջերից, որոնցից յուրաքանչյուրը ոլորվում է, ապա միահյուսվում միմյանց հետ: Հետաքրքիր է, որ նյութերը, որոնք կարող են լինել միանգամայն ոչ բացառիկ, կարող են միահյուսվել և դառնալ բացառիկ ուժեղ: Այսպիսով, սովորական նյութերի արդյունավետ միացումը և կապակցումը միմյանց հետ կարող է ստեղծել մի արտասովոր գործիք:

Ինչպես պարանը իր ուժը ձեռք է բերում բազմաթիվ ներհյուսված առանձին փնջերից, այդպես էլ Հիսուս Քրիստոսի ավետարանը տալիս է ճշմարտության մեծագույն հեռանկարը և առաջարկում ամենահարուստ օրհնությունները, երբ մենք ականջ ենք դնում Պողոսի հորդորին․ «որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում»։1 Կարևորն այն է, որ ճշմարտության այս կենսականորեն կարևոր հավաքումը կենտրոնացած և ամփոփված է Տեր Հիսուս Քրիստոսի վրա, որովհետև Նա է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը»:2

Աղոթում եմ, որ Սուրբ Հոգին լուսավորի մեզանից յուրաքանչյուրին, երբ մենք մտածենք, թե առօրյա կյանքում հետևյալ սկզբունքը՝ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, գործնական ուղիներով ինչպես է վերաբերում Նրա վերականագնված ավետարանը սովորելուն և դրանով ապրելուն:

Բացահայտող ժամանակաշրջան

Մենք ապրում ենք Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու ուշագրավ և բացահայտող ժամանակաշրջանում: Այսօր հայտարարված պատմական ճշգրտումներն ունեն միայն մեկ ընդհանուր նպատակ՝ զորացնել հավատք Երկնային Հոր և Նրա ծրագրի, Նրա Որդի Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ: Կիրակնօրյա ժողովի օրակարգը պարզապես չի կարճացել։ Այլ, այժմ մենք որպես անհատներ և ընտանիքներ ունենք ավելի մեծ հնարավորություններ ու պատասխանատվություն տանը և Եկեղեցում մեր ժամանակն օգտագործել Հանգստության օրը վեհացնելու և բերկրանք դարձնելու համար։

Անցյալ ապրիլին փոխվեց քահանայության քվորումների ոչ միայն կազմակերպչական կառուցվածքը: Ավելի շուտ շեշտադրում և զորություն տրվեց մեր քույրերին և եղբայրներին ավելի բարձր և ավելի սուրբ ձևով սպասավորման համար:

Պարանի ոլորված փնջերի նման, որիցն առաջանում է հզոր և դիմացկուն գործիք, այս բոլոր փոխկապակցված գործողությունները մաս են հանդիսանում միացյալ ջանքերի, որպեսզի կիզակետը, ռեսուրսները և Փրկիչի վերականգնված եկեղեցու աշխատանքը ավելի լավ համաձայնեցնեն նրա հիմնական առաքելության հետ՝ օգնել Աստծուն իրականացնել Իր զավակների փրկության ու վեհացման աշխատանքը: Խնդրում ենք հիմնականում մի կենտրոնացեք հայտարարվածի տեխնիկական կողմի վրա: Մենք չպիտի թույլ տանք, որ ընթացակարգային մանրամասները մթագնեն համապարփակ հոգևոր պատճառները, որոնք առաջացնում են այդ փոփոխություններն այժմ:

Մեր ցանկությունն է, որ հավատքը Հոր ծրագրի և Փրկիչի քավիչ առաքելության հանդեպ կարողանա մեծանալ երկրագնդի վրա, և Փրկիչի հավիտենական ուխտը կարողանա հաստատվել:3 Մեր միակ նպատակն է նպաստել դեպի Տերը շարունակվող դարձին և լիարժեք սիրել ու ավելի արդյունավետ ծառայել մեր եղբայրներին ու քույրերին:

Մասնատում և բաժանում

Երբեմն մենք՝ որպես Եկեղեցու անդամներ, մասնատում ենք, առանձնացնում և կիրառում ավետարանը մեր կյանքում՝ ստեղծելով անձնական ուսումնասիրության թեմաների երկար ցուցակներ և իրականացնելով հանձնարարություններ: Բայց այդպիսի մոտեցումը, հնարավոր է, սահմանափակի մեր ընբռնումը և հեռանկարը: Մենք պետք է զգույշ լինենք, որովհետև փարիսեցիական կենտրոնացումր ցուցակների վրա կարող է շեղել մեզ Տիրոջն ավելի մոտենալուց:

Նպատակը և մաքրագործումը, երջանկությունն ու ուրախությունը և շարունակվող դարձն ու պաշտպանվածությունը, որը գալիս է « [մեր] սրտերը Աստծուն ենթարկելուց»4 և «Նրա [պատկերը] [մեր] դեմքերին [ստանալուց]»,5 չի կարող ձեռք բերվել միայն կատարելով և ստուգելով բոլոր հոգևոր բաները, որոնք մենք պետք է անենք: Ավելի շուտ Փրկիչի ավետարանի մեզ փոխակերպելու և օրհնելու զորությունը տեղի է ունենում նրա վարդապետությունը, սկզբունքները և գործառույթները ճանաչելուց և կիրառելուց: Միայն այն ժամանակ, երբ «ամեն բան բովանդակուի Քրիստոսումը», ամուր կենտրոնանալով Նրա վրա, ավետարանի ճշմարտությունները փոխհամաձայնությամբ կարող են հնարավորություն տալ մեզ դառնալ այն, ինչ Աստված է ցանկանում, որ մենք դառնանք6 և համբերենք արիաբար մինչև վերջ:7

Սովորել և կապակցել ավետարանական ճշմարտությունները

Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարտության «նրբակերտորեն ձևավորված» և միմյանց միահյուսված8 հոյակապ գոբելեն է: Երբ մենք սովորում ենք և միմյանց կապակցում բացահայտված ավետարանական ճշմարտությունները, մենք օրհնվում ենք՝ ստանալով անգին հեռանկար և աճող հոգևոր ունակություն՝ աչքերի միջոցով, որոնք կարող են տեսնել Տիրոջ ազդեցությունը մեր կյանքում և ականջներով, որոնք կարող են լսել Նրա ձայնը:9 Այսինքն` Նրանում միասին հավաքելու սկզբունքը կարող է օգնել մեզ փոխել ավանդական ստուգացուցակները՝ դարձնելով դրանք միավորված, միակցված և կատարյալ ամբողջություն: Թույլ տվեք ներկայացնել ինչպես վարդապետական, այնպես էլ Եկեղեցու մի օրինակ այն բանի վերաբերյալ, ինչ ես եմ առաջարկում:

Օրինակ 1: Հավատքի չորրորդ հանգանակը հրաշալի լուսաբանում է «ամեն բան բովանդակուի Քրիստոսումը» սկզբունքը. «Մենք հավատում ենք, որ Ավետարանի առաջնային սկզբունքներն ու արարողություններն են. առաջին՝ Հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս. երկրորդ՝ Ապաշխարություն. երրորդ՝ ընկղմումով Մկրտություն մեղքերի թողության համար. չորրորդ՝ Ձեռնադրում Սուրբ Հոգու պարգևի համար»:10

Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա և մեջ. Նրա մեջ՝ որպես Հոր Աստվածային և Միածին Որդի, և Նրա վրա և Նրա կատարած քավիչ առաքելության վրա։ «Քանզի նա բավարարել է օրենքի պահանջները, և նա պահանջում է բոլոր նրանց, ովքեր հավատք ունեն առ նա. և նրանք, ովքեր հավատք ունեն առ նա, կհարեն այն ամենին, ինչ բարի է. ուստի, նա բարեխոսում է մարդկանց զավակների գործի համար»:11 Հավատք գործադրել Քրիստոսում նշանակում է վստահել և հավատալՆրան՝ որպես մեր Փրկիչ, Նրա անվանը և Նրա խոստումներին:

Փրկիչին վստահելու առաջին և բնական հետևանքը ապաշխարելն ու չարից հեռանալն է: Երբ հավատք ենք գործադրումՏիրոջ հանդեպ, մենք բնականաբար շրջվում ենք և գալիս դեպի Նա ու կախված լինում Նրանից: Այսպիսով, ապաշխարությունը Քավիչին վստահելն ու ապավինելն է, որ մեզ համար անի այն, ինչ մենք չենք կարող անել ինքներս մեզ համար: Մեզանից յուրաքանչյուրը պետք է «ամբողջովին [ապավինի] նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս»12 որովհետև միայն «Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով»13 մենք կարող ենք դառնալ նոր արարածներ Քրիստոսում14 և, ի վերջո, վերադառնալ և ապրել Աստծո ներկայության մեջ:

Մեղքերի թողության համար ընկղմումով մկրտության արարողությունը պահանջում է մեզանից վստահել Նրան, ապավինել Նրան և հետևել Նրան: Նեփին հայտարարեց. «Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, ես գիտեմ, որ եթե դուք հետևեք Որդուն սրտի ողջ նվիրվածությամբ, չգործելով ոչ կեղծավորություն, ոչ էլ խաբեություն Աստծո առաջ, այլ իսկական վճռականությամբ, ապաշխարելով ձեր մեղքերից, վկայելով Հորը, որ դուք կամենում եք վերցնել ձեզ վրա Քրիստոսի անունը մկրտությամբ,– այո, հետևելով ձեր Տիրոջը և ձեր Փրկչին, մտնելով ջուրը, համաձայն նրա խոսքի, ահա, այն ժամանակ, դուք կստանաք Սուրբ Հոգին. այո, այն ժամանակ կգա կրակով և Սուրբ Հոգով մկրտությունը»:15

Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրման արարողությունը պահանջում է մեզանից վստահել Նրան, ապավինել Նրան, հետևել Նրան և առաջ շարժվել Նրանով և Նրա Սուրբ Հոգու օգնությամբ: Ինչպես հայտարարեց Նեփին. «Եվ արդ,…ես գիտեմ, որ մինչև մարդ չհամբերի մինչև վերջ, հետևելով կենդանի Աստծո Որդու օրինակին, նա չի կարող փրկվել»:16

Հավատո հանգանակի չորրորդ կետը չի նշում պարզապես վերականգնված ավետարանի հիմնական սկզբունքներն ու արարողությունները: Ավելի շուտ, համոզմունքների այս ոգեշնչված հռչակումը «ամեն բան բովանդակում է Քրիստոսումը». վստահելով Նրան, ապավինելով Նրան, հետևելով Նրան և առաջ շարժվելով Նրա հետ:

Օրինակ 2: Այժմ ես կկամենայի նկարագրել, թե ինչպես են Եկեղեցու բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները բովանդակվում Քրիստոսում: Լրացուցիչ շատ լուսաբանումներ կարող են ներկայացվել, ես կօգտագործեմ միայն մի քանի ընտրվածները:

1978 թվականին Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը հրահանգեց Եկեղեցու անդամներին զորացնել Սիոնը ողջ աշխարհում: Նա խորհուրդ տվեց Սրբերին մնալ իրենց հայրենի հողում և հաստատել ուժեղ ցցեր՝ հավաքելով Աստծո ընտանիքը և ուսուցանելով նրանց Տիրոջ ուղիները: Այնուհետև նա նշեց, որ ավելի շատ տաճարներ են կառուցվելու և խոստացավ օրհնություններ սրբերին, որտեղ էլ որ նրանք ապրեն աշխարհում:17

Երբ ցցերի թիվը մեծացավ, անդամների տների համար մեծացավ կարիքը «դառնալու [վայրեր], որտեղ ընտանիքի անդամները [սիրում էին] լինել, որտեղ նրանք [կարող էին] հարստացնել իրենց կյանքը և գտնել փոխադարձ սեր, աջակցություն, գնահատանք և քաջալերանք»:18 Հետևաբար, 1980 թվականին կիրակնօրյա ժողովները, միացվեցին երեքժամյա օրակարգի մեջ «վերաշեշտադրելու անձնական և ընտանեկան պատասխանատվությունը՝ ավետարանը սովորելու, ապրելու և ուսուցանելու համար»:19 Ընտանիքի և տան վրա այս շեշտադրումը կրկին հաստատվեց «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» փաստաթղթում, որը ներկայացվեց Գորդոն Բ. Հինքլիի կողմից 1995 թվականին:20

1998 թվականի ապրիլին Նախագահ Հինքլին հայտարարեց ավելի փոքր բազմաթիվ տաճարների կառուցման մասին, դրանով Տիրոջ Տան սրբազան արարողություններն ավելի մոտեցնելով Վերջին Օրերի Սուրբ անհատներին և ընտանիքներին ողջ աշխարհում:21 Եվ այս ընդլայնված հնարավորությունները հոգևոր աճի և զարգացման համար լրացվեցին նյութական ինքնապահովմանն առնչվող աճով՝ Կրթության մշտական հիմնադրամի ներդրման միջոցով 2001 թվականին:22

Իր ղեկավարման ընթացքում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հաճախակի հորդորում էր սրբերին գնալ «օգնության» և շեշտում աղքատների ու կարիքավորների մասին հոգ տանելու կարևորությունը, որպես Եկեղեցու աստվածայնորեն հանձնարարված պարտականություններ: Շարունակելով շեշտադրումը նյութական նախապատրաստվածության վրա, 2012 թվականին իրականացվեց Ինքնապահովման ծառայությունների նախաձեռնությունը:

Անցած մի քանի տարիների ընթացքում Հանգստության օրը բերկրանք դարձնելու հիմնական սկզբունքները տանը և Եկեղեցում շեշտադրվեցին և ամրացվեցին,23 այսպիսով նախապատրաստելով մեզ Կիրակնօրյա ժողովի ժամանակացույցի ճշգրտմանը, որը հայտարարվեց գերագույն համաժողովի այս նիստում:

Իսկ վեց ամիս առաջ Մելքիսեդեկյան քահանայության քվորումները զորացվեցին և արդյունավետորեն համապատասխանեցվեցին օժանդակ կազմակերպությունների հետ՝ իրականացնելու ավելի բարձր և ավելի սուրբ մոտեցում սպասավորմանը:

Հավատում եմ, որ այս գործողությունների հաջորդականությունն ու ժամկետները շատ տասնամյակների ընթացքում կարող են օգնել մեզ տեսնել մեկ միասնական և համապարփակ աշխատանք և ոչ թե մի շարք անկախ և առանձին նախաձեռնություններ: «Աստված հայտնել է հոգևոր առաջընթացի ձևը անհատների և ընտանիքների համար՝ տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող արարողությունների, ուսուցման, ծրագրերի և միջոցառումների միջոցով:: Եկեղեցու կազմակերպությունները և ծրագրերը գոյություն ունեն՝ օրհնելու անհատներին և ընտանիքներին և ինքնանպատակ չեն»:24

Ես աղոթում եմ, որ մենք ճանաչենք Տիրոջ աշխատանքը որպես մեկ համաշխարհային մեծ աշխատանք, որը դառնում է տնակենտրոն և աջակցվում է Եկեղեցու կողմից: Ես գիտեմ և վկայում եմ, որ Տերը հայտնում է և դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ:25

Խոստում և վկայություն

Ես սկսեցի իմ ուղերձը՝ լուսաբանելով այն ուժը, որը ստեղծվում է, երբ նյութի առանձին փնջերը ոլորվում են կամ հյուսվում միմյանց հետ՝ դառնալով պարան: Նույն ձևով ես խոստանում եմ, որ մեծացող հեռանկարը, նպատակը և զորությունը ակնհայտ կլինի, երբ սովորենք ու ապրենք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով, և ձգտենք ամեն բան բովանդակել Քրիստոսում` այսինքն Նրա մեջ:

Հավերժական հետևանքի բոլոր հնարավորություններն ու օրհնություններն առաջանում են, հնարավոր են և ունեն նպատակ՝ հարատևել շնորհիվ Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա միջոցով: Ինչպես Ալման է վկայել. «Չկա ոչ մի ուրիշ ճանապարհ կամ միջոց, որով մարդ կարողանա փրկվել՝ միայն Քրիստոսի մեջ է և Նրա միջոցով: Ահա, նա է կյանքն ու լույսն աշխարհի»:26

Ես ուրախությամբ եմ հռչակում իմ վկայությունը Հավերժական Հոր և Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի աստվածային և կենդանի իրողության մասին: Մեր Փրկիչի մեջ ենք մենք գտնում ուրախություն: Եվ Նրա մեջ ենք մենք գտնում երաշխիք՝ «խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում»:27 Այսպես եմ ես վկայում Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: