Նախագահների ուսմունքները
Գլուխ 17․ Շարունակեք կրթության մեծ գործընթացում


Գլուխ 17

Շարունակեք կրթության մեծ գործընթացում

«Մենք պետք է շարունակենք աճել։ Մենք պետք է շարունակենք սովորել։ Սա աստվածայնորեն տրված մանդատ է, որ մենք շարունակենք ավելացնել մեր գիտելիքը»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

«Ես սիրում եմ սովորել»,- ասել է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին: Ես բավականություն եմ ստանում գիտելիք ձեռք բերելու յուրաքանչյուր հնարավորությունից: Իսկապես, ես հավատում եմ և մեծապես աջակցել եմ ողջ իմ կյանքի ընթացքում կրթության հանդեպ ձգտումին ինչպես ինձ այնպես էլ ուրիշների համար: … Իմ տեսակետից, սովորելը ինչպես գործնական հարց է, այնպես էլ հոգևոր»:1

Եկեղեցու ղեկավարությունում Նախագահ Հինքլիի ծառայակից ընկերները զարմանում էին գիտելիք կուտակելու և աշխատանքում այն կիրառելու նրա պարգևի վրա: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը` Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է. «Ես երբեք չեմ հանդիպել մի անձնավորության, ով կարող է այնքան լավ տեղեկացված դառնալ ընթերցանության և մարդկանց հետ շփվելու միջոցով: Երբ նա որևէ մեկի հետ երեկոյան ճաշում է, նա հեռանում է՝ իմանալով ինչ-որ բան այդ անձնավորության գիտելիքների մասին: Երեց Նիլ Ա. Մաքսվելը, նույնպես, Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է. «Այն, ինչ դարձնում է Նախագահ Հինքլիին առանձնահատուկ, այն է, որ նա հիշում է, թե ինչ է կարդացել և թորում է այն, ինչ նա ցանկանում է պահպանել: Նա ինտեգրացված բանականություն է: Նա խելամիտ որոշումներ ընդունելու համար կարողանում է հիմնվել նրա վրա, ինչ գիտի:2

Իր կյանքի ընթացքում սովորելու և իրեն բարեփոխելու ջանքերում Նախագահ Հինքլին հետևեց իր ծնողների օրինակին: Նա անդրադարձել է հետևյալ պատմությունը, թե ինչպես իր հայրը՝ Բրյանթ Ս. Հինքլին, իրեն նվիրել էր սովորելուն.

Երբ նա մոտավորապես իմ այժմյան տարիքին էր, նա թոշակի էր անցել: Բայց նա ակտիվ էր: Նա ապրում էր մի բավական հասարակ, բայց հարմարավետ տանը` մի գյուղական տարածքում: Նա մի մրգատու այգի ուներ և բավականություն էր ստանում միրգ բաժանելով: Նրա տան բակում կային մարգեր, թփուտներ ու ծառեր: Այն ուներ մոտ երկու ոտնաչափ բարձրությամբ քարե պատ, որն առանձնացնում էր մի մակարդակը մյուսից: Երբ եղանակը լավ էր, նա նստում էր պատի վրա, մի հին գլխարկ գլխին՝ ստվերելու իր աչքերը ամառային արևից: Երբ մենք գնում էինք նրան այցելության , ես նստում էի նրա կողքին: Մի փոքրիկ հուշումով նա սկսում էր խոսել իր կյանքի մասին: …

«Նա ուսուցիչ էր եղել։ Նա հաջողակ գործարար էր եղել: Նա նախագահել էր ավելի քան 15000 անդամից բաղկացած Եկեղեցու ամենամեծ ցցում: Նա ծառայել էր որպես միսիայի նախագահ և շատ ուրիշ պաշտոններում: Իսկ այժմ նա թոշակի էր անցել: Նա հիանալի ընթերցող էր և ուներ սքանչելի գրադարան: Նա գերազանց հռետոր էր և գրող: Գրեթե մինչև իր մահը` 94 տարեկանից մի քիչ պակաս, նա գրում էր ու կարդում և խորհում էր իր ստացած գիտելիքների մասին:

«Ես հայտնաբերեցի, որ երբ նա նստած էր լինում ժամերով պատի վրա, սովորաբար մտածում էր այն ամենի մասին, որ ընթերցել էր իր գրադարանի գրքերից:

Կարծում եմ, նա շնորհալի և հիանալի ծերացավ: Նա ուներ իր գրքերը, որոնք պարունակում էին թանկարժեք գանձեր, դրանք պարունակում էին բոլոր ժամանակների ու դարերի մեծ տղամարդկանց և կանանց մտքերը: Նա երբեք չդադարեց սովորելուց և երբ նստում էր պատի վրա, խորապես մտածում էր այն բաների մասին, որ ինքը կարդացել էր նախորդ գիշեր: …

«… Ինչո՞ւ եմ պատմում ձեզ մի ծեր մարդու մասին և այն պատի մասին, որի վրա նա նստում էր: Ես պատմում եմ ձեզ, որովհետև ես կարծում եմ դա մեզանից յուրաքանչյուրի համար դաս ունի: Մենք երբեք չպիտի դադարենք սովորելուց: Մենք հավատում ենք հավերժական առաջընթացին, և այս կյանքը հավերժության մի մասն է, որն օգտակար ձևով պետք է ապրենք ընդհուպ մինչև դրա ավարտը»3

Նկար
սուրբ գրություններ կարդացող աղջիկը

«Ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 88.118):

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Տերը կամենում է, որ մենք կրթենք ինքներս մեզ, որպեսզի կարողանանք առաջադիմել անձնապես և ներդրում կատարել հասարակության մեջ:

Դուք պատկանում եք մի Եկեղեցու, որն ուսուցանում է կրթության կարևորությունը: Դուք մանդատ ունեք Տիրոջից` կրթելու ձեր մտքերը, սրտերը և ձեր ձեռքերը: Տերն ասել է.« Ուսուցանեք ջանասիրաբար … բաների մասին, որ երկնքում են, և երկրի վրա, և երկրի տակ. բաներ, որոնք եղել են, որոնք կան, որոնք շուտով պիտի լինեն. բաներ, որոնք տանն են, բաներ, որոնք դրսում են. պատերազմներն ու հուզումներն ազգերի, և դատաստանները, որոնք երկրի վրա են. և նաև գիտելիք՝ երկրների ու թագավորությունների մասին,–որպեսզի դուք կարողանաք պատրաստ լինել բոլոր բաներում» (ՎևՈւ 88.78–80):4

Մեզ այս Եկեղեցում տրվել է մի սքանչելի խոստում Տիրոջ կողմից: Նա ասել է. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում» (ՎևՈւ 50.24):

Ինչպիսի՜ նշանավոր հայտարարություն է սա: Դա սուրբ գրությունների իմ սիրելի հատվածներից մեկն է: Այն խոսում է աճի, զարգացման, դեպի աստվածություն առաջնորդող երթի մասին: Այն ձեռք ձեռքի տված գնում է այս մեծ հայտարարագրերի հետ. «Աստծո փառքը բանականություն է, կամ այլ խոսքով, լույս և ճշմարտություն» (ՎևՈւ 93.36),«Եթե մի մարդ ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք բերի այս կյանքում, իր ջանասիրության և հնազանդության միջոցով, քան մեկ ուրիշը, նա կունենա նույնքան առավելություն գալիք աշխարհում (ՎևՈւ 130.19): …

Ինչպիսի խորը մարտահրավեր է գտնվում այս սքանչելի հայտարարություններում: Մենք պետք է շարունակենք աճել: (Մենք պետք է շարունակենք սովորել։ Սա աստվածայնորեն տրված մանդատ է, որ մենք շարունակենք ավելացնել մեր գիտելիքը»: …

… Տերն ասել է ձեզ և ինձ. «Իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից. ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով: … Կազմակերպվեք: … Դադարեք ծույլ լինել» (ՎևՈւ 88.118–119, 124).5

Տերն ուզում է, որ դուք կրթեք ձեր միտքն ու ձեռքերը, ինչ ոլորտ էլ դուք ընտրեք: Անկախ նրանից, թե դուք սառնարան կվերանորոգեք, թե կկատարեք հմուտ վիրաբույժի աշխատանք, պիտի սովորեք: Ձեռք բերեք լավագույն մատչելի կրթությունը: Դարձեք ազնվության ջատագով աշխարհում, որը ձեր առջևում է գտնվում: … Դուք պատիվ կբերեք Եկեղեցուն և առատորեն կօրհնվեք այդ ուսուցման համար:

Համենայն դեպս որևէ կասկած չի կարող լինել, որ կրթությունը շահութաբեր է: Խոչընդոտներ մի ստեղծեք ձեր կյանքում: Եթե այդպես վարվեք, դուք դրա համար կվճարեք կրկին ու կրկին:6

