Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 5. Հիսուս Քրիստոսը Հին Կտակարանի Եհովան էր


Դաս 5

Հիսուս Քրիստոսը Հին Կտակարանի Եհովան էր

Նախաբան

Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին վկայելով՝ մեր օրերի մարգարեները հայտարարել են. «Նա Հին Կտակարանի Մեծ Եհովան էր» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2): Որպես Եհովա՝ Հիսուս Քրիստոսը հիմնեց Երկնային Հոր հավիտենական ավետարանը Երկրի վրա բոլոր ժամանակահատվածներում, որպեսզի հավաքեր Աստծո բոլոր մոլորված զավակներին: Առ Հիսուս Քրիստոս հավատքը կարող է ամրանալ, երբ հասկանանք Նրա անփոփոխ էությունը և Նրա հավիտենական ավետարանը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ռասսել Մ. Նելսոն, «Ուխտեր», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 86–89:

  • “The Abrahamic Covenant,” The Pearl of Great Price Student Manual (Church Educational System manual, 2000), 93–98.

  • “Enrichment Section A: Who Is the God of the Old Testament?” Old Testament Student Manual: Genesis–2 Samuel, 3rd ed. (Church Educational System manual, 2003), 45–48.

Ուսուցանման առաջարկներ

Ելից 3.11–14; 6.2–3; Հովհաննես 8.52–53, 56–59; 18.5, 8; 3 Նեփի 15.5; Աբրահամ 1.16; 2.8

Հիսուս Քրիստոսը Հին Կտակարանի Եհովան էր

Հանձնարարեք ուսանողներին նշել Փրկչի այն անուններն ու տիտղոսները, որ իրենք գիտեն: Նրանց պատասխանները գրեք գրատախտակին: Ուսանողներին ասեք, որ այսօր քննարկելու եք մի կարևոր անուն կամ տիտղոս, որով հայտնի էր Հիսուս Քրիստոսը՝ նախքան Իր մահկանացու ծառայությունը: Հանձնարարեք նրանց մտքում կարդալ Հովհաննես 8.52-53, 56-59 հատվածները: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ հարցեր էին Հրեաները տալիս Փրկչին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Հիսուսն ասելով՝ «Աբրահամի լինելուց առաջ եմ ես» (հատված 58):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «Ես եմ» արտահայտությունը, նրանց բաժանեք զույգերի և խնդրեք կարդալ Ելից 3.11–14; 6.2–3, և գտնել՝ ինչպես էր Հին Կտակարանի Աստվածն Իրեն կոչում: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, տվեք հետևյալ հարցերը.

  • Ըստ այդ հատվածների, ի՞նչ անուններով էր Հին Կտակարանի Աստվածը կոչում Իրեն: (Նշեք, որ Ելից 6.3 հատվածի Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունում կարդում ենք. «Ես եմ Ամենակարող Տեր Աստվածը, Տեր Եհովան: Արդյո՞ք իմ անունը հայտնի չէր նրանց»: Տես նաև Աբրահամ 1.16:)

  • Ինչպե՞ս են այդ հատվածները հստակեցնում Հիսուս Քրիստոսի խոսքերի կարևորությունը՝ «Աբրահամի լինելուց առաջ եմ ես»: (Ուսանողները պետք է հասկանան, որ Հիսուս Քրիստոսը Եհովան էր, Հին Կտակարանի Աստվածը և մեծ Ես ԵՄ-ը:)

Ցուցադրեք հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Սա աստվածայնության նույնքան հստակ և ուղղակի հաստատում է, որքան յուրքանչյուր ոք կարող է ձևակերպել: «Աբրահամի լինելուց առաջ եմ ես»: Այսինքն՝ «Ես եմ Ամենակարող Աստվածը, մեծ Ես ԵՄ-ը: Ես եմ ինքնագոն, Հավերժականը: Ես եմ ձեր հայրերի Աստվածը: Իմ անունն է՝ ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ» (Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:464):

Եհովան «Իսրայելի Աստծո ուխտյալ կամ հատուկ անունն է: Դա նշանակում է «Անփոփոխ» (Bible Dictionary, “Jehovah”):

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսը Հին Կտակարանի Եհովան էր: (Պատասխանները պետք է ներառեն հետևյալ ճշմարտությունը․ Աստված միշտ Իր ավետարանը սպասավորել է Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Տես նաև 3 Նեփի 15.5, որտեղ գրված է Փրկչի ուսմունքն այն մասին, որ Ինքն էր օրենքը տվողը:)

Կարող եք հանձնարարել մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի (1876–1972) հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Անկումից ի վեր ողջ հայտնությունը եկել է Հիսուս Քրիստոսի միջոցով, ով Հին Կտակարանի Եհովան է: … Անկումից ի վեր Հայրը [Էլոհիմը] երբեք մարդու հետ անմիջականորեն և անձնապես չի շփվել, և նա երբեք չի հայտնվել, բացի միայն Որդուն ներկայացնելուց և Նրա մասին վկայելուց» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:27):

