Նախագահների ուսմունքները
Գլուխ 24. Հիսուս Քրիստոսի Քավությունը. Վիթխարի` իր ընդգրկմամբ, անձնական` իր ազդեցությամբ


Գլուխ 24

Հիսուս Քրիստոսի Քավությունը. Վիթխարի` իր ընդգրկմամբ, անձնական` իր ազդեցությամբ

«Ես վկայություն են բերում Տեր Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին: Առանց դրա կյանքն անիմաստ է: Այն մեր գոյության կամարի պորտաքարն է»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

2000 թվականի հունվարի 1-ին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին առաջնորդեց Առաջին Նախագահությանը և Տասներկու Առաքյալների Քվորումին` հրապարկել իրենց միացյալ վկայությունը Փրկիչի մասին: Այս ուղերձում, որը կոչվում էր «Կենդանի Քրիստոսը», նրանք հայտարարել են. «Մենք բերում ենք մեր վկայությունը Նրա անզուգական կյանքի իրականության և Նրա մեծ քավիչ զոհաբերության անսահման զորության մասին: Ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն բոլորի վրա, ովքեր ապրել են և ովքեր դեռ ապրելու են երկրի վրա»:1

Գերագույն համաժողովի մի ելույթում երեք ամիս անց Նախագահ Հինքլին վկայեց Փրկիչի խոր ազդեցության մասին, որը նա թողել էր իր սեփական կյանքում: Նա խոսում էր քնքշորեն և անձնապես, երբեմն հույզերից խեղդվելով.

«Բոլոր այն բաների համար, որ ես երախտապարտ եմ զգում այս առավոտ, մեկը հատկապես առանձնանում է: Դա կենդանի վկայությունն է Հիսուս Քրիստոսի՝ Ամենազոր Աստծո Որդու, Խաղաղության Իշխանի, Միակ Սուրբի մասին: …

«Հիսուսն իմ ընկերն է: Ուրիշ ոչ ոք ինձ այդքան շատ բան չի տվել: «Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար» (Հովհաննես 15.13): Նա տվեց Իր կյանքն ինձ համար: Նա բացեց հավիտենական կյանք տանող ուղին: Միայն Աստված կարող էր դա անել: Հուսով եմ, որ ես արժանացել եմ Նրա ընկերը լինելուն:

Նա իմ օրինակն է: Նրա կենսակերպը, Նրա միանգամայն անձնուրաց վարքը, կարիքավորների հանդեպ Նրա վերաբերմունքը, Նրա վերջնական զոհաբերությունը` օրինակ է հանդիսանում ինձ համար: Ես ամբողջովին չեմ կարող չափել, բայց կարող եմ փորձել: …

«Նա իմ բժիշկն է: Ես ակնածանքով կանգնած եմ Նրա հիասքանչ հրաշքների առաջ: Եվ այնուամենայնիվ ես գիտեմ, որ դրանք տեղի են ունեցել: Ես ընդունում եմ ճշմարտությունը այս բաների մասին, որովհետև ես գիտեմ, որ Նա է կյանքի և մահվան Տերը: Նրա ծառայության հրաշքները խոսում են կարեկցանքի, սիրո և մարդասիրության զգացման մասին, որը սքանչելի է տեսնել:

Նա իմ առաջնորդն է: Ինձ համար մեծ պատիվ է լինել նրանց այն երկար հեծելախմբի մեջ, ովքեր սիրում են Նրան, և ովքեր հետևել են Նրան երկու հազարամյակի ընթացքում, որն անցել է Նրա ծննդից ի վեր: …

Նա է իմ Փրկիչը և իմ Քավիչը: Իր կյանքը տալով ցավով և անասելի տառապանքով, Նա իջավ, որ մահվանը հաջորդող հավերժական խավարի անդունդից բարձրացնի ինձ, մեզանից յուրաքանչյուրին և Աստծո բոլոր որդիներին ու դուստրերին: Նա տվել է մի ավելի լավ բան՝ լույսի և հասկացողության, աճի և գեղեցկության մի ոլորտ, որտեղ մենք կարող ենք առաջ գնալ ճանապարհով, որը տանում է դեպի հավերժական կյանք: … Իմ երախտագիտությունը սահմաններ չի ճանաչում: Իմ Տիրոջ հանդեպ շնորհակալությունը չունի եզրափակում:

Նա է իմ Աստվածը և իմ Թագավորը: Հավիտյանս հավիտենից Նա կթագավորի և կկառավարի որպես թագավորների Թագավոր և Տերերի Տեր: Նրա տիրապետությանը վերջ չի լինելու: Նրա փառքին չի լինելու գիշեր:

Ուրիշ ոչ ոք չի կարող զբաղեցնել Նրա տեղը: Ոչ մեկը երբևէ չի անի: Անբիծ և առանց որևէ մեղքի, Նա է Աստծո Գառը, որի առջև ես խոնարհվում եմ, և որի միջոցով ես մոտենում եմ Իմ Հորը Երկնքում: …

Երախտագիտությամբ , և անսպառ սիրով ես բերում եմ իմ վկայությունը այս բաների մասին, Նրա սուրբ անունով, ամեն»:2

Նկար
Christ praying in Gethsemane

«Ամեն ինչ կախված էր Նրանից՝ Նրա քավիչ զոհաբերությունից: … Դա էր Հոր մեծ ծրագրի կամարի պորտաքարը»:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Մեր Երկնային Հոր սերն արտահայտվում է Իր Միածին Որդու պարգևի մեջ:

Սիրտս մեղմանում է, երբ մտածում եմ իմ Երկնային Հոր մեծ սիրո մասին: Որքա՜ն երախտապարտ եմ, որ գիտեմ , որ Աստված սիրում է մեզ: Այդ սիրո աներևակայելի խորությունը իր արտահայտությունն է գտել Իր Միածին Որդու պարգևում, ով աշխարհ եկավ` բերելու հույս մեր սրտերին, բերելու բարություն և քաղաքավարություն մեր հարաբերություններում, և ամենից վեր` փրկելու մեզ մեր մեղքերից և առաջնորդելու մեզ հավերժական կյանք տանող ուղին:3

Փրկիչի նախամահկանացու ծառայությունը

Մեր բոլորի Հայրը, Իր զավակներիհանդեպ սիրով, առաջարկեց մի … ծրագիր, որի համաձայն մենք կունենայինք ազատություն ընտրելու մեր կյանքի ուղին: Նրա Անդրանիկ Որդին՝ մեր Ավագ Եղբայրը, այդ ծրագրի բանալին էր: Մարդն ունենալու էր ազատ կամք և այդ ազատ կամքի հետ գալու էր պատասխանատվություն: Մարդը քայլելու էր աշխարհի ուղիներով, մեղանչելու էր ու սայթաքելու էր: Սակայն Աստծո Որդին վերցնելու էր Իր վրա մարմին և մատուցելու էր Իրեն զոհ՝ քավելու բոլոր մարդկանց մեղքերը: Անասելի տառապանքի միջոցով Նա դառնալու էր մեծ Քավիչը, ողջ մարդկության Փրկիչը:4

Փրկիչի երկրային ծառայությունը

Ողջ պատմության մեջ Նրա վեհափառության նման վեհափառություն չի եղել: Նա՝ հզոր Եհովան, շնորհ արեց ծնվել մահկանացու կյանքում, Բեթլեհեմի մի փարախում: Հիսուսը մեծանում էր Նազարեթում և «իմաստութիւնով և հասակով, և շնորհքով` Աստուծոյ և մարդկանց մոտ» (Ղուկաս 2.52):

Նա մկրտվեց Հովհաննեսի կողմից Հորդանանի ջրերում, «եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ գալիս նորա վերայ.

Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի» (Մատթ. 3.16–17):

Իր երկրային ծառայության երեք տարիների ընթացքում նա արեց այն, ինչ ուրիշ ոչ ոք երբևէ չէր արել նախկինում, Նա ուսուցանեց, ինչպես ուրիշ ոչ ոք չէր ուսուցանել երբևէ:

Այնուհետև եկավ Նրա զոհաբերվելու ժամանակը : Եղավ Վերնատան ընթրիքը, Նրա վերջինը Տասներկուսի հետ մահկանացու կյանքում: Երբ Նա լվաց նրանց ոտքերը, Նա մի դաս սովորեցրեց խոնարհությամբ և ծառայությամբ, որը նրանք երբեք չմոռացան:5

Տառապանքը Գեթսեմանի պարտեզում

Այս հավերժական, սրբազան զոհաբերությունը ստիպեց «նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե հոգով» (ՎևՈՒ 19.18):6

Գեթսեմանի պարտեզում Նա այնպես ուժգին տառապեց, որ Նա քրտնեց արյան կաթիլներով, երբ Նա աղերսում էր Իր Հորը: Բայց այս բոլորը Նրա մեծ քավիչ զոհաբերության մասն էր կազմում:7

[Ես մի անգամ նստած էի] հնադարյան ձիթենու ստվերում [Գեթսեմանիի պարտեզում] և կարդում էի Աստծո Որդու այն սոսկալի գոտեմարտի մասին, երբ Նա դիմակայեց անխուսափելի ապագային՝ քրտնելով արյան կաթիլներով և աղոթելով Իր Հորը, որ հեռացնի բաժակը, եթե հնարավոր էր, բայց ասելով. «Սակայն ոչ թե ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու»: … Ես ունեցա մի անհաղթահարելի զգացում, որ Նա չէր աղերսում, Նա չէր դիմակայում ֆիզիկական ցավի այդ ծանր փորձությանը, որին Նա պատրաստվում էր բախվել՝ սոսկալի, դաժան խաչելությանը խաչի վրա: Ես համոզված եմ, այն դրա մի մասն էր կազմում: Բայց կարծում եմ, որ դա ժամանակի բոլոր սերունդների,Աստծո բոլոր որդիների և դուստրերի հավերժական բարօրության՝ Իր դերի Իր մասի վերաբերյալ մի զգացում էր:

Ամեն ինչ կախված էր Նրանից՝ Նրա քավիչ զոհաբերությունից: Դա էր բանալին: … Դա էր Հոր մեծ ծրագրի կամարի պորտաքարը, որը Հայրն առաջ էր բերել Իր որդիների և դուստրերի հավերժական կյանքի համար: Որքան էլ սոսկալի էր դրան դիմակայելը, որքան էլ ծանր էր այն իրականացնելը, Նա դիմացավ դրան, Նա իրականացրեց դա, և դա սքանչելի և հոյակապ բան էր: Այն, ինչ տեղի ունեցավ, համոզված եմ, վեր է մեր հասկացողությունից: Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք դրա մի փոքր մասը և պետք է սովորենք գնահատել այն՝ ավելի ու ավելի:8

Ձերբակալումը, խաչելությունը և մահը

Նա ձերբակալվեց կոպիտ և դաժան ձեռքերով,գիշերով` հակառակ օրենքի, նրան տարան Աննայի և այն ժամանակ Կայիափայի՝ Սանահեդրինի խորամանկ և չար պաշտոնակատարի մոտ: Այնուհետև հաջորդ օրը վաղ առավոտյան երկրորդ անգամ հայտնվեց այդ խարդախ, չարասիրտ մարդու առջև: Այնուհետև Նրան տարան Պիղատոսի՝ հռոմեացի կառավարիչի մոտ, ում կինը նախազգուշացրել էր՝ ասելով. «Այդ արդար մարդի հետ դու բան չունիս» (Մատթ. 27.19): Հռոմեացին, մտածելով խուսափել պատասխանատվությունից, ուղարկեց Նրան Հերովդեսի՝ փչացած, անառակ և չար Գալիլեայի չորրորդապետի մոտ: Քրիստոսն անարգվեց և ծեծի ենթարկվեց: Նրա գլխին սուր փշերից հյուսված պսակ դրեցին, ծաղրական կարմիր մի թիկնոց գցեցին Նրա արյունահոսող մեջքին: Նրան կրկին տարան Պիղատոսի մոտ, իսկ այնտեղ հավաքված ամբոխն աղաղակում էր. «Խաչիր, խաչիր դորան» (Ղուկաս 23.21):

Սայթաքող քայլերով Նա քայլեց Գողգոթայի ճանապարհով, որտեղՆրա վիրավորված մարմինը գամվեց խաչին ամենաանմարդկային և ցավ առաջացնող մահապատժի եղանակով, որը սադիստական ուղեղները կարող էին մտածել:

Սակայն Նա աղաղակեց. «Հայր, թողիր դորանց. որովհետեւ չգիտեն թէ ինչ են անում» (Ղուկաս 23.34):9

Չկա ավելի դաժան նկար ողջ պատմության մեջ, քան «Հիսուսը Գեթսեմանում և խաչի վրա , մենակ». մարդկության Քավիչը, աշխարհի Փրկիչը, Քավությունն իրականացնելիս:

Ես հիշում եմ, երբ ես Նախագահ Հարոլդ Բ. Լիի հետ … Երուսաղեմում Գեթսեմանիի Պարտեզում էինք: Մենք շատ քիչ զգացինքայն սարսափելի պայքարը, որը տեղի էր ունեցել. մի պայքար այնքան ուժգին, երբ Հիսուսը միայնակ գոտեմարտում էր հոգում, որ արյուն եկավ ամեն ծակոտիից (տես Ղուկաս 22.44, ՎևՈւ 19.18): Մենք հիշեցինք մեկի դավաճանությունը, ով կանչվել էր վստահելի պաշտոնի: Մենք հիշեցինք, որ չար մարդիկ իրենց դաժան ձեռքերը բարձրացրին Աստծո Որդու վրա: Մենք հիշեցինք այն միայնակ կերպարանքը խաչի վրա, տանջանքի մեջ աղաղակելիս. «Իմ Աստուած՝ իմ Աստուած, ինչո՞ւ թողեցիր ինձ»: (Մատթ. 27.46): Սակայն աշխարհի Փրկիչը քաջաբար առաջ շարժվեց` իրականացնելու Քավությունը մեզ համար:10

Ժամերն անցան, մինչ Նրա կյանքը մարում էր ցավից: Երկիրը ցնցվեց, տաճարի վարագույրը պատռվեց: Նրա ցամաքած շուրթերից դուրս եկան հետևյալ խոսքերը. «Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում. եւ այս ասելով հոգի տուաւ» (Ղուկաս 23.46):

Ավարտվեց: Նրա մահկանացու կյանքը վերջացավ: Նա զոհաբերեց այն, որպես փրկանք բոլորի համար: Հեռացան հույսերը նրանց, ովքեր սիրում էին Նրան: Մոռացվեցին Նրա տված խոստումները: Նրա մարմինը շտապ , բայց քնքշաբար դրվեց փոխ վերցված գերեզմանում` հրեական շաբաթի նախօրեին:11

Հարություն

Կիրակի օրը վաղ առավոտյան Մարիամ Մագթաղենացին և մյուս կանայք եկան գերեզման: Նրանք զարմացան, երբ շտապում էին գերեզմանի մոտ, թե ինչպես կարող էր քարը գլորվել գերեզմանի դռնից: Տեղ հասնելով, նրանք տեսան մի հրեշտակի, ով խոսեց նրանց հետ. «Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Հիսուսին եք որոնում:

Այստեղ չէ. որովհետև հարություն առավ, ինչպես ասեց» (Մատթ. 28.5–6):

Այդպիսի բան երբեք չէր պատահել նախկինում: Դատարկ գերեզմանը դարերի հարցի պատասխանն էր: Լավ է ասել Պողոսը. «Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը: Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»: (1 Կոր. 15.55):12

Նկար
empty tomb

«Այստեղ չէ. որովհետև հարություն առավ, ինչպես ասեց» (Մատթեոս 28.6):

2

Փրկիչի քավիչ զոհաբերության միջոցով բոլոր մարդիկ հարություն կառնեն գերեզմանից:

Այդ հարության առավոտվա հրաշքը … հրաշք է ողջ մարդկության համար։ Դա Աստծո զորության հրաշքն է, ում Սիրելի Որդին Իր կյանքը տվեց բոլորի մեղքերը քավելու համար, սիրո մի զոհաբերություն՝ Աստծո յուրաքանչյուր որդու և դստեր համար։ Դա անելով` Նա կոտրեց մահվան կնիքները։13

Չկա ոչ մի բան ավելի համընդհանուր, քան մահը, և ոչինչ՝ ավելի պայծառ հույսով և հավատքով, քան անմահության հավաստիացումը: Սրտաճմլիկ վիշտը, որը գալիս է մահվան հետ, ծանր կորուստը, որը հետևում է մեր սիրելիներից մեկի մահին, մեղմանում է միայն Աստծո Որդու Հարության անտարակուսելի փաստով: …

Երբ մահվան սառը ձեռքը զարկում է, այդ պահի տխրության և խավարի միջից շողում է Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական կերպարանքը, Նա՝ Աստծո Որդին, ով Իր անզուգական և հավերժական զորությամբ հաղթեց մահին: Նա է աշխարհի Քավիչը: Նա տվեց Իր կյանքը մեզանից յուրաքանչյուրի համար: Նա կրկին այն վերցրեց և դարձավ ննջեցյալների առաջնեկ: Նա, որպես Թագավորների Թագավոր, կանգնած է հաղթական բոլոր մյուս թագավորներից վեր: Նա, որպես Ամենազոր Մեկը, կանգնած է բոլոր կառավարիչներից վեր: Նա է մեր մխիթարությունը, մեր միակ ճշմարիտ մխիթարությունը, երբ երկրային գիշերվա խավարը պարուրում է՝ ծածկելով մեզ, երբ հոգին հեռանում է մարդկային կերպարանքից:

Ողջ մարդկության վերևում վեր է խոյանում Հիսուս Քրիստոսը:14

Ես հիշում եմ, թե ինչպես խոսեցի մի լավ մարդու և ընկերոջ թաղման արարողության ժամանակ , ում բարությունը պատճառ դարձավ ինձ համար մի քիչ ավելի բարձրանալ: Տարիներ շարունակ ես գիտեի նրա ժպիտը, նրա բարի խոսքերը, փայլուն խելքի դրսևորումները, ուրիշների հանդեպ նրա ծառայության մեծ շունչը: Եվ հետո, նա ով այդքան պայծառ էր և բարի, հանկարծ մահացավ: Ես նայում էի նրա անկենդան կերպարանքին: Չկար ոչ ճանաչում, ոչ շարժում, ոչ էլ որևէ խոսք: …

Ես նայեցի նրա արտասվող այրուն և երեխաներին: Նրանք գիտեին, ինչպես գիտեի ես , որ այլևս երբեք մահկանացու կյանքում չէինք լսելու նրա ձայնը: Բայց մի քնքուշ, աննկարագրելի քաղցրություն խաղաղություն և հավաստիացում բերեց: Թվում էր, նա ասում է. «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած» (Սաղ. 46.10):

Թվում էր, այնուհետև ասվեց. «Մի անհանգստացիր: Այս բոլորը իմ ծրագրի մասն է կազմում: Ոչ ոք չի կարող խուսափել մահից: Նույնիսկ իմ Սիրելի Որդին մահացավ խաչի վրա: Բայց դրանով Նա դարձավ Հարության փառահեղ առաջնապտուղը: Նա վերցրեց մահվանից` խայթը և գերեզմանից՝ հաղթանակը:

Ես մտքումս լսեցի Տիրոջ զրույցը սգացող Մարթայի հետ. «Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կապրի: Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ» (Հովհաննես 11.25–26):15

3

Փրկիչի քավիչ զոհաբերության միջոցով մեզ տրվում է վեհացման և հավերժական կյանքի հնարավորություն։

Շնորհակալություն Ամենազորին: Նրա փառավորված Որդին կոտրեց մահվան կապանքները` մեծագույնը բոլոր հաղթանակներից: … Նա է մեր հաղթանակած Տերը: Նա է մեր Քավիչը, ով քավեց մեր մեղքերը: Այս քավիչ զոհաբերության շնորհիվ բոլոր մարդիկ կազատվեն գերեզմանից : Նա է բացել ճանապարհը, որով մենք կարող ենք ձեռք բերել ոչ միայն անմահություն, այլ նաև հավերժական կյանք:16

Ես որոշ չափով զգում եմ Նրա քավության իմաստը: Ես չեմ կարող այն ամբողջովին հասկանալ: Դա այնքան վիթխարի է իր ընդգրկմամբ և այնուամենայնիվ, այնքան անձնական` իր ազդեցությամբ, որ այն մարտահրավեր է նետում հասկանալու կարողությանը:17

Քավության մեծությունը վեր է լիովին այն հասկանալու մեր ունակությունից: Ես գիտեմ միայն, որ այն տեղի է ունեցել, և որ այն ինձ և ձեզ համար է: Տառապանքն այնքան մեծ էր, հոգեվարքն այնքան ուժեղ, որ մեզանից ոչ ոք չի կարող պատկերացնել այն, երբ Փրկիչը մատուցեց Իրեն` որպես փրկագին ողջ մարդկության մեղքերի համար:

Նրա միջոցով ենք ներում ձեռք բերում: Նրա միջոցով էգալիս մի որոշակի խոստում, որ ամբողջ մարդկությանը մեռելներից հարության հետ միասին կշնորհվի փրկության օրհնությունները: Նրա և Նրա մեծ համապարփակ զոհաբերության միջոցով էմեզ տրվում վեհացման և հավերժական կյանքի հնարավորությունը՝ հնազանդության միջոցով:18

Միթե՞ մենք բոլորս անառակ որդիներ և դուստրեր չենք, ովքեր պետք է ապաշխարեն և ճաշակեն Երկնային Հոր ներողամիտ ողորմածությունից և ապա հետևեն Նրա օրինակին:

Նրա սիրելի Որդին՝ մեր Քավիչը, օգնության է հասնում մեզ ներմամբ և ողորմածությամբ, բայց այդ անելով հանդերձ նա պատվիրում է ապաշխարել: … Տերն ասել է, և ես մեջբերում եմ Մարգարե Ջոզեֆին տրված հայտնությունից.

«Հետևաբար, ես պատվիրում եմ քեզ՝ ապաշխարել,– ապաշխարի՛ր, չլինի թե քեզ զարկեմ իմ բերանի գավազանով և իմ ցասումով և իմ բարկությամբ, և քո տառապանքները լինեն դառը,– որքա՜ն դառը, դու չգիտես, որքա՜ն սուր, դու չգիտես, այո՛, որքա՜ն ծանր՝ տանելու, դու չգիտես:

Քանզի ահա, ես` Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն.

Բայց եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես.

Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե հոգով»:16 …

«Սովորիր ինձանից և լսիր իմ խոսքերը. քայլիր իմ Հոգու հեզությամբ, և դու խաղաղություն կունենաս ինձանում» (ՎևՈւ 19.15–18, 23:)19

Երբ ամեն ինչ ասված էր և արված, երբ ամբողջ պատմությունը քննության էր ենթարկված, երբ մարդկային մտքի խորագույն ծալքերը հետազոտված են, ոչ մի բան այնպես սքանչելի չէ, այնպես վսեմ չէ, այնպես վիթխարի չէ, ինչպես շնորհի այս գործը, երբ Ամենազորի Որդին, Իր Հոր թագավորական տան Իշխանը, Նա, ով մի ժամանակ խոսել էր որպես Եհովա, Նա, ով շնորհ արեց երկիր գալ որպես մանուկ` ծնվելով Բեթլեհեմում, տվեց Իր կյանքը նվաստացած ու ցավով, որպեսզի Աստծո բոլոր ժամանակների սերունդների որդիներն ու դուստրերը, որոնցից ամեն մեկը պետք է մեռներ, կարողանան կրկին քայլել և հավերժ ապրել: Նա արեց մեզ համար այն, ինչը մենք չէինք կարող անել ինքներս մեզ համար: …

Եսայիա մարգարեն հայտարարել է.

«Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ. …

…Նա մեր մեղքերի համար վիրաւորւեցաւ, եւ մեր անօրինութիւնների համար հարուածուեցաւ. մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ էր. և նորա վերքերով ենք մենք բժշկված: (Եսա. 53.4–5):

Սա է Սուրբ Ծննդյան հրաշագործ և ճշմարիտ պատմությունը: Հուդայի Բեթլեհեմում Հիսուսի ծնվելը նախաբանն էր: Տիրոջ երեքամյա ծառայությունը սկիզբն էր: Նրա զոհաբերության պատմության հսկայական նյութը, Գողգոթայի խաչի վրա ցավով մեռնելու ամբողջ անձնազոհ գործը՝ մեր բոլորի մեղքերի համար քավություն կատարելն էր:

Վերջաբանը Հարության հրաշքն է, որը հավաստիացնում է. «Ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են» (1 Կոր. 15.22):

Եթե Զատիկ չլիներ, չէր լինի Սուրբ Ծնունդ: Բեթլեհեմի մանուկ Հիսուսը կլիներ առանց Գեթսեմանիի և Գողգոթայի և Հարության հաղթական փաստի:

Ես հավատում եմ Տեր Հիսուս Քրիստոսին` Հավերժական Կենդանի Աստծո Որդուն: Երբևէ այդքան մեծ ոչ մեկը չի քայլել երկրի վրա: Ուրիշ ոչ մեկը չի արել դրա հետ համեմատվող որևէ զոհաբերություն կամ շնորհել դրա հետ համեմատվող որևէ օրհնություն: Նա է աշխարհի Փրկիչն ու Քավիչը: Ես հավատում եմ Նրան։ Ես հայտարարում եմ Նրա աստվածայնությունը առանց երկիմաստության և փոխզիջման: Ես սիրում եմ Նրան: Ես արտաբերում եմ Նրա անունը ակնածանքով և հիացմունքով: Ես երկրպագում եմ Նրան, ինչպես պաշտում եմ Նրա Հորը հոգով և ճշմարտությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում Նրան և ծնկի իջնում Նրա Սիրելի Որդու առջև, ով օգնության հասավ շատ վաղուց և ասաց մեզանից յուրաքանչյուրին. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնավորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթ. 11.28):

… Ես կկամենայի, որ ձեզանից յուրաքանչյուրը մի պահ, անցկացնի Աստծո այս Որդու հրաշքի և վեհափառության վերաբերյալ լուռ խորհրդածության և հանգիստ մտորումների մեջ:20

«Ես վկայություն եմ բերում Տեր Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Առանց դրա կյանքն անիմաստ է: Այն մեր գոյության կամարի պորտաքարն է: Այն հաստատում է, որ մենք ապրել ենք` նախքան մահկանացու կյանքում մեր ծնվելը: Մահկանացու կյանքը միայն գայթակղության քար է դեպի ավելի փառահեղ գոյություն ապագայում: Մահվան վիշտը մեղմանում է Հարության խոստման հետ:21

Հիսուսը Քրիստոսն է, Աստծո նախակարգված Որդին, ով շնորհ արեց երկիր գալ, ով ծնվեց փարախում, մի պարտված ազգի ճորտ ժողովրդի մեջ, Աստծո Որդին, Հոր Միածինը մարմնում, Հոր Անդրանիկը և մեր փրկության Հեղինակը: Նա մեր Քավիչն է, մեր Փրկիչը, որի Քավության միջոցով հավերժական կյանքը հնարավոր դարձավ բոլոր նրանց համար, ովքեր կքայլեն` հնազանդվելով Նրա ուսմունքներին:22