Բավական չէ ուղղակի ապրել, ուղղակի գոյատևել: Անհրաժեշտ է, որ մեզանից յուրաքանչյուրը հոգ տանի այն մասին, որ որևէ արժանավոր բան անի հասարակության համար, ձեռք բերի ավելի ու ավելի շատ լույս, որպեսզի մեր անձնական լույսը կարողանա օգնել լուսավորել խավարած աշխարհը: Եվ սա հնարավոր է դառնում գիտելիքի միջոցով, մեզ կրթելու միջոցով, առաջադիմության միջոցով և աճի միջոցով՝ ինչպես մտքով, այնպես էլ հոգով:7

Նկար
մայր, որն ընթերցում է երեխաների համար

«Սկսեք երեխաներին մանկուց ծանոթացնել գրքերի հետ»:

2

Ծրագրելով և ինքնակարգապահության միջոցով ծնողները կարող են ստեղծել ուսուցման մթնոլորտ իրենց տներում:

Ինչքան սքանչելի ու հետաքրքիր է հետևել, թե ինչպես են երիտասարդ մտքերը աճում և ուժեղանում: Ես այն մարդն եմ, ով մեծապես գնահատում է հեռուստատեսության հսկայական ուժը բարիք գործելու համար: Բայց ես նաև այն մարդն եմ, ով դատապարտում է ժամանակի և հնարավորության սոսկալի վատնումը, երբ երեխաները որոշ ընտանիքներում ժամ ժամի ետևից դիտում են այն, ինչը ոչ լուսավորում է, ոչ զորացնում:

«Երբ երիտասարդ էի, մենք ապրում էինք մի մեծ և հին տան մեջ: Սենյակներից մեկը կոչվում էր գրադարան: Այն ուներ մի ամուր սեղան, մի լավ լամպ, երեք-չորս հարմարավետ աթոռներ լավ լուսավորված տեղում և գրքեր դարակներում, որոնք շարված էին պատերին: Այնտեղ կային շատ տարիների ընթացքում մայրիկիս և հայրիկս կողմից գնված բազմաթիվ հատորներ:

Մեզ երբեք չէին ստիպում կարդալ դրանք, բայց դրանք ձեռքի տակ էին, և որտեղից մենք կարող էինք վերցնել դրանք, երբ կամենայինք:

Այդ սենյակում լռություն էր: Հասկանալի էր, որ այն սովորելու վայր էր:

Այնտեղ կային նաև ամսագրեր՝ Եկեղեցու ամսագրերը, և մեկ-երկու ուրիշ լավ ամսագրեր: Կային պատմության և գրականաության գրքեր, գրքեր տեխնիկական առարկաների վերաբերյալ, բառարաններ, հանրագիտարանների հավաքածու և աշխարհի ատլասը: Այդ ժամանակ, իհարկե, հեռուստացույց չկար: Ռադիոն եկավ, երբ ես մեծանում էի: Բայց կար միջավայր, ուսման միջավայր: Ես չէի կամենա ստիպել ձեզ հավատալ, որ մենք մեծ գիտնականներ էինք: Բայց մեզ ներկայացված էր մեծ գրականություն, մեծ գաղափարներ մեծ մտածողներից, և տղամարդկանց և կանանց խոսքը, ովքեր խորը մտածում էին ու գեղեցիկ գրում:

Այսօր մեր շատ տներում այդպիսի գրադարան ունենալու հնարավորություն չկա: Մեծ մասամբ ընտանիքները տարածության խնդիր ունեն: Բայց, եթե ճիշտ պլանավորվի, կարող է լինել մի անկյուն, որը կդառնա մի թաքստոց, հեռու շրջապատի աղմուկից, որտեղ մարդ կարող է նստել, կարդալ ու մտածել: Սքանչելի է ունենալ մի պարզ գրասեղան կամ սեղան, , որի վրա գտնվում են Եկեղեցու կանոնիկ գրքերը, մի քանի լավ գրքեր, Եկեղեցու լույս ընծայած ամսագրերը և այլն, որոնք արժե, որ ընթերցենք:

Սկսեք երեխաներին մանկուց ծանոթացնել գրքերին: Մայրը, ում չի հաջողվում կարդալ իր փոքրիկ երեխաների համար, իրեն ու նրանց համար վատ ծառայություն է մատուցում: Դա ժամանակ է պահանջում, այո, շատ ժամանակ: Դա ինքնակարգապահություն է պահանջում: Այն պահանջում է օրվա րոպեների և ժամերի կազմակերպում և բյուջետավորում: Բայց այն երբեք չի լինի ձանձրալի, երբ դուք հետևեք, թե ինչպես են երիտասարդ մտքերը ճանաչում բնավորություններ, արտահայտություններ և գաղափարներ: Լավ ընթերցանությունը կարող է դառնալ սիրելի գործ, շատ ավելի արգասաբեր` հետագա ազդեցություններով, քան շատ ուրիշ զբաղմունքներ, որոնց վրա երեխաները օգտագործում են իրենց ժամանակը: …

