Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 17. Փրկիչը տառապեց և մահացավ Գագաթի խաչի վրա


Դաս 17

Փրկիչը տառապեց և մահացավ Գագաթի խաչի վրա

Նախաբան

Երբ Փրկչի մահկանացու ծառայությունն իր ավարտին մոտեցավ, «Նա ձերբակալվեց ու դատապարտվեց կեղծ մեղադրանքներով, մեղավոր ճանաչվեց ամբոխին բավարարելու համար և մահվան դատապարտվեց Գագաթի խաչի վրա» (“The Living Christ: The Testimony of the Apostles,” Ensign or Liahona, Apr. 2000, 2): Այս դասում մենք շեշտում ենք կարևոր ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը հանդուրժեց, որ մյուսների ձեռքով Ինքը տառապի և մահանա. ոչ ոք Իրենից չխլեց Իր կյանքը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Jeffrey R. Holland, “None Were with Him,” Ensign or Liahona, May 2009, 86–88.

Ուսուցանման առաջարկներ

Մատթեոս 27.26–54; Հովհաննես 10.11–18; 19.10–11; 1 Նեփի 19.9

Հիսուս Քրիստոսն Իր կյանքը դնելու զորություն ուներ

Ցույց տվեք Խաչելություն նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 57; տես նաև LDS.org

Նկար
Խաչելությունը

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք նկարում պատկերված ներկա գտնվող հավատացյալներն են, երբ դուք բարձրաձայն կկարդաք Մատթեոս 27.26-54 հատվածը: Խրախուսեք ուսանողներին հետևել ձեզ և մտածել, թե ինչ ապրումներ կունենային, եթե լինեին այդ անձը և Հիսուս Քրիստոսի Խաչելության ականատես լինեին: Կարդալն ավարտելուց հետո, ուսանողներին խնդրեք նկարագրել իրենց պատկերացնմամբ ինչ մտքեր և զգացմունքներ ունեին այդ անձիք: Մի քանի պատասխաններ լսելուց հետո հարցրեք դասարանին.

  • Ինչպիսի՞ զգացմունքներ եք տածում Փրկչի հանդեպ այս պատմությունը կարդալուց և քննարկելուց հետո:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 10.11, 17-18 հատվածները: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հարցրեք.

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում Հիսուս Քրիստոսի խաչելության և մահվան մասին։ (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ Հիսուս Քրիստոսը Իր կյանքը դնելու և կրկի վերցնելու զորություն էր ստացել Հորից:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջի (1862–1933) հետևյալ ուսուցումը և խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

«[Հիսուսի], որպես անմահ Հորից երկրի վրա ծնված Որդու, անմահ ծագման բնական ազդեցությունը կայանում էր նրանում, որ Նա ապահովագրված էր մահից, բացի միայն եթե Նա ինքնակամ չհանձնվեր դրան: Հիսուս Քրիստոսի կյանքը չէր կարող վերցվել, եթե Նա չցանկանար և թույլ չտար: Իր կյանքը դնելու զորությունը ներհատուկ էր Իրեն, ինչպեսև Իր սպանված մարմինն անմահ դարձնելու զորությունը» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 418):

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 26․53-54 հատվածները, իսկ մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 19.10-11 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել նրան, այդ երկու արտահայտությունները համեմատելով և հակադրելով։

  • Մատթեոսում տրված պատմության համաձայն, ի՞նչ օգնություն էր Հիսուս Քրիստոսին հասու:

  • Ի՞նչ եք դուք սովորում Հովհաննեսի հատվածից: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Ոչ ոք չէր կարող վերցնել Հիսուս Քրիստոսի կյանքը. Նա կամովին մահացավ:)

  • Եթե Հիսուսը կարող էր հրեշտակների զորագնդեր օգնության կանչել, ձեր կարծիքով ինչո՞ւ Նա թույլ տվեց, որ Իրեն խաչեին:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 1 Նեփի 19.9 հատվածը: Խնդրեք դասարանին բնորոշել կտանի բառը: (Ինչպես օգտագործվում է այստեղ, տանել նշանակում է թույլ տալ: Կարող եք առաջարկել, որ ուսանողները «թույլ տալ» արտահայտությունը գրեն իրենց սուրբ գրությունների լուսանցքում՝ 1 Նեփի 19.19–ի կողքին:)

  • Ինչո՞ւ Փրկիչը թույլ տվեց, որ Իրեն խաչեին:

Ցուցադրեք Յոթանասունից Երեց Ալեքսանդր Բ. Մորիսոնի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն:

Նկար
Երեց Ալեքսանդր Բ. Մորիսոն

«Աստծո բոլոր զավակների հանդեպ տածած սերն էր, որ Իր անմեղ կատարելության մեջ եզակի Հիսուսին դրդեց կամովին առաջարկել Իրեն որպես փրկագին ուրիշների մեղքերի համար: … Այդ ժամանակ դա էր այն բացառիկ պատճառը, որը Հիսուսին բերեց երկիր, որպեսզի «տառապեր, արյունահոսեր և մահանար մարդու համար» [“’Tis Sweet to Sing the Matchless Love,” Hymns, no. 176]: Նա եկավ … որ քավի մեր մեղքերը, որ Նա խաչը բարձրացվելով, Իր մոտ բերեր բոլոր մարդկանց (տես 3 Նե. 27.14)» (“For This Cause Came I into the World,” Ensign, Nov. 1999, 26):

Նշեք, որ Հիսուսը խաչի վրա տառապեց՝ Իր Հոր և մեր հանդեպ տածած Իր մեծ սիրո շնորհիվ: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող է օգնել ձեզ համբերել կյանքի դժվարություններին այն գիտելիքը, որ Փրկիչը կամովին հանձնվեց խաչվելու Իր Հոր և մեր հանդեպ տածած սիրո շնորհիվ:

Մատթեոս 27.46; Ղուկաս 23.34–46; Հովհաննես 19.26–30

Հիսուս Քրիստոսն ավարտեց Իր մահկանացու առաքելությունը

Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալ ինչպիսին էր խաչելությամբ մահը, կիսվեք հետևյալով.

«Խաչելությամբ մահն ասես ընդգրկում է ողջ ցավը և մահը կարող է սարսազդու լինել,- գլխապտույտ, ջղաձգում, ծարավ, քաղց, անքնություն, տենդ, փայտացում, հրապարակային ամոթ, տանջանքների երկարաձգում, սպասման սարսափ, արյունահոսող վերքեր, այդ ամենն ահագնանում է մինչև այն կետը, երբ այլևս դա չի կարող շարունակվել, սակայն այդ ամենը չի հասնում այն պահին, երբ տառապյալը կարող էր անգիտակցության գիրկն ընկնել: Անբնական դիրքի պատճառով ամեն շարժում ցավալի էր, ծվատված երակները և ջարդրտված ջլերն անվերջանալի ցավով էին տրոփում, արյունահոսող վերքերն աստիճանափար բորբոքվում էին, զարկերակները, հատկապես գլխի և ստամոքսի, ուռել և արյունով էին լցվում, և մինչ ցավն ու տառապանքն աստիճանաբար ուժգնանում էր, դրան ավելացավ մի անտանելի այրող և մոլեգնող ծարավ. և այդ բոլոր ֆիզիկական տառապանքները ներքին հուզմունքի և անհանգստության պատճառ դարձան, երբ մոտալուտ մահվան, այդ սոսկալի անհայտ թշնամու գալուստյան հետ, որի ժամանակ մարդը սովորաբար մեծ ցնցում է ապրում, գալիս է քաղցր և սքանչելի ազատման շունչը:

Այսպիսի մահվան էր դատապարտվել Քրիստոսը» (Frederic W. Farrar, The Life of Christ [1964], 641):

Ուսանողներին ասեք, որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա վեց արտահայտություններ արտաբերեց: Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները (մի ընդգրկեք փակագծերի մեջ գրված բառերը), և հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի գտնել դրանցից մի քանիսը և գտնել, թե ինչ էր ասում Հիսուսը.

Ղուկաս 23.34 («Հայր, թողիր դորանց. որովհետև չգիտեն թէ ինչ են անում:»)

Ղուկաս 23.43 («Չշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտումը կլինիս»:)

Հովհաննես 19.26-27 («Ով կին, ահա քո որդին: … Ահա քո մայրը»:)

Մատթեոս 27.46 («Իմ Աստուած՝ իմ Աստուած, ինչո՞ւ թողեցիր ինձ»:)

Հովհաննես 19.28 («Ծարավ եմ»:)

Հովհաննես 19.30 («Կատարուած է»:)

Ղուկաս 23.46 («Հայր, հոգիս քո ձեռն եմ ավանդում»:)

Երբ ուսանողները ներկայացնեն իրենց գտածը, հակիրճ գրեք այդ արտահայտությունները գրատախտակին՝ համապատասխան հղումների կողքին: Հարցրեք ուսանողներին.

  • Ի՞նչ են այդ խոսքերը բացահայտում Փրկչի մասին և ինչ էր Նա զգում խաչի վրա:

  • Ի՞նչ ի նկատի ուներ Հիսուսը, երբ արտասանեց. «Կատարուած է»: (Նա ավարտեց Քավությամբ պայմանավորված անսահման տառապանքը: Կարող եք ուսանողների համար նշել, որ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 27.54-ում կարդում ենք. «Հիսուսը, երբ կրկին բարձրաձայն աղաղակեց, ասելով՝ Հայր, կատարուած է, քո կամքը լինի, ավանդեց հոգին» [տես նաև Մատթեոս 27.50, տողատակի ծանոթագրություն ա]: Հիսուսը մահացավ միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ իրագործել էր այն ամենը, ինչ Հայրը ցանկացել էր, որ Ինքը կատարեր:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Երբ ամենավերջին նաքարակիտը վճարված էր, հավատարիմ մնալու Քրիստոսի վճռականությունը և բացարձակ անպարտելիությունն ակնհայտ դարձավ, ապա ի վերջո ողորմածությամբ այն «կատարված» էր [տես Հովհաննես 19.30]: Չնայած անհավանականությանը և լինելով առանց օգնության ու սատարման, Հիսուսը, կենդանի Աստծո կենդանի Որդին, վերականգնեց ֆիզիկական կյանքն այնտեղ, որտեղ մահն իշխանություն ուներ, և բերեց ուրախալի, հոգևոր փրկագնումը մեղքից, դժոխային խավարից ու հուսահատությունից: Հավատքով առ Աստված, իմանալով, որ Նա այնտեղ էր, Նա կարողացավ հաղթականորեն ասել. «Հայր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում» [Ղուկաս 23.46]» (“None Were with Him,” Ensign or Liahona, May 2009, 88):

Հանձնարարեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ Հեյլսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Հիսուսն ընտրեց չազատվել այս աշխարհից, մինչև չհամբերեր մինչև վերջ և չավարտեր այն առաքելությունը, որի համար Նա ուղարկվել էր կատարելու մարդկության համար: Գագաթի խաչի վրա, Հիսուսն ավանդեց Իր հոգին Իր Հորը արտասանելով այս պարզ խոսքը. «Կատարուած է» (Հովհաննես 19.30): Մինչև վերջ համբերելով Նա ազատվեց մահկանացու կյանքից:

Մենք ևս պետք է համբերենք մինչև վերջ» (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, Nov. 2000, 6):

  • Ի՞նչ են այս երկու Առաքյալներն օգնում մեզ հասկանալ, ինչ ի նկատի ուներ Հիսուսը, երբ արտասանեց. «Կատարուած է»: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը հավատարմորեն կատարեց այն ամենը, ինչ Երկնային Հայրը պատվիրեց Իրեն անել մահկանացու կյանքում:)

  • Մեզ համար դժվար պահերին ինչպես դա կօգնի հիշել, թե ինչ Փրկիչը կրեց և հավատարմորեն համբերեց, որպեսզի կատարի Իր մահկանացու առաքելությունը:

  • Ինչպե՞ս կարող է Հիսուսի օրինակը հիշելն օգնել ձեզ կատարել այն, ինչ ծնվել եք կատարելու:

  • Ինչպե՞ս կարող ենք երախտապարտ լինել մեզ համար Փրկչի կրած տառապանքների համար: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Մենք խաչի վրա Փրկչի կրած տառապանքների համար մեր երախտագիտությունը հայտնում ենք՝ հետևելով հավատարմորեն մինչև վերջ համբերելու Նրա օրինակին:)

Հանձնարարեք ուսանողներին սոցիալական կայքերում կիսվել Փրկչի հանդեպ ունեցած իրենց զգացմունքներով և ինչ պետք է անեն այդ զգացմունքները պահպանելու համար:

Ուսանողի ընթերցարան