Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 19. Նա հարություն առավ


Դաս 19

Նա հարություն առավ

Նախաբան

«[Հիսուս Քրիստոսը] վեր բարձրացավ գերեզմանից, «ինքը ննջածների առաջնեկ լինելու» համար (Ա Կորնթացիս 15.20): Որպես Հարություն առած Տեր, Նա այցելեց նրանց, ում սիրում էր կյանքում» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 3): Այս դասում ուսուցանվում է Հիսուս Քրիստոսի Հարության հետ կապված վարդապետությունը և իրադարձությունները: Երբ ուսանողները խորացնում են մասին իրենց հասկացողությունն ու վկայությունը, նրանք հեռանկար և հույս են ձեռք բերում մահկանացու կյանքի դժվարությունների հանդիպելիս:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցանման առաջարկներ

Ա Կորնթացիս 15.12-29

Հիսուս Քրիստոսի Հարությունը

Ցուցադրեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–1844) հետևյալ խոսքերը և խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Մեր կրոնի հիմնական սկզբունքներն են Առաքյալների և Մարգարեների վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և բարձրացավ երրորդ օրը և համբարձվեց երկինք, իսկ բոլոր մյուս բաները, որոնք կապված են մեր կրոնի հետ, միայն դրա հավելումներն են» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith 2007, 49):

Ուսանողների հետ քննարկեք հետևյալ հարցը.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են ավետարաի մյուս սկզբունքները Հիսուս Քրիստոսի մահվան, թաղման և Հարության «հավելումները» հանդիսանում:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եսայիա 25.8, Մոսիա 16.7–8, և Ալմա 33.22 հատվածները և գտնել, թե ինչ մարգարեացան հնագույն մարգարեները Հիսուս Քրիստոսի Հարության մասին: Հանձնարարեք նրանց կիսվել իրենց գտածով:

Գրատախտակին գրեք հետևյալ ցանկը.

Որովհետև Հիսուսը հարություն առավ մահացածներից, …

Եթե Հիսուսը հարություն չառներ մահացածներից, ապա …

Ա Կորնթացիս 15.20–28

Ալմա 11․43-45

Ա Կորնթացիս 15.12-19, 29

2 Նեփի 9.8-10

Դասարանի մի կեսին հանձնարարեք ուսումնասիրել աղյուսակի ձախ սյունակում տրված սուրբ գրությունները և գտնել օրհնությունները, որ մենք ստանում ենք Հիսուս Քրիստոսի Հարության արդյունքում: Դասարանի մյուս կեսին հանձնարարեք ուսումնասիրել աջ սյունակում տրված սուրբ գրությունները և գտնել, թե ինչ տեղի կունենար, եթե Հիսուսը հարություն չառներ մահացածներից: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, հարցրեք ով կցանկանա ներկայացնել իր սովորածը։ Օգնեք ուսանողներին սահմանել այդ հատվածներում ուսուցանվող վարդապետությունը՝ տալով հետևյալ հարցերը․

  • Ըստ Ա Կորնթացիս 15.20-ի, Պողոս Առաքյալը հայտարարել է, որ Հիսուսը «ննջածների առաջնեկ եղավ»: Ի՞նչ է այդ արտահայտությունը նշանակում: (Հիսուսն առաջինն էր, որ հարություն առավ:)

Խնդրեք ուսանողներին կրկին կարդալ Ա Կորնթացիս 15.22 հատվածը: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս կամփոփեիք այն համընդհանուր օրհնությունը, որ մենք ստանում ենք Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ վարդապետությունը․ Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության շնորհիվ ողջ մարդկությունը հարություն կառնի:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հովարդ Վ. Հանթերի (1907–1995) և Նախագահ Մերիոն Ջ. Ռոմնիի (1897–1988) հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Առանց Հարության Հիսուս Քրիստոսի ավետարանը դառնում է իմաստուն ասացվածքների և կարծես թե անբացատրելի հրաշքների մի շարք, բայց ասացվածքներն ու հրաշքները չունեն վերջնական հաղթանակ: Ոչ, վերջնական հաղթանակը վերջնական հրաշքի մեջ է. որովհետեւ առաջին անգամ մարդկության պատմության մեջ նա, որ մահացավ, բարձրացավ դեպի կենդանի անմահություն: Նա Աստծո Որդին էր, մեր անմահ Որկնային Հոր Որդին, և ֆիզիկական և հոգևոր մահվան դեմ նրա հաղթանակն այն բարի լուրն է, որ ամեն Քրիստոնյա լեզու պետք է արտասանի» (Howard W. Hunter, “An Apostle’s Witness of the Resurrection,” Ensign, May 1986, 16):

Նկար
Նախագահ Մերիոն Ջ. Ռոմնի

«Նա հարություն առավ, այստեղ չէ»: (Մարկոս 16.6:) Իրենց պարզությամբ պերճախոս այս խոսքերը հայտարարեցին պատմության մեջ գրանցված ամենանշանակալի իրադարձությունը» (Marion G. Romney, “The Resurrection of Jesus,” Ensign, May 1982, 6):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի Հարությունը համարվում «պատմության մեջ գրանցված ամենանշանակալի իրադարձությունը»:

