Նախագահների ուսմունքները
Գլուխ 15. Սուրբ Քահանայությունը


Գլուխ 15

Սուրբ Քահանայությունը

«Ես սիրում եմ այս Եկեղեցու քահանայությունը: Այն կարևոր է և կենսունակ: Այն հանդիսանում է այս աշխատանքի սիրտն ու զորությունը: Դա այն զորությունն է և իշխանությունը, որի միջոցով Աստված՝ մեր Հավերժական Հայրը իրականացնում է Իր աշխատանքը երկրի վրա»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

1980 թվականին Գորդոն Բ. Հինքլին և նրա կինը՝ Մարջորին մեկնեցին երեք շաբաթյա ուղևորության Ասիայում, որտեղ տարածքային համաժողովներում ելույթ ունեցան և մասնակցեցին Ճապոնիա Տոկիո Տաճարի նվիրագործմանը: Նախքան տուն վերադառնալը, նրանք մեկնեցին Ճապոնիայի Սենդայի Միսիա, որտեղ Երեց Հինքլին նախագահեց առաջին ցցի ստեղծման ժողովը : Նոր ցցի նախագահության հետ հենց ժողովից առաջ, Երեց Հինքլին մոտեցավ միսիայի Նախագահ Կիյոշի Սակայիին: «Նա հարցրեց զարմացած Նախագահ Սակայիին, թե արդյո՞ք նա ուներ սրբագործված յուղ, իսկ հետո ավելացրեց.«Ես այնքան հոգնած եմ, ինձ օրհնություն կտա՞ք»: Նախագահ Սակային հիշում էր. «Ես այնքան վախենում էի և շատ թույլ էի զգում Տիրոջ Առաքյալին օրհնություն տալու համար: Ես ասացի, որ չէի կարող օրհնությունն անգլերեն տալ: Երեց Հինքլին ասաց, որ ճապոներենով լավ է: Այսպիսով Երեց Հիտոշի Կաշիկուրան, տարածքային ներկայացուցիչը և ես սկսեցինք: Օրհնությունը տալուց հետո, Երեց Հինքլին պարզապես ասաց. «Շնորհակալություն, շնորհակալություն ձեզ: Այժմ ես կարող եմ վաղը տուն գնալ»:

«Հաջորդ առավոտ Երեց Հինքլին ուժեղ և առողջ էր երևում, և երբ Նախագահ Սակային հարցրեց, թե ինչպես էր նա զգում, նա պատասխանեց. «Dai Jobu, ավելի, քան լավ: Ես լավ եմ»: Մի քանի օր հետո Նախագահ Սակային նամակ ստացավ Երեց Հինքլիից, ով գրել էր. «… Այնքան շնորհակալ եմ այն օրհնության համար, որ դուք տվեցիք ինձ: Ես անմիջապես ավելի լավ սկսեցի զգալ դրանից հետո: Իմ ապաքինումը արագ էր և լիակատար: Քույր Հինքլին և ես խորապես երախտապարտ ենք այն հնարավորության համար, որ մենք մնացինք ձեր միսիայի տանը»:1

Նախագահ Հինքլին հաճախ վկայում էր քահանայության օրհնությունների վերաբերյալ, սկսած հրաշագործ, բայց ժամանակավոր օրհնություններից՝ ֆիզիկական ապաքինումից, մինչև հավերժական, կապող օրհնություններ տաճարային արարողությունների միջոցով: Նա հայտարարել է. «Ես հավատում եմ, որ Նրա քահանայությունում կա աստվածային իշխանություն՝ օրհնելու զորություն, բժշկելու զորություն, կառավարելու զորություն Աստծո երկրային գործերում, ուժ կապելու երկինքներում, այն ինչ կապվում է երկրի վրա»:2

Նկար
woman receiving blessing

«[Քահանայության] հետ անհնարին ոչինչ չկա Աստծո թագավորության աշխատանքն առաջ տանելիս:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Աստված վերականգնել է քահանայությունը և երկնքի արքայության բանալիները:

Քահանայության զորությունն ու իշխանությունը մարդկանց տրվել [էին] հնուց: Ավելի ցածր իշխանությունը տրվել էր Ահարոնի որդիներին ժամանակավոր բաներում, ինչպես նաև որոշ սրբազան եկեղեցական արարողություններում սպասավորելու համար: Ավելի բարձր քահանայությունը տրվել էր Իր ՝ Տիրոջ կողմից Իր Առաքյալներին՝ համաձայն Պետրոսին արված Նրա հայտարարության: «Եվ ես կտամ քեզ երկնքի արքայության բանալիները, և այն որ կապես երկրի վրա, կապուած կլինի երկնքումը. և այն որ երկրի վրա արձակես, արձակուած կլինի երկնքումը» (Մատթեոս 16.19):

Քահանայության լիակատար վերականգնումը ներառում էր Հովհաննես Մկրտիչի … և Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի գալուստը: … Այն ընդգրկում էր Մովսեսին, Եղիասին և Եղիային. նրանցից յուրաքանչյուրը բերում էր քահանայության բանալիները, որպեսզի ավարտի վերականգնման աշխատանքը նախորդ տնտեսությունների բոլոր գործերում և արարողություններում, ժամանակների լրիվության այս մեծ, վերջին տնտեսությունում:

Քահանայությունն այստեղ է: … Մենք գիտենք, որովհետև մենք տեսել ենք այս քահանայության զորությունը: Մենք տեսել ենք հիվանդներին բժշկվելիս, կաղերին քայլելիս, և լույսի, գիտելիքի ու հասկացողության հասնելը նրանց, ովքեր եղել են խավարում:3

Մարգարե Ջոզեֆ Սմիթը մի առիթով նկարագրել է [քահանայությունը] հետևյալ բառերով. «Քահանայությունը հավիտենական սկզբունք է և գոյություն է ունեցել Աստծո հետ հավերժությունից և [գոյություն] կունենա մինչև հավերժություն, առանց օրերի սկզբի կամ տարիների վերջի»: (History of the Church, 3:386.)

Այն իսկապես Ամենազորի ուժն է, որը տրվել է մարդուն՝ գործելու Նրա անունով և Նրա փոխարեն: Դա լիազորումն է աստվածային իշխանության, որը տարբեր է երկրի երեսին գոյություն ունեցող բոլոր ուժերից և իշխանություններից: Զարմանալի չէ, որ այն վերականգնվեց մարդու համար` հարություն առած էակների կողմից, ովքեր կրում էին այն հնում, որպեսզի հարց չառաջանար դրա իշխանության կամ իսկության վերաբերյալ: Առանց դրա կլիներ միայն անունով եկեղեցի` Աստծո բաները սպասավորելու իշխանությունից զուրկ: Դրանով ոչինչ անհնարին գոյություն չունի Աստծո արքայության աշխատանքը առաջ տանելու համար: Այն իր բնույթով աստվածային է: Այն, ինչպես ժամանակավոր է, այնպես էլ` հավերժական իր իշխանությամբ: Դա միակ ուժն է երկրի վրա, որը հասնում է մահվան վարագույրից այն կողմ:4

2

Քահանայությունն այն ուժն է և իշխանությունը, որի միջոցով Աստված իրականացնում է Իր աշխատանքը երկրի վրա:

Ես սիրում եմ այս Եկեղեցու քահանայությունը: Այն կարևոր է և կենսունակ: Այն հանդիսանում է այս աշխատանքի սիրտն ու զորությունը: Դա այն զորությունն է և իշխանությունը, որի միջոցով Աստված՝ մեր Հավերժական Հայրը, իրականացնում է Իր աշխատանքը երկրի վրա:5

