Նախագահների ուսմունքները
Գլուխ 13. Ձեռք բերել խաղաղություն և բավարարություն ինքնապահովման միջոցով


Գլուխ 13

Ձեռք բերել խաղաղություն և բավարարություն ինքնապահովման միջոցով

«Մենք ուսուցանում ենք ինքնապահովումը որպես կյանքի սկզբունք, որ մենք պիտի ապահովենք ինքներս մեզ և հոգ տանենք մեր սեփական կարիքների մասին»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

Երբ Գորդոն Բ. Հինքլին երեխա էր, նա սովորում էր ինքնապահովման սկզբունքը, մինչ աշխատում էր իր ծնողների, քույրերի ու եղբայրների հետ: Նա հետագայում հիշում է.

«Մենք ապրում էինք մի մեծ տան մեջ: … Մենք ունեինք մի մեծ մարգագետին բազմաթիվ ծառերով, որոնք ծածկված էին միլիոնավոր տերևներով և կար շատ աշխատանք, որը մշտապես պիտի արվեր:

… Մենք մի գազօջախ ունեինք խոհանոցում և մեկն էլ` ճաշասենյակում: Հետագայում տեղադրվեց մի հնոց, որը հրաշալի բան էր: Բայց այն ուներ ածուխի անհագ ախորժակ և չկար ավտոմատ հնոցապան: Ածուխը պիտի բահով նետվեր հնոցի մեջ և զգուշորեն կուտակվեր ամեն երեկո:

Ես մի մեծ դաս սովորեցի հնոցի այդ հրեշից. եթե դուք ցանկանում եք տաքություն ստանալ, պիտի տքնաջան աշխատեք բահով:

Հայրիկս մի լավ գաղափար ուներ այն մասին, որ իր որդիները պիտի սովորեն աշխատել` լինի ձմեռ, թե ամառ, և այսպիսով նա գնեց մոտ հինգ ակր [20000 քառակուսի մետր] մակերես ունեցող ագարակ, որն ի վերջո մեծացավ, դառնալով ավելի քան երեսուն ակր: Մենք ապրում էինք այնտեղ ամռանը և վերադառնում քաղաք, երբ դասերը սկսվում էին:

Մենք ունեինք մի մեծ պտղատու այգի և ծառերը պիտի էտվեին ամեն գարուն: Հայրս տանում էր մեզ էտման ցուցադրություններին, որոնք կատարվում էին գյուղատնտեսական քոլեջի փորձառու մասնագետների կողմից: Մենք իմացանք մի մեծ ճշմարտություն. դուք կարող եք շատ հեշտ որոշել, թե ինչպիսի պտուղ կքաղեք սեպտեմբերին, կախված այն բանից, թե ինչպես եք դուք էտել փետրվարին»։1

Այս ճշմարտություններն ընդունելով որպես իր սեփական հիմունքներից մեկը, Նախագահ Հինքլին հաճախ է ուսուցանել գործնական դասեր ավետարանով ապրելու վերաբերյալ: Նա վկայում էր այն օրհնությունների մասին, որոնք գալիս են տքնաջան աշխատանքի շնորհիվ և խրախուսում էր Վերջին Օրերի Սրբերին ապրել իրենց միջոցների սահմաններում և պատրաստվել այն աղետներին, որոնք կարող են գալ ապագայում:

Ի լրումն այս սկզբունքների ուսուցմանը, Նախագահ Հինքլին օգնեց տրամադրել եղանակներ, որպեսզի Սրբերը հետևեն դրանց: Օրինակ, 2001 թվականի ապրիլին նա ներկայացրեց Կրթության մշտական ֆոնդը, որն ըստ նրա ոգեշնչված էր Աստծո կողմից:2 Այս ծրագրի միջոցով մարդիկ կարող էին գումարներ ներդնել մի հիմնադրամի, որը կապահովեր կարճաժամկետ վարկեր` օգնելու Եկեղեցու արժանավոր անդամներին, հիմնականում վերադարձած միսիսոներներին, ձեռք բերել կրթություն կամ մասնագիտական ուսուցում, որը կհանգեցներ նշանակալի զբաղվածության: Երբ մարդիկ վերադարձնեին այդ վարկերը, այդ գումարները կներգրավվեին ֆոնդում` օգնելու ապագա մասնակիցներին: Կրթության մշտական ֆոնդն օգնել է տասնյակ հազարավոր մարդկանց դառնալ ինքնապահով: Ինչպես Նախագահ Հինքլին մի անգամ ասաց, այն տալիս է «հույսի պայծառ շող»:3

Նկար
woman gardeningwoman praying

Երկնքի տակ չկա որևէ բան, որը կփոխարինի արդյունավետ աշխատանքին: Սա այն գործընթացն է, որով իրականանում են երազանքները:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Երբ մենք աշխատում ենք ազնվորեն, մեր կյանքը օրհնվում է ընդմիշտ:

Մենք հավատում ենք աշխատանքի ավետարանին: Երկնքի տակ չկա որևէ բան, որը կփոխարինի արդյունավետ աշխատանքին: Սա մի գործընթաց է, որի միջոցով իրականանում են երազանքները: Սա այն գործընթացն է, որի միջոցով սին երազանքները դառնում են ակտիվ ձեռքբերումներ:4

Մի փոքր խաղը և մի փոքր պարապությունը լավ է: Բայց աշխատանքն է, որ տղամարդու և կնոջ կյանքը հավասարազոր է դարձնում: Աշխատանքն է, որ տրամադրում է սնունդ, որը մենք ուտում ենք, հագուստ, որը մենք կրում ենք, տուն, որտեղ ապրում ենք: Մենք չենք կարող ժխտել հմուտ ձեռքերով ու կրթված ուղեղներով աշխատանքի կարիքը, եթե մենք պիտի աճենք ու բարգավաճենք անհատապես և հավաքականորեն:5

Ես բացահայտել եմ, որ կյանքը մեծ հերոսական գործերի շարք չէ: Կյանքը լավագույն դեպքում մշտական բարության ու պարկեշտության խնդիր է, առանց բարձրաձայնելու այն, որը պիտի արվի, երբ դա անելու կարիքը կա: Ես նկատել եմ, որ հանճարները չեն, որ տարբերություն են ստեղծում այս աշխարհում: Ես նկատել եմ, որ աշխարհի գործը հիմնականում կատարվում է սովորական տղամարդկանց ու կանանց տաղանդի շնորհիվ, ովքեր աշխատել են արտասովոր ձևով:6

Երեխաները պիտի աշխատեն իրենց ծնողների հետ` նրանց հետ լվանալով ամանեղենը, հատակը, էտելով ծառերը և թփուտները, ներկեն, վերանորոգեն, մաքրեն և կատարեն հարյուրավոր այլ գործեր, որտեղ նրանք կսովորեն, որ աշխատանքը մաքրության, առաջընթացի ու բարգավաճման գինն է:7

Նկար
man and boys with woodpile

«Երեխաները կարիք ունեն աշխատելու իրենց ծնողների հետ: … Նրանք կսովորեն, որ աշխատանքը մաքրության, առաջընթացի ու բարգավաճման գինն է»:

Այս Եկեղեցու մեծ հանճարեղությունը աշխատանքն է: Բոլորն աշխատում են: Դուք չեք աճում, եթե չեք աշխատում: Հավատը, ճշմարտության վկայությունը նման են իմ ձեռքի մկաններին: Եթե դուք օգտագործեք այն, այն կուժեղանա: Եթե դուք դնեք այն վիրակապի մեջ, այն կթուլանա և կախ կընկնի: Մենք մարդկանց աշխատանք ենք տալիս: Մենք մեծ բաներ ենք սպասում նրանցից և սքանչելին ու հրաշալին այն է, որ նրանք հաջողության են հասնում: Նրանք ստեղծում են:8

Եկեղեցում ոչինչ չի պատահում, եթե դուք չեք աշխատում: Այն նման է ձեռնասայլակի: Այն չի շարժվի, մինչև դուք չբռնեք երկու բռնակները և հրեք: Տքնաջան աշխատանքը Տիրոջ գործը առաջ է մղում, և եթե դուք սովորեք աշխատել ազնվորեն, այն ընդմիշտ կօրհնի ձեր կյանքը: Ես նկատի ունեմ այդ իմ ողջ սրտով: Այն ընդմիշտ կօրհնի ձեր կյանքը:9