Ծնողներ, … թույլ տվեք, որ ձեր երեխաները մեծ մտքերի, մեծ գաղափարների, հավերժական ճշմարտության ազդեցությանը ենթարկվեն, և այն բաների, որոնք կշենացնեն և խթան կհանդիսանան բարու համար: … Փորձեք ստեղծել ձեր տանը ուսման և զարգացման մթնոլորտ, որը կգա դրանից:8

3

Կրթությունը պատանիների և երիտասարդ չափահասների համար բացում է հնարավորության դուռը:

Սա հնարավորության մեծ օր է ձեզ համար երիտասարդներ, սա սքանչելի ժամանակ է՝ երկրի վրա լինելու համար: Դուք կանգնած եք բոլոր անցած դարերի գագաթնակետին: Դուք ենթակա եք բոլոր նրանց գիտելիքների ազդեցությանը , ովքեր քայլել են երկրի վրա. այդ գիտելիքները թորվել են այն դասընթացներում, որտեղ դուք կարող եք ձեռք բերել գիտելիք համեմատաբար կարճ ժամանակաընթացքում, այն գիտելիքը, որը մարդիկ դժվարությամբ են ձեռք բերելանցած դարերի ընթացքում: Ինքներդ ձեզ էժան մի վաճառեք: Բաց մի թողեք ձեր մեծ հնարավորությունը: Հաջողության հասեք, աշխատեք այդ ուղղությամբ, տքնաջան սովորեք:9

Այնքան կարևոր է, որ դուք, երիտասարդ տղամարդիկ և կանայք, ստանաք այն կրթությունը, որը դուք կարող եք: … Կրթությունը այն բանալին է, որը ձեզ համար ամեն հնարավորության առջև դուռ կբացի: Արժե դրա համար զոհաբերել: Արժե դրա վրա աշխատել, և եթե դուք կրթեք ձեր միտքը և ձեր ձեռքերը, դուք կկարողանաք անել մեծ ներդրում հասարակության համար, որի մասն եք հանդիսանում և կկարողանաք պատվով արտացոլել Եկեղեցին, որի անդամն եք հանդիսանում ինքներդ: Իմ սիրելի երիտասարդ եղբայրներ և քույրեր, օգտվեք կրթական ամեն հնարավորությունից, որ դուք կարող եք ձեզ թույլ տալ, և դուք, հայրեր և մայրեր, քաջալերեք ձեր որդիներին և դուստրերին` կրթություն ձեռք բերել, որը կօրհնի նրանց կյանքը:10

Հավանաբար դուք չունեք այն ֆոնդերը, որպեսզի ստանաք այն կրթությունը, որ դուք կկամենայիք: Փող աշխատեք՝ գնալու այնքան հեռու, որքան կարող եք, և օգտվեք կրթաթոշակներից, դրամաշնորհներից և ավանդներից ետ վճարելու ձեր կարողության համաձայն:11

Ինձ համար նշանակություն չունի, թե ինչ եք դուք ուզում դառնալ, քանի դեռ այն պատվաբեր է: Մեքենայի մեխանիկ, աղյուսագործ, ջրմուղագործ, էլեկտրիկ, բժիշկ, փաստաբան, վաճառական, բայց ոչ գող: Բայց ինչ էլ որ դառնաք, օգտվեք ուսանելու հնարավորությունից: Հասարակությունը կվարձատրի ձեզ՝ համաձայն ձեր արժեքի, երբ զգա այդ արժեքը: Այժմ ձեզանից յուրաքանչյուրի համար նախապատրաստության մեծ օր է: Եթե դա նշանակում է զոհաբերություն, ապա զոհաբերեք: Այդ զոհաբերությունը կդառնա լավագույն ներդրումը, որ երբևէ արել եք, քանի որ դուք տոկոսներ կհնձեք դրանից ձեր կյանքի բոլոր օրերում:12