  • Ի՞նչ մտքեր և զգացմունքներ եք ունենում իմանալով, որ Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ երկրի վրա ծնված Երկնային Հոր բոլոր զավակները հարություն կառնեն:

Բացատրեք, որ Հարությունը փրկագնում է մեզ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր մահից: Եթե չլիներ հարություն, ապա բոլոր մարդիկ ի վերջո կդառնային դևի պես (տես 2 Նեփի 9.6–9):

Վկայեք, որ Հիսուս Քրիստոսի Հարությունն ավարտեց Քավությունը և Աստծո զավակների համար հնարավոր դարձրեց Նրա ներկայություն վերադարձը:

Մատթեոս 28; Մարկոս 16; Ղուկաս 24; Հովհաննես 20

Հարություն առած Հիսուս Քրիստոսի վկաները

Ուսանողներին որպես թերթիկ տվեք հետևյալ աղյուսակը.

Նկար
թերթիկ, Հարություն առած Հիսուս Քրիստոսի հայտնությունները Նոր Կտակարանում

Հարություն առած Հիսուս Քրիստոսի հայտնությունները Նոր Կտակարանում

Հղում

Այցելություն

Օր կամ ժամ

Գտնվելու վայրը

Ինչ տեղի ունեցավ

Հովհաննես 20.11–18; Մարկոս 16.9

Մատթեոս 28․1-10

Ղուկաս 24.34; Ա Կորնթացիս 15.5

Մարկոս 16.12; Ղուկաս 24.13-32

Մարկոս 16.14; Ղուկաս 24.33, 36–49; Հովհաննես 20.19–23

Հովհաննես 20.26-29

Հովհաննես 21․4-23

Մատթեոս 28.16–20; Մարկոս 16.15–18

Մարկոս 16.19-20; Ղուկաս 24.50-53; Գործք 1.9-11

Ա Կորնթացիս 15.6

Ա Կորնրթացիս 15.7:

Գործք 7.55-56

Գործք 9.4–6; Ա Կորնթացիս 9.1; 15.8

Հայտնություն 1.13-18

Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք աղյուսակից մեկ կամ երկու տող։ Խնդրեք նրանց ուսումնասիրել իրենց հանձնարարված տողերի հատվածները և գտնել, ում այցելեց հարություն առած Փրկիչը: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք ներկայացնել՝ ինչ են իրենք հայտնաբերել։ Ժամանակի սղության պատճառով խրախուսեք ուսանողներին հակիրճ ներկայացնել իրենց խոսքը: Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.

  • Այս վարժության ընթացքում ի՞նչ սովորեցիք հարություն առած Փրկչի բազում հայտնությունների մասին և յուրաքանչյուրն ի՞նչ զգացողություններ ունեցավ:

  • Սուրբ գրություններում այս հատվածներից բացի ուրիշ ի՞նչ վկայություններ կան հարություն առած Հիսուս Քրիստոսի մասին: (Ուսանողները կարող են հիշատակել Նեփիացիների կամ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին վկայությունները:)

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ շատ վկայություններ են եղել հարություն առած Փրկչի մասին: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ ճշմարտությունը. Քանի որ բազմաթիվ մարդիկ հարություն առած Հիսուս Քրիստոսի ականտեսն են եղել, մենք կարող ենք վստահ լինել, որ Նա ապրում է, և որ մահանալուց հետո մենք ևս կրկին կապրենք:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Փրկչի Հարության մասին վարդապետական եզրակացությունները և ինչու, ինչպես Ջոզեֆ Սմիթն է ուսուցանել, մյուս բոլոր սկզբունքները հավելումներն են հանդիսանում Հիսուս Քրիստոսի մահվան և Հարության, յուրաքանչյուր ուսանողի տվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերի օրինակը: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ նրա խոսքերը:

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Եթե Հիսուսն, իրոք, բառացիորեն հարություն է առել, ապա դրա ակնհայտ հետևությունն այն է, որ Նա աստվածային էակ է: Ոչ մի հասարակ մահկանացու իր մեջ զորություն չունի, որպեսզի մահանալուց հետո կրկին կենդանանա: Քանի որ Նա հարություն էր առել, Հիսուսը չէր կարող միայն հյուսն, ուսուցիչ, ռաբբի կամ մարգարե լինել: Քանի որ Նա հարություն էր առել, Հիսուսը պետք է որ Աստված լիներ, այսինքն` Հոր Միածին Որդին:

Հետևաբար, այն ամենն, ինչ Նա ուսուցանել է, ճշմարիտ է. Աստված չի կարող ստել [տես Ենովս 1.6]:

Հետևաբար, Նա երկրի Արարիչն է, ինչպես որ Ինքն է ասել [տես օրինակ՝ 3 Նեփի 9.15]:

Հետևաբար, երկինքն ու դժոխքն իրական են, ինչպես որ Նա ուսուցանել է [տես օրինակ՝ ՎևՈւ 76]:

Հետևաբար, գոյություն ունի հոգիների աշխարհ, որտեղ Նա այցելեց Իր մահից հետո [տես ՎևՈւ 138]:

Հետևաբար, Նա կրկին կգա, ինչպես հրեշտակներն են ասել [տես Գործք 1.10–11], և «անձամբ կթագավորի երկրի վրա» [Հավատո Հանգանակ 1.10; տես նաև Topical Guide, “Jesus Christ, Millennial Reign”]:

Ուստի, բոլորի համար կա Հարություն և վերջին դատաստան [տես օրինակ, 2 Նեփի 9.15]:

Քրիստոսի Հարության իրողության շնորհիվ Հայր Աստծո ամենազոր, ամենագետ և ամենաբարի լինելու մասին կասկածներն անհիմն են, Նա, ով տվեց Իր Միածին Որդուն աշխարհի փրկության համար: Կյանքի իմաստի ու նպատակի մասին կասկածները հիմնավորված չեն: Հիսուս Քրիստոսն է իրականում այն միակ անունը կամ ճանապարհը, որի շնորհիվ փրկությունը կարող է գալ մարդկությանը: Քրիստոսի շնորհն իրական է` ապաշխարություն փնտրող մեղավորին տալով և՛ ներում, և՛ մաքրագործում: Հավատքն իսկապես ավելին է, քան երևակայություն կամ մտացածին երևույթ: Կա մի հիմնական ու համընդհանուր ճշմարտություն, և կան իրական ու անփոփոխ բարոյական չափանիշներ, ինչպես որ ուսուցանվել է Նրա կողմից:

Նրա օրենքի ու պատվիրանների ցանկացած խախտման դեպքում ապաշխարության անհրաժեշտությունը հրատապ է: Փրկչի հրաշքներն իրական են, ինչպես որ Իր աշակերտներին տված խոստումներն են իրական, որ նրանք կգործեն նույնը, նույնիսկ ավելի մեծ բաներ [տես Հովհաննես 14.12]: … Քրիստոսի Հարության շնորհիվ մահը մեր վախճանը չէ և չնայած մեր «մորթն այսպես թափվելուց հետո, այն ժամանակ մեր մարմնից կտեսնենք Աստծուն» [Հոբ 19.26]» («Հիսուս Քրիստոսի Հարությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 113, 114):

  • Ինչպե՞ս են Երեց Քրիստոֆերսոնի խոսքերը լուսաբանում Փրկչի Հարության կենտրոնական դերը վերականգնված ավետարանի վարդապետության մեջ:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ ինչպես կարող է Հարության իրականությունն անձնապես ազդել իրենց վրա, ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Հարության պարգևած «կենդանի հույսը» մեր համոզմունքն է, որ մահը ոչ թե մեր ինքնության ավարտն է, այլ մահկանացու կյանքից դեպի անմահություն կանխորոշված անցում կատարելու մեջ անհրաժեշտ մի քայլ: Այս հույսը փոխում է մահկանացու կյանքի ողջ հեռանկարը: …

Հարության հավաստիացումը մեզ ուժ և հեռանկար է տալիս համբերելու մեր և մեր սիրելիների դեմ ծառացած մահկանացու մարտահրավերներին, ինչպիսիք են՝ ֆիզիկական, մտավոր կամ էմոցիոնալ տկարությունները, որ մեզ հետ են ի ծնե կամ ձեռք ենք բերում մահկանացու կյանքի ընթացքում: Հարության շնորհիվ մենք գիտենք, որ այդ մահկանացու տկարությունները ժամանակավոր են:

Հարության հավաստիացումը նաև մեզ հզոր խթան է հանդիսանում մահկանացու կյանքում Աստծո պատվիրանները պահելու համար» (“Resurrection,” Ensign, May 2000, 15):

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մեզանից յուրաքանչյուրը վկայություն զարգացնի Հարության իրականության մասին: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Կյանքի դժվարություններին և փորձություններին դիմակայելիս մենք կարող ենք հույս և հավերժական հեռանկար ունենալ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ:)

  • Ինչպե՞ս է Հարության հասկացողությունը հույս կամ ուրախություն բերել ձեզ կամ մեկին, ում դուք ճանաչում եք:

Կիսվեք Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի (1873-1970) հետևյալ խոսքերով.

Նկար
Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյ

«Երկուսուկես տարի [Առաքյալները] զորացել և ոգեշնչվել էին Քրիստոսի ներկայությամբ: Բայց այժմ նա հեռացել էր: Նրանք մնացել էին մենակ, և ասես շփոթված և անգնական էին: …

Ի՞նչը հանկարծ փոխեց այդ աշակերտներին՝ դարձնելով նրանց Հիսուս Քրիստոսի ավետարանի վստահ, անվախ, խիզախ քարոզիչներ: Դա հայտնությունն էր, որ Քրիստոսը վեր էր բարձրացել գերեզմանից» (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 62):

Խնդրեք ուսանողներին մտածել, իրենց ծանոթներից ով կամրանա Հարության մասին ուղերձը լսելով: Խրախուսեք ուսանողներին մոտ ապագայում ժամանակ գտնել և այդ անձնավորության հետ կիսվել իրենց զգացմունքներով և վկայությամբ:

Ուսանողի ընթերցարան