2

Մենք պարտականություն ունենք օգնել ուրիշներին բարձրանալ և դառնալ ինքնապահով:

Կա մի հին ասացվածք, որ եթե դուք մարդուն ձուկ տաք, նա ուտելիք կունենա մի օրվա համար: Բայց եթե դուք նրան սովորեցնեք ձուկ բռնել, նա ուտելիք կունենա իր մնացած ողջ կյանքի համար: …

Թող Տերը մեզ տա տեսողություն և հասկացողություն` կատարելու այն բաները, որոնք կօգնեն մեր անդամներին ոչ միայն հոգևոր առումով, այլև աշխարհիկ: Մենք մեզ վրա շատ լուրջ պարտականություն ենք վերցրել: Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթն ասել է, … որ եթե կրոնը չի օգնի մարդուն այս կյանքում, ապա հավանաբար այն շատ բան չի անի նրա համար գալիք կյանքում (տես «Ճշմարտությունը մորմոնիզմի մասին», Out West magazine, Sept. 1905, 242)։

Որտեղ համատարած աղքատություն է տիրում մեր ժողովրդի շրջանում, մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի օգնենք նրանց բարձրանալ, հաստատել իրենց կյանքն ինքնապահովման հիմքի վրա, որն իրագործելի է վերապատրաստման շնորհիվ։ Կրթությունը հնարավորություններ բացող բանալի է: …

Մեր կարևոր պարտականությունն է … «սատարել թույլերին, բարձրացնել ընկած ձեռքերը և ամրացնել տկար ծնկները» (ՎևՈւ 81.5): Մենք պիտի օգնենք նրանց դառնալ ինքնապահով և հաջողակ:

Կարծում եմ, որ Տերը չի ցանկանում, որ Իր ժողովուրդը դատապարտված ապրի աղքատության մեջ։ Կարծում եմ, որ Նա կցանկանար, որ հավատարիմները վայելեն երկրի բարիքները։ Նրա ցանկությունն է, որ մենք կատարենք այս քայլերը նրանց օգնելու համար:10

Մենք սովորեցնում ենք, որ անհատն իրեն օգնելու համար պիտի անի ամեն բան իր կարողությունների սահմաններում: Երբ նա սպառի իր միջոցները, նա պիտի դիմի իր ընտանիքին` օգնելու իրեն: Երբ ընտանիքը չի կարող անել այդ, Եկեղեցին իր վրա է վերցնում նրա հոգսերը: Եվ երբ Եկեղեցին իր վրա է վերցնում նրա հոգսերը, մեր մեծ ցանկությունն է նախ հոգալ նրա անհետաձգելի կարիքները, իսկ հետո աջակցել այնքան ժամանակ, քանի դեռ կարիք կա, բայց այդ գործընթացում ուսուցանել, ապահովել աշխատանքով, գտնել որոշ ուղիներ նրան ոտքի կանգնեցնելու համար: Սա է [Եկեղեցու] բարօրության հրաշալի ծրագրի ողջ նպատակը:11

Նրանք, ովքեր մասնակցել են այս ծրագրին, ազատվել են «անգործության նզովքից և նպաստի չարիքներից»: Նրանց ազնվությունը և ինքնահարգանքը պահպանվում է: Իսկ այն բազմաթիվ տղամարդիկ ու կանայք, ովքեր չեն եղել բարօրության ծրագրի անմիջական մասնակիցները, բայց աճեցրել ու մշակել են մթերք և մասնակցել նմանատիպ մեծաքանակ նախաձեռնությունների, բերում են այնպիսի ուրախության վկայություն, որը կարելի է գտնել ուրիշներին անշահախնդրորեն ծառայելու մեջ:

Բոլոր նրանք, ովքեր ականատես են եղել այս ծրագրին իր վիթխարի արդյունքներով, չեն կարող կասկածի տակ առնել հայտնության ոգին, որն իրականացրել է այն և ընդմիշտ ընդարձակել դրա գործնական ուժը:12

Մենք պիտի շարունակենք այս աշխատանքը: Կարիքը միշտ էլ գոյություն ունի: Սովը, կարիքը և աղետները միշտ մեզ հետ կլինեն: Եվ միշտ էլ կլինեն նրանք, ում սրտերին է դիպել ավետարանի լույսը, ովքեր կկամենան ծառայել, աշխատել ու բարձրացնել կարիքավորներին աշխարհում:

Այդ ջանքերին զուգահեռ մենք հիմնել ենք Կրթության մշտական ֆոնդը: Այն ստեղծվել է ձեր շռայլ ներդրումների շնորհիվ: … Կրթական վարկեր են տրամադրվում արժանավոր երիտասարդ կանանց ու տղամարդկանց կրթության համար։ Այլապես նրանք անգործության կմատնվեին աղքատության ծուղակում, որի մեջ եղել են նրանց ծնողներն ու նախնիները: …

Տիրոջ Հոգին առաջնորդում է այս աշխատանքը: Բարօրության ծրագիրը աշխարհիկ ծրագիր է, որն արտահայտվում է բրնձի և լոբու, վերմակների ու վրանների, հագուստի ու դեղորայքի, աշխատանքի ու կրթության տեսքով` ավելի լավ աշխատանք ունենալու համար: Բայց այսպես կոչված աշխարհիկ աշխատանքը ներքին հոգու արտաքին արտահայտությունն է, ում մասին ասվել է. Նա «ման եկաւ բարի անելով» (Գոր․ 10.38):13

3

Մարգարեները խրախուսել են մեզ հոգևոր և աշխարհիկ առումներով պատրաստվել գալիք աղետներին:

Մենք ուսուցանում ենք ինքնապահովումը որպես կյանքի սկզբունք, որ մենք պիտի ապահովենք մեզ ու հոգ տանենք մեր կարիքների մասին: Եվ այսպիսով մենք խրախուսում ենք մեր ժողովրդին ամեն բան ծրագրավորել նախօրոք. ծայրահեղ վիճակների համար պահեստավորել … սնունդ, ստեղծել խնայողական հաշիվ, եթե հնարավոր է: Երբեմն աղետները պատահում են, երբ մարդիկ ամենաքիչն են սպասում դրանց` գործազրկություն, հիվանդություն և նման բաներ:14

Այս հին աշխարհը ծանոթ է դժբախտությունների ու աղետների հետ: Մեզանից նրանք, ովքեր կարդում են սուրբ գրությունները և հավատում դրանց, իրազեկ են այն նախազգուշացումներին, որոնք մարգարեները տալիս են աղետների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել և դեռ տեղի են ունենալու: …

Ինչ նախանշական չարագուշակ են հայտնության բառերը Վարդապետություն և Ուխտերի 88-րդ բաժնում, որոնք վերաբերում են այն աղետներին, որոնք պիտի կատարվեն երեցների վկայություններից հետո: Տերն ասում է.

«Քանզի ձեր վկայությունից հետո, գալիս է վկայությունը երկրաշարժերով, որի հետևանքով երկիրը կհառաչի իր ներսում, և մարդիկ կընկնեն գետնին և չեն կարողանա կանգնել:

Եվ գալիս է նաև վկայությունը որոտների ձայնով, և կայծակների ձայնով, և փոթորիկների ձայնով, և իրենց սահմաններից դուրս եկող ծովի ալիքների ձայնով:

Եվ բոլոր բաները կլինեն խառնաշփոթության մեջ. և, անկասկած, մարդկանց սրտերը կնվաղեն. քանզի երկյուղը կպատի բոլոր մարդկանց» (ՎևՈւ 88.89–91): …

… Աղետները տեղի են ունեցել անցյալում, ավելի շատ աղետներ ենք ակնկալում, որ տեղի կունենան ապագայում: Ի՞նչ ենք մենք անում:

Ինչ-որ մեկն ասել է` անձրև չէր գալիս, երբ Նոյը կառուցում էր իր տապանը: Բայց նա կառուցեց այն և անձրևներ եկան:

Տերն ասել է. «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա» (ՎևՈւ 38.30):

Նախնական պատրաստվածության մասին նույնպես ասված է Վարդապետություն և Ուխտերում. «Ուստի կանգնեք …. սուրբ տեղերում, և մի շարժվեք, մինչև որ Տիրոջ օրը գա» (ՎևՈւ 87.8): …

