Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 20. Փրկիչը ծառայեց Իր «ուրիշ ոչխարներին»


Դաս 20

Փրկիչը ծառայեց Իր «ուրիշ ոչխարներին»

Նախաբան

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հայտարարում է Փրկիչը «ծառայեց հնադարյան Ամերիկայի Իր «ուրիշ ոչխարներին» (Հովհաննես 10.16)» (Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 3, տես նաև 3 Նեփի 11.1–17): Մորմոնի Գրքում ուսումնասիրելով Փրկչի ծառայության մասին, մենք սովորում ենք ինչպես է Նա ծառայում Իր աշակերտներին ամեն ազգի մեջ ձգտելով բարձրացնել և պաշտպանել նրանց մեկ առ մեկ:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ronald A. Rasband, “One by One,” Ensign, Nov. 2000, 29–30.

Ուսուցանման առաջարկներ

Հովհաննես 10.14–16; 3 Նեփի 15.16–21; 16.1–3

Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Հրեաներին Իր «ուրիշ ոչխարների» մասին

Նկար
աշխարհի քարտեզը

Ցուցադրեք գլոբուս կամ աշխարհի քարտեզ, և խնդրեք մի ուսանողի ցույց տալ, որտեղ է Հիսուս Քրիստոսն անցկացրել Իր ծառայությունը Հրեաների մեջ (որը մեր օրերի Իսրայելի պետությունն է Միջին Արևելքում): Խնդրեք ուսանողներին բացել Հովհաննես 10 գլուխը, արագ անցնել մի քանի հատվածներով, և գտնել ինչ ուսուցանեց Հիսուսն Իր և Իր հետևորդների հետ Իր հարաբերության մասին: Հանձնարարեք նրանց ներկայացնել իրենց գտածը: (Ուսանողները պետք է ներկայացնեն, որ Նա Բարի Հովիվն է, Նա ճանաչում է Իր ոչխարներին, նրանք ճանաչում են Նրա ձայնը, Նա հավաքում է նրանց Իր փարախը և այլն): Այնուհետև խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 10.14-16 հատվածը, իսկ դասարանին խնդրեք հետևել նրան: Հարցրեք ուսանողներին.

  • Ի՞նչ ասաց Փրկիչը Իր «ուրիշ ոչխարների» մասին:

  • Ովքե՞ր էին «ուրիշ ոչխարները», որոնց մասին ակնարկեց Հիսուսը:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 15.16-21-ը: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ կարևոր ճշմարտություններ հայտնեց Հիսուսը Նեփիացիներին Իր «ուրիշ ոչխարների» մասին: (Ճշմարտություններից մեկն այն է, որ երբ Հիսուսը խոսեց Հրեաների հետ «ուրիշ ոչխարների» մասին, Նա ի նկատի ուներ մյուս մարդկանց, ովքեր հետևել էին Իրեն, այդ թվում՝ Ամերիկայի մայրցամաքում ապրող Լեքիի հետնորդներին:)

  • Ինչո՞ւ Երուսաղեմի Հրեաները չգիտեին Նրա «ուրիշ ոչխարների» մասին:

Քարեզի վրա ցույց տվեք Ամերիկաները, և ապա հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 16.1-3 և Մոսիա 27.30: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հարցրեք.

  • Ուրիշ որտե՞ղ Փրկիչն ասաց, որ կհայտնվի Իր ժողովրդին:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Փրկիչն այցելելու էր Իր «ոչխարներին» այլ ազգերի մեջ: (Պարզաբանեք, որ թեպետ Փրկիչն անձնապես այցելել է այլ ժողովրդի կամ ազգերի, հաճախ Փրկիչը հայտնվում է Սուրբ Հոգու ծառայությամբ: Ուսանողների համար շեշտեք, որ Իր ոչխարներին ծառայելով Հիսուսը օգնում էր իրագործել նրանց հավաքելու և Նրա ներկայություն վերադարձնելու Իր Հոր ուխտը:)

Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը սիրում է մեզ բոլորիս և կհայտնվի բոլոր նրանց, ովքեր կհամարվեն Իր ոչխարների թվին: Նա ձգտում է հավաքել Երկնային Հոր բոլոր զավակներին, որտեղ էլ նրանք գտնվեն, և վերադարձնել Հոր ներկայություն:

3 Նեփի 11.8–17

Հիսուս Քրիստոսն անհատապես ծառայում է Իր հետևորդներին

Բարձրաձայն կարդացեք 3 Նեփի 11.8–17 և խնդրեք ուսանողներին հետևել ձեզ և պատկերացնել՝ իբր գտնվում են Բաունթիֆուլ երկրի տաճարում: Կարդալուց հետո, հարցրեք ուսանողներին, թե ինչն է առավել տպավորվություն գործել նրանց վրա այդ հատվածում տրված Փրկչի խոսքերի և գործերի վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում ուղղեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կուզենար Հիսուս Քրիստոսը, որ այդ օրը տաճարում հավաքված բազմությունը սովորեր Իր մասին: (Մյուս ճշմարտությունների թվում ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալը. Փրկիչը ծառայում է Իր հետևորդներին «մեկ առ մեկ» [3 Նեփի 11.15; տես նաև 3 Նեփի 17.21]:)

Հաշվի առնելով որ բազմության մեջ 2 500 մարդ կար (տես 3 Նեփի 17.25), այն փաստը, որ Փրկիչը յուրաքանչյուրին թույլ տվեց շոշափել Իր կողերի, ձեռքերի և ոտքերի վերքերը, ի՞նչ է մեզ սովորեցնում մեր հանդեպ Նրա հոգատարության մասին:

  • Ինչպե՞ս է 3 Նեփի 11.14 հատվածում տրված Հիսուս Քրիստոսի հրավերը վերաբերում մեզանից յուրաքանչյուրին այսօր:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս ձեզ վրա կազդեր այն, որ դուք կարողանայիք տեսնել և շոշափել Փրկչի վերքերը:

Որպեսզի պատկերավոր կերպով ցույց տաք, որ Տերը հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով, կարող եք կիսվել Յոթանասունի Նախագահությունից Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի կողմից պատմած հետևյալ փորձառությամբ.

Նկար
Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ

«Մեր միսիայի վերջին ամիսներին, … մենք մի փորձառություն ունեցանք, որը մեկ անգամ ևս ուսուցանեց այն հիմնարար սկզբունքը, որ Աստված ճանաչում և սիրում է մեզանից յուրաքանչյուրին:

Երեց Նիլ Ա. Մաքսվելը Եկեղեցու ինչ-որ գործով գալիս էր Նյու Յորք Սիթի, և մեզ ասացին, որ նա նաև ցանկանում էր միսիայի համաժողով անցկացնել: Մենք անչափ ուրախ էինք, որ հնարավորություն ունեինք լսելու Տիրոջ ընտրյալ ծառաներից մեկին: Ինձ խնդրեցին ժողովի բացման աղոթքն ասելու համար ընտրել մեր միսիոներներից մեկին: Ես կարող էի ուղղակի հանձնարարել միսիոներներից մեկին աղոթքն ասել, սակայն զգացի, որ պետք է մտածեի և աղոթքով ընտրեի նրան, ում Տերը կհուշեր ինձ: Միսիոներների ցուցակն աչքի անցկացնելիս մի անուն առանձնացավ՝ Երեց Ջոզեֆ Ապիա Ակրայից, Գանա: Զգացի, որ Տերը ցանկանում էր, որ նա ասեր ժողովի աղոթքը:

Միսիայի համաժողովից առաջ Երեց Ապիայի հետ հերթական հարցազրույցն անցկացնելիս ես նրան ասացի, որ հուշում եմ ստացել, որ նա պետք է աղոթքն ասեր: Նրա աչքերը զարմանք և խոնարհություն էին արտահայտում, և նա սկսեց հոնգուր-հոնգուր արտասվել: Նրա պահվածքից զարմացած ես սկսեցի նրան հանգստացնել, որ ամեն ինչ կարգին է, եթե չի ցանկանում, կարող է չաղոթել, բայց նա ասաց, որ ուզում է աղոթել, և հուզմունքի պատճառը սերն է, որ տածում է Երեց Մաքսվելի հանդեպ: Նա ինձ պատմեց, որ այդ Առաքյալը շատ հատուկ նշանակություն ունի Գանայի Սրբերի և իր ընտանիքի համար: Երեց Մաքսվելը կանչել էր իր հորը որպես շրջանի նախագահ Ակրայում և կնքել իր հորը և մորը Սոլթ Լեյքի Տաճարում:

Ես տեղյակ չէի այն ամենից, ինչ պատմեցի այդ միսիոների կամ նրա ընտանիքի մասին, սակայն Տերը գիտեր և ոգեշնչել էր այդ միսիայի նախագահին մեկ միսիոների համար ապահովել հիշողություն և վկայություն կերտող փորձառություն ողջ կյանքի համար» (“One by One,” Ensign, Nov. 2000, 29–30):

Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որ վերանայեն 3 Նեփի 11.15–17-ը: Այնուհետև հարցրեք.

