Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 2. Հիսուս Քրիստոսը ողջ մարդկության պատմության առանցքն է


Դաս 2

Հիսուս Քրիստոսը ողջ մարդկության պատմության առանցքն է

Նախաբան

Վկայելով Երկնային Հոր ծրագրում Հիսուս Քրիստոսի կարևորագույն դերի մասին` մեր օրերի մարգարեները հայտարարել են. «Մենք ամենայն լրջախոհությամբ վկայում ենք, որ Նրա կյանքը, որն առանցքային է ողջ մարդկության պատմության մեջ, սկիզբ չի առել Բեթլեհեմում, ոչ էլ ավարտվել է Գագաթում» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2): Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ, որ նախաերկրային աշխարհում Երկնային Հայրը հաստատեց փրկության Իր ծրագիրը և նախակարգեց Եհովային, նախամահկանացու Հիսուս Քրիստոսին, որ լիներ այդ ծրագրի առանցքային գործիչը: Ուսանողները կխրախուսվեն Հիսուս Քրիստոսին իրենց մահկանացու կյանքի կենտրոնում պահել:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 12․22-34

Փրկիչն առանցքային դեր է խաղում Աստծո ծրագրում

Ցուցադրեք Յոթանասունից Երեց Ալեքսանդր Բ. Մորիսոնի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն: Դասարանին խնդրեք հետևել նրան և բացահայտել, թե նախամահկանացու աշխարհում ինչ է Երկնային Հայրը ներկայացրել Իր զավակներին:

Նկար
Երեց Ալեքսանդր Բ. Մորիսոն

«Շատ վաղուց, նախքան երկրի արարումը, որի վրա այժմ մենք ապրում ենք, մեր Հայր Աստվածը … մի ծրագիր հաստատեց: … [Այդ] ծրագիրն Աստծո բոլոր զավակների համար դեպի անմահություն և հավերժական կյանք տանող կատարյալ ուղի էր բացում» (“Life—the Gift Each Is Given,” Ensign, Dec. 1998, 15–16):

  • Ի՞նչ օրհնությունների մասին էր խոսում Երեց Մորիսոնը, որոնք մենք, ի վերջո, կարող ենք ստանալ որպես Աստծո ծրագրի մաս: (Բացատրեք, որ անմահություն նշանակում է հարություն առնել և այլևս ֆիզիկապես չմահանալ, իսկ հավերժական կյանքն այն կյանքն է, որ Աստված է ապրում:)

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 12.25 և նշել, թե ինչպես էր Ալման վերաբերվում Աստծո ծրագրին, և երբ էր այն պատրաստվել: Հանձնարարեք նրանց կիսվել իրենց մտքերով: (Ալման ուսուցանեց, որ Աստծո «փրկագնման ծրագիրը» հաստատվել էր «աշխարհի հիմնադրումից ի վեր»: [2 Նեփի 9.6]; «փրկության ծրագիր» [Ալմա 24.14]; «Հավերժական Աստծո մեծ ծրագիր» [Ալմա 34.9]; «երջանկության մեծ ծրագիր» [Ալմա 42.8]; և «հավիտենական ուխտ» [ՎևՈւ 22.1; 45.9; 66.2]:)

Այնուհետև ուսանողներին հանձնարարեք զույգ-զույգ ուսումնասիրել Ալմա 12.22–32 հատվածը և գտնել պատճառները, թե ինչու է Աստծո ծրագիրը կոչվում փրկագնման ծրագիր: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց մտքերով: Հետևյալ հարցերը տալով օգնեք ուսանողներին ավելի խորը հասկանալ այդ հատվածները.

  • Ըստ Ալմայի ուսմունքների, ինչպիսի՞ն կլիներ մեր հավերժական վիճակն առանց փրկագնման ծրագրի: (Առանց փրկագնման ծրագրի չէր լինի մահացածների հարություն կամ մեղքից փրկագնում, մարդկությունը կկորչեր, անկում կապրեր և կհայտնվեր ֆիզիկական և հոգևոր մահվան վիճակում հավիտյանս [տես նաև 2 Նեփի 9.6–13]:)

