Նախագահների ուսմունքները
Գլուխ 7. Հոգու հուշումները


Գլուխ 7

Հոգու հուշումները

«Ես աղերսում եմ, որ մենք անընդհատ որոնենք Տիրոջ ոգեշնչումը և նրա Սուրբ Հոգու ընկերակցությունը՝ օրհնելու մեզ մեր ջանքերը բարձր պահելու հոգևոր մակարդակում»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

1995 թվականի հունիսի 24-ին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին խոսեց նոր միսիայի նախագահների և նրանց կանանց ժողովում, խորհուրդ տալով նրանց՝ ինչպես առաջնորդվել հաջորդ երեք տարիների ծառայության ընթացքում: Նա պատմեց այն հրահանգի մասին, որ ինքն էր ստացել, երբ Նախագահ Հարոլդ Բ. Լին, ով այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, նրան կարգեց որպես ցցի նախագահ.

«Ես հիշում եմ միայն մեկ բան,- ասաց նա,- Լսիր Հոգու շշուկներին գիշերվա կեսին և արձագանքիր այդ շշուկներին»: Ես չգիտեմ, թե ինչու է հայտնությունը երբեմն գալիս գիշերը, բայց այն գալիս է: Իհարկե, դա գալիս է նաև օրվա ընթացքում: Բայց լսեք Հոգու շշուկներին, որը հայտնության պարգևն է, որի իրավունքը դուք ունեք»:1

Նա շարունակեց այդ հրահանգավորումը` անդրադառնալով իր փորձառություններին. «Տերը խոսեց հանդարտ: … Գիշերվա կեսին գաղափարներ եկան միտքս, որոնք կարծում եմ մարգարեական էին իրենց բնույթով»:2 Օրինակ, 1992 թվականի հուլիսին նա Հոնգ Կոնգում էր Եկեղեցու մյուս ղեկավարների հետ, որոնելով վայր՝ տաճարը կառուցելու համար: Նա մի գիշեր գնաց քնելու՝ մի հարցի վերաբերյալ առանց որոշում ընդունելու : Հետո Հոգու հուշումները վաղ արթնացրին նրան հաջորդ առավոտ:

«Միտքս եկավ մի շատ հետաքրքիր բան,- գրել է նա իր օրագրում: Իմ սեփական ականջներով ես ձայն չլսեցի: Բայց միտքս եկավ Հոգու ձայնը: Այն ասաց. «Ինչո՞ւ ես անհանգստանում դրա վերաբերյալ։ Դուք ունեք մի հիանալի սեփականություն, որտեղ միսիայի տունն է գտնվում և փոքրիկ ժողովատունը: Դրանք Քոուլունի հենց սրտում են` լավագույն փոխադրամիջոցներով մի տեղում: … Կառուցեք [մի քանի] հարկերով մի շենք: Այն կարող է ներառել մի ժողովատուն և դասասենյակներ առաջին երկու հարկերում և տաճար վերին երկու կամ երեք հարկերում»: Այդ հայտնությունը ստանալուց հետո Նախագահ Հինքլին ասաց, որ «հանգստացավ և ետ գնաց քնելու»:3

Այսօր Քոուլունում՝ Հոնգ Կոնգի խիտ բնակեցված մասում, մի շենք է կանգնած, որտեղ մի ժամանակ կանգնած էին մի ժողովատուն և միսիայի տունը: Այն շենքը, որտեղ գտնվում է ժողովատուն, միսիայի տուն և սրբազան տաճար, Հոգու շշուկների վկայությունն է Աստծո մարգարեին:

Նկար
Հոնգ Կոնգ Չինաստան Տաճար

Հոնգ Կոնգ Չինաստան Տաճարը

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Սուրբ Հոգին Մխիթարիչն է և ճշմարտության մասին վկայողը:

Սուրբ Հոգին կանգնում է որպես Աստվածության երրորդ անդամ` Մխիթարիչը, որը խոստացված է Փրկիչի կողմից, ով կուսուցաներ Իր հետևորդներին բոլոր բաները և կբերեր դրանք նրանց հիշողության մեջ այն, ինչ Նա ասել էր նրանց (տես Հովհաննես 14.26):4

Սուրբ Հոգին վկայում է մեր սրտերում Հոր և Որդու մասին:5

Իմ վկայությունը [Հիսուս Քրիստոսի] մասին գալիս է Սուրբ Հոգու զորությամբ: Դա սրբազան և հիանալի պարգև է, որը բերվում է հայտնությամբ `Աստվածության երրորդ անդամի կողմից:6

Սուրբ Հոգին Ճշմարտության մասին Վկայողն է, ով կարող է ուսուցանել [մեզ] այն, ինչը [մենք] չենք կարող ուսուցանել մեկս մյուսին: Մորոնիի այդ մեծ և մարտահրավեր նետող խոսքերում Մորմոնի Գրքի ճշմարտության մասին գիտելիք է խոստացվում «Սուրբ Հոգու զորությամբ»: Այնուհետև Մորոնին հայտարարում է. «Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.4–5):

Ես հավատում եմ, որ այս զորությունը, այս պարգևն այսօր մատչելի է մեզ:7

2

Մենք Սուրբ Հոգու կարիքն ունենք, որը կառաջնորդի մեզ ծառայության մեջ տանը և Եկեղեցում:

Չկա ավելի մեծ օրհնություն, որը կարող է գալ մեր կյանք, քան Սուրբ Հոգու պարգևը՝ Սուրբ Հոգու ընկերակցությունը, որը կառաջնորդի մեզ, կպաշտպանի և կօրհնի մեզ, որպես կրակի սյուն կգնա մեր առջևից և կառաջնորդի մեզ արդարակեցության և ճշմարտության ուղիներում: Աստվածության երրորդ անդամի առաջնորդող զորությունը կարող է լինել մերը, եթե մենք Նրան արժանի կյանքով ապրենք:8

Մենք Սուրբ Հոգու կարիքն ունենք մեր բազմաթիվ վարչական պարտականություններում: Մենք նրա կարիքն ունենք, երբ ուսուցանում ենք ավետարանը մեր դասարաններում և աշխարհին: Մենք նրա կարիքն ունենք մեր ընտանիքները կառավարելիս և ուսուցանելիս:

Երբ մենք ուղղորդում ենք և ուսուցանում այդ Հոգու ազդեցության ներքո, մենք կբերենք հոգևորություն նրանց կյանք, ում համար մենք պատասխանատու ենք: …

… Քաղցր են այն ուսուցման պտուղները, որոնք արվում են Սուրբ Հոգու ոգեշնչման ներքո: Նրանք կերակրում են ոգին և սնուցում հոգին:

Կարելի՞ է տալ մի հատուկ խորհուրդծնողներին, ովքեր կանգնած են որպես ընտանիքների ղեկավարներ. մենք կարիք ունենք Սուրբ Հոգու ուղղորդմանը այդ նուրբ և վիթխարի խնդրում, որը մերն է՝ մեր օջախների հոգևորությունը զորացնելիս:9

Ականջ դրեք Հոգու հուշումներին: Եղեք խոնարհ: Դուք գուցե առաջնորդվեք դեպի որևէ մեկը Տիրոջ ձեռքով ձեր ոգու, ձեր վերաբերմունքի, ձեր զգացմունքների, ձեր համեստության շնորհիվ:10

3

Հայտնությունը գրեթե միշտ գալիս է մեզ մեղմ, բարակ ձայնի միջոցով՝ Հոգու շշուկով:

Ժամանակ առ ժամանակ ես հարցազրույց եմ ունեցել մամուլի ներկայացուցիչների հետ: Գրեթե միշտ նրանք հարցրել են.«Ինչպե՞ս է հայտնությունը գալիս Եկեղեցու մարգարեին»:

Ես պատասխանել եմ, որ այժմ էլ այն գալիս է այնպես , ինչպես եկել է անցյալում: Սրա վերաբերյալ մամուլի այդ ներկայացուցիչներին ես պատմեցի Եղիայի փորձառության մասին, որը հետևել էր Բահաղի քահանաների հետ իր մրցույթին.

«Եվ ահա Տէրը անց էր կենում. եւ մի մեծ եւ զօրաւոր հողմ պատառեց սարերը եւ կոտրատեց ապառաժները Տիրոջ առաջին. բայց Տէրն այն հողմի մէջ չէր:Եւ հողմից յետոյ երկրաշարժ եղաւ, բայց Տէրը երկրաշարժի մէջ չէր:

Եւ երկրաշարժից յետոյ կրակ, բայց Տէրը կրակի մէջ չէր. եւ կրակից յետոյ մի մեղմ ու բարակ ձայն» (Գ Թագավորաց 19.11–12):

Այդ կերպ է գործում հայտնությունը։ Կա մի մեղմ, բարակ ձայն: Այն գալիս է ի պատասխան աղոթքին: Այն գալիս է Հոգու շշուկների միջոցով: Այն կարող է գալ գիշերվա լռության մեջ:

Արդյոք ես որևէ հարց ունե՞մ դրա վերաբերյալ: Ոչ մի հարց: Ես տեսել եմ դրա շատ օրինակներ:11

Այսպիսին է գրեթե միշտ եղել Աստծո խոսքը, երբ այն եկել է մեզ ոչ թե շեփորներով, ոչ թե կրթյալների խորհրդարաններից, այլ հայտնության մեղմ բարակ ձայնով: Լսելով նրանց, ովքեր զուր իմաստություն են որոնում և հայտարարում բարձրաձայն, որ գտել են բալասանը [կամ բժշկությունը] աշխարհի հիվանդությունների համար, ուզում ես պատասխանել Սաղմոսողի բառերով. «Դադարեցեք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստված. …» (Սաղ. 46.10) և Փրկիչի հետ, «Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ» (Մատ. 11.15:)12

4

Հոգու բաները լուսավորում են, շենացնում և վեհացնում մեզ:

Ինչպե՞ս ենք մենք իմանում Հոգու բաները: Ինչպե՞ս ենք իմանում, թե դա Աստծուց է: Դրա պտուղներով: Եթե այն տանում է դեպի աճ և զարգացում, եթե այն տանում է դեպի հավատքի և վկայության, եթե այն տանում դեպի գործեր կատարելու ավելի լավ ուղի, եթե այն տանում դեպի բարեպաշտություն, ապա դա Աստծուց է: Եթե այն տապալում է մեզ, եթե այն տանում է դեպի խավար, եթե այն շփոթեցնում է մեզ և անհանգստացնում, եթե այն տանում է դեպի անհավատություն, ապա դա դևից է:13

Դուք ճանաչում եք Հոգու հուշումները Հոգու պտուղների միջոցով, այն ինչ լուսավորում է, այն ինչ շենացնում է, այն ինչ լավատեսական է, հաստատական, վեհացնող և տանում է մեզ դեպի ավելի լավ մտքերի, ավելի լավ խոսքերի և ավելի լավ գործերի, Աստծո Հոգուց է: Այն, ինչ տապալում է այն, ինչ տանում է մեզ դեպի արգելված ուղիներ, դա հակառակորդից է: Կարծում եմ դա այնքան հասարակ ուայնքան պարզ է:14

Մի գիտնական մի անգամ արտահայտեց այն տեսակետը, որ Եկեղեցին թշնամի է ինտելեկտուալիզմին: Եթե նա դրանով նկատի ուներ փիլիսոփայության այն ճյուղը, որն ուսուցանում է «այն վարդապետությունը, որ գիտելիքը ամբողջությամբ կամ գլխավորապես սկիզբ է առնում զուտ բանականությունից», «որ բանականությունը իրականության վերջնական սկզբունքն է», այդ դեպքում, այո, մենք դեմ ենք այդպիսի նեղ մեկնաբանությանը, երբ այն կիրառվում է կրոնի հանդեպ: (Quotations from the Random House Dictionary of the English Language, p. 738.) Այդպիսի մեկնաբանությունը բացառում է Սուրբ Հոգու զորությունը [մեզ] հետ և մեր միջոցով խոսելուն:

Իհարկե, մենք հավատում ենք մտքի մշակմանը, բայց բանականությունը գիտելիքի միակ աղբյուրը չէ: Կա մի խոստում տրված Ամենակարողի ոգեշնչմամբ, որը ձևակերպված է այս գեղեցիկ խոսքերով. «Աստված ձեզ գիտելիք կտա իր Սուրբ Հոգու միջոցով, այո, Սուրբ Հոգու անասելի պարգևով, որը հայտնի չի դարձվել աշխարհի սկզբից մինչև հիմա» (ՎևՈւ 121․26։)

Հումանիստները, ովքեր քննադատում են Տիրոջ աշխատանքը, այսպես կոչված ինտելեկտուալները, ովքեր նսեմացնում են, խոսում են միայն հոգևոր դրսևորումներից անտեղյակության պատճառով: Նրանք չեն լսել Հոգու ձայնը: Նրանք չեն լսել այն, որովհետև նրանք չեն ձգտել դրան և չեն պատրաստել իրենց՝ դրան արժանի լինելու համար: Ապա, ենթադրելով, որ գիտելիքը գալիս է միայն բանականությունից և մտքի աշխատանքից, նրանք ժխտում են այն, ինչ գալիս է Սուրբ Հոգու զորությամբ:

Աստծո բաները հասկացվում են Աստծո Հոգու միջոցով: Այդ Հոգին իրական է: Նրանց համար, ովքեր զգացել են նրա գործունեությունը, այդպես ձեռք բերված գիտելիքը այնքան իրական է, ինչպես այն, ինչ ձեռք է բերվում հինգ զգայարանների գործունեության միջոցով: Ես վկայում եմ սրա մասին: Եվ ես վստահ եմ, որ Եկեղեցու անդամների մեծ մասը կարող են վկայել այդ մասին: Ես հորդորում եմ մեզանից յուրաքանչյուրին շարունակել զարգացնել ներդաշնակությունը սրտի և Հոգու հետ: Եթե մենք անենք այդպես, մեր կյանքը կհարստանա: Մենք կզգանք ազգակցական կապ Աստծո՝ մեր Հավերժական Հոր հետ: Մենք կճաշակենք ուրախության քաղցրություն, որը չի կարող գալ այլ ուղիով:

Եկեք չընկնենք աշխարհի սոփեստության թակարդը, որը մեծ մասամբ բացասական է, և որն այնքան հաճախ դառը պտուղ է տալիս: Եկեք քայլենք հավատքով ապագայի հանդեպ, խոսելով հաստատապես և մշակելով վստահության վերաբերմունք: Երբ սա անենք, մեր ուժը կտա ուժ ուրիշներին:15

Ես աղերսում եմ, որ մենք մշտապես ձգտենք Տիրոջ ոգեշնչմանը և Նրա Սուրբ Հոգու ընկերակցությանը, որ օրհնեն մեզ բարձր հոգևոր մակարդակի վրա պահել մեր ջանքերը: Այդ աղոթքները չեն մնա անպատասխան:16

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող ընտանիք

«Աստծո բաները հասկացվում են Աստծո Հոգու միջոցով: Այդ Հոգին իրական է:»

5

Սուրբ Հոգին կլինի մեր մշտական ուղեկիցը, երբ մենք ապրենք այս օրհնության համար:

Տերն ասել է, եթե մենք պահենք պատվիրանները, «Սուրբ Հոգին կլինի [մեր] մշտական ընկերը»՝ (ՎևՈւ 121.46) վեր բարձրացնելու, ուսուցանելու, առաջնորդելու, մխիթարելու և հաստատելու մեզ: Այս ընկերակցությունը ձեռք բերելու համար մենք պետք է խնդրենք Նրա համար, ապրենք Նրա համար, հավատարիմ լինենք Տիրոջը:17

«Ինչպե՞ս եք պահում Տիրոջ Հոգին ձեզ հետ ամբողջ ժամանակ»: Իհարկե, դուք ապրում եք դրան արժանի, դուք ապրում եք Տիրոջ Հոգուն արժանի: Դա այն է, ինչ դուք անում եք: Եվ դուք կունենանք այն: … Ուղղակի ճիշտ ապրեք: Հեռու մնացեք թմրադեղերից: Հեռու մնացեք պոռնոգրաֆիկ նյութերի դիտումից: Հեռու մնացեք այս բաներից, որոնք ձեզ տապալում են: Գրքերը, որ կարդում եք, ամսագրերը, որ ընթերցում եք, տեսաֆիլմերը, հեռուստածրագրերը, ներկայացումները, որոնք դիտում եք, ազդեցություն են ունենում և կունենան ձեր վրա, եթե դուք ենթարկվեք դրանց գրավչությանը, որոնք նախատեսված են ձեզ աղքատացնելու և ինչ-որ մեկին հարստացնելու համար: Հեռու մնացեք դրանցից:18

Ամեն կիրակի դուք նորոգում եք ձեր խոստումը և ուխտը` վերցնելով ձեր վրա Տեր Հիսուս Քրիստոսի անունը: Դուք երբևէ մտածե՞լ եք, թե որքան կարևոր է դա, թե ինչ է նշանակում ձեր վրա վերցնել Տեր Հիսուս Քրիստոսի անունը երդմամբ և խոստումով` Նրա պատվիրանները պահելու համար: Եվ Նա երդում ու խոստում է տալիս ձեզ, որ Նա կտա ձեզ Իր Հոգին՝ ձեզ հետ լինելու համար: Ի՜նչ հրաշալի բան է դա:19

Ինչպիսի՞ մեծ օրհնություն է ունենալ Աստվածության անդամի սպասավորող ազդեցությունը, ստանալով այդ օրհնությունը նրանց ձեռքերով, ովքեր գործում էին աստվածային իշխանությամբ: Եթե մենք շարունակենք քայլել առաքինությամբ, մենք կվայելենք Տիրոջ կողմից տրված խոստման իրականացումը, երբ Նա ասել է. «Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը, և քո գավազանը կլինի արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան. և քո տիրապետությունը կլինի հավիտենական տիրապետություն և առանց հարկադրանքի կհոսի դեպի քեզ հավիտյանս հավիտենից»: (ՎևՈւ 121.46:)20

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Մենք ինչո՞ւ Սուրբ Հոգու կարիքն ունենք: (Տես բաժիններ 1-ը և 2-ը:) Ե՞րբ եք դուք զգացել, որ Սուրբ Հոգին ուսուցանում է և առաջնորդում ձեզ: Ի՞նչ եք դուք սովորել այդ փորձառություններից:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Մարգարե Հինքլիի բացատրությունից այն մասին, թե ինչպես է հայտնություն գալիս մարգարեին: (Տես բաժին 3:) Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Սուրբ Հոգին սովորաբար հաղորդակցվում է «մեղմ և բարակ ձայնով»։ Ի՞նչ եք դուք սովորել ձեր փորձառություններից Սուրբ Հոգուց եկած հաղորդակցությունները ճանաչելու համար:

  • Վերանայեք «Հոգու պտուղները», որոնք Նախագահ Հինքլին ամփոփում է բաժին 4-ում: Ինչպե՞ս կարող են այս ուսմունքներն օգնել մեզ ճանաչել Հոգու ազդեցությունը: Որո՞նք են «բանականությունը… գիտելիքի միակ աղբյուրն է» գաղափարին հավատալու վտանգները: Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել հոգևոր գիտելիք ձեռք բերելիս։

  • Որո՞նք են ձեր զգացումները, երբ բաժին 5-ում խորհում եք Սուրբ Հոգու ընկերակցության վերաբերյալ Նախագահ Հինքլիի ուսմունքների մասին: Ինչպե՞ս եք դուք օրհնվել Սուրբ Հոգու կողմից:

Առնչվող սուրբ գրություններ

Ա Կորնթացիս 2․9–14; 1 Նեփի 10․17; 2 Նեփի 31․17–18; Մոսիա 3․19; Մորոնի 8․25–26; ՎևՈւ 11․12–14

Օգնություն ուսուցչին

«Երբ մենք սիրում ենք նրանց, ում ուսուցանում ենք, մենք աղոթում ենք նրանցից յուրաքանչյուրի համար: Մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք՝ իմանալու նրանց հետաքրքրությունները, ձեռքբերումները, կարիքները և մտահոգությունները: Մենք փորձում ենք բավարարել նրանց կարիքները, նույնիսկ, եթե դա ավելի շատ ժամանակ և ջանք է պահանջում: Մենք նկատում ենք, երբ նրանք բացակայում են և ճանաչում նրանց, երբ նրանք ներկա են: Մենք օգնություն ենք առաջարկում, երբ դրա կարիքը կա» (Ուսուցում, չկա ավելի մեծ կոչում [1999], 32):

Հղումներ

  1. Teachings of Gordon B. Hinckley (1997), 638.

  2. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1: 1995–1999 (2005), 441.

  3. In Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 481.

  4. “The Father, Son, and Holy Ghost,” Ensign, Nov. 1986, 51.

  5. “Latter-day Counsel: Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, July 1999, 72.

  6. “The Father, Son, and Holy Ghost,” 51.

  7. “The Father, Son, and Holy Ghost,” 51.

  8. Teachings of Gordon B. Hinckley, 259.

  9. “Feed the Spirit, Nourish the Soul,” Ensign, Oct. 1998, 2, 4–5.

  10. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1, 440.

  11. “The Quorum of the First Presidency,” Ensign, Dec. 2005, 49.

  12. In Conference Report, Apr. 1964, 38–39.

  13. “Inspirational Thoughts,” Ensign, July 1998, 5.

  14. Teachings of Gordon B. Hinckley, 261.

  15. “The Continuing Pursuit of Truth,” Ensign, Apr. 1986, 6.

  16. “Feed the Spirit, Nourish the Soul,” 2.

  17. “Living with Our Convictions,” Ensign, Sept. 2001, 5.

  18. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1, 377–78.

  19. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1, 319.

  20. “Priesthood Restoration,” Ensign, Oct. 1988, 72.