Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 67


Բաժին 67

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հայրամում, Օհայո, 1831թ. նոյեմբերին (History of the Church, 1.224–225): Առիթը եղավ Եկեղեցու հատուկ համաժողովը, և Մարգարեի միջոցով Տիրոջ կողմից մինչ այդ ստացված հայտնությունների հրատարակումը քննարկվեց և գործի դրվեց (տե՛ս 1-ին բաժնի նախադրությունը): Որոշվեց, որ Օլիվեր Քաուդերին և Ջոն Ուիթմերը պետք է հայտնությունների ձեռագրերը տանեն Ինդիփենդենս, որտեղ Վ. Վ. Ֆելփսը կհրատարակի դրանք, որպես Պատվիրանների Գիրք: Եղբայրներից շատերը հանդիսավոր վկայություն բերեցին, որ այդ ժամանակ հրատարակության համար կազմված հայտնությունները, արդարև, ճշմարիտ են, ինչպես որ վկայություն էր տրվել՝ Սուրբ Հոգին նրանց վրա թափելով: Մարգարեն արձանագրել է, որ այն բանից հետո, երբ ստացվել էր հայտնությունը, որը հայտնի է որպես՝ բաժին 1, որոշ բացասական խոսակցություններ էին եղել հայտնություններում գործածված լեզվի վերաբերյալ: Դրան հաջորդեց հետևյալ հայտնությունը:

1–3՝ Տերը լսում է աղոթքները և հսկում է իր երեցների վրա. 4–9՝ Նա կոչ է անում, որ ամենաիմաստուն անձը փորձի կրկնօրինակել իր հայտնություններից ամենափոքրը. 10–14՝ Հավատարիմ երեցները կկենդանացվեն Հոգով և կտեսնեն Աստծո դեմքը:

1 Ուշք դարձրեք և ականջ դրեք, ով իմ եկեղեցո՛ւ աերեցներ, որ ժողովվել եք միասին, ում աղոթքները ես լսել եմ, և ում սրտերը ես գիտեմ, և ում ցանկությունները վեր են եկել իմ առաջ:

2 Ահա, տեսե՛ք, իմ աաչքերը ձեր վրա են, և երկինքներն ու երկիրն իմ ձեռքում են, և հավերժության հարստություններն իմն են՝ տալու համար:

3 Դուք ջանացիք հավատալ, որ կստանաք օրհնությունը, որն առաջարկվել էր ձեզ. բայց ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ավախ կար ձեր սրտերում և, արդարև, սա՛ է պատճառը, որ դուք չստացաք:

4 Եվ այժմ, ես՝ Տերս, ձեզ ավկայություն եմ տալիս այս պատվիրանների ճշմարտության վերաբերյալ, որոնք դրված են ձեր առաջ:

5 Ձեր աչքերը Ջոզեֆ Սմիթ կրտսերի վրա են եղել, և նրա ալեզուն դուք իմացել եք, և նրա թուլությունները դուք իմացել եք. և դուք գիտելիք եք փնտրել ձեր սրտերում, որ կարողանաք արտահայտվել նրա լեզվից առավել. դուք սա նույնպես գիտեք:

6 Արդ, փնտրեք Պատվիրանների Գրքում, նույնիսկ ամենափոքրը, որ դրանց մեջ կա, և նշանակեք նրան, ով աամենաիմաստունն է ձեր մեջ.

7 Կամ, եթե ձեր մեջ լինի մեկը, ով կպատրաստի դրա նման մեկը, այն ժամանակ դուք կարդարացվեք, եթե ասեք, թե չգիտեք, որ դրանք ճշմարիտ են.

8 Բայց եթե դուք չկարողանաք պատրաստել դրա նման մեկը, ապա դատապարտության տակ եք, եթե ավկայություն չբերեք, որ դրանք ճշմարիտ են:

9 Քանզի դուք գիտեք, որ դրանցում չկա անարդարություն, իսկ այն, ինչ աարդար է, իջնում է վերևից՝ բլույսերի Հորից:

10 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դա ձեր առանձնաշնորհն է, և ես խոստում եմ տալիս ձեզ, որ կարգվել եք այս ծառայությանը, որ որքան որ դուք ձեր վրայից հանեք անախանձն ու բվախը, և ձեզ գխոնարհեցնեք իմ առաջ, քանզի դուք բավականաչափ խոնարհ չեք, դվարագույրը կպատռվի, և դուք եկտեսնեք ինձ և կիմանաք, որ ես եմ,– ոչ թե մարմնական կամ բնական մտքով, այլ հոգևորով:

11 Քանզի ոչ աոք չի տեսել Աստծուն, ոչ մի անգամ, մարմնում, մինչև որ չի կենդանացվել Աստծո Հոգով:

12 Ոչ էլ կարող է որևէ աբնական մարդ մնալ Աստծո ներկայության մեջ, ոչ էլ մարմնական մտքով մարդ:

13 Դուք ի զորու չեք տանել Աստծո ներկայությունն այժմ, ոչ էլ հրեշտակների սպասավորությունը. ուստի, ահամբերությամբ շարունակեք, մինչև որ բկատարյալ դարձվեք:

14 Մի թողեք, որ ձեր մտքերը ետ դառնան. և երբ որ դուք աարժանի լինեք, ինձ հարմար ժամանակ, դուք կտեսնեք և կիմանաք այն, ինչ շնորհվել է ձեզ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերի ձեռքով: Ամեն: