Նախագահների ուսմունքները
Գլուխ 21․ Վերջին Օրերի միսիոներական աշխատանքի հրաշքը


Գլուխ 21

Վերջին Օրերի միսիոներական աշխատանքի հրաշքը

«Ես հրավիրում եմ ձեզ դառնալ այս աշխատանքի համար խանդավառությամբ լցված, ընդհանուր ցանկությամբ տոգորված մի վիթխարի բանակ և միսիոներներին օգնել այն հսկայական պատասխանատվության մեջ, որ նրանք ունեն:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

Գորդոն Բ. Հինքլին երիտասարդ տարիքում հավատարիմ քահանայություն կրող էր, բայց նա չէր ակնկալում, որ կանչվելու էր լիաժամկետ միսիայում ծառայելու: «Աշխարհի պատմության մեջ դա վատթարագույն տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանն էր»,- հետագայում բացատրել է նա: Գործազրկությունը [Սոլթ Լեյք Սիթիում] մոտ 35 տոկոս էր կազմում և գործազուրկների մեծ մասը ամուսիններ և հայրեր էին, քանի որ համեմատաբար քիչ կանայք էին զբաղված աշխատանքով: Շատ քիչ միսիոներներ էին գնում միսիայի այդ ժամանակ: … Ես ստացել էի բակալավրի աստիճան և ծրագրում էի ինչ-որ ձևով ընդունվել ասպիրանտուրա: Այնուհետև եկավ եպիսկոպոսը, և ինչպես ինձ էր թվում, ցնցող առաջարկությամբ: Նա խոսեց միսիայի մասին»:1

Գորդոնը ընդունեց իր եպիսկոպոսի «ցնցող առաջարկությունը» և 1933 թվին կանչվեց ծառայելու Անգլիայում՝ որպես 525 միսիոներներից մեկը, ովքեր կանչվել էին այդ տարի:2 Նա դիմակայեց շատ փորձությունների իր միսիայի ընթացքում, բայց նրա ծառայությունը խարսխվում էր իր հավատքի վրա:

Միսիոներական աշխատանքը հեշտ չէր: Այն դժվարին էր և հուսահատեցնող: Բայց ի՜նչ հրաշալի փորձառություն էր այն: Հետադարձ հայացք ձգելով, ես ընդունում եմ, որ ես երևի եսասեր երիտասարդ տղամարդ էի, երբ ժամանեցի Բրիտանիա: Ինչպիսի՜ օրհնություն դարձավ այն, որ ես մի կողմ դրեցի իմ սեփական եսասիրական հետաքրքրությունները Տիրոջ աշխատանքում: …

Շատ երախտապարտ եմ այդ միսիայի փորձառության համար: Ես ազդեցի մի քանիսի կյանքի վրա, ովքեր տարիների ընթացքում արտահայտեցին իրենց շնորհակալությունը: Կարևորը դա է եղել: Բայց ես երբեք խիստ մտահոգված չեմ եղել մկրտությունների թվով, որ ես կամուրիշ միսիոներներունեցել են: Իմ բավարարվածությունը եկել է այն հավաստիացումից, որ ես արել եմ այն, ինչ Տերն է կամեցել, որ ես անեմ, և ես գործիք եմ եղել Նրա ձեռքերում՝ Նրա նպատակների իրականացման համար: Այդ փորձառության ընթացքում մի համոզմունք և գիտելիք սևեռուն դարձավ իմ բուն էության մեջ, որ սա իրոք Աստծո ճշմարիտ և կենդանի աշխատանքն է, վերականգնված մի մարգարեի կողմից բոլորի օրհնության համար, ովքեր կկամենան ընդունել այն և ապրել դրա սկզբունքներով»:3

Նախագահ Հինքլիի միսիան ուղղություն տվեց կյանքի մի ժամանակահատվածի, որը նվիրաբերվեց Տիրոջ աշխատանքին: Իր ծառայության ընթացքում, որպես Եկեղեցու Նախագահ, նա ճանապարհորդեց ավելի քան մեկ միլիոն մղոն (1.6 միլիոն կիլոմետր), ավելի քան 70 երկրներ՝ բերելու վկայություն Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին:4

Նախագահ Հինքլին հաճախ էր կոչ անում Եկեղեցու անդամներին միանալու իրեն՝ ավետարանով կիսվելու համար: Իր Նախագահության տարիներին ավելի քան 400000 լիաժամկետ միսիոներներ պատասխանեցին այս կոչին: Նրանց ծառայության օգնությամբ և անդամ միսիոներների աշխատանքի միջոցով, ավելի քան 3500000 նորադարձներ մկրտվեցին այդ ժամանակ:5

Միշտ լավատեսական Նախագահ Հինքլին կիսվեց մի լայնածավալ հեռանկարով, թե ինչպես Տիրոջ աշխատանքը կշարունակի աճել.

«Եթե մենք առաջ գնանք, երբեք չկորցնելով մեր նպատակակետը, վատը չխոսելով որևէ մարդու մասին, ապրելով մեծ սկզբունքներով, որոնք գիտենք որ ճշմարիտ են, այս գործը կշարունակվի առաջ ընթանալ վեհափառությամբ և զորությամբ՝ երկիրը լցնելու համար: Այժմ ավետարանը քարոզելու համար փակ դռները կբացվեն»:6

«Մեր հույսն ապագայի վերաբերյալ մեծ է և մեր հավատքն ուժեղ է: Մենք գիտենք, որ հազիվ մակերեսն ենք բացել այն բանի, ինչ տեղի է ունենալու հետագա տարիներին: … Առաջ գնալու մեր բեռը հսկայական է: Բայց մեր հնարավորությունը փառահեղ է»:7

Նկար
միսիոներներն ուսուցանում են ընտանիքին

«Եկեք օգնության հասնենք աշխարհին մեր միսիոներական ծառայությամբ, ուսուցանելով բոլոր նրանց, ովքեր կկամենան լսել ավետարանի վերականգնման վերաբերյալ»:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Մենք պետք է օգնության հասնենք աշխարհին միսիոներական ծառայությամբ՝ ուսուցանելով բոլոր նրանց, ովքեր կկամենան լսել ավետարանի վերականգնման վերաբերյալ:

Մենք ունենք աստվածային `հանձնագիր`տանել ավետարանը բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովուրդներին: Մենք հանձնարարություն ունենք ուսուցանելու և մկրտելու Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Հարություն առած Փրկիչն ասել է.«Գնացեք բոլոր աշխարհք, ավետարանը քարոզեցեք ամեն արարածի» [Մարկոս 16.15]: Մենք ներգրավված ենք ճշմարտության և բարության համար մղվող մեծ և ընդգրկուն խաչակրաց պատերազմի մեջ8:

Նախքան Եկեղեցու կազմավորվելը միսիոներական աշխատանք կար: Դա շարունակվել է այդ ժամանակից ի վեր, չնայած բոլոր ժամանակների դժվարություններին, որոնցով մեր մարդիկ անցել են: Եկեք ամեն մեկս վճռենք ինքներս մեր մեջ բարձրանալ դեպի նոր հնարավորություն, պատասխանատվության նոր զգացում և պարտավորության նոր բեռ ստանձնել՝ օգնելով մեր Երկնային Հորը երկրի վրա Իր որդիներին և դուստրերին անմահություն և հավերժական կյանք բերելու Նրա փառահեղ աշխատանքում:9

Եկեք որպես Վերջին Օրերի Սրբեր օգնության հասնենք ուրիշներին, ովքեր մեր հավատքից չեն: Եկեք երբեք չգործենք գոռոզության ոգով կամ «ավելի սուրբ ենք, քան դուք» վերաբերմունքով: Ավելի շուտ, եկեք ցույց տանք սեր, հարգանք և օգտակարություն նրանց հանդեպ: Մեզ հիմնականում սխալ են հասկանում, և ես վախենում եմ, որ դա մեր պատճառով է: Մենք կարող ենք ավելի հանդուրժողական լինել, ավելի դրացիական, ավելի ընկերական, ավելի օրինակելի, քան եղել ենք անցյալում: Եկեք ուսուցանենք մեր երեխաներին ուրշներին վերաբերվել ընկերասիրությամբ, հարգանքով, սիրով և հիացմունքով: Դա առաջ կբերի ավելի լավ արդյունք, քան եսասիրության զգացումը: …

«Եկեք օգնության հասնենք աշխարհին մեր միսիոներական ծառայությամբ, ուսուցանելով բոլոր նրանց, ովքեր կկամենան լսել ավետարանի վերականգման վերաբերյալ, խոսելով առանց վախի, բայց նաև առանց ինքնագոհության, խոսելով Առաջին Տեսիլքի մասին, վկայելով Մորմոնի Գրքի մասին և քահանայության վերականգնման մասին: Եկեք իմ եղբայրներ և քույրեր, ծնկի իջնենք և աղոթենք ուրիշներին դեպի ավետարանը բերելու ուրախության հնարավորության համար:10

Սքանչելի և հիանալի է, որ հազարավորները ազդվում են Սուրբ հոգու հրաշքի կողմից, որ նրանք հավատում են, ընդունում և դառնում անդամներ: Նրանք մկրտվում են: Նրանց կյանքը հավերժական ազդեցություն է կրում: Տեղի են ունենում հրաշքներ: Հավատքի մի սերմ է գալիս նրանց սրտերը: Այն մեծանում է, երբ նրանք սովորում են: Եվ նրանք ընդունում են սկզբունք առ սկզբունք,մինչև յուրաքանչյուրն ունենում է սքանչելի օրհնություններ, որոնք գալիս են նրանց, ովքեր քայլում են հավատքով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի այս Եկեղեցում:11

2

Մենք պետք է օգնենք լիաժամկետ միսիոներներին` ուրիշներին բերել դեպի ճշմարտության գիտությանը:

Ես հանդիպեցի մի կնոջ Հարավային Ամերիկայում, ով հենց նոր էր միացել Եկեղեցուն: Բոցավառված մեծ սիրով այն բանի հանդեպ, ինչ նա գտել էր, նա խանդավառված շրջել էր ամենուր` պատմելով ուրիշներին: Իր մկրտությունից յոթ ամիս հետո նա միսիոներներին տեղեկացրեց երեք հարյուր ծանոթների մասին, որպեսզի նրանց բացատրեին ավետարանը: Ինչ-որ պահ, վաթսուն մարդ եկան Եկեղեցի: Ավելի շուտ, գալով Սան Պաուլո, (Բրազիլիա) ես հանդիպեցի երիտասարդ այն միսիոներին, ով առաջինն էր նրան սովորեցրել ավետարանը: Նա ևս նորադարձ էր, գնացել էր միսիա ներկայացնելու Եկեղեցին՝ կատարելով զգալի ֆինանսական զոհաբերություն: Կինը, որի մասին ես խոսում եմ, քառասուներեքից մեկն էր, ում նա օգնել էր` բերելով եկեղեցի այդ պահին: Այս բրազիլացի երիտասարդը մեծացրել էր մկրտվողների քանակը ավելի քան հարյուր անգամ՝ քառասուներեք նորադարձներ ինքնուրույն և վաթսուն հոգի` իր դարձի բերածներից մեկի միջոցով և դեռ ավելի շատ եկողներ մյուս նորադարձների կողմից:12

Մեզանից շատերն են նայում միսիոներական աշխատանքի վրա` որպես պարզապես զբաղմունքի: Բոլորը, ովքեր ծանոթ են այս աշխատանքին, գիտեն, որ կա ավելի լավ ուղի: Այդ ուղին Եկեղեցու անդամների միջոցով է: Երբ որևէ անդամ ներկայացնում է ունկնդրի, լինում է անմիջական աջակցող համակարգ: Անդամը վկայություն է բերում աշխատանքի ճշմարտության մասին: Նա մտահոգվում է իր ունկնդիր ընկերոջ երջանկությամբ: Նա հուզվում է, երբ այդ ընկերը առաջընթաց է կատարում` սովորելով ավետարանը:

Լիաժամկետ միսիոներները կարող են անել ընթացիկ ուսուցումը, բայց անդամը, որտեղ հնարավոր է, կլրացնի այդ ուսուցումը` առաջարկելով իր տունը այս միսիոներական ծառայությունը շարունակելու համար: Նա կբերի անկեղծ վկայություն այդ աշխատանքի աստվածայնության վերաբերյալ: Նա կլինի այնտեղ, որ պատասխանի հարցերին, երբ միսիոներները մոտակայքում չլինեն: Նա կլինի ընկեր նորադարձի համար, ով կատարում է մեծ և հաճախ դժվար փոփոխություն:

Ավետարանի համար չեն ամաչում: Դրանով պետք է հպարտանալ: «Ուրեմն ամոթ մի համարիր մեր Տիրոջ վկայությունը»,- գրել է Պողոսը Տիմոթեոսին: (2 Տիմ. 1.8): Ավետարանով կիսվելու հնարավորություններն ամենուր են: …

Նկար
women talking

Ավետարանով կիսվելու հնարավորություններն ամենուր են:

Եկեղեցի նոր մարդկանց բերելու գործընթացը միայն միսիոներների պարտականությունը չէ: Նրանք լավագույն ձևով են հաջողության հասնում, երբ անդամներն են դառնում այն աղբյուրը, որոնց միջոցով նոր ունկնդիրներ են գտնում: …

Յուրաքանչյուր անդամի սրտում թող զարգացանաիրազեկություն իր ներուժի մասին, որով ուրիշներին կբերիճշմարտության իմացությունը: Թող նա աշխատի դրա վրա: Թող նա մեծ լրջությամբ աղոթի դրա մասին: …

… Իմ եղբայրներ և քույրեր, մենք կարող ենք թողնել միսիոներներին, որ փորձեն դա մենակ անել կամ մենք կարող ենք օգնել նրանց: Եթե նրանք մենակ անեն, նրանք կթակեն դռները օրեցօր և բերքահավաքն աղքատիկ կլինի: Կամ որպես անդամներ մենք կարող ենք նրանց օգնել գտնել և ուսուցանել ունկնդիրների: …

Թող ամեն ցցում զարգացնեն իրազեկություն այն հնարավորության վերաբերյալ , որի միջոցով կգտնեն նրանց, ովքեր կլսեն ավետարանի ուղերձը: Այս գործընթացում մենք չպիտի վիրավորող լինենք: Մենք չպիտի գոռոզ լինենք: Ամենաարդյունավետ ուղին, որով մենք կարող ենք իրականացնել դա, կլինի մեր կյանքի բարությունը և օրինակը: Եվ երբ մենք զբաղվենք այս ծառայությամբ, մեր կյանքը կբարելավվի, քանի որ մենք զգոն կլինենք, որ չանենք կամ չասենք որևէ բան, որը կարող է խոչընդոտել նրանց առաջընթացը, ում մենք փորձում ենք առաջնորդել դեպի ճշմարտություն: …

Անհրաժեշտ է, որ լինի խանդավառության ներհոսք Եկեղեցու ամեն մակարդակում: Եկեք այս նյութին [միսիոներկան աշխատանքին] երբեմն անդրադառնանք հաղորդության ժողովի ժամանակ: Թող այն քննարկվի քահանայության և Սփոփող Միության կողմից իրենց ամենշաբաթյա ժողովներում: Թող Երիտասարդ Տղամարդիկ և Երիտասարդ Կանայք խոսեն և պլանավորեն ուղիներ՝ օգնելու այս ամենակարևոր նախաձեռնությանը: Թող նույնիսկ Երեխաների Միության երեխաներն ուղիներ մտածեն օգնելու համար: Շատ ծնողներ եկել են Եկեղեցի երեխայի պատճառով, ում հրավիրել էին Երեխաների խումբ: …

Եղբայրներ և քույրեր, ծխերում և ցցերում, շրջաններում ու ճյուղերում, ես հրավիրում եմ ձեզ դառնալ ընդհանուր ցանկությամբ տոգորված այս աշխատանքի համար խանդավառությամբ լցված մի վիթխարի բանակ՝ միսիոներներին օգնելու այն հսկայական պատասխանատվության մեջ, որ նրանք ունեն՝ ավետարանը ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի տանելու համար: «Արտը սպիտակ է [և պատրաստ] արդեն հնձին է հասել» (ՎևՈւ 4.4): Տերը հաճախ է հայտարարել այս: Արդյոքմենք չպիտի՞ընդունենք Նրան` համաձայն Իր խոսքի:13

Միսիոներների անունից ես ուզում եմ աղերսել Սրբերին անել այն ամենը, ինչ դուք հնարավորինս կարող եք՝ տալով տեղեկություններ [մարդկանց մասին], ում նրանք կարող են ուսուցանել: Դուք երջանիկ կլինեք, եթե դուք այդպես վարվեք: Ում դուք տեսնեք Եկեղեցի գալիս՝ ձեր ջանքերի շնորհիվ, այն երջանկություն կբերի ձեր կյանք: Ես դա դարձնում եմ խոստում ձեզանից յուրաքանչյուրի համար:14

3

Լիաժամկետ միսիոներական աշխատանքը բերում է հարատև երջանկություն նրանց, ովքեր ծառայում են:

Մենք պետք է բարձրացնենք արժանավորության և որակավորումների սանդղակը նրանց համար, ովքեր աշխարհ են մտնում՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի դեսպաններ:15

Աշխարհն այսօր անկեղծ վկայության ուժի կարիքն ունի: Այն Հիսուս Քրիստոսի ավետարանի կարիքն ունի, և եթե աշխարհը պետք է լսի այդ ավետարանը, պետք է լինեն սուրհանդակներ այն ուսուցանելու համար:

Մենք խնդրում ենք ծնողներից վաղ սկսել իրենց երեխաներին ուսուցանելը [միսիոներական ծառայության համար]: Որտեղ կա ընտանեկան աղոթք, որտեղ կան ընտանեկան երեկոներ, որտեղ կա սուրբ գրությունների ընթերցում, որտեղ հայրը և մայրը ակտիվ են Եկեղեցում և խոսում են խանդավառությամբ Եկեղեցու և ավետարանի մասին, երեխաները այդպիսի տներում, բնականաբար, տոգորվում ուրիշներին ավետարանը սովորեցնելու ցանկությամբ: Սովորաբար այդպիսի տներում միսիոներական աշխատանք կատարելու ավանդույթ է առաջանում: Խնայողական հաշիվներ են բացվում, երբ երեխաները փոքր են: Տղաները մեծանում են բնական ակնկալիքով, որ իրենք Եկեղեցու համար կանչվելու են ծառայելու որպես միսիոներներ: Միսիան դառնում է ամեն մի տղայի կյանքի ծրագրի նույնպիսի մասը, ինչպես կրթությունը:16

Միսիոներական աշխատանքը հիմնականում քահանայության պարտականություն է: Որպես այդպիսին, մեր երիտասարդ տղամարդիկ պետք է կրեն գլխավոր բեռը: Սա նրանց պատասխանատվությունն է և նրանց պարտականությունը:17

Երիտասարդ [տղամադիկ], հուսով եմ դուք բոլորդ նպատակաուղղված եք դեպի միսիոներական ծառայությունը: Ես չեմ կարող խոստանալ ձեզ զվարճություն: Ես չեմ կարող խոստանալ ձեզ անհոգություն և հարմարավետություն: Ես չեմ կարող խոստանալ ձեզ ազատություն հուսահատությունից, վախից, երբեմն ուղղակի թշվառությունից: Բայց ես կարող եմ խոստանալ ձեզ, որ դուք կաճեք այնպես, ինչպես երբևէ չէիք աճի ձեր ողջ կյանքի նմանատիպ ժամանակահատվածում: Ես կարող եմ խոստանալ ձեզ մի երջանկություն, որը կլինի առանձնահատուկ, սքանչելի ու հարատև: Ես կարող եմ խոստանալ ձեզ, որ դուք կվերագնահատեք ձեր կյանքը, որ դուք կհաստատեք նոր առաջնահերթություններ, որ դուք ավելի մոտ կապրեք Տիրոջը, որ աղոթքը կդառնա մի իրական և սքանչելի փորձառություն, որ դուք կքայլեք հավատքով՝ արդյունքում անելով բարի գործեր:18

