2010–2019 թթ․
Ծնողները և երեխաները
նախորդ հաջորդ

Ծնողները և երեխաները

Մեր Երկնային Հոր երջանկության մեծ ծրագիրը հուշում է ձեր ինքնությունը և կյանքում ձեր նպատակը։

Սիրելի՛ քույրեր, որքան հրաշալի է անցկացնել ութ տարեկանից բարձր Եկեղեցու կանանց գերագույն համաժողովի այս նոր նիստը: Մենք ոգեշնչված ուղերձներ լսեցինք քույր ղեկավարներից և Նախագահ Հենրի Բ․ Այրինգից: Ես և Նախագահ Այրինգը սիրում ենք աշխատել Նախագահ Ռասել Մ. Նելսոնի ղեկավարությամբ և սպասում ենք նրա մարգարեական ուղերձին:

I.

Երեխաները մեր ամենաթանկ նվերն են Աստծուց՝ մեր հավերժական աճը: Այնուամենայնիվ, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ շատ կանայք ցանկություն չունեն մասնակցություն ունենալ երեխաներ ծնելու և դաստիարակելու գործում: Երիտասարդ չափահասներից շատերը հետաձգում են ամուսնությունը, մինչև նյութական կարիքները բավարարված լինեն: Մեր Եկեղեցու ամուսնությունների միջին տարիքը աճել է ավելի քան երկու տարով, իսկ Եկեղեցում ծնելիությունը ընկել է։ Միացյալ Նահանգների և որոշ այլ ազգերի սպասվում է մի ապագա, որտեղ շատ քիչ թվով երեխաներ են հասունանում, որպեսզի լրացնեն մահացող մեծահասակաների թվի պակասը։1 Միացյալ Նահանգներում ծնվողների ավելի քան 40 տոկոսը միայնակ մայրերից է։ Այդ երեխաները խոցելի են։ Այդ միտումներից յուրաքանչյուրը գործում է մեր Հոր փրկության աստվածային ծրագրի դեմ։

II.

Վերջին օրերի սուրբ կանայք հասկանում են, որ մայր լինելն իրենց մեծագույն առաջնահերթությունն է, իրենց առավելագույն ուրախությունը։ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ասել է․ «Մեծ մասամբ, կանայք իրենց մեծագույն դերակատարումը, իրենց մեծագույն երջանկությունը տեսնում են տանը և ընտանիքում: Աստված կանանց մեջ սերմանել է աստվածային մի բան, որն ինքնին արտահայտվում է հանգիստ ուժով, մաքրությամբ, խաղաղությամբ, բարությամբ, առաքինությամբ, ճշմարտությամբ, սիրով: Եվ այդ բոլոր հատկանիշներն իրենց ամենաճշմարիտ և ամենաբավ արտահայտումն են գտնում մայրության ժամանակ»։

Նա շարունակել է․ «Ամենամեծ գործը, որ ցանկացած կին երբևէ կարող է անել, իր զավակներին արդարության և ճշմարտության մեջ սնուցելը, ուսուցանելը, ապրելը, խրախուսելը և դաստիարակելն է։ Չկա մեկ ուրիշ գործ, որը կարող է համեմատվել դրա հետ, անկախ նրանից, թե ինչով է այդ կինը զբաղվում»։2

Մայրե՛ր, սիրելի քույրե՛ր, մենք սիրում ենք ձեզ՝ ձեր դերի և այն ամենի համար, ինչ դուք անում եք բոլորիս համար։

2015 թվականի «Մեկ կարևոր խնդրանք իմ քույրերին» իր կարևոր ուղերձում, Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է․

«Աստծո արքայությունը չի կարող լիարժեք լինել առանց կանանց, ովքեր սուրբ ուխտեր են կապում և ապա պահում, կանայք, ովքեր կարողանում են խոսել Աստծո զորությամբ և իշխանությամբ:

Այսօր, … մենք կարիք ունենք կանանց, ովքեր գիտեն ինչպես կատարել կարևոր գործեր՝ հիմնվելով իրենց հավատքի վրա, և ովքեր բարոյականության և ընտանիքի քաջարի պաշտպաններն են մեղսավոր աշխարհում: Մենք կարիք ունենք կանանց, ովքեր Աստծո զավակներին նվիրված կառաջնորդեն ուխտի ճանապարհով դեպի վեհացում, կանայք, ովքեր գիտեն ինչպես ստանալ անձնական վկայություն, ովքեր հասկանում են տաճարային օժտման զորությունն ու խաղաղությունը, կանայք, ովքեր գիտեն ինչպես օգնություն ստանալ երկնքի զորություններից՝ պաշտպանելու և ամրացնելու իրենց զավակներին և ընտանիքները, կանայք, ովքեր ուսուցանում են աներկյուղ»:3

Այդ ոգեշնչված ուսմունքները հիմնված են «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրի վրա, որտեղ այս վերականգնված Եկեղեցին վերահաստատում է վարդապետությունն ու գործելակերպը, որոնք գտնվում են Արարչի ծրագրի կենտրոնում։

III.

Այժմ, դիմում եմ այս լսարանի ավելի երիտասարդ խմբին։ Իմ սիրելի երիտասարդ քույրե՛ր, Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի շնորհիվ դուք յուրահատուկ եք։ Ձեր գիտելիքի շնորհիվ դուք կդիմակայեք ու կհաղթահարեք հասունանալու դժվարությունները։ Երիտասարդ տարիքից դուք մասնակցում եք նախագծերի և ծրագրերի, որոնք զարգացրել են ձեր տաղանդները՝ գրելը, խոսելը և ծրագրելը: Դուք պատասխանատու վարք եք ձեռք բերել և սովորել եք, թե ինչպես պետք է պայքարեք ստելու, խորամանկելու, գողանալու, ոգելից խմիչք կամ թմրամիջոցներ օգտագործելու գայթակղությունների դեմ:

Ձեր յուրահատկությունը ճանաչվել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում ամերիկյան պատանիների և կրոնի ուսումնասիրության ժամանակ: Charlotte Observer պարբերականի հոդվածը վերնագրված էր՝ “Mormon Teens Cope Best: Study Finds They Top Peers at Handling Adolescence” (Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Մորմոն դեռահասները կարող են ավելի լավ դիմակայել պատանեկության ընկճախտին, քան իրենց հասակակիցները): Այդ հոդվածը եզրակացրեց, որ «Մորմոններն ամենալավն են խուսափում ռիսկային վարքագծից, լավ են սովորում դպրոցում և դրական վերաբերմունք ունեն ապագայի նկատմամբ»։ Այդ ուսումնասիրության ժամանակ հարցազրույց վարողներից մեկն ասել է․ «Մենք ուսումնասիրել ենք գրեթե բոլոր անվանակարգերում և առկա էր մեկ օրինաչափություն, մորմոններն առաջին տեղում էին»։4

Ինչո՞ւ եք դուք ավելի լավ դիմակայում հասունանալու դժվարություններին։ Երիտասարդ աղջիկներ, դա նրա շնորհիվ է, որ դուք հասկանում եք մեր Երկնային Հոր երջանկության մեծ ծրագիրը: Այն հուշում է ձեր ինքնությունը և կյանքում ձեր նպատակը։ Այն երիտասարդները, ովքեր հասկանում են դա, առաջինն են դժվարությունները հարթելիս և ճիշտն ընտրելիս։ Դուք գիտեք, որ կարող եք Տիրոջ օգնությամբ հաղթահարել հասունանալու դժվարությունները։

Մյուս պատճառը, թե ինչու եք դուք առավել արդյունավետ, այն է, որ գիտակցում եք, որ դուք Երկնային Հոր զավակներն եք, ով սիրում է ձեզ։ Համոզված եմ, որ դու ծանոթ եք մեր հրաշալի “Dearest Children, God is Near You” (Թանկագի՛ն երեխաներ, Աստված մոտ է ձեզ) օրհներգի հետ: Ահա առաջին հատվածը, որը երգել ենք և որին հավատացել ենք։

Սիրելի երեխաներ, Աստված ձեր կողքին է,

Հսկում է ձեզ գիշեր ու ցերեկ,

Նա հրճվում է, որ կարող է Իրենը կոչել և օրհնել ձեզ,

Եթե դուք ձգտեք անել այն, ինչ ճիշտ է։5

Այդ հատվածում կան երկու ուսմունքներ․ Նախ, մեր Երկնային Հայրը մոտ է մեզ և գիշեր ու ցերեկ հսկում է մեզ։ Մտածեք այդ մասին։ Աստված սիրում է մեզ, Նա մոտ է մեզ և Նա հսկում է մեզ։ Երկրորդ, Նրան հաճելի է օրհնել մեզ, երբ մենք «ձգտում ենք անել այն, ինչ ճիշտ է»։ Ինչպիսի՜ մխիթարություն է մեր անհանգստությունների ու դժվարությունների ժամանակ։

