Նախագահների ուսմունքները
Գլուխ 11. Տուն՝ արդարակյաց կյանքի հիմքը


Գլուխ 11

Տուն՝ արդարակյաց կյանքի հիմքը

«Անշուշտ որքան շատ եք դաստիարակում ձեր երեխաներին Հիսուս Քրիստոսի ավետարանով , սիրով և բարձր ակնկալիքներով, այնքան ավելի հավանական է, որ նրանց կյանքում խաղաղություն կլինի»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

1973 թվականի վերջին Գորդոն և Մարջորի Հինքլիները դժկամությամբ որոշեցին տեղափոխվել Յուտայի Իսթ Միլլ Քրիքի իրենց տնից, որպեսզի ավելի մոտ ապրեին Եկեղեցու վարչության շենքին Սոլթ Լեյք Սիթիում: Նախագահ Հինքլին, ով այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, ժամանակ տրամադրեց Նոր Տարվա նախաշեմին գրելու իրենց տան մասին: Նրա խոսքերը բացահայտեցին իր զգացումները այդ տեղի մասին, բայց ավելի շատ, դրանք բացահայտեցին նրա զգացմունքները սիրող ընտանիքի մասին:

«Որքան տրտմած են մեր հոգիները՝ հեռանալու պատճառով»,- գրել է նա: Նա վերհիշում էր ընտանիքի աշխատանքը տունը կառուցելիս և շրջակա հողակտորը մշակելիս: Ապա նրա մտքերը ուղղվեցին դեպի փոխհարբերությունները՝ միմյանց և Աստծո հետ:

«Այստեղ մենք խաղում էինք միասին, երբ մեր երեխաները մեծանում էին, և այստեղ մենք միասին աղոթում էինք: Այստեղ մենք և մեր երեխաները սկսեցինք ճանաչել մեր Երկնային Հորը, իմանալ, որ Նա ապրում է, լսում է ու պատասխանում:

«Ես գուցե գիրք գրեմ … ոչ թե աշխարհի համար, այլ այն հինգ երեխաների, նրանց կողակիցների և ժառանգների համար: Եվ եթե ես կարողանամ խոսքերով արտահայտել այդ տան պատմությունը, կլինեն արցունքներ և ծիծաղ, հիանալի, խաղաղ սիրո համատարած ոգի, որը կհուզի նրանց սրտերը, ովքեր կկարդան այն, քանի որ նրանք, ովքեր ապրեցին և մեծացան այնտեղ, սիրում էին միմյանց, նրանք սիրում էին իրենց մերձավորներին, նրանք սիրում էին իրենց Աստծուն և Տեր Հիսուս Քրիստոսին»:1

Իր ծառայության ընթացքում Նախագահ Հինքլին վկայեց հավատարիմ ընտանիքներին սիրելու կարևորության մասին: Նրա ղեկավարության ներքո Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը թողարկեց «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» փաստաթուղթը, որը Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը նկարագրեց, որպես «շեփորի ձայն ընտանիքները պաշտպանելու և զորացնելու համար»:2 1995 թվականի սեպտեմբերին Սփոփող Միության գերագույն ժողովին այս հայտարարությունը կարդալուց հետո Նախագահ Հինքլին հայտարարեց. «Ցանկացած ազգի ուժը գտնվում է նրա տների պատերի մեջ։ Մենք հորդորում ենք մեր ժողովրդին ամենուրեք ամրացնել իրենց տները՝ համաձայն դարերով սրբագործված այս արժեքների»։3

Նկար
couple with small child

«Մենք կոչ ենք անում ծնողներին իրենց լավագույն ջանքերը նվիրել իրենց երեխաների ուսուցմանը և դաստիարակությանը։

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Ընտանեկան հարաբերությունները ամենասրբազանն են բոլոր հարաբերություններից:

Ընտանիքը աստվածային է: Այն հաստատվել է մեր Երկնային Հոր կողմից։ Այն ընդգրկում է ամենասրբազանը բոլոր հարաբերություններից: Տիրոջ նպատակները կարող են իրականանալ միայն դրա կազմակերպության միջոցով:4