«Մենք որոշ երիտասարդ կանանց կարիքն ունենք [միսիաներում ծառայելու համար]: Նրանք ուշագրավ աշխատանք են կատարում: Նրանք կարող են մտնել այնպիսի տներ, ուր երեցները` չեն կարող: …

[Սակայն], …երիտասարդ կանայք չպիտի է զգան, որ նրանք երիտասարդ տղամարդկանց հետ համեմատվող պարտականություն ունեն: Նրանցից ոմանք շատ կցանկանան գնալ: Եթե այդպես է, նրանք պետք է խորհրդակցեն իրենց եպիսկոպոսի, ինչպես նաև իրենց ծնողների հետ: … Քույրերին ես ասում եմ, որ դուք մեծապես հարգված կլինեք, դուք կհամարվեք որպես պարտականության կրողներ, ձեր ջանքերը նույնչափ ընդունելի կլինեն Տիրոջը և Եկեղեցուն, անկախ նրանից, դուք կգնաք միսիա, թե ոչ:19

Բացի երիտասարդ երեցների և քույրերի կարիքից, միսիոներական դաշտում կա զույգերի աճող կարիք: Տարեց ամուսնացած զույգերը կատարում են սքանչելի աշխատանք միսիաներում: Ավելի շատերի կարիք կա: Հատկապես մենք կարիք ունենք նրանց, ովքեր օտար լեզուների ունակություններ ունեն: Նրանք կարող են ծառայել շատ պարտականություններում՝ նրբազգաց և հոգատար միսիայի նախագահների ղեկավարության ներքո:

Թոշակի անցնող մարդկանց աճող քանակով, ովքեր դեռ առողջ են և կենսունակ, կան շատերը, ովքեր կարող են Տիրոջ աշխատանքում լրացնել վիթխարի կարիքը:20

Մենք [ունենք] պաշտոնաթող տղամարդիկ և կանայք, ովքեր այս Եկեղեցու համար աշխարհով մեկ, իրենց ողջ կարողությամբ, իմաստալից միսիոներական ծառայություն են մատուցում: Թիվը մեծանում է: Նրանք գնում են այնտեղ, ուր կանչվում են: Նրանք ծառայում են այնտեղ, որտեղ իրենց կարիքը կա: Ընկերություն է հաստատվում, կիսվում են հմտություններով, հնարավորութուններ են բացվում նրանց համար, ովքեր երբեք չեն մոռանա այն տղամարդկանց և կանանց, ովքեր եկել են իրենց մեջ լիակատար անձնազոհության ոգով ուսուցանելու և բարիք անելու համար: Նրանք փող չեն ստանում: Նրանք գնում են իրենց հաշվին: Նրանց նվիրվածության չափն անսահաման է: Նրանց ջանքերի պտուղները վեր են հաշվարկներից:21

Նկար
sister missionaries in crowd

«Աշխարհն այսօր … Հիսուս Քրիստոսի ավետարանի կարիքն ունի, և եթե աշխարհը պետք է լսի այդ ավետարանը, պետք է լինեն սուրհանդակներ այն ուսուցանելու համար»:

4

Երբ մենք ներկայացնում ենք ուրիշներին ավետարանը, Տիրոջ Հոգին օգնում է հաղթահարել մեր միջև գոյություն ունեցող տարբերությունները:

Քանի որ մենք բոլորս եկել ենք նույն ծնողներից [որպես Աստծո զավակներ], մենք արձագանքում ենք նույն ճշմարտությանը: Այն փաստը, որ մեկի մաշկի գույնը կարող է թեթևակի տարբեր լինել, որ մեկի աչքերը կարող են ունենալ թեթևակիորեն տարբեր կտրվածք, որ մեկը կարող է կրել տարբեր ձևի հագուստ, ոչ մի ձևով չի դարձնում նրան (կին թե տղամարդ) տարբեր տեսակի անձնավորոււթյուն: Տղամարդիկ և կանայք ողջ աշխարհում արձագանքում են նույն ազդակներին հիմնականում նույն ձևով: Նրանք ձգտում են ջերմության, երբ մրսում են, նրանք ունենում են նույնատիպ ցավեր, նրանք զգում են տխրություն, և նրանք ունենում են ուրախություն: …

