Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 12. Հրաշքներ Պաղեստինյան ճանապարհներին


Դաս 12

Հրաշքներ Պաղեստինյան ճանապարհներին

Նախաբան

«Նա քայլեց Պաղեստինի ճանապարհներով, բուժելով հիվանդներին, տեսողություն շնորհելով կույրերին, կենդանացնելով մահացածներին» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2): Փրկչի գթասիրտ մահկանացու ծառայության մեջ կարևոր մասն էին կազմում հրաշքները, որոնք նաև ապացույցն էին հանդիսանում Նրա զորության և իշխանության, արժանահավատ դարձնելով Նրա պնդումը, որ Ինքը Մեսիան էր: Առ Հիսուս Քրիստոս հավատք գործադրելով՝ մենք նաև կարող ենք վկայել կամ զգալ Փրկչի սերը, գթությունը և զորությունը հրաշքների տեսքով:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Dallin H. Oaks, “Miracles,” Ensign, June 2001, 6–17.

  • Sydney S. Reynolds, “A God of Miracles,” Ensign, May 2001, 12–13.

Ուսուցանման առաջարկներ

Մարկոս 1.39–42; 2.1–12; 5.1–8, 19, 22–43; 8.1–9; Ղուկաս 7.11–15; 3 Նեփի 17.5–9

Փրկիչը հրաշքներ գործեց Իր մահկանացու ծառայության ընթացքում

Գրեք հետևյալ արտահայտությունները գրատախտակին. հանդարտեցրեց ծովը, կենդանացրեց մահացածներին և հանեց պիղծ ոգինեց: Հարցրեք ուսանողներին, թե իրենց կարծիքով Փրկչի կողմից գործված այդ երեք հրաշքներից ո՞րն է մեծագույնը: Երբ ուսանողները կպատասխանեն, գրատախտակին գրված ցուցակին ավելացրեք` արարեց Երկիրը և հարցրեք՝ ո՞րն է մեծագույնը: Կրկնեք վարժությունը՝ ավելացնելով դարձի բերեց հոգիներ և վերջապես՝ տառապեց և մահացավ մեր մեղքերի համար:

Խնդրեք ուսանողներին բնորոշել հրաշք բառը: Երբ ուսանողները կպատասխանեն, ցուցադրեք հետևյալ բնորոշումը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

«[Հրաշքն] Աստծո զորությամբ կատարված արտասովոր իրադարձություն է: Հիսուս Քրիստոսի գործում հրաշքները կարևոր տարրեր են: Դրանց թվում են՝ բժշկումները, մահացածների վերակենդանացումը և հարությունը: Հրաշքները Հիսուս Քրիստոսի ավետարանի մասն են: Հրաշքներ տեսնելու համար հավատք է հարկավոր» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Հրաշքներ», scriptures.lds.org):

  • Որո՞նք են հանդիսանում Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուսի գործած հրաշքների հավելյալ օրինակներ: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, թե որքան հեռահար է Փրկչի զորությունը։

Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հատվածները և հանձնարարեք ուսանողներին ընտրել մեկը և ուսումնասիրել այն. Մարկոս 1.40–42, Մարկոս 5.1–8, 19, Մարկոս 8.1–9, Ղուկաս 7.11–15, և 3 Նեփի 17.5–9: Հանձնարարեք ուսանողներին ներկայացնել յուրաքանչյուր հատվածում Փրկչի գործած հրաշքը և ինչ է դա ասում Նրա զորության մասին: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ հրաշքի մասին կարդացիք դուք և ինչպես է այն ներկայացնում Փրկչի զորությունը:

  • Ինչպե՞ս է հրաշքներ գործելու Փրկչի զորությունը հասկանալն օգնում ձեզ հավատք ունենալ առ Նա: (Երբ ուսանողները պատասխանում են, կարող եք նշել, որ Փրկչի ծնվելուց դարեր առաջ, մարգարեները կանխատեսել էին, որ Նա հրաշքներ էր գործելու Իր երկրային ծառայության ընթացքում [տես 1 Նեփի 11.31; Մոսիա 3.5–6]: Այս գիտելիքն օգնեց նրանց, ովքեր ապրել էին Նրա ծննդից առաջ, ավելի մեծ հավատք ունենալ առ Նա:)