Սուրբ քահանայությունը իր հետ կրում է իշխանություն՝ կառավարելու Աստծո արքայության գործերը երկրի վրա: Տիրոջ հայտնությունների ներքո Եկեղեցին պետք է նախագահվի երեք նախագահող քահանայապետերի կողմից: Նրանց պետք է աջակցի Տասներկու Առաքյալների խորհուրդը, որոնց իրենց հերթին պետք է աջակցի … Յոթանասունը: Երեք հոգուց բաղկացած Նախագահող Եպիսկոպոսությունը պատասխանատու է աշխարհիկ գործերի համար Նախագահության ղեկավարության առաջ: Սրանք բոլորը քահանայության պաշտոնյաներ են: Աստվածայնորեն տրված այդ զորությունը իշխանությունն է, որի միջոցով նրանք կառավարում են: Դա այդպես է ցցերում և ծխերում, նախագահություններում և եպիսկոպոսություններում: Դա այդպես է քվորումներում: Օժանդակ ծառայողները կատարում են իրենց աշխատանքը քահանայության ղեկավարությամբ և լիազորությամբ: Առանց քահանայության կարող է լինել եկեղեցու ձևը, բայց ոչ թե իսկական բովանդակությունը: Սա Հիսուս Քրիստոսի եկեղեցին է, և այն ղեկավարվում է այդ իշխանությամբ, որը «ըստ Աստծո Որդու կարգի է»։ (ՎևՈւ 107.3:)6

3

Քահանայության օրհնությունները պետք է վայելեն բոլորը:

[Քահանայությունը] … Աստծո՝ մեր Երկնային Հոր ծրագրի մասն է կազմում, որ օրհնի բոլոր սերունդների Նրա որդիների և դուստրերի կյանքը։7

Սուրբ քահանայությունը ներառում է օրհնելու զորությունը: Ահարոնյան Քահանայություն կրողների համար այն իշխանություն ունի սպասավորելու համայնքին Տիրոջ մարմնի և արյան խորհրդանիշները, ով տվեց Իր կյանքը որպես զոհաբերություն բոլորի համար: Հաղորդությունը և այս խորհրդանիշերի ճաշակումը կիրակնօրյա երկրպագության սիրտն է հանդիսանում: Այն ներառում է Աստծո հետ ուխտերի նորոգումը: Այն իր հետ կրում է Նրա Սուրբ Հոգին մեզ հետ ունենալու խոստում: Դա իր հավասարը չունեցող օրհնություն է, որը պիտի բոլորը վայելեն և հնարավոր է դառնում իշխանությամբ, որը տրվում է արժանավոր երիտասարդ տղամարդկանց: …

Մելքիսեդեկյան Քահանայությունը իր հետ կրում է Սուրբ Հոգին շնորհելու իշխանություն: Ինչպիսի մեծ օրհնություն է ունենալ Աստվածագլխի անդամի սպասավորող ազդեցությունը, ստանալով այդ պարգևը նրանց ձեռքերով, ովքեր գործել են աստվածային իշխանությամբ: Եթե մենք շարունակենք քայլել առաքինությամբ, մենք կարող ենք վայելել խոստման կատարումը, որը արվել է Տիրոջ կողմից, երբ Նա ասել է. «Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը, և քո գավազանը կլինի արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան. և քո տիրապետությունը կլինի հավիտենական տիրապետություն և առանց հարկադրանքի կհոսի դեպի քեզ հավիտյանս հավիտենից» (ՎևՈւ 121․46։)

Քահանայությունը ներառում է հիվանդներին օրհնելու զորությունը: Արդյոք կա՞ որևէ մեկը, ում հասնում է իմ ձայնը, ով չի գործադրել կամ զգացել այդ աստվածային զորությունը: Կա՞ արդյոք մեզանից որևէ մեկը, ով կասկած ունի դրա արդյունավետութան վերաբերյալ: Մենք կարող ենք պատմել սրբազան և սքանչելի հրաշքների մասին, որոնց մենք ականատես ենք եղել մեր սեփական փորձառության ընթացքում: …

Այս սուրբ Մելքիսեդեկյան Քահանայությունը իր հետ կրում է մարգարեությամբ օրհնելու, մխիթարելու, հաստատելու, ղեկավարելու զորություն: Մենք ունենք հայրապետներ, ովքեր իրենց կրած իշխանության համաձայն, հայտարարում են տոհմագիծը և արտաբերում օրհնություններ մեր առաջնորդության համար: Այս օրհնությունները կարող են դառնալ մի խարիսխ, որից մենք կարող ենք բռնել՝ մեզ ամուր պահելով կյանքի փոթորիկների ժամանակ:

Վերջնական արտահայտությունը, որը սուրբ քահանայությունը կրում է իր հետ, երկրի վրա կնքելու իշխանությունն է և այդ կնքումը երկինքներում արդյունավետ ունենալու իշխանությունը: Դա եզակի է և սքանչելի: Դա այն իշխանությունն է, որը գործադրվում է Աստծո տաճարներում: Դա վերաբերում է ինչպես ապրողներին, այնպես էլ մահացածներին: Դա հավերժության բուն էությունն է: Դա աստվածային զորությունն է, որը շնորհվում է Ամենազորի կողմից, որպես Իր մեծ ծրագրի մաս՝ մարդու անմահության և հավերժական կյանքի համար:

Որքա՜ն թանկ է Աստծո պարգևը, որը եկել է մեզ:8

4

Աստծո որդիները, ովքեր կրում են Նրա աստվածային իշխանությունը, պետք է հավատարիմ լինեն իրենց մեջ եղած լավագույնին:

Յուրաքանչյուր արժանավոր մարդ, անկախ ազգությունից, էթնիկական ծագումից կամ որևէ այլ գործոնից, իրավունք ունի ստանալու քահանայություն: Նրա հնազանդությունը Աստծո պատվիրաններին դառնում է վճռական գործոն: Նրա շնորհումը հիմնված է միայն Տիրոջ առջև արժանավորության վրա: …

Այդպիսին է այս քահանայության հրաշքը: Հարստությունը գործոն չէ: Կրթությունը գործոն չէ: Մարդկանց գովասանքները գործոն չեն: Վերահսկող գործոնը՝ Տիրոջ համար ընդունելի լինելն է:9

Եկել է ժամանակը մեզ բոլորիս համար, ովքեր ձեռնադրվել են Ահարոնյան, Մելքիսեդեկյան Քահանայությամբ կամ դրա որևէ պաշտոններում, մտածել մեր կյանքի մասին, որոշել մեր թերությունները և ապաշխարել վարքագծի այն հարցերից, որոնք հակասում են այն բարձր և սուրբ լիազորությանը, որ մենք ենք ստացել: …

Ոչ մի մարդ` երիտասարդ թե ծեր, … ով … կարգվել է, չի կարող արհամարհանքով վերաբերվել նրան, ինչը նա կրում է: Նա ընկերակցության մեջ է գտնվում Աստծո հետ, և նրա վրա հանգչում է ծանրակշիռ և սրբազան պարտականություն՝ այնպես ապրել, որպես մարդ, որ արժանի լինի խոսելու և գործելու Աստծո անունով, որպես Նրա արժանավոր ներկայացուցիչ:10

Չնայած նրանք, ովքեր իշխանություն ունեն, մեր գլխին դնում են իրենց ձեռքերը և մենք ձեռնադրվում ենք, մենք կարող ենք մեր վարքով զրոյացնել և վտանգի ենթարկել որևէ իրավունք՝ այդ աստվածային իշխանությունը գործադրելու համար:

…«Ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ. միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով.

Բարությամբ և մաքուր գիտելիքով, որոնք անչափ մեծացնում են հոգին՝ առանց կեղծավորության ու առանց նենգության» (ՎևՈւ 121.41–42):

Այսպիսով, իմ եղբայրներ դրանք չափորոշիչներ են, որոնց սահմաններում այս քահանայությունը պետք է արտահայտություն գտնի: Այն վերարկու չէ, որը կարող եք հագնել կամ հանել ըստ ցանկության: Այն արդարակեցությամբ գործադրվելիս, ինչպես մեր մարմնի հյուսվածքները, պիտի կազմի մեր մի մասը բոլոր ժամանակներում և բոլոր հանգամանքներում:11

Մենք պետք է հավատարիմ լինենք մեր մեջ եղած լավագույնին: Մենք պատվի արժանացած Աստծո որդիներն ենք՝ կրելու Նրա աստվածային իշխանությունը: Բայց մենք ապրում ենք չարի աշխարհում: Կա մի մշտական ուժ, որը մեզ ներքև է քաշում, հրավիրելով մեզ ճաշակել այն բաներից, որոնք բացարձակապես անհամատեղելի են աստվածային քահանայության հետ, որը մենք կրում ենք: …

Ձեզ, տղամարդիկ, ես հղում եմ մի մարտահրավեր: Փախեք աղտոտության ալիքից, որը կհաղթահարի ձեզ: Փախեք աշխարհի չարիքներից: Հավատարիմ եղեք ձեր ինքնության ավելի լավ մասին: Եղեք հավատարիմ այն լավագույնին, որ ձեզանում կա: Եղեք հավատարիմ և ազնիվ ուխտերին, որոնք կապված են Աստծո քահանայության հետ:12

Յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր ուսուցիչ այս Եկեղեցում, ով գործում է քահանայության պաշտոնում, ենթարկվում է սրբազան պատասխանատվության՝ մեծարելու այդ քահանայության կոչումը: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է մյուսների բարօրության և աճի համար: Մենք չենք ապրում միայն մեզ համար: Եթե մենք մեծարենք մեր կոչումները, մենք չենք կարող ապրել միայն մեզ համար:13

Շատ տղամարդիկ, թվում է, մտածում են, որ իրենք ձեռնադրվել են, ուրեմն քահանայությունն իրենցն է՝ մշտապես գործադրելու այն, ինչպես իրենք կնախընտրեն: Նրանք համարում են, թե իրենք կարող են այստեղ ու այնտեղ խախտել ուխտը և պատվիրանը և մեղանչել այս կամ այն ձևով, և այնուամենայնիվ, դեռ իրենց մեջ ունենալ քահանայության զորությունը, և որ Աստված կվավերացնի այն, ինչ իրենք կխոսեն Նրա սուրբ անունով և Քավիչի անունով: Սա ծաղր է դառնում, և ես հավատում եմ, որ այսպիսի գործադրման ժամանակ, նրանք զուր են օգտագործում Աստծո անունը: Նրանք պղծում են Նրա Սիրելի Որդու անունը: Նրանք սրբապղծում են այն սրբազան պարգևը, որը եկել է ձեռնադրման միջոցով և այն իշխանությունը, որը նրանք կորցրել են՝ օրինազանցության պատճառով: …

…Ես նախազգուշացնող ձայն եմ բարձրացնում բոլորին, տղաներին և տղամարդկանց, խուսափել մեղքից: Օրինազանցությունն անհամատեղելի է աստվածային իշխանության հետ: Խուսափեք պոռնոգրաֆիկ նյութերից, ինչպես կխուսափեիք ժանտախտից: Խուսափեք որևէ աստիճանի սեռական մեղքից: Զգուշացեք անազնվությունից և խաբեությունից: Ես աղերսում եմ ձեզ, հսկել հպարտության կամ սին փառասիրության որևէ տարր: Ես խնդրում եմ ձեզ, նայեք ինքներդ ձեր մեջ, տեսնեք , որ չլինի իշխանության կամ հարկադրանքի որևէ վարվելակեպ ձեր կանանց և երեխաների հանդեպ: …

… Ես բավարարված եմ, որ մեր Երկնային Հայրը գոհ չէ որևէ մարդուց կամ տղայից, ով ընդունում է կարգումը, իսկ հետո զբաղվում չար գործերով: Հենց կարգումը ստանալու ընթացքում նա իր և իր Աստծո միջև երդման և ուխտի մեջ է մտնում:14

Ոչ մի մարդ, լինի երիտասարդ թե ծեր, քահանայության չափանիշներով չի ապրում, ով նվաստացնում է կամ պղծում կանանց, ով թերանում է ընդունել հարգանքի այն չափը Աստծո դուստրերի հանդեպ, որը մեր Հայրը երկնքում կկամենար, որ նրանց ցույց տրվեր:15

Եկեք լավ ամուսիններ և հայրեր լինենք: Որևէ մարդ, որը բռնապետ է իր սեփական տանը, անարժան է քահանայության: Նա չի կարող հարմար գործիք լինել Տիրոջ ձեռքում, երբ նա հարգանք, բարություն ու սեր չի ցուցաբերում իր ընտրած զուգընկերոջ հանդեպ: Նմանապես, որևէ մարդ, ով վատ օրինակ է իր երեխաների համար, ով չի կարողանում վերահսկել իր տրամադրությունը, կամ, ով ներքաշվում է անազնիվ ևանբարոյական գործերի մեջ, կգտնի իր քահանայությունը զրոյացված վիճակում:16

Կինը, որին դուք ընտրում եք, կլինի ձեր հավասարը: … Նա ձեր ծառան չէ, ձեր կայքը, կամ որևէ նման բան: Որքան ողբերգական և ծայրաստիճան զզվելի երևույթ է կնոջն անարգելը: Այս Եկեղեցում որևէ մարդ, ով անարգում է իր կնոջը, ով նվաստացնում է նրան, ով վիրավորում է նրան, ով գործադրում է անարդար իշխանություն նրա վրա, անարժան է քահանայություն կրել: Չնայած նա կարող է կարգված լինել, երկինքները ետ են քաշվում, Տիրոջ Հոգին տրտմում է և կլինի ամեն այդ մարդու քահանայության իշխանությանը: Որևէ մարդ, ով զբաղվում է այդպիսի գործերով, անարժան է կրել տաճարային երաշխավորագիր: …

… Եթե կան ոմանք, … ովքեր մեղավոր են այդպիսի վարքագծում, ես կոչ եմ անում ձեզ ապաշխարել: Ծնկի իջեք և խնդրեք Տիրոջը ներել ձեզ: Աղոթեք Նրան ուժի համար, որպեսզի վերահսկեք ձեր լեզուն և ձեր ծանր ձեռքը: Խնդրեք ներողություն ձեր կնոջից և ձեր երեխաներից: …

Ես վստահ եմ, որ երբ մենք կանգնենք Աստծո դատարանի առջև, այնտեղ չի նշվի, թե որքան շատ հարստություն ենք կուտակել կյանքում կամ պարգևներ, որոնք մենք նվաճել ենք: Բայց կլինեն հետազոտող հարցեր մեր ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ: Եվ ես համոզված եմ, որ միայն նրանք, ովքեր քայլել են կյանքում սիրով և հարգանքով ու գնահատել իրենց զուգընկերներին և երեխաներին , կստանան մեր հավերժական դատավորից հետևյալ խոսքերը. «Լաւ, բարի եւ հաւատարիմ ծառայ. … մտիր քո տիրոջ ուրախութիւնը» (Մատթ. 25.21):17

5

Քահանայության քվորումը կարող է ուժի խարիսխ լինել իր անդամների համար:

Ես համոզված եմ, որ Տերը նախատեսել է, որ քահանայության քվորումը պիտի լինի ավելին, քան կիրակի առավոտյան աստվածաբանության դասը: Իհարկե, հոգևորության կառուցումն ու վկայության զորացումը արդյունավետ ավետարանական ուսուցման միջոցով քահանայության կարևոր պարտավորությունն է: Բայց սա քվորումի գործունեության մի հատվածն է: Յուրաքանչյուր քվորում պետք է լինի գործող եղբայրություն ամեն անդամի համար, եթե պիտի իրականացվի դրա նպատակը: …

… Քահանայության քվորումը Տիրոջ կազմակերպությունն է Եկեղեցու տղամարդկանց համար, ճիշտ ինչպես Սփոփող Միությունը Տիրոջ կազմակերպությունն է Եկեղեցու կանանց համար: Յուրաքանչյուրն ունի իր պարտավորությունները, իր գոյության համար հիմնական պատճառով՝ օգնելու նրանց, ովքեր կարիքի մեջ են:

Երբ կազմակերպվեց Սփոփող Միությունը, Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասաց Միության կանաց մասին. «Նրանք կսլանան անծանոթին սփոփելու համար, նրանք յուղ և գինի կլցնեն թշվառների վիրավոր սրտերին, կչորացնեն որբի արցունքները և կուրախացնեն այրու սիրտը» [Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ. Ջոզեֆ Սմիթ (2007), 452]: Ես հուսով եմ, որ նույնը կարելի է ասել քահանայության տղամարդկանց մասին:

Սքանչելի օր կլինի … երբ մեր քահանայության քվորումները դառնան ամրության խարիսխ յուրաքանչյուր տղամարդու համար, ով պատկանում է դրան, երբ յուրաքանչյուր այդպիսի մարդ կարող է ասել. «Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու քահանայության քվորումի անդամ եմ: Ես պատրաստ կանգնած եմ բոլոր նրանց կարիքների համար, ինչպես որ վստահ եմ, նրանք էլ կանգնած են պատրաստ՝ աջակցելու ինձ իմ կարիքների մեջ: Միասին աշխատելով` մենք կաճենք հոգեպես որպես Աստծո ուխտի որդիներ: Միասին աշխատելով, մենք կարող ենք կանգնել առանց ամաչելու և առանց վախի ձախորդության ամեն քամու դեմ, որը կարող է փչել, լինի դա տնտեսական, սոցիալական, թե հոգևոր:18

Նկար
ward council meeting

Եկեղեցու առաջնորդները և անդամները, ինչպես տղամարդիկ այնպես էլ կանայք, աշխատում են միասին «առաջ տանել իրենց աշխատանքը քահանայության ղեկավարության և լիազորության ներքո»:

6

Օջախներում և Եկեղեցում տղամարդիկ և կանայք աշխատում են միասին առաջ տանել Տիրոջ արքայությունը:

Այո, տղամարդիկ կրում են քահանայություն, : Բայց իմ կինը իմ զուգընկերն է: Այս Եկեղեցում տղամարդը չի քայլում ոչ իր կնոջից առաջ և ոչ իր կնոջից ետ, այլ նրա կողքին: Նրանք հավասարներ են այս կյանքում՝ այս մեծ ձեռնարկման մեջ:19

Այս Եկեղեցու կանանց մեջ կա ուժ և մեծ կարողություն: Կա առաջնորդություն և ուղղություն, որոշ անկախության ոգի, այնուամենայնիվ Տիրոջ արքայության մասը լինելու մեծ բավականություն, կա նաև քահանայություն [կրողների] հետ ձեռք ձեռքի աշխատելու ոգի`այն առաջ տանելու համար:20

Ես շնորհակալ եմ իմ Հավերժական Հորը սուրբ քահանայության վերականգնման համար, որպեսզի «ամեն մարդ կարողանա խոսել Տեր Աստծո, այսինքն աշխարհի Փրկիչի անունով» (ՎևՈւ 1.20): Ես տեսել եմ այդ քահանայության գեղեցկությունն ու կառավարումը այս նշանավոր եկեղեցում: Ես զգացել եմ, թե ինչպես է դրա ուժը իմ միջով հոսում հիվանդներին օրհնելիս և բժշկելիս: Ես տեսել եմ այն ազնվացումը, որը դա տվել է խոնարհ տղամարդկանց, ովքեր կանչվել են մեծ և լուրջ պարտականության: Ես տեսել եմ դա, երբ նրանք խոսել են զորությամբ և իշխանությամբ բարձրից, կարծես Աստծո ձայնն էր խոսում նրանց միջոցով:

Ես շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը այն վկայության համար, որ Նա տվել է ինձ ավետարանի ամբողջականության, նրա լայնության, երկարության և խորության վերաբերյալ: Այն նախատեսված է օրհնելու բոլոր ժամանակների սերունդների որդիներին և դուստրերին, ինչպես ողջերին, այնպես էլ մահացածներին:21