Այո, երիտասա՛րդ կանայք, դուք օրհնված եք և դուք հրաշալի եք, բայց դուք նման եք Երկնային Հոր բոլոր զավակներին և պետք է «ձգտեք անել այն, ինչ ճիշտ է»:

Ես կարող էի ձեզ խորհուրդ տալ շատ տարբեր բաների վերաբերյալ, բայց ես ընտրեցի միայն երկուսը:

Իմ առաջին խորհուրդը վերաբերում է բջջային հեռախոսներին։ Վերջերս անցկացված համազգային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Միացյալ Նահանգներում դեռահասների կեսից ավելին ասում է, որ իրենք շատ ժամանակ են անցկացնում իրենց բջջային հեռախոսների վրա: Ավելի քան 40 տոկոսն ասել է, որ իրենք անհանգիստ են, երբ կտրվում են իրենց բջջային հեռախոսներից։6 Ավելի շատ դա տարածված է աղջիկների, քան տղաների մոտ։ Իմ երիտասարդ քույրե՛ր և չափահաս կանա՛յք, ձեր կյանքը կօրհնվի, եթե դուք սահմանափակեք ձեր բջջային հեռախոսների օգտագործումը և կախվածությունը դրանցից:

Իմ երկրորդ խորհուրդն ավելի կարևոր է։ Ուրիշների հանդեպ բարի եղեք։ Մեր երիտասարդներից շատերն արդեն բարի գործեր են անում։ Որոշ համայնքներում, որոշ երիտասարդներ ցույց են տվել օրինակը։ Մենք ոգեշնչվել ենք մեր երիտասարդ մարդկանց բարության գործերով՝ սիրով և օգնությամբ հասնել կարիքավորներին։ Դուք բազմաթիվ եղանակներով տալիս եք այդ օգնությունը և ցույց եք տալիս այդ սերը միմյանց հանդեպ: Կուզենայինք, որ բոլորը հետևեին այդ օրինակին։

Միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ հակառակորդը փորձում է բոլորիս անբարյացակամ դարձնել, և կան շատ օրինակներ, նույնիսկ երեխաների և երիտասարդների շրջանում: Շարունակական անբարյացակամությունը հայտնի է բազմաթիվ անվանումներով՝ ճնշել, խմբով որևէ մեկին նեղացնել, կամ մի քանի հոգով միանալով՝ մերժել մյուսներին։ Այս օրինակները միտումնավոր կերպով ցավ են պատճառում դասընկերներին կամ ընկերներին: Իմ երիտասա՛րդ քույրեր, հաճելի չէ Տիրոջը, երբ մենք դաժանորեն կամ ստորաբար ենք վարվում ուրիշների հետ։

Ահա մեկ օրինակ․ Ես ճանաչում եմ Յուտայում ապրող մի փախստական երիտասարդի, ում ծաղրում էին տարբեր լինելու համար, այդ թվում՝ իր մայրենի լեզվով երբեմն խոսելու համար։ Երիտասարդների արտոնյալ մի խումբ հալածեց այնքան, մինչև որ նա այնպիսի պատասխան տվեց, որի պատճառով 70 օրից ավել նրան բանտում պահեցին և վտարեցին երկրից։ Ես չգիտեմ, թե ինչը դրդեց երիտասարդների այդ խմբին այդպես վարվել, որոնցից շատերը ձեզ նման Վերջին օրերի սրբեր էին, սակայն ականատեսն եմ նրանց ստորության, մի ողբերգական փորձառության և Աստծո զավակներից մեկի կորուստի։ Անբարյացակամության փոքրիկ գործերն անդառնալի հետևանքներ են թողնում։