  • Ինչո՞ւ էր կարևոր, որ մեզ համար այդ պայմանները հաղթահարելու մի ուղի տրվեր:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 12.33-34 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան, և գտնել, թե ինչ տվեց Աստված՝ Իր զավակներին փրկագնելու համար։ Օգնեք ուսանողներին սահմանել այս հատվածում ուսուցավող վարդապետությունը կամ սկզբունքը՝ տալով հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս կամփոփեիք, Աստծո ծրագրում ի՞նչն է մեզ համար հնարավոր դարձնում Հիսուսը: (Պատասխանները պետք է ընդգրկեն հետևյալը. Եթե ապաշխարենք և չկարծրացնենք մեր սրտերը, մենք ողորմածություն և մեղքերի թողություն կստանանք՝ Աստծո Միածին Որդու շնորհիվ: Միայն Հիսուս Քրիստոսի շնորհիվ է, որ մենք կարող ենք ստանալ մեղքերի թողություն և մտնել Երկնային Հոր ներկայություն:)

Վկայեք, որ Հիսուս Քրիստոսն առանցքն է հանդիսանում Աստծո ծրագրի և Նրա Քավությամբ մեզ համար՝ անմահություն և հավերժական կյանք ստանալու ուղին բացվեց:

Աբրահամ 3.24–27; Ա Պետրոս 1.19–20

Հիսուս Քրիստոսը նախակարգված էր լինելու մեր Փրկիչը

Հանձնարարեք ուսանողներին քննել Աբրահամ 3.24–27 և Ա Պետրոս 1.19–20 հատվածները և գտնել, թե ինչ են այդ հատվածներն ուսուցանում Աստծո ծրագրում Փրկչի ունեցած դերի մասին: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը: (Նշում. Այսպիսի հարցեր տալով դուք կարող եք օգնել ուսանողներին սովորել՝ ինչպես վերլուծել սուրբգրքյան հատվածները և բացահայտել դրանցում ուսուցանվող վարդապետությունները:)

  • Ի՞նչ է նշանակում «առաջին վիճակ» և «երկրորդ վիճակ»՝ Աբրահամ 3.26-ում: («Առաջին վիճակ»-ը վերաբերում է նախաերկրային գոյությանը, իսկ «երկրորդ վիճակը» վերաբերում է մահկանացու կյանքին:)

  • Ովքե՞ր են Աբրահամ 3.27-ում հիշատակված երեք անձնավորությունները, և ի՞նչ արեցին նրանցից յուրաքանչյուրը: (Երկնային Հայր, Հիսուս Քրիստոս և սատանա: Շեշտեք, որ նախամահկանացու աշխարհում, Երկնային Հայրը նախակարգեց Իր Անդրանիկ Որդուն, Հիսուս Քրիստոսին, որ լիներ Իր ծրագրի առանցքային կերպարը:)

Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ Հիսուսը նախաերրկրային կյանքում կոչվում էր Եհովա: Այնուհետև հարցրեք.

  • Երբ Եհովան ասաց Հորը. «Ահա ես, ինձ ուղարկիր», ի՞նչ էր Նա պարտավորվում անել մահկանացու կյանքում: (Ուսուցանել Նրա ավետարանը, հիմնել Նրա Եկեղեցին, տառապել և մահանալ մեր մեղքերի համար և հարություն առնել մահացածներից:)

  • Այն փաստը, որ Երկնային Հայրը Եհովային ընտրեց որպես մեր Քավիչ, ի՞նչ օգուտ բերեց մեզ, մեր ապագա հնարավորությունների առումով:

Խնդրեք ուսանողներին մտքում ուսումնասիրել Մովսես 4.2 հատվածը, գտնելով այլ կարևոր ճշմարտություններ Երկնային Հոր կողմից Եհովային որպես մեր Փրկիչ և Քավիչ ընտրելու վերաբերյալ: Երբ ուսանողները կբացատրեն, թե ինչ են գտել, հավաստիացեք, որ նրանք ներկայացնում են հետևյալ ճշմարտությունները. Եհովան ընտրվել էր ի սկզբանե: Եհովայի ընտրվելու պատճառն այն էր, որ Նա փնտրում էր կատարել Հոր կամքը և ողջ փառքը տալ Հորը: Որպեսզի էլ ավելի ընդգծեք այդ ճշմարտությունները, ցուցադրեք և բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«[Հիսուս Քրիստոսն], ըստ երևույթին, միակն էր, ով բավարար խոնարհություն և կամք ցուցաբերեց նախաերկրային խորհրդում, որպեսզի նախակարգվեր [իրագործելու անսահման Քավությունը]» (“The Atonement of Jesus Christ,” Ensign, Mar. 2008, 35):