Երբ տարբերությունները մեր հարևանների կամ ուրիշ մշակույթներում, թվում է, խոչընդոտներ են դառնում, երբ մենք ձգտում ենք կիսվել ավետարանով, լուռ քաղաքավարությունը սովորաբար վերացնում է այդ խոչընդոտները: Երբ մենք պահում ենք Տիրոջ պատվիրանները, որպեսզի ուրիշներին ծանոթացնենք ավետարանի հետ, ես վկայում եմ, որ Տիրոջ Հոգին օգնում է հաղթահարել տարբերությունները նրանց միջև, ով ուսուցանում է, և ով ուսուցանվում է: Տերը գործընթացը հստակ դարձրեց, երբ ասաց. «Հետևաբար, նա, ով քարոզում է[Հոգու միջոցով], և նա, ով ստանում է[Հոգու միջոցով], հասկանում են միմյանց, և երկուսն էլ շենանում են և միասին ցնծում» (ՎևՈւ 50.22:)

Ես բավարարված եմ, որ ամենաարդյունավետ միջոցը, որը մեզանից յուրաքանչյուրն ունի ավետարանով կիսվելու մեր կոչման մեջ՝ Տիրոջ Հոգին է: Մենք բոլորս տեսել ենք դա ուրիշների մեջ: Երբ մենք կատարում ենք Տիրոջ աշխատանքը, մենք այն զգում ենք նաև ինքներս մեր մեջ: Այդ դեպքերում թվում է մակերեսային տարբերությունները մեր և ուրիշների միջև, ում մենք ուսուցանում ենք, թեփուկների պես ընկնում են մեր աչքերից: (Տես 2 Նեփի 30.6:) Առաջանում է ընտանեկան կապերի ջերմություն և փոխըմբռնում, որը սքանչելի է : Մենք բառացիորեն հասկանում ենք միմյանց և մենք բառացիորեն շենանում ենք և միասին ցնծում:22

5

Երբ մենք առաջ գնանք հավատքով, Տերը կօրհնի մեր ջանքերը՝ ուրիշներին ավետարանը ներկայացնելու համար:

Իսկապես, մենք ներգրավված ենք մի սքանչելի և հրաշալի աշխատանքում: … Երկնքի Աստվածը իրականացրել է այս վերջին օրերի հրաշքը, և այն, ինչ մենք տեսել ենք, կանխավ ճաշակում ենք ավելի մեծ բաները, որոնք դեռ գալու են: Աշխատանքը կիրականացվի խոնարհ տղամարդկանց և կանանց կողմից, երիտասարդ, թե տարեց:23

Աշխատանքը հաջողություն կունենա, որովհետև Տերն է խոստացել.

«Եվ որտեղ որ ձեզ ընդունեն, այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»: (ՎևՈւ 84․88:)

Մեզ աստվածայնորեն տրված հանձնարարությամբ, աստվածայնորեն խոստացված օրհնություններով, եկեք առաջ գնանք հավատքով: Երբ մենք այդպես վարվենք, Տերը կօրհնի մեր ջանքերը: Եկեք կատարենք մեր բաժինը ավետարանով կիսվելով մեր շրջապատում գտնվող մարդկանց հետ, առաջինը` մեր օրինակով, իսկ հետո` ոգեշնչված պատվիրանով:

Քարը, որը կտրվել է սարից՝ առանց ձեռքի, կշարունակի գլորվել, մինչև որ լցնի ողջ երկիրը»: (Տես Դան. 2:) Ես տալիս եմ ձեզ իմ վկայությունը՝ այս ճշմարտության մասին և այն ճշմարտության, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնել այն ուղիներով, որոնք պատշաճ են մեր հանգամանքներում, եթե մենք որոնենք մեր Երկնային Հոր առաջնորդությունը և ոգեշնչումը: Սա Աստծո աշխատանքն է, որ մենք անում ենք և Նրա օրհնությամբ մենք չենք ձախողվի:24

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Ինչո՞ւ ենք երբեմն վախենում կիսվել ավետարանով: Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով մենք կարող ենք հաղթահարել այդ վախը և օգնության հասնել ուրիշներին: (Տես բաժին 1:) Որո՞նք են միսիոներական հրաշքներից մի քանիսը, որոնց դուք ականատես եք եղել:

  • Ինչո՞ւ են միսիոներները «լավագույն հաջողությունն ունենում, երբ անդամներն են դառնում այն աղբյուրը, որոնց միջոցով նոր ունկնդիրներ են գտնվում»: (Տես բաժին 2:) Որո՞նք են մի քանի այլ ուղիները, որոնցով անդամները կարող ենք պատրաստվել հանգստության օրվան:

  • Ինչո՞ւ են լիաժամկետ միսիաներն այդքան ազդեցիկ նրանց կյանքում, ովքեր ծառայում են: Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին լիաժամկետ միսիոներական ծառայության նախապատրաստվել: (Տես բաժին 3:) Ինչպե՞ս կարող են ընտանիքներն օգնել տարեց զույգերին ծառայելու նախապատարաստվելիս:

  • Վերանայեք Մաս 4-ը: Որո՞նք են բոլոր մարդկանց համար ընդհանուր հատկանիշներից մի քանիսը: Մենք ինչպե՞ս կարող ենք հաղթահարել տարբերությունները, որոնք կարծես խոչընդոտներ են ավետարանով կիսվելիս: Նկատե՞լ եք, թե ինչպես է Տիրոջ Հոգին օգնել մարդկանց հաղթահարել տարբերությունները:

  • Նախագահ Հինքլին շեշտադրել է, որ Տերը կօրհնի մեր ջանքերը լ ավետարանով կիսվելիս, եթե մենք «առաջ գնանք հավատքով» (բաժին 5): Ինչպե՞ս կարող եք ավետարանով կիսվելու ձեր հավատքը մեծացնել:

Առնչվող սուրբ գրություններ

Եսայիա 52.7, Մատթեոս 28.19–20, Ալմա 26.1–5, ՎևՈւ 1.20–23, 4, 18.15–16, 38.40–41

Օգնություն ուսուցչին

«Մի վախեցեք լռությունից: Հաճախ մարդկանց ժամանակ է անհրաժեշտ՝ մտածելու համար և պատասխանելու հարցերին կամ արտահայտելու այն, ինչ իրենք զգում են: Դուք կարող եք դադար տալ հարցը տալուց հետո, հոգևոր փորձառությունով կիսվելուց հետո, կամ երբ մարդը դժվարություն է ունենում արտահայտվելիս» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 67).( [1999], 67):

Հղումներ

  1. “The Question of a Mission,” Ensign, May 1986, 40.

  2. See Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 58.

  3. “The Question of a Mission,” 40.

  4. See “Opening Remarks,” Ensign or Liahona, May 2005, 5.

  5. See “I Am Clean,” Ensign or Liahona, May 2007, 60.

  6. “Look to the Future,” Ensign, Nov. 1997, 68.

  7. “Opening Remarks,” 6.

  8. “True to the Faith,” Ensign, May 1997, 67.

  9. “Find the Lambs, Feed the Sheep,” Ensign, May 1999, 110.

  10. “A Time of New Beginnings,” Ensign, May 2000, 87.

  11. “The Miracle of Faith,” Ensign, May 2001, 68.

  12. “Be Not Afraid, Only Believe,” Ensign, Feb. 1996, 5.

  13. “Find the Lambs, Feed the Sheep,” 105–7, 110.

  14. Teachings of Gordon B. Hinckley (1997), 374.

  15. “To Men of the Priesthood,” Ensign or Liahona, Nov. 2002, 57.

  16. “There Must Be Messengers,” Ensign, Oct. 1987, 2.

  17. “Some Thoughts on Temples, Retention of Converts, and Missionary Service,” Ensign, Nov. 1997, 52.

  18. “To the Boys and to the Men,” Ensign, Nov. 1998, 52.

  19. “Some Thoughts on Temples, Retention of Converts, and Missionary Service,” 52.

  20. “There Must Be Messengers,” 4.

  21. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2: 2000–2004 (2005), 517–18.

  22. “We Have a Work to Do,” Ensign, Feb. 1988, 5–6.

  23. “We Have a Work to Do,” 6.

  24. “We Have a Work to Do,” 6.