Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 14. Հիսուսը Քրիստոսը Մեսիան է


Դաս 14

Հիսուս Քրիստոսը Մեսիան է

Նախաբան

Հին Կտակարանի մարգարեները վկայել են Մեսիայի գալստյան մասին, ով Դավիթ թագավորի հետնորդն էր և պետք է ազատեր Իր ժողովրդին: Հիսուս Քրիստոսը «Հին Կտակարանի Մեծ Եհովան էր, Նոր կտակարանի՝ Մեսիան» («Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2): Այս դասի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն Հիսուս Քրիստոսի մասին Հին Կտակարանի մարգարեությունները և կբացահայտեն, ինչպես են որոշ անհատներ արձագանքել՝ կանգնելով Հիսուս Քրիստոսին որպես Մեսիա ընդունելու կամ մերժելու հարցի առաջ:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • G. Homer Durham, “Jesus the Christ: The Words and Their Meaning,” Ensign, May 1984, 14–16.

  • “The Divine Mission of Jesus Christ: Messiah,” Ensign or Liahona, Aug. 2014, 7.

Ուսուցանման առաջարկներ

Եսայիա 61.1–2; Ղուկաս 4.16–24

Հիսուսը հայտարարում է, որ Ինքը Մեսիան է

Հարցրեք ուսանողներին, թե երբևէ ունեցել են երկար սպասված հայտարարությունը լսելու կամ երկար սպասված ընկերոջ կամ ընտանիքի անդամի ժամանումը տեսնելու փորձ: Ուսանողներին տեղեկացրեք, որ այսօրվա դասը բացահայտում է հնում Հրեաների մեջ տեղի ունեցած նմանատիպ փորձառությունը: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եսայիա 61.1–2 հատվածը: Այնուհետև հարցրեք.

  • Ո՞ւմ մասին է այս մարգարեությունը:

Ցուցադրեք “Jesus Declares He Is the Messiah” (3:24) տեսանյութը՝ Հիսուս Քրիստոսի կյանքը Աստվածաշնչյան տեսաշարից: (Դասից առաջ ներբեռնեք և դիտեք տեսանյութը:) Խնդրեք ուսանողներին տեսանյութը դիտելու ընթացքում անցնել Ղուկաս 4.16-21 հատվածի վրայով:

Դիտումից հետո հարցրեք.

  • Ինչպե՞ս կամփոփեիք այդ օրը Նազարեթում հղած Փրկչի ուղերձը: (Երբ ուսանողները կպատասխանեն, հավաստիացեք, որ քննարկումը կենտրոնանում է 18-րդ հատվածի և 21-րդ հատվածի վրա:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ են նշանակում՝ «օծեց ինձ» և «այսօր այս գիրքը կատարուեցավ ձեր ականջներումը» արտահայտությունները: (Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ Մեսիա և Քրիստոս բառերը երկուսն էլ նշանակում են «Օծյալ», հանձնարարեք նրանց կարդալ Սուրբ գրքերի ուղեցույցում տրված «Մեսիա»-ի բացատրությունը (տես scriptures.lds.org):

  • Ինչպե՞ս Հիսուսն իրագործեց Եսայիայի մարգարեությունը, որտեղից Նա մեջբերեց (տես 18-19 հատվածը):

Մատթեոս 21․1-11

Հիսուս Քրիստոսը եկավ որպես Մեսիա

Գրատախտակի վրա ցուցադրեք կամ գրեք սուրբ գրքերի հետևյալ հղումները և հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրելու համար ընտրել մեկ կամ երկու հատված: Երբ ուսանողները համեմատեն կամ հակադրեն իրենց ընտրած հատվածները, խնդրեք նրանց մտածել, թե ինչու են այդ հատվածները խմբավորվել միասին և ինչ են դրանք ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին:

Եսայիա 7.14; Մատթեոս 1.21–23

Միքիա 5.2; Ղուկաս 2.4–7

Զաքարիա 9.9; Մատթեոս 21.6–11; Հովհաննես 12.12–15

Սաղմոս 22.16, 18; Մատթեոս 27.35

Եսայիա 53.9; Մատթեոս 27.59–60; Հավհաննես 19.18, 38–42

Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով: (Տարբեր բառեր օգտագործելու հետ մեկտեղ ուսանողները պետք է հասկանան, որ Հիսուս Քրիստոսը եկավ, ապրեց և մահացավ՝ կատարելով մեսիական մարգարեությունները:) Ընդգծեք, որ այս ճշմարտությունը հայտարարեց Փրկիչը Նազարեթում: Բարձրաձայն կարդացեք Ղուկաս 4.28–29 հատվածը: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս Նազարեթի ժողովարանում մարդիկ արձագանքեցին Հիսուսի հայտարարությանը:

Ասացեք ուսանողներին, որ մի քանի տարի անց Երուսաղեմում մի քանի մարդիկ այլ կերպ արձագանքեցին Հիսուսին: Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 21.1–11: Նախքան ուսանողները կկարդան, հորդորեք դասարանին պատկերացնել, որ ներկա են գտնվում այդ հատվածում նկարագրված իրադարձությանը: Ուսանողներին բացատրեք, որ երբ սովորեն պատկերացնել այն, ինչ տեղի է ունենում սուրբ գրքերում, նրանք Սուրբ Հոգուն իրենց ուսուցանելու լրացուցիչ հնարավորություններ կտան:

  • Ինչո՞ւ Երուսաղեմի ժողովուրդն այդպես արձագանքեց: (Նրանք Հիսուսի մեջ տեսան երկար սպասված Մեսիային:)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս դուք կարձագանքեիք։

Ուշադրությունը հրավիրեք Ովսաննա բառի վրա հատված 9-ում, ապա տվեք հետևյալ բացատրությունը.

«[Ովսաննան] Եբրայերեն բառ է և նշանակում է «խնդրում ենք փրկիր մեզ» և օգտագործվում է գովքի և աղաչանքի ժամանակ:

… Երուսաղեմ Տիրոջ հաղթական մուտքի ժամանակ բազմություններն աղաղակում էին «Ովսաննա» և դափնու ճյուղեր նետում Հիսուսի ոտքերի առաջ, այդպիսով ցույց տալով, որ հասկանում են, որ Հիսուսը այն նույն Տերն էր, ով հնում ազատել էր Իսրայելին (Սաղ. 118.25-26, Մատթ. 21.91 15, Մարկոս 11.9-10, Հովհաննես 12.13): Այդ մարդիկ Քրիստոսի մեջ տեսնում էին երկար սպասված Մեսիային: Ովսաննա բառը դարձել է բոլոր դարերում Մեսիային մեծարելու խոսք (1 Նե. 11.6, 3 Նե. 11.14-17): Ովսաննա բացականչությունը օգտագործվել է Կիրթլենդի Տաճարի նվիրագործման ժամանակ (ՎևՈւ 109.79) և այժմ կիրառվում է նաև ժամանակակից տաճարների նվիրագործման ժամանակ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Ովսաննա», scriptures.lds.org):

Կարող եք ցուցադրել մեսիական մարգարեությունների հետևյալ նպատակները (adapted from Bruce R. McConkie, The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 28–32).

  1. Մեսիական մարգարեությունների օգնությամբ Հիսուս Քրիստոսի ծննդից առաջ ապրողները կարողացան հավատալ Նրան և դրա շնորհիվ փրկություն ձեռք բերել (տես 1 Նեփի 10.4-6; 2 Նեփի 25.18-20, 26; Մոսիա 3.13):

  2. Մեսիական մարգարեությունների շնորհիվ Քրիստոսի օրերին ապրողները հասկացան, որ Նա ի կատար ածեց այդ մարգարեությունները, որն էլ օգնեց նրանց փրկություն ձեռք բերել (տես Հովհաննես 4.25, 29):

  3. Մեսիական մարգարեությունները Հիսուս Քրիստոսի երկրային ծառայությունից հետո ապրողներին օգնում են իմանալ, որ Նա ի կատար ածեց մարգարեությունները, այսպիսով՝ օգնելով նրանց փրկություն ձեռք բերել (տես Գործք 3.12–18; 26.22–23):