  • Ինչպե՞ս է Եհովայի կամ Հիսուս Քրիստոսի անփոփոխ լինելու մասին գիտելիքն օգնում ձեզ հավատք ունենալ առ Նա: (Պատասխանները կարող են ներառել՝ Հիսուս Քրիստոսի անփոփոխ լինելու մասին գիտելիքն օգնում է մեզ հավատալ, որ ճիշտ ինչպես Նա պահեց մարդկանց տված Իր խոստումները, որոնց մասին մենք կարդում ենք սուրբ գրություններում, Նա կպահի մեզ տված Իր խոստումները:)

Նշեք, որ հետաստվածաշնչյան վաղ ժամանակներում, Եհովա անվան եբրայերեն տարբերակը (որպես կանոն գրականության մեջ արտասանվում էր որպես Յեյվե) համարվում էր արտասանելու համար չափազանց սուրբ: Այդ իսկ պատճառով, բացառությամբ մի քանի դեպքերի (տես Ելից 6.3; Սաղմոս 83.18; Եսայիա 12.2; 26.4), Աստվածաշնչի Ջեյմս թագավորի տարբերակի թարգմանիչները Եհովա բառի փոխարեն գրել են ՏԵՐ (մեծատառերով): Ժամանակակից Հուդաիզմում այն փոխարինվել է Ադոնի անունով, որը նշանակում է՝ «Տեր»:

Ծննդոց 13.14–16; 17.1–9; Մովսես 6.51–52, 64–66; Աբրահամ 1.18–19; 2.8–11

Եհովան հավիտենական ավետարանը հիմնել է վաղուց

Խնդրեք ուսանողներին կրկին զույգերով աշխատելով կարդալ Մովսես 6.51–52, 64–66 և գտնել, թե ինչ Եհովան ուսուցանեց Ադամին: Նրանց ասեք, որ հատված 51–52-ում Եհովան խոսում էր Հոր անունից: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ նկատեցիք Ադամին ուսուցանված ավետարանի վերաբերյալ: (Դա նույն ավետարանն է, որ ուսուցանվում է այսօր: [Տես 2 Նեփի 31.10–16 որպես օրինակ, որ նույն ավետարանն ուսուցանվել է Ամերիկաներում:] Շեշտեք այս ճշմարտությունը՝ գրատախտակին հետևյալ նախադասությունը գրելով․ ավետարանի յուրաքանչյուր տնտեսությունում Հիսուս Քրիստոսի ավետարանը հավիտենական է և անփոփոխ։

Ուսանողների համար ընդգծեք, որ վերջին տնտեսությունում Եհովան նորացրեց Իր հավիտենական ավետարանն Աբրահամի հետ կապած ուխտի միջոցով, որը հայտնի է որպես Աբրահամյան ուխտ: Դասարանը բաժանեք երկու մասի: Հանձնարարեք դասարանի մի մասին ուսումնասիրել՝ Ծննդոց 13.14–16; 17.2–8; Աբրահամ 1.18–19; 2.8–11 հատվածները և կազմել Աբրահամին տված Տիրոջ խոստումների ցուցակը: Դասարանի մյուս մասին հանձնարարեք ուսումնասիրել՝ Ծննդոց 17.1–5, 9; Աբրահամ 1.19; 2.8–11 հատվածները և ցուցակ կազմել, թե ինչ պետք է աներ Աբրահամը խոստացված օրհնությունները ստանալու համար: (Նշում. Երբ ուսանողները սովորեն ինչպես սուրբ գրություններում ցուցակներ կազմել, նրանք ավելի լավ կկարողանան ընկալել այն կարևոր կետերը, որ տվյալ սուրբ գրության հեղինակը ցանկացել է շեշտել:)

Մինչ ուսանողներն ուսումնասիրում են, հետևյալ աղյուսակը արտագրեք գրատախտակի վրա, տեղ թողնելով պատասխանները գրելու համար.

Աբրահամյան ուխտ

Աբրահամին տրված խոստումներ

Աբրահամի պարտականությունները

Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, յուրաքանչյուր խմբից մի քանի ուսանող հրավիրեք գրատախտակի մոտ, որպեսզի համապատասխան խորագրի տակ գրեն իրենց զգացմունքները: Ամփոփեք Աբրահամյան ուխտը՝ ցուցադրելով և հանձնարարելով մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ խոսքերը.

«Աբրահամը ստացավ ավետարանը և կարգվեց բարձրագույն քահանայությանը (ՎևՈւ 84.14; Աբր. 2.11), և նա մտավ սելեստիալ ամուսնության մեջ, որը վեհացման ուխտն է (ՎևՈւ 131.1–4; 132.19, 29): Աբրահամը խոստում ստացավ, որ այդ ուխտի բոլոր օրհնությունները կառաջարկվեն իր մահկանացու բոլոր սերունդներին (ՎևՈւ 132.29–31; Աբր. 2.6–11): Այդ ուխտերն ու խոստումները միասին կոչվում են Աբրահամյան ուխտ: Այդ ուխտի վերականգնումն ավետարանի վերականգնում էր վերջին օրերին, քանզի դրա շնորհիվ օրհնվում են երկրագնդի վրա ապրող բոլոր ազգերը (Գաղ. 3.8–9, 29; ՎևՈւ 110.12; 124.58; Աբր. 2.10–11)» (Սուրբ գրքերի ուղեցույց, Աբրահամյան ուխտ»; scriptures.lds.org):

Շեշտեք, որ ի սկզբանե Հայրն ուխտ կապեց Իր զավակների հետ, որպեսզի հավաքի նրանց հավիտենական ավետարանի ճշմարտությունների, արարողությունների և օրհնությունների միջոցով: Ավետարանի Վերականգնումը ներառում է Աբրահամյան ուխտի վերականգնումը: Այսինքն, Աբրահամյան ուխտը կարևոր մասն է նոր և հավիտենական ուխտի, որը Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունն է: Հարցրեք ուսանողներին.

  • Ինչպե՞ս է ձեր ապրելակերպի վրա ազդում գիտելիքն այն մասին, որ մենք Աբրահամի սերունդն ենք և ժառանգներն ենք այն ամենի, ինչ Աստված խոստացավ նրան:

  • Ինչպե՞ս են Աբրահամին և նրա սերնդին խոստացված օրհնությունների հասանելիությունն ամրացնում ընտանիքները և ուղղորդում մեզ որոշումներ կայացնելիս:

Հանձնարարեք ուսանողներին կիսվել, ինչպես կարող են այս ուխտով խոստացված օրհնություններն ապահովել իրենց և իրենց ընտանիքների համար՝ նախկին, ներկա և ապագա:

Հեսու 24.3–13; 1 Նեփի 17.23–32

Եհովան օրհնեց և առաջնորդեց հին Իսրայելին

Ուսանողներին ասեք, որ որպես Աբրահամի ուխտի մաս Եհովան ավետարանի օրհնությունները խոստացավ Աբրահամի սերնդին և նրանց, ովքեր հավաքվել են նրանց հետ: Հանձնարարեք դասարանի մի կեսին կարդալ՝ Հեսու 24.3–13, իսկ մյուս կեսին կարդալ՝ 1 Նեփի 17.3–32: Հանձնարարեք ուսանողներին գտնել այն խոսքերը և արտահայտությունները, որոնք ուսուցանում են, թե ինչ արեց Եհովան հին Իսրայելի համար: Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ բառերը։ Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք ներկայացնել իրենց սովորածը։ Ուսանողների պատասխանները հակիրճ գրեք գրատախտակին: Հասկանալու համար, թե ինչու Եհովան արեց այն ամենն, ինչ Նա արեց, խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ելից 6.2–6 հատվածը: Հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ պատճառ բերեց Եհովան անելու համար այն բազում բաները, որոնց մասին դուք կարդում եք Հեսու և 1 Նեփի գրքերում:

  • Ի՞նչ է դա ձեզ ասում ձեզ տված Տիրոջ խոստումների մասին: (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարմորեն ապրենք, Տերը կպահի մեզ տված Իր խոստումները։)

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Քանի որ անցյալում Աստված եղել է հավատարիմ և պահել է Իր խոստումները, մենք կարող ենք վստահաբար հուսալ, որ Աստված կպահի մեզ տված Իր խոստումները՝ այժմ և ապագայում: Վշտի ժամանակ, մենք կարող ենք ամուր կառչել հույսից, որ ամեն ինչ «միաժամանակ կգործի [մեր] բարիքի համար» [ՎևՈւ 90.24]» («Հույսի անսահման զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 23):

  • Ինչպե՞ս կարող է հնում Եհովայի գործերի մասին գիտելիքն օգնել ձեզ փորձության պահերին:

  • Ի՞նչ է Նա արել հնագույն Իսրայելի համար, որ նաև անելու է մեզ համար:

Վկայեք, որ բոլոր ժամանակաշրջաններում, Հիսուս Քրիստոսը հավիտենական ավետարանով օրհնել է Աստծո զավակներին: Ճիշտ ինչպես հնում ուխտյալ ժողովուրդը ստացավ Տիրոջ խոստացված օրհնությունները, այնպես էլ մենք կարող ենք ստանալ դրանք հնազանդություն դրսևորելու դեպքում:

Ուսանողի ընթերցարան