Մենք պիտի ապրենք այնպես, որ կարողանանք դիմել Տիրոջը` Նրա պաշտպանությունն ու առաջնորդությունը խնդրելու համար: Սա առաջնահերթություն է: Մենք չենք կարող ակնկալել Նրա օգնությունը, եթե չենք կամենում պահել Նրա պատվիրանները: Այս Եկեղեցում մենք բավականաչափ վկայություն ունենք անհնազանդության խնդիրների հետ կապված` թե հարեդացիների, թե նեփիացիների օրինակներով: Յուրաքանչյուրը գնաց փառքից մինչև լիակատար կործանման ամբարշտության պատճառով:

Իհարկե, մենք գիտենք, որ անձրևը թափվում է ինչպես արդարների, այնպես էլ անարդարների վրա (տես Մատթեոսի 5.45): Բայց եթե նույնիսկ նրանք մահանում են, նրանք չեն կորչում, այլ փրկվում են Փրկիչի Քավության միջոցով: Պողոսը գրել է հռոմեացիներին. «Որովհետև եթե ապրենք` Տիրոջ ենք ապրում, և եթե մեռնենք` Տիրոջ ենք մեռնում» (Հռովմայեցիս 14.8): …

Մեր ժողովրդին … խորհուրդ ենք տվել և խրախուսել նախապատրաստական աշխատանքներ կատարել գոյատևման համար, երբ աղետները գան:

Մենք կարող ենք որոշ քանակությամբ ջուր, հիմնական մթերքներ, դեղորայք պահեստավորել և հագուստ դնել մի կողմ, որ չմրսենք: Մենք պիտի մի փոքր գումար դնենք մի կողմ, այն դեպքում, եթե աղետներ լինեն:15

Մենք ունենք բարօրության հրաշալի ծրագիր, որն ունի հարմարություններ այնպիսի բաների համար, ինչպես հացահատիկի պահեստը տարբեր վայրերում: Կարևոր է, որ մենք անենք այդ: Բայց մթերք պահելու ամենալավ վայրը մեր տներն են, մի փոքր խնայված գումարով հանդերձ: Բարօրության ամենալավ ծրագիրը մեր սեփական բարօրության ծրագիրն է: Ցորենի հինգ-վեց տուփերը տանն ունենալը ավելի լավ է, քան մի բուշելը բարօրության ամբարում: …

Մենք կարող ենք սկսել ամենաքչից: Կարող ենք սկսել մեկ շաբաթյա սննդի պաշարից և աստիճանաբար հասցնել մի ամսի, ապա երեք ամսի: Ես հատկապես խոսում եմ այն սննդի մասին, որը կապահովի հիմնական կարիքները։ Բոլորդ էլ գիտեք, որ այս խորհուրդը նոր չէ: Բայց վախենում եմ, որ շատերը համարում են, որ սննդի երկարաժամկետ պաշար հավաքելը հասանելի չէ իրենց և ոչ մի ջանք չեն թափում դրա համար:

Սկսեք քչից … և աստիճանաբար հասեք խելամիտ նպատակին: Կանոնավոր կերպով գումար խնայեք և դուք կզարմանաք, թե ինչքան հավաքվեց:16

4

Մենք վայելում ենք անկախություն ու ազատություն, երբ հնարավորինս խուսափում ենք պարտքերից և գումար խնայում այն ժամանակի համար, երբ դրա կարիքը լինի:

Մեզ կրկին ու կրկին խորհուրդ են տալիս ինքնապահովման, պարտքերի և խնայողության վերաբերյալ: Մեր անդամներից շատերը խրված են պարտքերի մեջ այնպիսի բաների համար, որոնք առաջնային անհրաժեշտության չեն: … Ես հորդորում եմ ձեզ` որպես այս Եկեղեցու անդամներ, ազատվել պարտքերից, որտեղ հնարավոր է, և մի քիչ գումար խնայել, երբ կգա անհրաժեշտության օրը:17

Ժամանակը եկել է մեր տներում կարգ ու կանոն հաստատելու համար: …

Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսերը 1938 թվականի համաժողովի քահանայության ժողովի ժամանակ ասել է. «Երբ պարտքի մեջ եք, տոկոսը ձեր ուղեկիցն է օր ու գիշեր, դուք չեք կարող խուսափել, հեռանալ կամ խույս տալ դրանից. այն աճում է հակառակ աղերսանքին, պահանջներին կամ հրամաններին, և երբ դուք ելնում եք նրա ճանապարհին, հատում դրա ընթացքը կամ թերանում կատարել դրա պահանջները, այն ջախջախում է ձեզ:

Ես իհարկե ընդունում եմ, որ երևի անհրաժեշտ է լինում պարտք վերցնել տուն գնելու նպատակով: Բայց եկեք գնենք այնպիսի տուն, որը կարող ենք ֆինանսապես թույլ տալ մեզ և դրանով թեթևացնել այն վճարումները, որոնք մշտապես անգթորեն կախված են մեր գլխին` առանց հետաձգման հնարավորության: …

Եկեղեցու հիմնադրման օրից Տերը խոսել է պարտքի խնդրի մասին: Մարտին Հարրիսին տված իր հայտնության միջոցով Նա ասել է. «Վճարիր տպագրիչին պարտավորված պարտքը: Ազատիր քեզ գերությունից» (Վև Ու 19.35):

Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը հաճախ է խոսել այս խնդրի վերաբերյալ: … Նա ասել է. «Եթե կա մի բան, որը խաղաղություն և գոհունակություն կբերի մարդու սրտին և ընտանիքին, դա մեր միջոցների սահմաններում ապրելն է: Եվ եթե կա մի բան, որը ճնշում, հուսահատեցնում ու վհատեցնում է, դա այնպիսի պարտք ունենալն է, որը հնարավոր չէ փակել» (Gospel Standards, comp. G. Homer Durham [1941], 111):

Մենք ողջ Եկեղեցուն ենք հասցնում ինքնապահովման ուղերձը: Ինքնապահովումը չի կարող գոյություն ունենալ, երբ տան վրա լուրջ պարտք կա կախված: Մարդը ոչ անկախություն ունի, ոչ էլ ազատություն գերությունից, երբ պարտք է ուրիշներին:

Եկեղեցու գործերը կառավարելիս մենք փորձում ենք օրինակ ծառայել: Որպես քաղաքականության մաս, մենք խստորեն հետևում ենք այն գործընթացին, որ յուրաքանչյուր տարի Եկեղեցու եկամտից ինչ-որ տոկոս դրվում է մի կողմ նեղ օրերի համար:

Ես երախտապարտ եմ, որ կարող եմ ասել, որ Եկեղեցին իր բոլոր գործողություններում, բոլոր ձեռնարկումներում և բաժիններում կարող է գործել առանց պարտքով փող վերցնելու: Եթե մենք չկարողանանք այդպես վարվել, մենք կկրճատենք մեր ծրագրերը: Մենք կպակասեցնենք մեր ծախսերը, որպեսզի հարմարվենք մեր եկամտին: Մենք պարտք չենք վերցնի: …

Ինչ հրաշալի զգացում է, երբ ազատ ես պարտքից և ունես մի քիչ խնայված գումար արտակարգ իրավիճակների համար, որտեղից այն կարելի է վերադարձնել, երբ անհրաժեշտ է: …

Ես հորդորում եմ ձեզ նայել ձեր ֆինանսական վիճակին: Ես հորդորում եմ ձեզ համեստ լինել ձեր ծախսերի մեջ, կարգապահ լինել ծախսերի մեջ և հնարավորինս խուսափել պարտքերից: Վճարեք ձեր պարտքերը որքան կարող եք արագ, և ազատեք ձեզ գերությունից:

Սա աշխարհիկ ավետարանի մի մասն է, որին մենք հավատում ենք: Թող Տերը օրհնի ձեզ … ձեր տներում կարգ ու կանոն հաստատելու համար: Եթե դուք վճարել եք ձեր պարտքերը, եթե խնայողություն ունեք, չնայած փոքր, ապա երբ փոթորիկներ անցնեն ձեր գլխով, ձեր ընտանիքը օթևան կունենա, իսկ դուք խաղաղություն` ձեր սրտում:18

