Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 22. Հայրը և Որդին հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին


Դաս 22

Հայրը և Որդին հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին

Նախաբան

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագիրը հայտարարում է. «Ներկայիս աշխարհում [Հիսուս Քրիստոսը] և Նրա Հայրը հայտնվեցին պատանի Ջոզեֆ Սմիթին` վաղուց խոստացված «ժամանակների լիության տնտեսության» սկիզբը դնելով (Եփեսացիս 1.10)» (Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 3): Այս դասում կքննարկվի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետության մեջ Առաջին Տեսիլքի և այդ տեսիլքում Փրկչի կենտրոնական դերի վրա: Այս դասը նաև կշեշտի, որ Առաջին Տեսիլքն ուսումնասիրելը կամրացնի մեր հավատքն առ Հայր Աստված և Հիսուս Քրիստոս:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Gordon B. Hinckley, “The Marvelous Foundation of Our Faith,” Ensign or Liahona, Nov. 2002, 78–81.

  • Dieter F. Uchtdorf, “The Fruits of the First Vision,” Ensign or Liahona, May 2005, 36–38.

  • Neil L. Andersen, “Joseph Smith,” Ensign or Liahona, Nov. 2014, 28–31.

Ուսուցանման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.14-17

Ջոզեֆ Սմիթը տեսնում է Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին

Հաստատեք այս դասի համատեքստը՝ արագ վերանայելով Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.5-12-ը: Այնուհետև խնդրեք ուսանողներին նմանեցնել այս հատվածը մեր օրերին՝ մատնանշելով Ջոզեֆ Սմիթի ճշմարտությունը փնտրելու փորձառության և մեր օրերում ճշմարտությունը փնտրողների փորձառությունների միջև նմանությունները: (Պատասխանները պետք է ընդգրկեն հետևյալը. Շատ վիճաբանություն կար տարբեր եկեղեցիների մեջ: Ջոզեֆ Սմիթը տրամաբանությամբ կամ բանականությամբ չէր կարողանում իմանալ, թե որ եկեղեցին էր ճշմարիտ: Կրոնական ղեկավարները սուրբ գրությունների նույն հատվածները տարբեր կերպ էին մեկնաբանում:)

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․14–15 հատվածները: Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Սատանան փորձում խանգարել Ջոզեֆ Սմիթի աղոթքին: (Պատասխանները կարող են ընդգրկել հետևյալը. Սատանան ճանաչում էր Ջոզեֆ Սմիթին դեռ նախաերկրային աշխարհից և գիտեր, որ Ջոզեֆի նախակարգված առաքելությունն էր՝ օգնել վերականգնել ճշմարտությունը երկրի վրա: Սատանան փորձում էր կանխարգելել դա:)

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ջոզեֆ Սմիթ— Պատմություն 1․16-17 հատվածը և գրի առնել Ջոզեֆ Սմիթի վկայությունից բխող վարդապետությունները։ Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց բացահայտած վարդապետություններով։

Կարող եք ցուցադրել Յոթանասունից Երեց Քրիստոֆել Գոլդենի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Քրիստոֆել Գոլդեն

«Մարգարեն գրել է. «Ես տեսա երկու Անձնավորություն, ինձնից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին.Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան: [Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17]:

Պատանի Ջոզեֆի այս փորձառությունը, որին հետևեցին շատ ուրիշ տեսիլքներ և հայտնություններ, բացահայտում է, որ Աստված իրականում գոյություն ունի. Հայրը և Իր Որդին` Հիսուս Քրիստոսը, երկու առանձին և տարբեր էակներ են. մարդը ստեղծվել է Աստծո պատկերով. մեր Երկնային Հայրը բառացիորեն Հիսուս Քրիստոսի հայրն է. Աստված շարունակում է Իրեն հայտնի դարձնել մարդուն; Աստված միշտ մոտ է և հետքրքրված է մեզանով. Նա պատասխանում է մեր աղոթքներին» (Հայրը և Որդին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 100):

  • Ինչպե՞ս կնկարագրեիք Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքի կարևորությունը Վերջին Օրերի Սրբերի աստվածաբանության մեջ: (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք հետևյալը. Հոր և Որդու մասին Ջոզեֆ Սմիթի տեսիլքը շատ կարևոր ճշմարտություններ վերականգնեց Երկրի վրա:)

  • Ինչպե՞ս կնկարագրեիք Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքի առնչությունն այսօր ճշմարտություն փնտրողների հետ:

Ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մեր ողջ կարգավիճակը հիմնված է փառահեղ Առաջին Տեսիլքի վավերականության վրա։ … Այն, ինչի վրա հիմնում ենք մեր վարդապետությունը, այն, ինչ ուսուցանում ենք, այն, ինչով մենք ապրում ենք, ավելի շատ կարևորություն չունի, որքան այդ սկզբնական հայտարարությունը։ Ես հաստատում եմ, որ եթե Ջոզեֆ Սմիթը խոսել է Հայր Աստծո և Նրա սիրելի Որդու հետ, ապա մնացած բաները, որ նա ասել է, ճշմարիտ է։ Դա այն սղնին է, որի վրա հիմնվում է այն դարպասը, որը տանում է դեպի փրկության ուղին և հավերժական կյանքը» («Ի՞նչ են մարդիկ հարցնում մեր մասին» Ensign, Nov. 1998, 71):

  • Ինչո՞ւ է «որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մեր ողջ կարգավիճակը» հիմնված փառահեղ Առաջին Տեսիլքի վավերականության վրա։ (Ուսանողները պետք է հասկանան, որ եթե Ջոզեֆ Սմիթի պատմությունը սուտ է, ուրեմն Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնում տեղի չի ունեցել, իսկ, եթե Ջոզեֆ Սմիթի պատմությունը ճիշտ է, ապա Վերականգնում տեղի է ունեցել և վերականգնված ավետարանը ճիշտ է:)

  • Ինչպե՞ս եք դուք Առաջին Տեսիլքի ճշմարտացիության մասին վկայություն ստացել:

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել Առաջին Տեսիլքի ճշմարտացիության մասին նորոգված հաստատում փնտրելու համար: Կարող եք կիսվել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ խոսքերով.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Երիտասարդներին, ովքեր լսում են ինձ այսօր կամ հետագայում կկարդան այս խոսքերը, ես հատուկ կոչ եմ անում Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին անձնական վկայություն ձեռք բերել: … Թանկագին Մարգարիտում կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը: … Դա Ջոզեֆի վկայությունն է այն մասին, ինչ իրականում տեղի է ունեցել: Հաճախ կարդացեք այն: Կարող եք ձեր ձայնով ձայնագրել Ջոզեֆ Սմիթի վկայությունը, պարբերաբար լսել այն և կիսվել դրանով ընկերների հետ: Մարգարեի վկայությունը ձեր ձայնով լսելը կօգնի բերել վկայությունը, որ դուք փնտրում եք» («Ջոզեֆ Սմիթ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 30):

Նախքան շարունակելը, բացատրեք ուսանողներին, որ այս տնտեսության մեջ Փրկիչը միայն Առաջին Տեսիլքի ժամանակ չի հայտնվել Ջոզեֆ Սմիթին և մյուսներին: Օրինակ,Վերականգնման վաղ օրերին Հիսուս Քրիստոսը մի քանի անգամ հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու այլ ղեկավարներին (օրինակ, տես ՎևՈւ 76.22-24, 110.1-10):

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.17-20

«Սա է իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»:

Ուսանողներին հանձնարարեք վերանայել Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․17, և հարցրեք նրանց, թե ինչ արեց Երկնային Հայրը, երբ հայտնվեց Ջոզեֆ Սմիթին։ (Նա ներկայացրեց Իր Որդուն:) Կարող եք նաև հարցնել ուսանողներին, թե արդյոք մտածել են ինչու է կարևոր Առաջին Տեսիլքի այս առանձնահատուկ մասը: Ձեր ուսանողների համար կարդացեք Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի (1876–1972) հետևյալ միտքը.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Անկումից ի վեր ողջ հայտնությունը եկել է Հիսուս Քրիստոսի միջոցով: … Անկումից ի վեր Հայրը երբեք մարդու հետ անմիջականորեն և անձնապես չի շփվել, և նա հայտնվել է միայն Որդուն ներկայացնելիս և Նրա մասին վկայելիս» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:27):

Երբ Ադամը Եդեմի պարտեզում էր, նա մեր Հավերժական Հայր Աստծո ներկայության մեջ էր գտնվում: Անկումից հետո նա արտաքսվեց Հոր ներկայությունից: … Այնուհետև, սուրբ գրությունների համաձայն, Հիսուս Քրիստոսը դարձավ Ադամի և նրա զավակների Բարեխոսը [տես Ա Հովհաննես 2.1; ՎևՈւ 29.5; 110.4], և նաև նրանց Միջնորդը [Ա Տիմոթեոս 2.5; Եբրայեցիս 9.15] կանգնելով մարդկանց և Հավերժական Հոր միջև, աղերսելով մեզ համար: Այդ պահից ի վեր Հիսուս Քրիստոսն առաջնորդեց իր ծառաներին Երկրի վրա և մարգարեներին հայտնություն ու առաջնորդություն տվեց: Եթե Ջոզեֆ Սմիթը խաբեբա լիներ … երբեք չէր հայտարարի, որ Հայրը ներկայացրեց Որդուն, և խնդրեց նրան իր հարցն ուղղել Որդուն, և Որդին էր, որ պատասխանեց» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 3:58):