Հանձնարարեք ուսանողներին կրկին կարդալ իրենց ուսումնասիրած հատվածը և գտնել տրված պատճառը, թե ինչու Հիսուսը հրաշք գործեց: Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ո՞րն էր պատճառը, որ Փրկիչը հրաշք գործեց, որի մասին դուք կարդացիք: (Թող մի քանի ուսանողներ պատասխանեն: Փրկչի գթասրտությունը հիշատակվում է բոլոր օրինակներում: Ուսանողներին ասացեք, որ այսպես սովորելով սուրբ գրություններում բացահայտել օրինակներ և թեմաներ, նրանք կխորացնեն սուրբ գրությունների իրենց գիտելիքը:)

  • Ինչպե՞ս են այդ հրաշքները ներկայացնում Փրկչի գթասրտությունը:

  • Ի՞նչ փոփոխություն է բերում գիտելիքը, որ Փրկիչը երբեմն հրաշքներ է գործել Իր մեծ գթասրտության շնորհիվ: (Երբ ուսանողները կպատասխանեն, շեշտեք, որ առ Հիսուս Քրիստոս հավատք գործադրելով մենք կարող ենք ստանալ Նրա հզոր ուժից և զգալ մեր հանդեպ Նրա գթասրտությունը:)

Ավարտեք դասի այս մասը, հանձնարարելով որևէ ուսանողի կարդալ Գործք 10.38, իսկ դասարանի մյուս մասը թող հետևի նրան: Այնուհետև հարցրեք ուսանողներին.

  • Ի՞նչ է նշանակում, որ Հիսուսը բժշկում էր «սատանայիցը բոլոր հարստահարվածներին»։ (Այս արտահայտությունը վերաբերում է դևերին դուրս հանելու Հիսուսի գործած հրաշքներին, ինչպես նաև բոլոր հրաշքներից մեծագույնին՝ հոգևոր բժշկությանը, որ Հիսուսը պարգևեց մեղքով բեռնվածներին: Նշեք, որ թեպետ ֆիզիկական բժշկությունը Փրկչի ծառայության կարևոր մասն էր, դրա հետևանքները ժամանակավոր էին: Հոգևոր բժշկության օրհնությունը եղել է և կա հավիտենական:)

Մարկոս 2.1–12; 5.22–43

Առ Հիսուս Քրիստոս հավատքը հրաշքներ է բերում մեր կյանք

Ուսանողներին ասեք, որ կարևոր է իմանալ, որ Հիսուսը հրաշքներ գործեց, երբ «Նա քայլում էր Պաղեստինի ճանապարհներով» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», 2), սակայն առավել կարևոր է իմանալ, որ Նա շարունակում է հրաշքներ գործել այսօր: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 12.12, 18 հատվածները, և ապա գրի առնել ինչ ավետարանական սկզբունք են սովորում այդ հատվածներից: Հանձնարարեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրածով: (Պատասխանները պետք է ներառեն հետևյկալ ճշմարտությունը. Առ Հիսուս Քրիստոս հավատք գործադրելով մենք կարող ենք ստանալ Նրա հրաշագործ ուժից մեր կյանքում:)

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել այս ճշմարտությունը, գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները. Մարկոս 2.1–12, Մարկոս 5.22–24, 35–43, և Մարկոս 5.25–34: (Նշում. Կարող եք մատնանշել, որ այդ հատվածները պարունակում են սուրբ գրություններում օրինաչափության կամ թեմայի մեկ այլ լուսաբանում:) Դասարանը բաժանեք երեք խմբի: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք կարդալ այդ հատվածներից մեկը և գտնել ինչպես էր դրսևորվում հավատքն առ Հիսուս Քրիստոս: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հարցրեք.

  • Առ Հիսուս Քրիստոս հավատքի ի՞նչ ապացույց դուք գտաք:

Յուրաքանչյուր ուսանողի տվեք «Հիվանդների բժշկում» թերթիկի մեկական օրինակ։

Նկար
handout, Healing the Sick

Հիվանդների բժշկում

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, որ հավատքը կարևոր է, որպեսզի հրաշքներ կատարվեն:

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Հավատքը կարևոր դեր ունի երկնային զորությունների օգնությամբ բժշկվելու գործում: Մորմոնի Գիրքն անգամ ուսուցանում է, որ «եթե հավատք չլինի մարդկանց զավակների մեջ, Աստված չի կարող հրաշք գործել նրանց մեջ» (Եթեր 12.12) [տես նաաև 1 Նեփի 7.12; ՎևՈւ 35.9]: Հիվանդներին սպասավորելու վերաբերյալ իր հիշարժան ելույթում Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Հավատքի անհրաժեշտությունը հաճախ թերագնահատվում է: Հիվանդը և նրա ընտանիքը հաճախ, կարծես, լիովին ապավինում են քահանայության զորությանը և հույս ունենում, որ սպասավորող եղբայրները կունենան բժշկության պարգևը, մինչդեռ մեծ պատասխանատվություն է կրում օրհնություն ստացողը: … Գլխավոր գործոնն անհատի հավատքն է, երբ մարդը գիտակից է և պատասխանատվության տարիքի: «Քո հավատքը քեզ ապրեցրեց» [Մատթեոս 9.22] խոսքն այնքան հաճախ էր կրկնում Վարդապետը, որ այն գրեթե կրկներգ էր դարձել» [“President Kimball Speaks Out on Administration to the Sick,” New Era, Oct. 1981, 47]” («Հիվանդների բժշկությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 49):

Երեց Դալլին Հ. Օուքսը նաև հիշեցրել է մեզ, որ հավատք ունենալու համար կարևոր դեր ունի Աստծո կամքն ընդունելու պատրաստակամությունը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Երբ գործադրում ենք Աստծո քահանայության անառարկելի իշխանությունը և թանկ ենք գնահատում Նրա խոստումը, որ Նա կլսի և կպատասխանի հավատքի աղոթքին, մենք պետք է միշտ հիշենք, որ հավատքը և քահանայության բուժիչ զորությունը չեն կարող հանգեցնել մի արդյունքի, որը հակառակ է կամքին Նրա, ում քահանայությունը մենք կրում ենք: Այս սկզբունքն ուսուցանվում է այն հայտնության մեջ, որը թելադրում է, որ Եկեղեցու երեցները պետք է իրենց ձեռքերը դնեն հիվանդների վրա: Տիրոջ խոստումն է, որ «նա, ով բժշկվելու հավատք ունի առ ինձ և նշանակված չէ մահվան, պիտի բժշկվի» (ՎևՈւ 42.48; շեշտադրումն ավելացված է): Նմանապես, մեկ այլ ժամանակակից հայտնության մեջ Տերը հայտարարում է, որ երբ նա, ով «խնդրում է համաձայն Աստծո կամքի … կատարվում է, ճիշտ ինչպես նա խնդրում է» (ՎևՈւ 46.30) [տես նաև Ա Հովհաննես 5.14; Հելաման 10.5]:

Այդ ամենից մենք սովորում ենք, որ անգամ Տիրոջ ծառաները, որոնք գործածում են Նրա աստվածային զորությունը այնպիսի պայմաններում, երբ բավականաչափ հավատք կա բժշկվելու, չեն կարող այնպիսի քահանայության օրհնություն տալ, որը կբժշկի մարդուն, եթե այդ բժշկումը Տիրոջ կամքը չէ:

Որպես Աստծո զավակներ, իմանալով Նրա մեծ սիրո և Նրա անսահման գիտելիքի մասին, թե որն է լավագույնը մեր հավերժական բարօրության համար, մենք ապավինում ենք Նրան: Ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոսը, իսկ հավատք նշանակում է վստահություն: Ես զգացել եմ այդ վստահությունը, երբ հորեղբորս որդին ելույթ ունեցավ մի դեռահաս աղջկա թաղմանը, ով մահացել էր ծանր հիվանդությունից: Նա ասաց այս խոսքերը, որոնք սկզբում ապշեցրին, իսկ հետո ուսուցանեցին ինձ. «Ես գիտեմ, որ Տիրոջ կամքով էր, որ նա մահացավ: Նրան լավ բժշկական օգնություն էր տրամադրվել: Նրան քահանայության օրհնություններ էին տրվել: Նրա անունը տաճարի օրհնությունների ցուցակում էր: Հազարավոր մարդիկ աղոթում էին, որ նրա առողջությունը վերականգնվեր: Եվ ես գիտեմ, որ այս ընտանիքում բավականաչափ հավատք կար, որ նա բժշկվեր, եթե միայն այժմ նրան տուն տանելը Տիրոջ կամքը չլիներ»: Ես զգացել եմ այդ նույն վստահությունը քաղցկեղից մահացած մեկ այլ ընտրյալ աղջնակի հոր խոսքերում: Նա հայտարարեց. «Մեր ընտանիքի հավատքն առ Հիսուս Քրիստոս է, և այն կախված չէ արդյունքից»: Այդ ուսմունքները ճշմարտանման են հնչում ինձ համար: Հարազատի բժշկության համար մենք անում ենք այն ամենն, ինչ կարող ենք, իսկ հետո վերջնական արդյունքի համար ապավինում ենք Տիրոջը» («Հիվանդների բժշկությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 50):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ հավատքը պարտադիր գործոն է հրաշքների կատարման համար, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ թերթիկի սկզբում տրված Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի առաջին հայտարարությունը: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ կարևոր ճշմարտություններ է ուսուցանում Երեց Օուքսը հավատքի մասին:

Երեց Օուքսից լրացուցիչ մտքեր կարող եք գտնել, կարդալով կամ ձեր բառերով ներկայացնելով թերթիկի երկրորդ հայտարարությունը: Կարող եք նշել, որ Երեց Օուքսն այդ դիտողություններն ուղղել է քահանայություն կրողներին: Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ըստ Երեց Օուքսի, ի՞նչ է պահանջվում մեզանից, երբ մենք հավատքով աղոթում ենք, որպեսզի հրաշք տեղի ունենա:

  • Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ այն, ինչ մենք ցանկանում ենք, պետք է լինի նաև Երկնային Հոր կամքը:

Վկայեք, որ հրաշքներ դեռևս տեղի են ունենում այսօր: Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Հրաշքներ տեղի են ունենում ամեն օր մեր Եկեղեցու աշխատանքում և մեր անդամների կյանքում: Ձեզանից շատերն ականատես են եղել, հավանաբար, ավելի շատ հրաշքների, քան գիտակցում են» (“Miracles,” Ensign, June 2001, 6):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք ոչ միշտ ենք ընկալում մեր կյանքում տեղի ունեցող հրաշքները: (Երբ ուսանողները կպատասխանեն, կարող եք նշել, որ մի քանի հրաշքներ են արտահայտում Տիրոջ զորության ազդեցիկ դրսևորումը: Բազմաթիվ հրաշքներ համեմատաբար փոքր են և անձնական բնույթ են կրում: [Sես Sydney S. Reynolds, “A God of Miracles,” Ensign, May 2001, 12–13:])

  • Ի՞նչ են այդ փոքր, անձնական հրաշքները բացահայտում այն մասին, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հետաքրքրված են մեզանով:

  • «Փոքր» կամ «ամենօրյա» հրաշքների ի՞նչ օրինակներ կարող եք հիշել: (Եթե չկան պատասխաններ, կարող եք նշել օրինակները, որ Երեխաների Միության գերագույն նախագահությունից Քույր Սիդնի Ս. Ռեյնոլդսը հիշատակել է իր ելույթում՝ “A God of Miracles” [Ensign, May 2001, 12–13].)

Ուսանողներին հանձնարարեք գրելով պատասխանել հետևյալ հարցին․

  • Ի՞նչ կարող եք անել ձեր կյանքում Տիրոջ գործած թե մեծ և թե փոքր հրաշքներն ավելի խորը հասկանալու և դրանց համար ավելի մեծ երախտագիտություն ձեռք բերելու համար:

Հորդորեք ուսանողներին աղոթքով խորհել, թե ինչպես կարող են ի կատար ածել իրենց գրած պատասխանը: Դասն ավարտեք հարցնելով, թե ուսանողներից ով կցանկանար կիսվել իր վկայությամբ՝ Փրկչի և այն սիրո մասին, որ զգացել են Նրանից և Նրա հանդեպ:

Ուսանողի ընթերցարան