  • Այդ երեք նպատակները դիտարկելով, ինչպե՞ս դա ձեզ կօգնի սովորել սուրբ գրություններում բացահայտել մեսիական մարգարեությունները և տեսնել Քրիստոսին որպես այդ նպատակներն իրագործող:

Հովհաննես 6․5-69

Հետևել Հիսուս Քրիստոսին որպես Մեսիա

Կրկնեք, որ Նոր Կտակարանի ժամանակներում Հրեաները հավատում էին, որ մի օր Դավթի տոհմից գալու էր Մեսիան և փրկելու է Իր ժողովրդին: Շատերը հավատում էին, որ Նա ազատելու էր իրենց Հռոմեական գերությունից, ինչպես Եհովան էր ազատել Իսրայելցիներին Եգիպտոսից:

Խնդրեք ուսանողներին թռուցիկ կերպով արագ կարդալ Հովհաննես 6.5-15 հատվածում տրված պատմությունը: Հարցրեք.

  • Այս պատմության մեջ ի՞նչ հրաշք գործեց Հիսուսը:

  • Ինչպե՞ս կնկարագրեիք մարդկանց արձագանքը հատված 14–15-ում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք այդպես արձագանքեցին։

Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. Մակքոնկիի (1915–1985) հետևյալ մտքերով.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Ռաբբիների կողմից ուսուցանվող և հասարակական մտքի մեջ խորը արմատավորված մի ավանդույթ կար, որ երբ Մեսսիան գար, իրենց կերակրելու էր երկնքից իջած հացով» (The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 2:367):

Բացատրեք, որ ինչպես երբ Եհովան մանանայով կերակրեց Իսրայելի զավակներին (տես Ելից 16), այնպես էլ երբ Հիսուսը կերակրեց բազմությանը հինգ գարու հացով և երկու ձկով, շատերը Նրա գործած հրաշքը ընդունեցին որպես նշան, որ Նա էր Մեսիան:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 6.31–32, 49–53, 60, 66: Դասարանին խնդրեք հետևել նրանց և ուշադրություն դարձնել, թե ինչպես էին մարդիկ արձագանքում Հիսուսին հաջորդ օրը և ինչպես էր Նա արձագանքում նրանց:

  • Ձեր կարծքիքով, ինչո՞ւ այդ օրը շատերը մերժեցին Հիսուսին:

  • Ի՞նչ նրանք չկարողացան հասկանալ: (Հիսուսը հոգևոր կյանքի աղբյուրն էր. Նա Կյանքի Հացն էր:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 6․67-69 հատվածը։ Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ հաստատեց Պետրոսի վկայությունը հատված 69-ում:

  • Փրկչի մասին Պետրոսի վկայությունն ինչպե՞ս ազդեց նրա կյանքի վրա։

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը և խնդրեք ուսանողներին բացատրել, ինչպես իրենք կավարտեին այն. Եթե մենք Հիսուս Քրիստոսին ընդունենք որպես Մեսիա, այդ դեպքում _________________________ :

Մի քանի պատասխաններ լսելուց հետո, հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի (1873–1970) հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյ

«Այն, ինչ ձեր սրտում անկեղծորեն մտածում եք Քրիստոսի մասին, կորոշի ով եք դուք, որն էլ մեծապես կորոշի ինչպիսին կլինեն ձեր գործերը: Ոչ ոք չի կարող ուսումնասիրել այս աստվածային անձնավորությանը, ընդունել նրա ուսմունքները և միևնույն ժամանակ չգիտակցել ներքուստ իր վրա թողած վեհացնող և մաքրագործող ազդեցությունը (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 7):

Ուսանողներին ժամանակ հատկացրեք, որպեսզի գրի առնեն՝ ինչ են իրենք մտածում Քրիստոսի մասին: Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով:

Ուսանողներին հորդորեք մտածել, թե ինչ կարող են իրենք անել այս շաբաթ՝ առ Հիսուս Քրիստոս իրենց հավատքը դրսևորելու համար:

Ուսանողի ընթերցարան