  • Առաջին տեսիլքում, երբ Ջոզեֆ Սմիթը հարցրեց, թե որ աղանդն էր ճշմարիտ, այդ Անձնավորություններից ո՞ր մեկը պատասխանեց նրա հարցին:

  • Ըստ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի, ինչո՞ւ Ջոզեֆ Սմիթը կարևոր համարեց արձանագրել, որ Երկնային Հայրը ներկայացրեց Հիսուս Քրիստոսին և այդ ժամանակ Հիսուս Քրիստոսը պատասխանեց Ջոզեֆի հարցերին: (Ուսանողները պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Ադամի և Եվայի անկումից ի վեր, բոլոր հայտնությունները եկել են Հիսուս Քրիտոսի միջոցով:)

  • Ինչպե՞ս է հայտնության այս եղանակը հասկանալն օգնում ձեզ վստահել Մարգարեի տեսիլքի մասին պատմության ճշմարտացիությանը:

Առաջին տեսիլքն օգնում է մեզ առ Հիսուս Քրիստոս հավատք զարգացնել:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Այսպես է Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքն օրհնում մեր անձնական կյանքը, մեր ընտանիքի կյանքը և, ի վերջո, ողջ մարդկային ընտանիքը, և մենք սկսում ենք հավատալ Հիսուս Քրիստոսին՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայության շնորհիվ: Մարդկության պատմության ընթացքում մարգարեներն ու առաքյալները Ջոզեֆի նման աստվածային հայտնություններ են ունեցել: …

… Բոլոր այդ հին ու նոր հայտնությունները, ամեն արդարակեցության և հույսի աստվածային աղբյուրին հավատացողներին տանում են դեպի Աստված` մեր Երկնային Հայրը, և Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը: …

Մարգարե Ջոզեֆի անձնական վկայության և Առաջին Տեսիլքի իրականության հանդեպ մեր հավատքի, խորը և անկեղծ ուսումնասիրության և աղոթքի միջոցով մենք կօրհնվենք հաստատուն հավատքով առ աշխարհի Փրկիչը, ով խոսեց Ջոզեֆի հետ «հազար ութ հարյուրքսան թվականի վաղ գարնան գեղեցիկ ու պարզ օրվա մի առավոտ» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.14)» (“The Fruits of the First Vision,” Ensign or Liahona, May 2005, 38):

  • Ըստ Նախագահ Ուխդորֆի, ի՞նչ օրհնություն է գալիս Առաջին Տեսիլքի մասին իմանալու արդյունքում: (Թեպետ ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, նրանք պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքը․ Առաջին Տեսիլքի մասին իմանալով մենք ավելի մեծ հավատք ենք զարգացնում առ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը:)

  • Ինչպե՞ս է Ջոզեֆ Սմիթին կատարած Հոր և Որդու այցելության մասին սովորելը խորացնում Նրանց հանդեպ մեր հավատքը: (Պատասխանները կարող են ընդգրկել հետևյալը՝ Առաջին տեսիլքը ևս մեկ վկայություն է, որ Նրանք ապրում են. դա կրկին անգամ հավաստիացնում է մեզ, որ Նրանք հետաքրքրված են մարդու գործերով. դա ապացուցում է, որ Նրանք լսում և պատասխանում են աղոթքներին:)

  • Ի՞նչ դեր է խաղում Առաջին տեսիլքը Վերականգնման մասին ձեր վկայության մեջ:

  • Ի՞նչ կարող եք անել առաջիկա շաբաթվա ընթացքում, որպեսզի Առաջին Տեսիլքի վերաբերյալ ձեր վկայությունն ամրացնեք կամ հաստատեք:

Ուսանողներին հորդորեք առաջիկա օրերին որոշ ժամանակ հատկացնել՝ խորհելով և աղոթելով Առաջին տեսիլքի մասին: Հանձնարարեք նրանց գրի առնել Ջոզեֆ Սմիթի սուրբ փորձառության մասին իրենց մտքերն ու զգացմունքները:

Ուսանողի ընթերցարան