Երբ լսեցի այդ պատմությունը, ես համեմատեցի այն վերջերս տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ մեր մարգարե Նախագահ Նելսոնի խոսքերի հետ։ Ձեզ և բոլոր մյուս երիտասարդներին խնդրելով հավաքել Իսրայելը, նա ասել է․ «Առանձնացեք և տարբերվեք աշխարհից։ Ես և դուք գիտենք, որ դուք պետք է լույս լինեք աշխարհին: Հետևաբար, Տիրոջն անհրաժեշտ է, որ դուք նմանվեք, գործեք և հագնվեք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտի նման»։7

Երիտասարդների գումարտակը, որին միանալու կոչ արեց Նախագահ Նելսոնը, չպետք է ստորաբար վարվի ուրիշների հանդեպ։ Նրանք պիտի հետևեն Փրկիչի ուսմունքին, որպեսզի օգնության հասնեն, սիրալիր և խոհեմ գտնվեն ուրիշների հանդեպ, նույնիսկ, դարձնեն մյուս այտը, երբ զգան, որ ինչ-որ մեկը սխալ է վարվել իրենց հանդեպ։

Մոտավորապես նույն ժամանակ, երբ ձեզանից շատերը ծնվեցին, մի գերագույն համաժողովի ելույթի ժամանակ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին գովաբանեց «գեղեցիկ երիտասարդ կանանց, ովքեր ձգտում են ապրել ավետարանով»։ Նա նկարագրեց նրանց այնպես, ինչպես ես եմ ցանկանում նկարագրել ձեզ․

«Նրանք առատաձեռն են միմյանց հանդեպ։ Նրանք ձգտում են ամրապնդել միմյանց: Նրանք պատվում են իրենց ծնողներին և այն տները, որտեղից սերում են։ Նրանք դառնում են կանացի և կշարունակեն իրենց կյանքում կրել այն գաղափարները, որոնք ներկայումս ոգևորում են նրանց»։8

Որպես Տիրոջ ծառա, ես դիմում եմ ձեզ երիտասա՛րդ կանայք, մեր աշխարհը ձեր բարության և սիրո կարիքն ունի: Բարի եղեք միմյանց հանդեպ։ Հիսուսը մեզ ուսուցանեց սիրել միմյանց և ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես մենք ենք ուզում, որ մեզ հետ վարվեն։ Երբ ձգտենք բարի լինել, մենք ավելի կմոտենանք Նրան և Նրա սիրառատ ազդեցությանը:

Իմ սիրելի՛ քույրեր, եթե անձամբ կամ խմբով դուք մասնակցում եք որևէ նենգության կամ ստորության՝ այժմ փոխվելու որոշում կայացրեք և խրախուսեք ուրիշներին փոխվել: Դա իմ խորհուրդն է, և ես այն տալիս եմ ձեզ՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի ծառա, քանի որ Նրա Հոգին հուշել է ինձ խոսել այս կարևոր թեմայի շուրջ։ Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկիչի մասին, ով մեզ ուսուցանեց սիրել միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ։ Ես աղոթում եմ, որ մենք այդպես վարվենք, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. See Sara Berg, “Nation’s Latest Challenge: Too Few Children,” AMA Wire, June 18, 2018, wire.ama-assn.org.

  2. Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները (1997), 387, 390, տես նաև Մ․ Ռասսել Բալլարդ, «Մայրեր և դուստրեր», Լիահոնա, մայիս 2010, 18, մեջբերված է Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 156։

  3. Ռասսել Մ․ Նելսոն,«Մեկ կարևոր խնդրանք իմ քույրերին», Լիահոնա, նոյեմբեր 2015, 96, տես նաև՝ Ռասսել Մ․ Նելսոն, “Children of the Covenant,” Ensign, May 1995, 33։

  4. Ուսումնասիրությունը հրապարակվել է Քրիստիան Սմիթը և Մելինդա Լունդքիստ Դենտոնի Oxford University Press-ի կողմից՝ Soul Searching: The Religious and Spiritual Lives of American Teenagers (2005)։

  5. “Dearest Children, God Is Near You,” Hymns, no. 96.

  6. See “In Our Opinion: You Don’t Need to Be Captured by Screen Time,” Deseret News, Aug. 31, 2018, deseretnews.com.

  7. Ռասել Մ. Նելսոն, «Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հավաք, հունիսի 3, 2018), 8, HopeofIsrael.lds.org։

  8. Գորդոն Բ. Հինքլի, ««Անհրաժեշտություն ավելի մեծ բարության համար», Լիահոնա, մայիս 2006, 60–61։