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Ինչո՞ւ է մեր Երկնային Հայրը տվել մեզ «Իր Միածին Որդու պարգևը»: (Տես բաժին 1:) Ի՞նչ կարող եք անել երախտագիտություն արտահայտելու՝ այս պարգևի համար: Ի՞նչ եք մտածում և զգում այն մասին, թե ինչ է Փրկիչն արել մեզ համար, երբ կարդում եք Նախագահ Հինքլիի համառոտ շարադրանքը:

  • 2-րդ բաժնում համեմատեք Նախագահ Հինքլիի մահը նկարագրող խոսքերը,որոնք նա օգտագործում է հարությունը նկարագրելիս: Ի՞նչ եք դուք սովորում այս բառերի տարբերություններից: Ինչպե՞ս է Փրկիչի Հարության մասին ձեր վկայությունն ազդում ձեր կյանքի վրա:

  • Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի Քավության մասին Նախագահ Հինքլիի վկայությունից: (Տես բաժին 3.) Ինչպե՞ս է Քավությունն օրհնել ձեզ անձնապես: Ի՞նչ եք զգում, երբ խորհում եք Փրկիչի ձեզ համար կատարած զոհաբերության մասին: Ժամանակ տրամադրեք Փրկիչի մասին «լուռ խորհրդածության և հանգիստ մտորումների» համար:

Առնչվող սուրբ գրություններ

Եսայիա 53, Հովհաննես 3.16, 11.25, 2 Նեփի 9.6–13, Ալմա 7.11–13, 34.8–10, Հելաման 14.13–19, ՎևՈւ 18.10–12

Օգնություն ուսուցչին

«Երբ աղոթքով նախապատրաստվեք ուսուցանելու, կարող եք առաջնորդվել` շեշտելով որոշակի սկզբունքներ: Դուք գուցե ձեռք բերեք ըմբռնում, թե ինչպես ներկայացնել որոշ գաղափարներ: Դուք կարող եք բացահայտել օրինակներ, առարկայական դասեր և ոգեշնչող պատմություններ կյանքի պարզ գործունեության ընթացքում: Դուք գուցե տպավորված զգաք՝ հրավիրելու մի որոշակի անձնավորության՝ դասին օժանդակելու համար: Գուցե ձեզ հիշեցվի անձնական մի փորձառության մասին, որով կարող եք կիսվել» (Teaching, No Greater Call [1999], 48):

Հղումներ

  1. «Կենդանի Քրիստոսը» «Առաքյալների վկայությունը» Ensign կամ Լիահոնա, 2000, 2):

  2. “My Testimony,” Ensign, May 2000, 69, 71.

  3. “The Wondrous and True Story of Christmas,” Ensign, Dec. 2000, 2.

  4. “We Look to Christ,” Ensign, May 2002, 90.

  5. “The Victory over Death,” Ensign, Apr. 1997, 2.

  6. “The Victory over Death,” 2.

  7. «Բաները, որոնք ես գիտեմ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 83–84:

  8. Teachings of Gordon B. Hinckley (1997), 29–30.

  9. “The Victory over Death,” 2, 4.

  10. “Living with Our Convictions,” Ensign, Sept. 2001, 2.

  11. “The Victory over Death,” 4.

  12. “The Victory over Death,” 4.

  13. “The Victory over Death,” 4.

  14. “This Glorious Easter Morn,” Ensign, May 1996, 67.

  15. “The Wondrous and True Story of Christmas,” 2, 4.

  16. “He Is Not Here, but Is Risen,” Ensign, May 1999, 72.

  17. “The Wondrous and True Story of Christmas,” 2.

  18. «Ներում», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 84:

  19. “Of You It Is Required to Forgive,” Ensign, June 1991, 5.

  20. “The Wondrous and True Story of Christmas,” 4–5.

  21. «Բաները, որոնք ես գիտեմ», 84:

  22. In Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 560.