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն անձնապես ճանաչում են ձեզ:

  • Ի՞նչ արեց բազմությունը տաճարում Փրկչի աստվածային բնույթի մասին անձնական, անհատական վկայություն ստանալուց հետո:

Հարցրեք ուսանողներին, նրանցից ով կցանկանա վկայություն բերել Փրկչի և այն սիրո մասին, որ զգացել են Նրանից: Վկայեք, որ թեպետ մենք ինքներս չենք դիպչել Փրկչի ձեռքերին և ոտքերին, Նա դեռևս ծառայում է մեզ անձնապես: Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են շնորհակալություն հայտնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին այն սիրո համար, որ անձնապես զգացել են Նրանց հանդեպ:

3 Նեփի 11-28

Փրկիչը ծառայեց Նեփիացիների մեջ

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Փրկչի ծառայության այլ կարևոր կողմերը, նրանց մի քանի րոպե տվեք որպեսզի աչքի անցկացնեն գլխագրերը 3 Նեփի 11-28-ի համար: Խնդրեք դասարանին բացահայտել և գրի առնել Նեփիացիների մեջ Փրկչի կատարած ծառայության կարևոր տարրերը: Երբ ուսանողներն աշխատում են, շրջեք սենյակում և ստուգեք ինչ են կարողանում գտնել: Եթե ոմանք պատասխանը չեն գտնում, խրախուսեք նրանց նայել հետևյալ հատվածները (փակագծերում գրվածը միայն ուսուցչի օգտագործման համար է).

  • 3 Նեփի 11.19-27 (քահանայության իշխանություն շնորհեց Իր աշակերտներին)

  • 3 Նեփի 11.31-40 (հայտարարեց Իր վարդապետությունը)

  • 3 Նեփի 12–14 (ուսուցանեց Նոր Կտակարանի Իր նմանատիպ Լեռան քարոզը)

  • 3 Նեփի 17.5-25 (բժշկեց շատերին և ծառայեց երեխաներին)

  • 3 Նեփի 18.1-12 (սպասավորեց հաղորդությունը)

  • 3 Նեփի 19.19-29 (աղոթեց Նեփիացի տասներկու աշակերտների համար)

  • 3 Նեփի 20.24-29 (ուսուցանեց Իսրայելը հավաքելու Հոր ուխտի մասին)

  • 3 Նեփի 23 (պատվիրեց, որ որոշակի սուրբ գրություններ ավելացվեն Նեփիացիների հիշատակարաններին)

  • 3 Նեփի 27.1-10 (պատվիրեց, որ Եկեղեցին կոչվի Իր անունով)

Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, խնդրեք ուսանողներին կիսվել ինչ են գտել իրենց սուրբ գրություններում։ Երբ ուսանողները բացատրում են իրենց բացահայտած Փրկչի ծառայության տարրերը, կարող եք հետևյալ հարցերն օգտագործելով դասարանային քննարկում ծավալել.

  • Ի՞նչ ազդեցություն կարող էր թողնել Փրկչի այդ ծառայությունը մարդկանց վրա:

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ և ուսումնասիրել, թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը որպես ղեկավար կամ ուսուցիչ:

Խնդրեք ուսանողներին մտածել հետևյալ հարցի շուրջ և գրի առնել իրենց մտքերը.

  • Հաշվի առնելով այսօրվա դասի ընթացքում սովորածը, ձեր կարծիքով, ի՞նչ կցանկանար Երկնային Հայրը, որ դուք անեիք և Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելով ծառայեիք ձեր շուրջը գտնվողներին, այդ թվում՝ օտարներին, ընտանիքին, ընկերներին կամ նրանց, ում ծառայում եք ձեր Եկեղեցու կոչման բերումով:

Ավարտեք դասը՝ բերելով ձեր վկայությունը այսօրվա դասի ընթացքում ուսուցանված ճշմարտությունների վերաբերյալ։

Ուսանողի ընթերցարան