Մենք մի եկեղեցի ենք, որը վկայություն է բերում ընտանիքի՝ հոր, մոր երեխաների կարևորության մասին, և այն փաստի մասին, որ մենք բոլորս Աստծո՝ մեր Երկնային Հոր զավակներն ենք: Ծնողները, ովքեր երեխաներ են աշխարհ բերում, պատասխանատվություն ունեն սիրելու այդ երեխաներին, դաստիարակելու նրանց և հոգ տանելու նրանց մասին, ուսուցանելու նրանց այն արժեքները, որոնք կօրհնեն նրանց կյանքը, որպեսզի նրանք մեծանան դառնալու լավ քաղաքացիներ: … Ես կամենում եմ շեշտադրել այն, ինչն արդեն ծանոթ է ձեզ, և դա մեր ընտանիքները միասին սիրով և բարությամբ, արժևորմամբ և հարգանքով կապելու կարևորության մասին է և Տիրոջ ուղիներն ուսուցանելու, որպեզի ձեր երեխաները մեծանան արդարակեցության մեջ և խուսափեն այն ողբերգություններից, որոնք հաղթում են այնքան շատ ընտանիքների ողջ աշխարհում:5

Անհրաժեշտ է, որ դուք չանտեսեք ձեր ընտանիքները: Դուք ավելի արժեքավոր ոչինչ չունեք:6

2

Հայրերն ու մայրերը արտոնություն ունեն հոգ տանելու իրենց երեխաներին և ուսուցանելու նրանց Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Մենք կոչ ենք անում ծնողներին իրենց լավագույն ջանքերը նվիրել իրենց երեխաներին ըստ ավետարանի սկզբունքների ուսուցանելուն և դաստիարակելուն, ինչը նրանց մոտ կպահի Եկեղեցուն։ Տունը արդարակյաց կյանքի հիմքն է և ոչ մի այլ միջոց չի կարող փոխարինել կամ կատարել նրա հիմնական գործառույթները՝ այդ աստվածատուր պատասխանատվությունն իրականացնելու գործում։7

Ես բավարարված եմ, որ ոչ մի բան չի հավաստիացնի ավելի մեծ հաջողություն ծնող լինելու վտանգավոր նախաձեռնության մեջ, քան ընտանեկան կյանքի ծրագիրը, որը գալիս է ավետարանի սքանչելի ուսմունքից, որ տան հայրը կարող է հանդերձավորվել Աստծո քահանայությամբ, որ դա նրա արտոնությունն է և պարտավորությունը` որպես Երկնային Հոր զավակների կառավարիչ, նրանց կարիքները հոգալը, որ նա է կառավարում տունը քահանայության ոգով «համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով» (ՎևՈւ 121.41–42), որ տանը մայրը Աստծո դուստրն է, խելամիտ, նվիրված և սիրող հոգի, ով կարող է հանդերձավորվել Աստծո Հոգով, որ նրա արտոնությունն է և պարտավորությունը, որպեսզի հոգ տանի` որպես տնտեսուհի մեր Երկնային Հոր զավակներին իրենց ամենօրյա կարիքներում, որ իր ամուսնու ընկերակցությամբ նա պետք է նաև ուսուցանի իր երեխաներին «հասկանալ ապաշխարության վարդապետությունը, հավատքն առ Քրիստոս՝ կենդանի Աստծո Որդին և մկրտությունն ու Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրմամբ … [և] աղոթելն ու Տիրոջ առջև ուղիղ քայլելը»: (ՎևՈւ 68․25, 28։)

Այդպիսի տանը ծնողներին սիրում են, ոչ թե նրանցից սարսափում, նրանց գնահատում են, ոչ թե վախենում: Իսկ երեխաները համարվում են Տիրոջ պարգևները, հոգ տանելու, դաստիարակելու, խրախուսելու և ուղղության տալու համար:

Կարող են լինել պատահական անհամաձայնություններ, կարող են լինել փոքր վեճեր: Բայց, եթե ընտանիքում կա աղոթք, սեր ու քննարկում, այնտեղ մնացած կլինի քնքշանք, որը հավերժ կկապի և հավատարմություն, որը միշտ կառաջնորդի:8

Այժմ, խոսք՝ ուղղված միայնակ ծնողներին: … [Դուք] կրում եք հոգնեցուցիչ բեռներ, տալով ամենօրյա ճակատամարտեր, որոնք տեղի են ունենում երեխաներին մեծացնելիս և հոգ եք տանում, որ նրանց կարիքները բավարարվեն: Սա միայնակ պարտավորություն է: Բայց դուք կարիք չունեք ամբողջապես միայնակ լինել: Կան այնքան շատ մարդիկ այս Եկեղեցում, ովքեր կկամենային օգնության հասնել ձեզ նրբազգացությամբ և ըմբռնումով: Նրանք չեն ուզում խառնվել այն բաներին, որտեղ իրենց կարիքը չի զգացվում: Բայց նրանց հետաքրքրությունն անկեղծ է, անմիջական, և նրանք օրհնում են իրենց սեփական կյանքը, երբ օրհնում են ձեր և ձեր երեխաների կյանքը: Ընդունեք նրանց օգնությունը: Նրանք պետք է դա մատուցեն հանուն իրենց ու ձեր օգտի:

Մենք ունենք հազարավոր լավ եպիսկոպոսներ այս Եկեղեցում: Մենք ունենք հազարավոր քվորումի լավ պաշտոնյաներ: Մենք ունենք Սփոփող Միության հազարավոր լավ կանայք: Մենք ունենք տնային ուսուցիչներ և այցելող ուսուցիչներ: Նրանք ձեր ընկերներն են, տեղում նշանակված Տիրոջ կողմից, որ տան իրենց ուժը ձեզ օգնելու համար: Եվ երբեք մի մոռացեք, որ Ինքը Տերը, ուժի ավելի մեծ աղբյուր է, քան որևէ մեկ ուրիշը: Ես հուզվեցի մի փորձառությունից, որը պատմեց … մի միայնակ ծնող, ով մեծացնում էր յոթ երեխա. նա աղաչել էր իր Երկնային Հորը, որ հնարավորություն տար իրեն գնալ Նրա մոտ, գոնե մի գիշեր` մխիթարություն և ուժ գտնելու վաղվա փորձությունների համար: Քնքուշ պատասխանը, որը եկավ նրա միտքը, գրեթե հայտնություն էր. «Դու չես կարող գալ ինձ մոտ, բայց ես կգամ քո մոտ»:9

Անշուշտ, որքան ավելի շատ եք դաստիարակում ձեր երեխաներին Հիսուս Քրիստոսի ավետարանով , սիրով և բարձր ակնկալիքներով, այնքան ավելի հավանական է, որ նրանց կյանքում խաղաղություն կլինի:10

3

Ընտանեկան աղոթքի միջոցով երեխաները աճում են հավատով կենդանի Աստծո հանդեպ:

Նայեք ձեր փոքրիկներին: Աղոթեք նրանց հետ: Աղոթեք նրանց համար և օրհնեք նրանց: Աշխարհը, որի միջով նրանք շարժվում են, բարդ և դժվարին է: Նրանք մտնելու են ձախորդության հորձանուտը: Նրանք ձեր ողջ ուժի և հավատքի կարիքը կունենան, որը դուք կարող եք տալ նրանց, մինչ նրանք դեռ ձեր մոտ են: Եվ նրանք նաև ավելի մեծ ուժի կարիք կունենան, որը գալիս է ավելի բարձր զորությունից: Նրանք պետք է անեն ավելին, ոչ թե հարմարվեն այն բաներին, ինչ իրենք գտնեն: Նրանք պետք է բարձրացնեն աշխարհը, և միակ լծակները, որ կունենան, իրենց սեփական կյանքի օրինակն է և համոզելու ուժը, որը կգա նրանց վկայություններից և Աստծո մասին նրանց գիտելիքից: Նրանք Տիրոջ օգնության կարիքը կունենան: Քանի դեռ նրանք երիտասարդ են, աղոթեք նրանց հետ, որպեսզի կարողանան ճանաչել այն ուժի աղբյուրը , որըկարիքի դեպքում միշտ մատչելի կլինի:11

Ես չգիտեմ որևէ այլ գործընթաց, որը կարող է ունենալ այնպիսի նպաստավոր ազդեցություն ձեր կյանքի վրա, որը միասին ծնկի իջնելու աղոթքի գործընթացն է: Հենց մեր «Երկնային Հայր» խոսքերը վիթխարի ազդեցություն ունեն: Դուք չեք կարող ասել դրանք անկեղծորեն և ճանաչումով` Աստծո հանդեպ առանց որևէ պատասխանատվության զգացում ունենալու:: …