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Վերանայեք Նախագահ Հինքլիի ուսմունքների բաժին 1-ը՝ քահանայության վերականգնման վերաբերյալ: Ինչպիսի՞ փորձառություններ են օգնել վկայություն ձեռք բերել այս ճշմարտությունների մասին:

  • Նախագահ Հինքլին ուսուցանել է. «Սուրբ քահանայությունը կրում է իր հետ իշխանություն՝ կառավարելու Աստծո արքայության գործերը երկրի վրա» (բաժին 2): Ինչպե՞ս է այս ճշմարտությունը կիրառվում ծխերում և ճյուղերում, քվորումներում, Սփոփող Միությունում: Ինչպե՞ս է քահանայության իշխանությունը զորացնում ձեր ծառայությունը Աստծո արքայությունում:

  • Բաժին 3-ում վերանայեք այն օրհնությունները, որոնք մենք բոլորս կարող ենք ստանալ քահանայության միջոցով: Ինչպե՞ս եք զգացել քահանայության ուժն ու օրհնությունները:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Նախագահ Հինքլիի ուսմունքներից այն տարբերության վերաբերյալ, որը գոյություն ունի քահանայության իշխանության և քահանայության զորության միջև: (Տես բաժին 4:) Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում քահանայություն կրողի համար «հավատարիմ լինել [իր] մեջ եղած լավագույնին»: Քահանայություն կրողներն ինչո՞ւ չպիտի «ապրեն միայն իրենց համար»:

  • Բաժին 5-ում, ի՞նչն է տպավորում ձեզ Նախագահ Հինքլիի կողմից նկարագրված քահանայության քվորումների և Սփոփող Միության վերաբերյալ: Ի՞նչ կարող ենք անել մեր ծխերում կամ ճյուղերում՝ նրա խորհրդին հետևելու համար:

  • Ինչո՞ւ տղամարդիկ և կանայք պետք է աշխատեն միասին որպես «հավասարներ»՝ Տիրոջ աշխատանքն իրականացնելու համար: (Տես բաժին 6:)

Առնչվող սուրբ գրություններ

Եբրայեցիս 5.1–4, 1 Նեփի 14.12–14, Ալմա 13.1–9, ՎևՈւ 84.33–44, 88.133, 112.30–32

Օգնություն ուսուցչին

«Ուղղեք հարցեր, որոնք պահանջում են սովորողներից գտնել պատասխաններ սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների ուսմունքներում» (Ուսուցում, չկա ավելի մեծ կոչում [1999], 62):

Հղումներ

  1. Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 377.

  2. “The Father, Son, and Holy Ghost,” Ensign, Mar. 1998, 5.

  3. “Four Cornerstones of Faith,” Ensign, Feb. 2004, 6–7.

  4. “Priesthood Restoration,” Ensign, Oct. 1988, 71.

  5. “Why We Do Some of the Things We Do,” Ensign, Nov. 1999, 54.

  6. “Priesthood Restoration,” 72.

  7. Teachings of Gordon B. Hinckley (1997), 475.

  8. “Priesthood Restoration,” 72.

  9. “The Stake President,” Ensign, May 2000, 49.

  10. In “News of the Church: Priesthood Restoration Honored,” Ensign, July 1983, 76.

  11. “Personal Worthiness to Exercise the Priesthood,” Ensign, May 2002, 52.

  12. “Loyalty,” Ensign or Liahona, May 2003, 58–59.

  13. “Magnify Your Calling,” Ensign, May 1989, 47.

  14. “Only upon Principles of Righteousness,” Ensign, Sept. 1992, 70.

  15. In “News of the Church: Priesthood Restoration Honored,” 76.

  16. “Reaching Down to Lift Another,” Ensign, Nov. 2001, 52.

  17. “Personal Worthiness to Exercise the Priesthood,” 53–54.

  18. “Welfare Responsibilities of the Priesthood Quorums,” Ensign, Nov. 1977, 86.

  19. “This Thing Was Not Done in a Corner,” Ensign, Nov. 1996, 49.

  20. “Women of the Church,” Ensign, Nov. 1996, 68.

  21. “My Testimony,” Ensign, Nov. 1993, 52.