Առաջարկներ ոսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Նախագահ Հինքլին ուսուցանել է, որ «չկա ոչինչ, … որը կփոխարինի արդյունավետ աշխատանքին» (բաժին 1): Ինչպե՞ս է աշխատանքը օրհնել ձեր կյանքը։ Ի՞նչ եք սովորել տքնաջան աշխատանքի միջոցով: Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին սովորել աշխատել:

  • Որո՞նք են մեր պարտականությունները նրանց հանդեպ, ովքեր ունեն ժամանակավոր կարիքներ: (Տես բաժին 2:) Ինչպե՞ս կարող ենք օգնել մյուսներին դառնալ ինքնապահով։ Ինչպե՞ս է ձեր կյանքն օրհնվել, երբ ծառայել եք ուրիշներին և ուրիշներն են ձեզ ծառայել:

  • Վերանայեք այն նախապատրաստությունները, որոնք Նախագահ Հինքլին է մեզ խորհուրդ տվել կատարել կյանքի փոթորիկներին դիմակայելու համար (բաժին 3): Ե՞րբ եք դուք բախվել նեղ օրերին պատրաստվելու կարևորության հետ։ Որո՞նք են այն փոքր, աստիճանական քայլերը, որոնք մենք կարող ենք անել պատրաստվելու համար:

  • Վերանայեք Նախագահ Հինքլիի խորհուրդը պարտքի և խնայողության մասին (տես բաժին 4): Ինչո՞ւ է կարևոր, որ մենք կարգավարժենք այն եղանակը, որով ծախսում ենք գումարը: Պարտքը ինչպիսի՞ հոգևոր ու աշխարհիկ ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա: Ծնողներն ինչպե՞ս կարող են ուսուցանել երեխաներին իմաստուն կերպով ծախսել գումարը:

Առնչվող սուրբ գրություններ

Ա Թեսաղոնիկեցիս 4.11–12, ՎևՈւ 1.11–13, 78.13–14, 104.13–18, Մովսես 5.1

Օգնություն ուսուցչին

«Ուշադիր եղեք, որպեսզի չափազանց շուտ չավարտեք լավ քննարկումը` փորձելով ներկայացնել ձեր պատրաստած ողջ նյութը: Չնայած կարևոր է ընդգրկել նյութը, բայց ավելի կարևոր է օգնել սովորողներին զգալ Հոգու ազդեցությունը, լուծել իրենց հարցերը, մեծացնել ավետարանի իրենց հասկացողությունը և խորացնել պատվիրանները պահելու իրենց պարտավորությունը» (Teaching, No Greater Call [1999], 64):

Հղումներ

  1. “Some Lessons I Learned as a Boy,” Ensign, May 1993, 52.

  2. See “The Perpetual Education Fund,” Ensign, May 2001, 52.

  3. “Reaching Down to Lift Another,” Ensign, Nov. 2001, 54.

  4. “I Believe,” New Era, Sept. 1996, 6.

  5. “I Believe,” 6.

  6. One Bright Shining Hope: Messages for Women from Gordon B. Hinckley (2006), 24.

  7. Teachings of Gordon B. Hinckley (1997), 707.

  8. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2: 2000–2004 (2005), 532.

  9. “Inspirational Thoughts,” Ensign, Aug. 2000, 5.

  10. “The Perpetual Education Fund,” 52–53.

  11. “This Thing Was Not Done in a Corner,” Ensign, Nov. 1996, 50.

  12. “President Harold B. Lee: An Appreciation,” Ensign, Nov. 1972, 8; see also Heber J. Grant, in Conference Report, Oct. 1936, 3.

  13. “I Was an Hungred, and Ye Gave Me Meat,” Ensign or Liahona, May 2004, 61.

  14. “This Thing Was Not Done in a Corner,” 50.

  15. “If Ye Are Prepared Ye Shall Not Fear,” Ensign or Liahona, Nov. 2005, 61–62.

  16. “To Men of the Priesthood,” Ensign or Liahona, Nov. 2002, 58.

  17. “The Times in Which We Live,” Ensign, Nov. 2001, 73.

  18. “To the Boys and to the Men,” Ensign, Nov. 1998, 53–54.