Ես հորդորում եմ ձեզանից յուրաքանչյուրին երիտասարդ կանայք, ստանալ այն կրթությունը, որ կարող եք ստանալ: Դուք դրա կարիքը կունենաք երբ կյանք մտնեք: Կյանքը դառնում է չափազանց մրցակցական: … Աշխարհը փոխվում է և այնքան կարևոր է, որ մենք զինվենք` այդ փոփոխության հետ շարժվելու համար: Բայց բոլոր այս բաների համար կա մի պայծառ կողմ: Ոչ մի ուրիշ սերունդ ողջ պատմության ընթացքում կանանց չի ներկայացրել այսքան շատ հնարավորություններ: Ձեր առաջին նպատակը պետք է լինի Տիրոջ տաճարում կնքված երջանիկ ամուսնությունը, և հետո լավ ընտանիք ունենալը: Կրթությունը կարող է ավելի լավ զինել ձեզ այդ իդեալների իրականացման գործում:13

Եկեղեցում, ինչպես և համայնքում, կան վիթխարի պարտականություններ կանանց համար, , որոնք համապատասխանում են և լիակատար ներդաշնակության մեջ են ամուսնության, մայրության, լավ և ունակ երեխաներ մեծացնելու հետ:14

Այժմ մարդկային գործունեության բոլոր ոլորտները բաց են կանանց համար: Չկա ոչինչ , որ դուք չկարողանաք անել, եթե կենտրոնանաք դրա վրա: Դուք կարող եք ներառել ձեր երազանքի մեջ այն կնոջը, որը կկամենայիք լինել՝ մի կնոջ պատկեր, ով իրավունք ունի ծառայելու հասարակությանը և կատարելու նշանակալի ներդրում աշխարհում, որի մասն է նա կազմում:15

Ես երախպտապարտ եմ, որ կանայք այսօր ստանում են նույնպիսի հնարավորություն [ինչպես տղամարդիկ], սովորել գիտություն, մասնագիտություններ և գիտելիքներայլ ոլորտներում: Դուք և տղամարդիկ նույն իրավունքն ունեք Քրիստոսի Հոգու համար, որը լուսավորում է ամեն տղամարդու և կնոջ, ով գալիս է աշխարհ: (Տես ՎևՈւ 84․46:) Առաջնահերթ համարեք` ամուսնությունը և ընտանիքը, բայց նաև ձգտեք այնպիսի կրթական ծրագրերի, որոնք կտանեն դեպի բավարարող աշխատանք և արդյունավետ աշխատանքի այն դեպքում, եթե դուք չամուսնանաք կամ կբերեն ապահովության և կայացված լինելու զգացում, այն դեպքում, եթե ամուսնանաք:16

Դուք [երիտասարդ տղամարդիկ] դիմակայում եք մեծ մարտահրավերների, որոնք առջևում են: Դուք շարժվում եք դեպի կատաղի մրցակցությամբ մի աշխարհ: Դուք պետք է ստանաք ողջ այն կրթությունը, որ կարող եք: Տերը հրահանգել է մեզ կրթության կարևորության վերաբերյալ: Այն ձեզ իրավունք կտա ստանալ ավելի մեծ հնարավորություններ: Այն կապահովի ձեզ անելու ինչ-որ արժանի բան հնարավորության մեծ աշխարհում, որը գտնվում է առջևում: Եթե դուք կարող եք սովորել քոլեջում և դա ձեր ցանկությունն է, ապա արեք դա: Եթե դուք ցանկություն չունեք քոլեջ գնալու, ապա գնացեք արհեստակցական կամ գործարարության դպրոց՝ զարգացնելու ձեր հմտությունները և մեծացնելու ձեր կարողությունը:17

Ես հուսով եմ [երիտասարդներ], դուք կնայեք կրթական հնարավորության վրա` որպես մեծ օրհնություն: Ես գիտեմ`դա տաղտկալի աշխատանք է: Ես գիտեմ` այն դժվար է: Գիտեմ, դուք երբեմն հուսահատվում եք: Ես գիտեմ, որ երբեմն դուք զարմանում եք, թե ինչու եք դա անում: Բայց շարունակեք, շարունակեք տքնել և շարունակեք սովորել: Դուք երբեք չեք զղջա դրա համար, քանի դեռ ապրում եք, այլ կհամարեք այն մեծ օրհնություն:18

4

Հոգու կրթումը նույնքան կարևոր է, եթե ոչ ավելի, քան մտքի կրթումը:

Ես հիացած եմ գիտելիքի այն մեծ ուժերից, որոնք ներկայացվում են մեր ժամանակներում: Նախկինում երբևէ այդքան շատ կրթվածներ չեն եղել աշխարհիկ կրթությամբ: Ինչ հզոր բան է՝ աշխարհի երիտասարդության մեծ մասի ինտենսիվ ուսուցումը, ովքեր ամեն օր հանդիպում են դասախոսների հետ՝ գիտելիք ստանալու համար բոլոր դարերի մարդու մասին:

Այդ գիտելիքի չափը ցնցող է: Այն ներառում է տիեզերքի աստղերը, երկրագնդի երկրաբանությունը, ազգերի պատմությունը, ժողովուրդների մշակույթն ու լեզուն, կառավարությունների գործունեությունը, առևտրի օրենքները, ատոմի շարժումը, մարմնի ֆունկցիաները, և մտքի հրաշքները:

Այսքան շատ մատչելի գիտելիքով հանդերձ մարդ կարող է մտածել, որ աշխարհը ամենայն հաջողությամբ կարող է մոտ լինել կատարելության վիճակի: Սակայն մենք մշտապես տեղեկացվում ենք դրամի մյուս կողմի մասին՝ հասարակության հիվանդության, հակառակությունների և դժբախտությունների մասին, որոնք միլիոնավորների կյանք են բերում թշվառություն:

Յուրաքանչյուր օր մենք տեղեկացվում ենք այն փաստի մասին, որ կյանքն ավելին է, քան գիտությունը և մաթեմատիկան, ավելի քան պատմությունը և գրականությունը: Կարիք կա ևս մեկ կրթության, առանց որի աշխարհիկ ուսուցման նյութը կարող է տանել միայն կործանման: Ես նկատի ունեմ սրտի, խղճի, բնավորության, հոգու կրթությունը՝ մեր անհատականության այս անսահմանելի կողմերը, որոնք որոշում են այնքան որոշակիորեն, թե ով ենք մենք, և ինչ ենք մենք անում միմյանց հետ փոխհարաբերություններում:

… Երբ Անգլիայում ծառայում էի որպես միսիոներ, ես գնացի Լոնդոնի կենտրոնական YMCA-ը: Ենթադրում եմ, որ այդ հին շենքը վաղուց արդեն չկա, բայց ես երբեք չեմ մոռանա այն խոսքերը, որոնք դիմավորում էին այցելուներին նախասրահում ամեն անգամ, երբ նրանք մտնում էին այնտեղ: Սրանք Սողոմոնի խոսքերն էին. «Իմաստութեան սկիզբն է՝ «իմաստութիւն ստացիր» Առակաց 4.7:)

Ինչի՞ մասին իմաստություն: Իմաստություն մեր մասին, կյանքի նպատակների մասին, Աստծո հետ մեր փոխհարաբերությունների մասին, ով է մեր Հայրը, աստվածայնորեն տրված մեծ սկզբունքների մասին, որոնք դարեր շարունակ շարժիչ ուժ են եղել՝ մարդու իսկական առաջընթացի համար: …

Երբ մենք հետամուտ ենք լինում մեր աշխարհիկ ուսումնասիրություններին, եկեք մեր կյանքին ավելացնենք նաև Հոգու զարգացումը: Եթե մենք այդպես անենք, Աստված կօրհնի մեզ այն խաղաղությամբ և այն օրհնություններով, որը միայն Նրանից է գալիս:19

Նկար
Հիսուս Քրիստոս

«Մեր բոլոր ուսումնասիրություններով հանդերձ, մենք պետք է գիտելիք փնտրենք Վարդապետից»:

Հիսուսն ասել է. «Ինձանից սովորեցէք: Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»: (Մատթ. 11.29–30:)

Ես կկամենայի առաջարկել, որ մենք հետևենք այդ հորդորին, որը տրվել է Աստծո Որդու կողմից: Մեր ողջ կրթությամբ հանդերձ, եկեք սովորենք նաև Նրանից: Մեր բոլոր հետազոտություններով հանդերձ, մենք պետք է գիտելիք փնտրենք Վարդապետից: Այդ գիտելիքը հիանալի ձևով կլրացնի մեր աշխարհիկ ուսուցումը և կտա մեզ բնավորություն և լիարժեք կյանք , որը չի կարող գալ որևէ այլ ձևով:20

Ես կոչ եմ անում ձեզ երբեք չմոռանալ, որ հոգու կրթումը նույնքան կարևոր է, եթե ոչ ավելի, քան մտքի կրթումը:21

Եկեղեցու կրթության մեր մեծ ծրագիրն առաջ է շարժվում: Ուսանողներին ուսուցանելու աշխատանքը սեմինարիայի և ինստիտուտի ծրագրի միջոցով անընդհատ ընդարձակվում է: … Դուք, ովքեր եղել եք այս ծրագրի ստացողները, գիտեք դրա վիթխարի արժեքի մասին: Մենք հորդորում ենք բոլորին, ում այն մատչելի է, օգտվել դրանից: Մենք անշուշտ խոստանում ենք, որ ավետարանի վերաբերյալ ձեր գիտելիքը կաճի, ձեր հավատքը կուժեղանա և դուք ձեռք կբերեք հրաշալի կապեր և ընկերներ:22

Եկեք մեզ վրա վերցնենք Տիրոջ անունը և ապա առաջ գնանք հավատքով և պատշաճությամբ կիսվելու նրանով, ինչը կազդի մարդկության կյանքի վրա և խաղաղություն և ուրախություն կբերի աշխարհին: Աշխարհը կարիք ունի գիտելիք և ազդեցություն ունեցող տղամարդկանց և կանանց մի սերնդի, ովքեր կարող են կանգնել ու անկեղծորեն, առանց տատանվելու հայտարարել, որ Աստված ապրում է, և Հիսուսը Քրիստոսն է:23

5

Անկախ մեր տարիքից մենք կարող ենք ձեռք բերել գիտելիք, հավաքել իմաստություն և շարունակել աճել:

Ինչպիսի՜ նշանակալի բան է ուսումը, այն գործընթացը, որի միջոցով դարերի ընթացքում կուտակված գիտելիքը ամփոփվում է և զտվում, որպեսզի կարճ ժամանակում մենք կարողանանք սովորել այն, ինչն առաջին անգամ իմացվել է միայն երկար հետազոտական վարժությունների և փորձարկումների և սխալների միջոցով:

Կրթությունը մեծ դարձի գործընթաց է, որի ներքո վերացական գիտելիքը դառնում է օգտակար և արդյունավետ գործողություն: Այն մի բան է, որը երբեք չպիտի կանգ առնի: Անկախ մեր տարիքից մենք կարող ենք ձեռք բերել գիտելիք և օգտագործել այն: Մենք կարող ենք հավաքել իմաստություն և օգուտ քաղել դրանից: Մենք կարող ենք բավականություն ստանալ ընթերցանության և արվեստների ազդեցության հրաշքի միջոցով և գիտելիք ավելացնել ապրելու օրհնությանն ու կայացմանը: Որքան ավելի եմ մեծանում, ավելի շատ եմ բավականություն ստանում հնադարյան և ժամանակակից խորամիտ գրողների խոսքերից և ըմբոշխնում դրանք, ինչ նրանք գրել են:24

Մեզանից ոչ մեկը … բավականաչափ չգիտի: Սովորելու գործընթացը անվերջանալի գործընթաց է: Մենք պետք է կարդանք, մենք պետք է յուրացնենք, մենք պետք է համատեղենք և մենք պետք է խորհենք այն ամենի մասին, ինչ բացվում է մեր մտքում: Ես հավատում եմ բարեփոխվելուն: Ես հավատում եմ աճին: …

Շարունակեք աճել, իմ եղբայրներ և քույրեր, անկախ այն բանից` երեսուն թե յոթանասուն տարեկան եք»: Ձեր աշխատասիրությունն այդ անելիս կօգնի որ տարիներն ավելի արագ անցնեն, քան դուք կկամենայիք, բայց դրանք լցված կլինեն քաղցր և սքանչելի համով, որը կավելացնի համ ու հոտ ձեր կյանքին և ուժ` ձեր ուսուցմանը:25

[Պրովոյում, Յուտա, Բրիգամ Յանգի Համալսարանից] անմիջապես դեպի արևելք կա մի լեռ: Վստահ եմ, որ [շատերը] նայել են այդ լեռանը և մտածել, «Եթե միայն մագլցեմ դրա գագաթը, հետաքրքիր կլինի տեսնել հովիտը մյուս կողմում»: Բայց ձեզանից նրանք, ովքեր մագլցել են այնտեղ, հայտնաբերել են, որ հովիտն ընդամենը մի փոքրիկ և բավական մակերեսային գոգավորություն է, և դրանից այն կողմ կան շատ ուրիշ ավելի բարձր լեռներ մագլցելու համար:

Այսպես էլ հուսով եմ կլինի ձեզ հետ: … Դուք կընդունեք, որ չնայած ձեր սովորելու փորձառությունը մեծ է եղել, կան նույնիսկ ավելի մեծ հնարավորություններ և մարտահրավերներ առջևում: Ավելացրեք ձեր տեղեկությունների պաշարի վրա, ընդարձակեք ձեր գիտելիքները, շարունակեք սովորելու մեծ գործընթացը:26

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցանման համար

Հարցեր

  • Ինչո՞ւ է կարևոր «ձեռք բերել ավելի ու ավելի շատ լույս» կրթության միջոցով: (Տես բաժին 1:) Ինչպե՞ս կարող է սովորելն օգնել մեզ անհատապես առաջադիմել: Ինչպե՞ս կարող է սովորելն օգնել մեզ «լուսավորել խավարած աշխարհը»:

  • Վերանայեք Նախագահ Հինքլիի պատմությունը, թե ինչպես նրա ծնողները սովորելու մթնոլորտ ստեղծեցին իրենց տանը: Ինչպե՞ս կարող ենք օգնել երեխաներին սեր զարգացնել ուսման հանդեպ: Ինչպե՞ս կարող ենք օգնել երեխաներին, որ ցանկանան ձգտել ուսում ստանալ այն աղբյուրներից, որոնք լուսավորում են և մղում դեպի բարին:

  • Ինչպե՞ս է կրթությունը պատանիների և երիտասարդ չափահասների համար «բացում հնարավորության դուռը»: (Տես բաժին 3.) Ինչպե՞ս կարող են պատանիներն ու երիտասարդ չափահասները խելամիտ լինել կրթության հնարավորություններից օգտվելիս:

  • Ինչպե՞ս կարող եք բացատրել «հոգու ուսուցումը» արտահայտության իմաստը: (Տես բաժին 4.) Ինչպե՞ս կարող եք կրթել սիրտը, բնավորությունը և հոգին: Ինչպե՞ս են ձեր կյանքում հոգևոր գիտելիքը և աշխարհիկ գիտելիքը միմյանց լրացրել:

  • Ինչո՞ւ պետք է շարունակել սովորել ողջ մեր կյանքում: (Տես բաժին 5:) Ինչպե՞ս կարող ենք ողջ կյանքի ընթացքում պահպանել սերը ուսման հանդեպ: Ի՞նչ եք վերջերս սովորել, որը հատկապես արժեքավոր է եղել ձեզ համար:

Առնչվող սուրբ գրություններ

Առակաց 1.5, 2 Պետրոս 1.1–8,2 Նեփի 9.28–29, 28.29–30, ՎևՈւ 6.7, 90.15, 131.6, 136.32–33

Օգնություն ուսուցչին

Նախագահ Հինքլիի ուսմունքների քննարկումը խրախուսելու համար խնդրեք մասնակիցներին կիսվել նրա վերաբերյալ, ինչ իրենք սովորել են այդ գլխի իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ (տես էջեր viii–x այս գրքում լրացուցիչ գաղափարների համար):

Հղումներ

  1. Standing for Something: Ten Neglected Virtues That Will Heal Our Hearts and Homes (2000), 59.

  2. In Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 449–50.

  3. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1: 1995–1999 (2005), 406–7.

  4. “A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Ensign, Jan. 2001, 4–5.

  5. “A Conversation with Single Adults,” Ensign, Mar. 1997, 62.

  6. “A Prophet’s Counsel and Prayer for Youth,” 7.

  7. Standing for Something, 67.

  8. “The Environment of Our Homes,” Ensign, June 1985, 4–5.

  9. Teachings of Gordon B. Hinckley (1997), 171–72.

  10. “Inspirational Thoughts,” Ensign, June 1999, 4.

  11. “Stay on the High Road,” Ensign or Liahona, May 2004, 113.

  12. Teachings of Gordon B. Hinckley, 172–73.

  13. “Stand True and Faithful,” Ensign, May 1996, 92.

  14. “Youth Is the Season,” New Era, Sept. 1988, 47.

  15. “How Can I Become the Woman of Whom I Dream?” Ensign, May 2001, 95.

  16. “Ten Gifts from the Lord,” Ensign, Nov. 1985, 89.

  17. “Converts and Young Men,” Ensign, May 1997, 49–50.

  18. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1, 370.

  19. “With All Thy Getting Get Understanding,” Ensign, Aug. 1988, 2, 5.

  20. “With All Thy Getting Get Understanding,” 5.

  21. In “President Hinckley Visits New Zealand, Australia, and Mexico,” Ensign, Aug. 1997, 77.

  22. “The Miracle Made Possible by Faith,” Ensign, May 1984, 47.

  23. “With All Thy Getting Get Understanding,” 5.

  24. “I Believe,” Ensign, Aug. 1992, 4.

  25. Teachings of Gordon B. Hinckley, 298–99.

  26. Teachings of Gordon B. Hinckley, 299.