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչպես կզգային գտնվելով Երկնային Հոր ներկայությամբ, երբ Նա Իր բոլոր զավակներին ասաց, որ Իր Անդրանիկ Որդին Եհովան լինելու էր մեր Փրկիչը: Այնուհետև ցուցադրեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–1844) հետևյալ խոսքերը և խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Երկնքի առաջին կազմակերպության մեջ մենք բոլորս ներկա էինք և տեսանք, ինչպես Փրկիչը ընտրվեց, նշանակվեց և փրկության ծրագիրը կազմվեց, և մենք հավանություն տվեցինք դրան» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 209):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ գիտեիք Եհովայի մասին, որի արդյունքում դուք հաստատեցիք Նրա կանչը և նշանակումը՝ որպես մեր Փրկիչ և Քավիչ:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի (1926–2004) հետևյալ խոսքերը: Այնուհետև ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք, որպեսզի գրի առնեն Փրկչի մասին իրենց մտքերն ու զգացումները, երբ խորհեն այն աստվածային ճշմարտության մասին, որ Երեց Մաքսվելն է ուսուցանում.

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Երբեք ոչ ոք այնքան շատ չի ասել այդքան քիչ խոսքերով, ինչպես Հիսուսն ասաց. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Աբր. 3.27:)» (“Jesus of Nazareth, Savior and King,” Ensign, May 1976, 26):

Կարող եք խնդրել մի քանի ուսանողի դասարանի հետ կիսվել իրենց գրածով:

Դնել Փրկչին մեր մահկանացու կյանքի կենտրոնում

Ուսանողների ուշադրությունը կրկին հրավիրեք Աբրահամ 3.25 հատվածի վրա, որտեղ մենք սովորում ենք, որ Երկնային Հայրը նախատեսում էր, որ մահկանացու կյանքը լիներ փորձվելու ժամանակ, տեսնելու համար, արդյոք մենք կհնազանդվեինք Իր պատվիրաններին: Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ նրա խոսքերը, իսկ դասարանին խնդրեք գտնել, թե ինչ ընտրություն մենք պետք է կատարենք որպես մեր մահկանացու փորձության մաս.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Մտածեք այս մասին. մեր նախամահկանացու վիճակում մենք ընտրեցինք հետևել Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Եվ քանի որ մենք դա արեցինք, մեզ թույլ տրվեց գալ երկիր: Ես վկայում եմ, որ կատարելով Փրկչին հետևելու նույն ընտրությունն այժմ, երկրի վրա, մենք ձեռք կբերենք նույնիսկ ավելի մեծ օրհնություն հավերժություններում: Բայց իմացեք. մենք պետք է ձգտենք միշտ Փրկչին հետևել: Հավերժությունը վտանգի տակ է, և հավերժական կյանք ստանալը ուղղակիորեն կախված է մեր ազատ կամքը իմաստուն կերպով գործածելուց և մեր գործերից» («Ազատ կամք՝ կարևորագույնը կյանքի ծրագրում», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 25):

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել և հասկանալ Երեց Հեյլսի կողմից ուսուցանված սկզբունքը կամ ճշմարտությունը, տվեք հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ եք սովորում Երեց Հեյլսի խոսքերից մեր կյանքում ընտրություններ կատարելու վերաբերյալ: (Երբ ուսանողները կպատասխանեն, վկայեք, որ այս երկրագնդի վրա ապրելու ընթացքում մշտապես մեր կյանքի կենտրոնում պահելով Փրկչին՝ մենք առավել մեծ օրհնություններ ձեռք կբերենք հավերժությունում:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ էր ուզում ասել Երեց Հեյլսը «հավերժությունը վտանգի տակ է» արտահայտությամբ:

  • Որո՞նք են այն դիրքորոշումներն ու գործողությունները, որոնք ցույց են տալիս, որ տվյալ անձը հետևում է Հիսուս Քրիստոսին: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)

Բացատրեք, որ շատերիս համար հեշտ է Փրկչի վրա կենտրոնանալ կիրակի օրերին: Իսկ ինչպե՞ս կարող ենք Նրան ավելի շատ մեր կյանքի մասը դարձնել շաբաթվա ընթացքում: Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու, թե ինչ են արել այսօր Փրկչի վրա կենտրոնանալու համար: Հանձնարարեք նրանց գրել, թե ինչ կարող են անել այսօր Փրկչին իրենց կյանքի կենտրոնում առավել լիարժեք պահելու համար: Խրախուսեք նրանց մտքում պարտավորվել Երկնային Հորը, որ կանեն դա:

Ավարտեք դասը՝ բերելով ձեր վկայությունը այսօր ուսուցանված ճշմարտությունների վերաբերյալ։

Ուսանողի ընթերցարան