Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 110
նախորդ հաջորդ

Բաժին 110

Տեսիլքներ՝ հայտնված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Օլիվեր Քաուդերիին, Օհայոյի Կիրթլենդի տաճարում, 1836թ. ապրիլի 3-ին (History of the Church, 2.435–436): Առիթը եղավ Հանգստության օրվա ժողովը: Այս հայտնությունների իր արձանագրման նախաբանը Մարգարեն սկսում է հետևյալ խոսքերով. «Կեսօրին ես օգնեցի մյուս Նախագահներին՝ Տիրոջ Ընթրիքը Եկեղեցուն բաժանելիս, այն ստանալով Տասներկուսից, որոնց արտոնությունն էր այդ օրը պաշտոնավարել սրբազան սեղանի մոտ: Մատուցելով այս ծառայությունն իմ եղբայրներին՝ ես վերադարձա բեմ, իջեցված վարագույրների ետևը, և խոնարհվեցի, Օլիվեր Քաուդերի հետ, հանդիսավոր և ցածրաձայն աղոթքի մեջ: Աղոթքից վեր կենալուց հետո, հետևյալ տեսիլքը բացվեց մեզ երկուսիս» (History of the Church, 2.435):

1–10՝ Տեր Եհովան հայտնվում է փառքով և ընդունում է Կիրթլենդի Տաճարը, որպես իրեն տուն. 11–12՝ Մովսեսը և Եղիասը հայտնվում են և հանձնում իրենց բանալիներն ու տնտեսությունը. 13–16՝ Եղիան վերադառնում է և հանձնում իր տնտեսության բանալիները, ինչպես խոստացվել էր Մաղաքիայի միջոցով:

1 աՎարագույրը հեռացվեց մեր մտքերից, և մեր հասկացողության բաչքերը բացվեցին:

2 Մենք տեսանք Տիրոջը, ամբիոնի բազրիքի վրա կանգնած, մեր առաջ. և նրա ոտքերի տակ աղյուսապատ սաթագույն հատակ էր մաքուր ոսկուց:

3 Նրա աաչքերը կարծես կրակի բոցեր լինեին. նրա գլխի մազերը ճերմակ էին, ինչպես մաքուր ձյունը. նրա բդեմքը փայլում էր արևի պայծառությունից վառ. և նրա գձայնն ասես շառաչյուն մեծ ջրերի հնչում լիներ, այսինքն՝ դԵհովայի ձայնը, ասելով.

4 Ես եմ աառաջինը և վերջինը. ես նա եմ, ով բապրում է, ես նա եմ, ով սպանվել էր. ես ձեր գբարեխոսն եմ Հոր մոտ:

5 Ահա, ձեր մեղքերը աներված են ձեզ. դուք մաքուր եք իմ առաջ. հետևաբար, բարձրացրեք ձեր գլուխները և ցնծացեք:

6 Թող ձեր եղբայրների սրտերը ցնծան, և թող իմ ողջ ժողովրդի սիրտը ցնծա, որ իրենց զորությամբ ակառուցել են այս տունն իմ անվան համար:

7 Քանզի ահա, ես աընդունել եմ այս բտունը, և իմ անունը պիտի լինի այստեղ. և ես ողորմությամբ կհայտնվեմ իմ ժողովրդին այս տանը:

8 Այո, ես ակհայտնվեմ իմ ծառաներին և կխոսեմ նրանց հետ իմ իսկ ձայնով, եթե իմ ժողովուրդը պահի իմ պատվիրանները և բչպղծի այս գսուրբ տունը:

9 Այո, հազարավորների և բյուրավորների սրտերը մեծապես կցնծան այն աօրհնությունների հետևանքով, որոնք պիտի թափվեն, և բօժտման հետևանքով, որով իմ ծառաներն օժտվել են այս տանը:

10 Եվ այս տան համբավը պիտի տարածվի օտար երկրներում. և սա է սկիզբն այն օրհնության, որը պիտի աթափվի իմ ժողովրդի գլխին: Ճիշտ այդպես: Ամեն:

11 Այս ատեսիլքը փակվելուց հետո երկինքները կրկին բացվեցին մեզ համար. և բՄովսեսը հայտնվեց մեր առաջ և հանձնեց մեզ աշխարհի չորս մասերից Իսրայելը գհավաքելու և դհյուսիսային երկրից տասը ցեղերին առաջնորդելու եբանալիները:

12 Դրանից հետո աԵղիասը հայտնվեց և հանձնեց Աբրահամի բավետարանի գտնտեսությունը, ասելով, որ մեզանով և մեր հետնորդներով պիտի օրհնվեն մեզ հաջորդող բոլոր սերունդները:

13 Այս տեսիլքը փակվելուց հետո, մեկ այլ վեհ և փառահեղ տեսիլք պայթեց մեր առաջ. քանզի աԵղիա մարգարեն, որն առանց մահ ճաշակելու երկինք էր բվերցվել, կանգնեց մեր առաջ և ասաց.

14 Ահա, ժամանակը լիովին մոտեցել է, որը խոսվել է Մաղաքիայի բերանով,– վկայելով, որ նա [Եղիան] կուղարկվի, նախքան Տիրոջ գալստյան մեծ և ահեղ օրը,–

15 Հայրերի սրտերը դեպի զավակները ադարձնելու համար, և զավակներինը՝ դեպի հայրերը, չլինի թե ողջ երկիրը զարկվի անեծքով,–

16 Հետևաբար, այս տնտեսության բանալիները հանձնվում են ձեր ձեռքը. և դրանով դուք կարող եք իմանալ, որ Տիրոջ մեծ և ահեղ աօրը մոտ է, նույնիսկ դռների մոտ: