Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 21. Հիսուս Քրիստոսը կազմակերպեց Իր Եկեղեցին


Դաս 21

Հիսուս Քրիստոսը կազմակերպեց Իր Եկեղեցին

Նախաբան

Իր մահկանացու ծառայության երեք տարիների ընթացքում Հիսուս Քրիստոսը քահանայության բանալիներ շնորհեց Իր Տասներկու Առաքյալներին: Այդ բանալիներով Հիսուս Քրիստոսի Եկեղեցին «կառուցվեց առաքյալների և մարգարեների հիմքի վրա» (Եփեսացիս 2.20:) Այս դասը քննարկում է ինչպես, Իր Հարությունից հետո Փրկիչը շարունակեց առաջնորդել և ղեկավարել Իր Առաքյալներին և Իր Եկեղեցին Սուրբ Հոգու ծառայությամբ, որպեսզի նրանք օգնեին իրագործել ցրված Իսրայելը հավաքելու Աբրահամյան ուխտը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Jeffrey R. Holland, “Prophets, Seers, and Revelators,” Ensign or Liahona, Nov. 2004, 6–9.

Ուսուցանման առաջարկներ

Մատթեոս 10.1–4; 16.19; 17.3–7; 18.18; Եփեսացիս 2.19–20; 4.11–14

Հիսուս Քրիստոսը կազմակերպեց Իր Եկեղեցին առաքյալների և մարգարեների հիմքի վրա

Ուսանողներին ցույց տվեք բանալի կամ բանալիների խումբ, և հարցրեք, ինչ ի նկատի ունենք, երբ ավետարանի ենթատեքստում օգտագործում ենք բանալիներ բառը: Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ հետևյալ սուրբ գրությունների շղթայի հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել այն հիմնական իրադարձությունը, որ յուրաքանչյուր հատված նկարագրում կամ վկայակոչում է:

  • Մատթեոս 10․1-4 (Առաքյալներ կանչվեցին և ձեռնադրվեցին)

  • Մատթեոս 16.19 (Քահանայության բանալիները խոստացվեցին Պետրոսին [տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Քահանայության բանալիները»; scriptures.lds.org]:)

  • Մատթեոս 17.3–7 («Փրկիչը, Մովսեսը և Եղիան լեռան վրա բանալիները շնորհեցին Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, երբ նրանք փոխակերպվեցին նրա առաջ» [Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 105]:)

  • Մատթեոս 18.18 (Երկրի վրա և երկնքում կապելու և արձակելու մասին վկայակոչումն ակնարկում է, որ քահանայության բանալիները խոստացվել են այլԱռաքյալների:)

(տես Boyd K. Packer, The Holy Temple [1980], 81–87):

Հարցրեք ուսանողներին.

  • Ի՞նչ է նշանակում քահանայության բանալիներ:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ Առաքյալները քահանայության բանալիներ կրեն:

Խնդրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Քահանայության բանալիները Աստծո կողմից քահանայություն [կրողներին] տրված իշխանություն է՝ առաջնորդելու, վերահսկելու և ղեկավարելու Երկրի վրա Իր քահանայության կիրառումը» [Handbook 2: Administering the Church [2010], 2.1.1]։ Եկեղեցում կատարվող ամեն գործողություն կամ արարողություն կատարվում է ուղղակի կամ անուղղակի լիազորության ներքո նրա, ով կրում է տվյալ ֆունկցիայի բանալիները: Ինչպես Երեց Մ. Ռասսել Բալլարդն է բացատրել. «Ովքեր ունեն քահանայության բանալիները … բառացիորեն դա հնարավոր են դարձնում բոլոր նրանց համար, ովքեր հավատարմորեն ծառայում են իրենց ղեկավարության ներքո գործադրելով քահանայության իշխանությունը և հասու լինելով քահանայության զորությանը» “Men and Women in the Work of the Lord,” New Era, Apr. 2014, 4; Liahona, Apr. 2014, 48]” (“The Keys and Authority of the Priesthood,” Ensign or Liahona, May 2014, 49):

  • Ինչպե՞ս են քահանայության բանալիներն օրհնում Եկեղեցու անհատ անդամներին:

Հանձնարարեք մեկ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 2․19-20 հատվածը: Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ ենք սովորում այդ հատվածից Փրկչի Եկեղեցու հիմքի մասին: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը, ով հիմնական անկյունաքարն է, կազմակերպեց Իր Եկեղեցին առաքյալների և մարգարեների հիմքի վրա:)

  • Ի՞նչ դեր են կատարում հիմքը և անկյունաքարը շինության համար: (Հիմքը ամրություն և դիմացկունություն է ապահովում շինության համար: Հիմքում դրվող առաջին քարը՝ անկյունաքարը կողմնորոշիչ կետն է հանդիսանում հիմքի մյուս բոլոր քարերի տեղադրման համար և որոշում է ողջ կառույցի դիրքը: Այն նաև օգնում է պատերը ճիշտ տեղում կանգնեցնել:)

Հրավիրեք ուսանողներին իրենց կողքին նստած հարևանի հետ քննարկել հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս է Հիսուսը Քրիստոսը հանդիսանում Եկեղեցու «հիմնական անկյունաքարը»:

  • Ի՞նչ է այս սուրբ գրությունն ուսուցանում մեզ Փրկչի (անկյունաքարի) և առաքյալների ու մարգարեների (հիմքի) միջև հարաբերության մասին:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եփեսացիս 4․11-14 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն պատճառներին, որ նշում է Պողոսը, թե ինչու մենք Սրբերին առաջնորդող առաքյալների, մարգարեների և Եկեղեցու այլ ղեկավարների կարիքն ունենք:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Որպեսզի հիմնվեր այնպիսի մի եկեղեցի, որը կարող էր շարունակել գործել Իր ղեկավարությամբ, անգամ երբ Նա հեռանար երկրից, Հիսուսը «ելավ սարը աղոթք անելու, և բոլոր գիշերն անցրեց աղոթք անելով դեպի Աստուած:

Եվ երբոր առավոտ եղավ, կանչեց իր աշակերտները, և ընտրեց նորանցից տասներկուսին, որոնց առաքյալ էլ անուանեց» [Ղուկաս 6.12–13]:

Ավելի ուշ Պողոսը սովորեցնում է, որ Փրկիչը, իմանալով իր մահվան անխուսափելիության մասին, արեց սա տալով Եկեղեցուն «առաքյալների և մարգարեների հիմք»: [տես Եփեսացիս 2.19-20]: Եկեղեցու այդ եղբայրները և այլ պաշտոնյաներ ծառայում են հարություն առած Քրիստոսի ղեկավարությամբ:

Ինչո՞ւ: Այլ պատճառների թվում, «որ այլևս երեխայ չլինենք երերուած և տատանուած վարդապետության ամեն քամուցը մարդկանց խաբեբայությունովը որ մոլորեցնեն խաբեբայության խորամանկությունովը» [Եփեսացիս 4.14]» (“Prophets, Seers, and Revelators,” Ensign or Liahona, Nov. 2004, 6–7):

  • Ինչպե՞ս են մեր օրերի առաքյալները և մարգարեները հիմնարար ուժ ու կայունություն ապահովեում Եկեղեցու համար:

Գործք 2.1–6, 14–26; 4.1–13, 18–21; Գործք 10.9–20, 25–28, 34–35, 44–48; Գործք 15.1–20

Հիսուս Քրիստոսը ղեկավարեց Առաքյալներին Սուրբ Հոգու միջոցով

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գործք 1.1-2 հատվածները: Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Ըստ Ղուկասի խոսքերի, ինչպե՞ս է հարություն առած Հիսուս Քրիստոսը երկինք համբարձվելուց հետո շարունակել ղեկավարել Իր Առաքյալներին: (Նա պատվիրաններ և հրահանգներ էր տալիս Սուրբ Հոգու միջոցով:)

Վկայեք, որ Իր Հարությունից և երկինք համբարձվելուց հետո Հիսուս Քրիստոսն առաջնորդում էր Առաքյալներին Սուրբ Հոգու ծառայության միջոցով: Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել այդ առաջնորդության օրինակները, բաժանեք դասարանը չորս խմբի և տվեք նրանց հետևյալ առաջադրանքները.

  • Ուսումնասիրեք Գործք 2.1–6, 14–26, և գտնեք ինչպես էր Սուրբ Հոգին օգնում Պետրոսին և Առաքյալներին Պենտեկոստեի օրերին:

  • Ուսումնասիրեք Գործք 4.1-13, 18-21, և գտնեք ինչպես էր Սուրբ Հոգին օգնում Պետրոսին պատասխանել Հրեա կառավարիչներին:

  • Ուսումնասիրեք Գործք 10.9-20, 25-28, 34-35, 44-48, և գտեք ինչպես Եկեղեցում կարևոր փոփոխությունը հայտնվեց Պետրոսին:

  • Ուսումնասիրեք Գործք 15.1-20, և գտեք ինչպես Սուրբ Հոգու միջոցով Հիսուս Քրիստոսի կողմից տրված հին հայտնությունն ազդեց Պետրոսի որոշման և այն աջակցության վրա, որ Եկեղեցու մյուս ղեկավարները ցուցաբերեցին Երուսաղեմի համաժողովին:

Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, յուրաքանչյուր խմբի անդամներին խնդրեք ամփոփել իրենց կարդացածը և բացատրել ինչպես Հիսուս Քրիստոսն առաջնորդեց Եկեղեցու ղեկավարներին Սուրբ Հոգու ծառայության միջոցով: Բացատրեք, որ Սուրբ Հոգին կատարում է Իր պարտականությունները Փրկչի ղեկավարությամբ (տես Հովհաննես 16.13-14):

Կարող եք օգտագործել 3 Նեփի 19.7-9, 19-20, որպեսզի ցույց տաք, որ Եկեղեցու ղեկավարները, որոնց մասին կարդում ենք Մորմոնի Գրքում, ևս ստացել են Սուրբ Հոգու օգնությունը իրենց ծառայության մեջ:

Ուսանողների հետ քննարկեք հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս կբացատրեիք ինչ-որ մեկին, ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Իր մահից հետո Հիսուս Քրիստոսը շարունակեց առաջնորդել Իր Առաքյալներին:

Հիսուս Քրիստոսն այսօր ղեկավարում է Եկեղեցու ղեկավարներին Սուրբ Հոգու միջոցով

Ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի և Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը (կամ բաժանեք դրանք դասարանին), և որևէ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Ես վկայում եմ … որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն այս եկեղեցու գլուխն է, որը կրում է Նրա անունը: Ես գիտեմ, որ այս կյանքի ամենաքաղցր զգացողությունը Նրա հուշումները զգալն է, երբ Նա ուղղորդում է մեզ Իր գործն առաջ տանելիս» (Thomas S. Monson, “Looking Back and Moving Forward,” Ensign or Liahona, May 2008, 88):

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Հայտնությունը և ոգեշնչումը տրվեցին [Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին] իմ ներկայությամբ, ինչն ապացուցում է ինձ, որ Աստված պատվում է [քահանայության բանալիները, որ մարգարեն է կրում]: Ես ականատես եմ» (Henry B. Eyring, «Ճշմարիտ և կենդանի Եկեղեցի» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 24)։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս են այդ խոսքերը պարզաբանում Նոր Կտակարանի Եկեղեցու և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միջև կապը: (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Ճիշտ ինչպես Հիսուս Քրիստոսն էր ղեկավարում Իր Առաքյալներին Նոր Կտակարանի ժամանակներում, Նա ղեկավարում է Եկեղեցու ղեկավարներին այսօր տարբեր միջոցներով, ներառյալ Սուրբ Հոգու սպասավորումը:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք լսել և մտածել, թե ինչու պետք է Եկեղեցու ղեկավարները ղեկավարվեն Փրկչի կողմից:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Եկեղեցու առաքելական և մարգարեական հիմքը պետք է օրհնի բոլոր ժամանակներում, սակայն հատկապես դժվարության կամ վտանգի պահերին, երբ մենք մեզ երեխաների պես ենք զգում, շփոթված և մոլորված, միգուցե մի փոքր վախեցած, երբ մարդկանց մեղսավոր ձեռքերը կամ դևի խորամանկությունները փորձում են շեղել, անհանգստացնել կամ խաբել: Այդպիսի ժամանակների համար է, ինչպիսին են նաև մեր օրերը, Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը կանչված Աստծո կողմից և հաստատված ձեր կողմից որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, Եկեղեցու Նախագահի հետ, որը հաստատվում է որպես մարգարե, տեսանող և հայտնող, ավագ Առաքյալ, և միակ մարդը, որը լիազորված է օգտագործել Եկեղեցու հայտնության և վարչական բոլոր բանալիները: Նոր Կտակարանի ժամանակներում, Մորմոնի Գրքի ժամանակներում և մեր օրերում այդ պաշտոնյաները կազմում են ճշմարիտ եկեղեցու հիմնաքարերը, որոնք տեղադրված են գլխավոր անկյունաքարի շուրջը և իրենց ուժը ստանում են նրանից, որն է՝ «մեր Քավիչ Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդու վեմը» [Հելաման 5.12]» («Մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2004, 7):

Շարունակեք՝ ուսանողներին ուղղելով հետևյալ հարցերը կամ դրանցից մի քանիսը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Եկեղեցու նախագահող պաշտոնյաները «տեղադրված են շուրջը» և ուժ են ստանում գլխավոր անկյունաքարից՝ Հիսուս Քրիստոսից:

  • Ի՞նչ փաստեր եք տեսել կամ երբ եք զգացել, որ Փրկիչն ուղղորդում է նրանց, ովքեր նախագահում են Եկեղեցում այսօր:

  • Ինչպե՞ս է գերագույն համաժողովին մասնակցելն օգնել ձեզ մոտենալ Քրիստոսին և կառուցել առաքյալների և մարգարեների հիմքի վրա:

Ցուցադրեք կամ գրատախտակին գրեք հետևյալ հարցերը: Հանձնարարեք ուսանողներին մտածել հետևյալ հարցերի շուրջ և ապա իրենց անձնական կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում այդ ոլորտները բարելավելու ծրագիր կազմել:

Ի՞նչ կարող եմ անել Փրկչի մեր օրերի Առաքյալների մասին իմ վկայությունն ամրացնելու համար:

Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ ապավինել մեր օրերի մարգարեներին, որպեսզի հիմնվեմ Հիսուս Քրիստոսի վրա:

Ուսանողի ընթերցարան