Ձեր ամենօրյա զրույցները Նրա հետ կբերեն խաղաղություն ձեր սրտերին և ուրախություն ձեր կյանքում, որն ուրիշ ոչ մի այլ աղբյուրից չի կարող է գալ: … Ձեր սերը կուժեղանա: Դուք ավելի բարձր կգնահատեք միմյանց::

Ձեր երեխաները կօրհնվեն ապահովության զգացումով, որը գալիս է մի տան մեջ ապրելուց, որտեղ բնակվում է Աստծո Հոգին: Նրանք կճանաչեն և կսիրեն ծնողներին, ովքեր հարգում են միմյանց, և հարգանքի մի զգացում կաճի նրանց սրտերում: Նրանք կզգան մեղմորեն ասված բարի խոսքերի ապահովությունը: Նրանք պաշտպանված կլինեն հոր և մոր կողմից, ովքեր ազնվորեն ապրելով Աստծո հետ, ազնիվ են ապրում միմյանց հետ և իրենց մերձավորների հետ: Նրանք կհասունանան երախտագիտության զգացումով, լսելով, թե իրենց ծնողներն ինչպես են աղոթքի ժամանակ երախտագիտություն հայտնում մեծ ու փոքր օրհնությունների համար: Կենդանի Աստծո հանդեպ նրանց հավատը կաճի:12

4

Ընտանեկան երեկոն կարող է ծնողներին և երեխաներին միավորել Տիրոջ խոսքը սովորելիս:

Ես հիշում եմ, երբ հինգ տարեկան փոքր տղա էի, Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հայտարարեց ամբողջ Եկեղեցուն, որ պետք է հավաքեն իրենց ընտանիքներին միասին` ընտանեկան երեկոյի: Հայրս ասաց. «Եկեղեցու Նախագահը խնդրել է, որ մենք անենք դա, և մենք պատրաստվում ենք անել»:

Այսպիսով, մենք բոլորս հավաքվեցինք ընտանեկան երեկոյի։ Ծիծաղելի էր: Նա ասաց. «Մենք կերգենք մի երգ»: Դեհ, մենք երգիչներ չէինք: … Մենք ուղղակի փորձում էինք երգել և ծիծաղում էինք միմյանց վրա: Այդպես վարվեցինք շատ այլ բաների հետ: Բայց այդ փորձառությունից աստիճանաբար դուրս եկավ մի բան, որը սքանչելի էր՝ մի գործընթաց, որն օգնեց մեզ, որը մեզ միավորեց որպես ընտանիք, որն ուժեղացրեց մեզ և մեր սրտերում աճեց մի համոզմունք ընտանեկան երեկոյի կարևորության վերաբերյալ:13

Ես երախտապարտ եմ, որ մենք, որպես Եկեղեցի, որպես մեր ծրագրի հիմնական մաս՝ ունենք ամենշաբաթյա ընտանեկան երեկոյի սովորույթը: Նշանակալի է, որ այս մշտազբաղ օրերին հազարավոր ընտանիքներ ողջ աշխարհում անկեղծ ջանք են գործադրում սրբագործելու շաբաթվա մեկ երեկոն ՝ միասին երգելու, միմյանց ուսուցանելու Տիրոջ խոսքը, աղոթքով միասին ծնկի իջնելու, շնորհակալություն հայտնելու Տիրոջը Նրա ողորմածությունների համար, խնդրելու Նրա օրհնությունները մեր կյանքի, մեր տների, մեր գործերի ու մեր երկրի համար: Կարծում եմ, մենք քիչ ենք գնահատում այն մեծ բարիքը, որ կգա այս ծրագրից:14

Եթե դուք ունեք որևէ կասկածներ ընտանեկան երեկոյի զորության վերաբերյալ, փորձեք այն: Հավաքեք ձեր երեխաներին ձեր շուրջը, ուսուցանեք նրանց, բերեք վկայություն , միասին կարդացեք սուրբ գրությունները և միասին լավ ժամանակ անցկացրեք:15

5

Ծնողները պետք է սկսեն ուսուցանել իրենց երեխաներին, երբ երեխաները շատ փոքր են:

Մեր ամուսնությունից ոչ շատ անց մենք կառուցեցինք մեր առաջին տունը: Մենք քիչ փող ունեինք, և ես կատարեցի աշխատանքի մեծ մասը: Կանաչապատումը ամբողջապես իմ պարտականությունն էր: Բազմաթիվ ծառերից առաջինը, որը ես տնկեցի, անփուշ քաղցր սպիտակ ակացիան էր, և ես պատկերացնում էի օրը, երբ դրա ստվերը ամռանը կօգներ հով պահել տունը: Ես այն տնկեցի անկյունում, որտեղ ուժեղ քամի էր փչում արևելյան կիրճից: Ես մի փոս փորեցի, տեղավորեցի մերկ արմատը, հող լցրի դրա շուրջը, ջրեցի և լրիվմոռացա: Այն պարզապես ծառի մի շիվ էր, երևի երեք քառորդ մատնաչափ [2 սանտիմետր] տրամագծով: Դա այնքան ճկուն էր, որ ես կարող էի ճկել այն հեշտությամբ ցանկացած ուղղությամբ: Ես գրեթե ուշադրություն չէի դարձնում դրա վրա, մինչ տարիներն անցնում էին: Ապա մի ձմեռային օր, երբ ծառը տերևաթափ էր եղել, ես պատահաբար պատուհանից տեսա ծառը: Ես նկատեցի, որ այն թեքվել էր դեպի արևմուտք, տձև էր և համաչափ չէր: Դժվարանում էի հավատալ: Ես դուրս գնացի և հենվելով ծառին կարծես ուզում էի հրել այն, որ ուղիղ կանգներ: Բայց բնի տրամագիծն այժմ մոտավորապես մեկ ոտնաչափ էր: Իմ ուժը կարծես ոչինչ էր դրա դեմ: Ես իմ գործիքների պահեստից վերցրի ծանրություն բարձրացնող հարմարանք և մի թոկ՝ մի ծայրը կցելով ծառին, իսկ մյուսը ամուր տեղադրված նեցուկին: Ես քաշեցի պարանը: Փոկանիվները մի փոքր շարժվեցին, իսկ ծառի բունը թեթևակի դողաց: Բայց սա էր ընդամենը: Այն կարծես ասում էր ինձ. «Դու չես կարող ինձ ուղղել: Շատ ուշ է: Ես այսպես եմ աճել, քո անփութության պատճառով և չեմ թեքվի»:

Ի վերջո ես հուսահատ վերցրի սղոցս և կտրեցի արևմտյան կողմի մեծ ծանր ճյուղը: Ես ետ քայլեցի և զննեցի արածս: Ես կտրել էի ծառի մեծ մասը, թողնելով մի հսկայան սպի` մոտ ութ մատնաչափ [20 սանտիմետր] հորիզոնական ուղղությամբ և դեպի երկինք խոյացող միայն մեկ փոքրիկ ճյուղ:

… Ես վերջերս կրկին նայեցի ծառին: Այն մեծ է, նրա ձևը ավելի լավն է և այն մեծ պաշտպանություն է տան համար: Բայց որքան մեծ էր մատղաշ ծառի վնասվածքը և որքան ցավոտ էր բուժումը, որը ես օգտագործել էի այն ուղղելու համար: Երբ ծառը տնկում էի, սկզբում մի փոքրիկ պարանը այն կպահեր քամու ուժերի դեմ: Ես կարող էի և պետք է օգտագործեի այդ պարանը, որն այնքան քիչ ջանք էր պահանջում, բայց ես չարեցի: Եվ ծառը թեքվեց այն ուժերից, որոնք եկան նրա դեմ:

Երեխաները նման են ծառերին: Երբ նրանք փոքր են, նրանց կյանքը կարելի է ձևավորել և ուղղորդել, սովորաբար այնքան քիչ ջանքերով: Առակացի գրողն ասել է. «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ` չի հեռանալ նորանից» (Առակաց 22.6): Այդ ուսուցումը իր արմատներն է գտնում տանը:16

Նկար
family reading scriptures

«Հավաքեք ձեր երեխաներին ձեր շուրջը, ուսուցանեք նրանց, բերեք վկայություն, միասին կարդացեք սուրբ գրությունները և լավ ժամանակ անցկացրեք»:

Եսայիան ասել է. «Եվ բոլոր քո զավակները պիտի ուսուցանվեն Տիրոջ կողմից. և մեծ պիտի լինի քո զավակների խաղաղությունը» (Եսա. 54.13):

Այսպիսով, առաջնորդեք ձեր որդիներին և դուստրերին, այսպիսով, ուղեկցեք և ուղղորդեք նրանց այն ժամանակից, երբ նրանք շատ փոքր են, այսպիսով, ուսուցանեք նրանց Տիրոջ ուղիներով, որպեսզի խաղաղությունը նրանց ընկերակիցը լինի կյանքի ընթացքում:17

6

Եթե երեխաներն ըմբոստանում են, ծնողները պետք է շարունակեն աղոթել նրանց համար, սիրեն և օգնության հասնեն նրանց:

Ես ընդունում եմ, որ ծնողները, ովքեր, չնայած սիրո զեղումներին, և նրանց ուսուցանելու ջանասեր և հավատարիմ ջանքերին, տեսնում են, որ իրենց երեխաներն աճում են հակառակ ձևով և արտասվում են իրենց մոլորված որդիների և դուստրերի համար, երբ նրանք միտումնավոր հետապնդում են ողբերգական հետևանքներով վարքագծի: Այդպիսիների հանդեպ ես մեծ համակրանք եմ տածում և նրանց համար ես կամենում եմ մեջբերել Եզեկիելի խոսքերը. «Որդին պիտի չկրէ հօր անօրէնութիւնը. եւ հայրը պիտի չկրէ որդիի անօրէնութիւնը» (Եզեկիել 18.20):18

Երբեմն, չնայած ձեր բոլոր փորձերին , երեխան ըմբոստ է մեծանում: «Բայց շարունակեք գործել: Անձնատուր մի եղեք: Դուք երբեք չեք կորցնի, քանի դեռ փորձում եք: Շարունակեք գործել:19

Եթե որևէ մեկը ձեզանից ունի երեխա կամ սիրելի մեկը այդ վիճակում [ըմբոստության], անձնատուր մի եղեք: Աղոթեք նրանց համար և սիրեք նրանց, հասեք նրանց և օգնեք նրանց:20

Երբեմն կարող է թվալ, թե շատ ուշ է: … Սակայն հիշեք իմ անփուշ սպիտակ ակացիայի ծառը [տես էջեր 171–72]: Վիրահատությունն ու տառապանքը առաջացրին գեղեցիկ մի բան, որի հետագա կյանքն ապահովեց հյուրընկալ ստվեր օրվա տապից:21

7

Մենք զորացնում ենք մեր ընտանիքները, երբ որոնում ենք երկնքի օգնությունը և դաստիարակում սիրո ոգի և հարգանք միմյանց հանդեպ:

[Ընտանիք աճեցնելը] կարող է հեշտ չլինել: Այն լի է հիասթափությամբ և մարտահրավերով: Այն կպահանջի քաջություն և համբերություն: … Սերը կարող է տարբեր լինել` մանկության տարիներին տրված և մինչև երկչոտ պատանեկության տարիները հասնող շռայլ սերը: Դա կանի այն, ինչ երեխաների վրա շռայլորեն ծախսված փողը երբեք չի անի:

—Եվ համբերությունը՝ լեզվի զսպմամբ և բարկության վրա ինքնատիրապետումով: …

—Եվ քաջալերանքը, որն արագ է հաճոյախոսություն անելիս և դանդաղ՝ քննադատելիս:

Սրանք աղոթքների հետ կիրականացնի հրաշքներ: Դուք չեք կարող ակնկալել, որ միայնակ եք դա անելու: Դուք երկնքի օգնության կարիքն ունեք՝ մեծացնելու երկնքի երեխա՝ ձեր երեխան, ով նաև իր Երկնային Հոր զավակն է:22

Ամեն երեխա, քիչ հնարավոր բացառություններով, տան արդյունքն է, լինի լավ, վատ կամ անտարբեր: Երբ երեխաները մեծանում են , նրանց կյանքը մեծ մասամբ, դառնում է ընտանեկան ուսուցման շարունակությունն ու արտացոլումը: Եթե առկա է կոպտություն, վիրավորանք, անվերահսկելի բարկություն, անհավատարմություն, պտուղները կլինեն որոշակի և նկատելի, և ամենայն հավանականությամբ դրանք կկրկնվեն հաջորդ սերնդում: Եթե, մյուս կողմից, առկա է համբերատարություն, ներողամտություն, հարգանք, ուշադրություն, բարություն, ողորմածություն և կարեկցանք, պտուղները կրկին նկատելի կլինեն և դրանք կլինեն հավերժ հատուցվող: Դրանք կլինեն դրական, քաղցր ու սքանչելի: Եվ երբ ողորմածություն է ցույց տրվում և ուսուցանվում ծնողների կողմից, այն կկրկնվի հաջորդ սերնդի կյանքում և գործերում:

Ես խոսում եմ հայրերի և մայրերի հետ ամենուրեք մի աղերսանքով, որ մեր տներում կոպտությունը թողնենք մեր ետևում, սանձենք մեր բարկությունը, ցածրացնենք մեր ձայնը և գործենք ողորմածությամբ, սիրով ու հարգանքով մեկս մյուսի հանդեպ:23

Հնում ասում էին.«Մեղմ պատասխանը կհանգստացնէ բարկութիւնը» Առակ. 15.1:) Մենք հազվադեպ ենք տհաճության մեջ ընկնում, երբ մեղմ ենք խոսում: Միայն այն դեպքում, երբ մենք բարձրացնում ենք մեր ձայնը, թռչում են կայծերը և հողի փոքրիկ բլրակները դառնում են հակառակության մեծ լեռներ: … Երկնքի ձայնը մեղմ ցածր ձայն է [տես 1 Թագ. 19.11–12], նմանապես, տնային խաղաղության ձայնը հանդարտ ձայն է:24

Իհարկե, ընտանիքներում կարգ ու կանոնի կարիք կա: Բայց կարգ ու կանոնը խստությամբ, դաժանությամբ, անխուսափելիորեն տանում են ոչ թե ուղղվելու, այլ ավելի շուտ զայրույթի և դառնության: Այն չի բժշկում ոչինչ և միայն բարդացնում է խնդիրը: Այն դատապարտված է ձախողման:25

Չկա սիրո կարգուկանոնի նման ոչ մի կարգուկանոն ողջ աշխարհում: Այն ունի իր ուրույն կախարդանքը:26

Եկեք անընդհատ աշխատենք զորացնել մեր ընտանիքները: Թող ամուսիններն ու կանայք զարգացնեն միմյանց հանդեպ բացարձակ հավատարմության ոգին: Եկեք չմտածենք միմյանց վերաբերյալ, թե այդպես էլ պետք է լիներ, այլ եկեք անընդհատ աշխատենք դաստիարակել սիրո և հարգանքի ոգի միմյանց հանդեպ:27

Ով Աստված, մեր Հավերժական Հայր, օրհնիր ծնողներին սովորեցնել սիրով, համբերությամբ ու քաջալերանքով նրանց, ովքեր ամենաթանկն են՝ երեխաներին, ովքեր Քո մոտից են եկել, որպեսզի նրանք միասին կարողանան անվտանգ լինել և ուղղորդվել դեպի բարին և զարգացման ընթացքում բերեն օրհնություններ աշխարհին, որի մասն են նրանք լինելու:28

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Նախագահ Հինքլին ուսուցանել է, որ ընտանիքն «ընդգրկում է՝ ամենասրբազանը բոլոր հարաբերություններից» (բաժին 1): Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն ազդել ընտանիքի անդամների հետ մեր փոխհարաբերությունների վրա։ Ինչպե՞ս կարող է այն ազդել մեր ժամանակի և գործերի առաջնահերթությունները սահմանելիս:

  • Ինչո՞ւ պետք է ծնողները «իրենց լավագույն ջանքերը նվիրաբերեն իրենց երեխաներին ավետարանի սկզբունքներն ուսուցանելուն»: (Տես բաժին 2:) Ինչպե՞ս է ավետարանի ուսուցումն օրհնել ձեր ընտանիքը: Ինչպե՞ս կարող են ծնողները բարելավել իրենց ջանքերը՝ օգնելու իրենց երեխաներին ավետարանով ապրելու համար:

  • Վերանայեք Նախագահ Հինքլիի ուսմունքները ընտանեկան աղոթքի օրհնությունների մասին (տես բաժին 3): Ինչո՞ւ եք կարծում, որ ընտանեկան աղոթքն օրհնություններ է բերում: Ինչպիսի՞ օրհնություններ եք ստացել ձեր ընտանիքի հետ կանոնավոր աղոթելու արդյունքում: Ի՞նչ ենք մենք կորցնում, եթե անտեսում ենք ընտանեկան աղոթքը:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Գորդոն Բ. Հինքլիի ընտանեկան երեկոյի փորձառությունից, երբ նա փոքրիկ տղա էր: (Տես բաժին 4:) Ի՞նչ օրհնություններ են եկել ձեզ և ձեր ընտանիքին ընտանեկան երեկոների միջոցով:

  • Վերանայեք Նախագահ Հինքլիի պատմությունը քաղցր սպիտակ ակացիայի ծառի մասին (տես բաժին 5): Ի՞նչ կիրառումներ կարող է այս պատմությունն ունենալ ձեզ համար::

  • Ինչպե՞ս կարող է Նախագահ Հինքլիի ուսմունքների բաժին 6-ն օգնել այն երեխայի ծնողներին, ով շեղվել է: Ի՞նչ եղանակներով ծնողները և մյուսները կարող են օգնության հասնել սիրով:

  • Ինչո՞ւ է կարևոր ծնողների համար կարգավարժել իրենց երեխաներին սիրով, և ոչ թե բարկությամբ: Ի՞նչ կարող ենք մենք անել որպես ծնողներ սիրով կարգավարժելու համար: Ինչպե՞ս կարող են ընտանիքի անդամները զարգացնել սիրո և հարգանքի ոգի միմյանց հանդեպ: (Տես բաժին 7:)

Առնչվող սուրբ գրություններ

Երկրորդ Օրինաց 11.19, Ենովս 1.1–5, Մոսիա 4.14–15, Ալմա 56.45–48,3 Նեփի 18.21, տես նաև «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129:

Օգնություն ուսուցչին

«Ձեզ կարող է թվալ, թե հասկացողության պակաս ունեք այն սկզբունքի հետ կապված, որը պատրաստվում եք ուսուցանել: Սակայն, մինչ դուք աղոթքով ուսումնասիրում եք այն, ձգտում եք ապրել դրանով, պատրաստվում եք սովորեցնել այն և այնուհետև կիսվում եք դրանով ուրիշների հետ, ձեր անձնական վկայությունը ամրանում և խորանում է» (Teaching, No Greater Call [1999], 19):

Հղումներ

  1. In Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 333.

  2. M. Russell Ballard, in “Today’s Family: Proclamation Still a Clarion Call,” lds.org/prophets-and-apostles/unto-all-the-world/proclamation-on-family-is-still-a-clarion-call; accessed May 12, 2015.

  3. “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 101.

  4. “Pillars of Truth,” Ensign, Jan. 1994, 5.

  5. Teachings of Gordon B. Hinckley (1997), 208.

  6. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2: 2000–2004 (2005), 387.

  7. First Presidency letter, Feb. 11, 1999, in “Policies, Announcements, and Appointments,” Ensign, June 1999, 80.

  8. “Pillars of Truth,” 5.

  9. “To Single Adults,” Ensign, June 1989, 74.

  10. “Stand Strong against the Wiles of the World,” 99.

  11. “Behold Your Little Ones,” Ensign, June 2001, 5.

  12. Cornerstones of a Happy Home (pamphlet, 1984), 10–11.

  13. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2, 402.

  14. In Conference Report, Oct. 1965, 51.

  15. Teachings of Gordon B. Hinckley, 212.

  16. “Four Simple Things to Help Our Families and Our Nations,” Ensign, Sept. 1996, 6–7.

  17. “Great Shall Be the Peace of Thy Children,” Ensign, Nov. 2000, 52.

  18. “These, Our Little Ones,” Ensign, Dec. 2007, 8.

  19. “Inspirational Thoughts,” Ensign, Aug. 1997, 4.

  20. Teachings of Gordon B. Hinckley, 54.

  21. “Four Simple Things to Help Our Families and Our Nations,” 8.

  22. “Bring Up a Child in the Way He Should Go,” Ensign, Nov. 1993, 60.

  23. “Blessed Are the Merciful,” Ensign, May 1990, 70.

  24. “Except the Lord Build the House …” Ensign, June 1971, 72.

  25. “Behold Your Little Ones,” 4.

  26. “The Environment of Our Homes,” Ensign, June 1985, 6.

  27. “Thanks to the Lord for His Blessings,” Ensign, May 1999, 88–89.

  28. “Bring Up a Child in the Way He Should Go,” 60.